Scripture Stories
Հոբը


«Հոբը», Հին Կտակարանի պատմություններ (2021)

«Հոբը», Հին Կտակարանի պատմություններ

Հոբ 1-3, 19, 38-42

Հոբը

Ապավինել Տիրոջ սիրուն

Նկար
Հոբը և իր ընտանիքը ճաշում են

Հոբը մի լավ մարդ էր, ով սիրում էր Տիրոջն ու պահում էր Նրա պատվիրանները: Նա և իր կինը ունեին 10 երեխա, նրանք ունեին նաև բազմաթիվ նախիրներ և մեծ հարստություն:

Հոբ 1․1-5

Նկար
Հոբը նայում է փոթորիկին

Տերը փորձեց Հոբի հավատքը: Հոբը մեծ փորձությունների միջով անցավ:

Հոբ 1․6-12

Նկար
Հոբի տունն այրվում է

Մի օր Հոբի անասուններից շատերը գողացան: Ավելի ուշ հրդեհն այրեց Հոբի ողջ ունեցվածքը և սպանեց նրա բոլոր ծառաներին ու մնացած անասուններին: Այնուհետև փոթորիկից փլվեց Հոբի որդու տունը: Հոբի երեխաները ներսում էին և բոլորը մահացան: Հոբին ու իր կնոջն այլևս ոչինչ չմնաց՝ բացի իրենց առողջությունից:

Հոբ 1.13-19

Նկար
Հոբն ու իր կինն աղոթում են

Հոբն ու իր կինը վշտացած էին: Նրանք ամեն ինչ կորցրին, անգամ իրենց երեխաներին: Սակայն Հոբը դեռևս հավատք ուներ Տիրոջ հանդեպ: Նա չմեղադրեց Տիրոջը կատարվածի համար:

Հոբ 1.20-22

Նկար
Հոբի կինը կերակրում է հիվանդ Հոբին

Այնուհետև Հոբը ծանր հիվանդացավ: Ցավոտ վերքերը պատեցին նրա մարմինը: Հոբն ու իր կինը զարմացան, թե ինչու էին կատարվում այդ բոլոր վատ բաները:

Հոբ 2.7-9, 3.1-11

Նկար
Հիսուսը Հոբին ցույց է տալիս տիեզերքը

Տերը խոսեց Հոբի հետ և նրան ցույց տվեց երկիրը, աստղերը և բոլոր կենդանի էակները: Տերը Հոբին շատ կարևոր մի դաս ուսուցանեց: Բոլոր բաներն աշխարհում ստեղծված են, որ օգնեն Երկնային Հոր զավակներին սովորել Իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի մասին և հետևել Նրան:

Հոբ 38-41

Նկար
Հոբն ու իր ընտանիքը

Հոբն ապաշխարեց ու խնդրեց Տիրոջը ներել իրեն իր կասկածանքի համար: Նա խոստացավ ապավինել Տիրոջը: Տերը գիտեր, որ Հոբը սիրում էր Իրեն։ Նա բուժեց Հոբին և օրհնեց նրան ավելի շատ երեխաներով և կրկնակի մեծ հարստությամբ:

Հոբ 19.25-2642