Scripture Stories
Մանուկ Մովսեսը


Մանուկ Մովսեսը, Հին Կտակարանի պատմություններ (2022)

Մանուկ Մովսեսը, Հին Կտակարանի պատմություններ

Ելից 1-2

Մանուկ Մովսեսը

Պաշտպանելով իսրայելացիների ապագա առաջնորդին

Նկար
Փարավոնը նայում է իր թագավորությանը

Հակոբի ընտանիքը մեծ ժողովուրդ դարձավ Եգիպտոսում: Նրանք կոչվեցին իսրայելացիներ: Փարավոնը՝ Եգիպտոսի թագավորը, վախեցավ, որ մի օր նրանք այնքան կշատանան, որ կզավթեն Եգիպտոսը, ուստի նա նրանց ստրուկ դարձրեց:

Ելից 1․7-14

Նկար
զինվորները նայում են գետին

Փարավոնը հրամայեց, որ բոլոր նորածին իսրայելացի տղաներին պետք է սպանել: Իսրայելացի ընտանիքները շատ էին վախեցած:

Ելից 1.15-22

Նկար
Յոքաբեթը, Մարիամը և մանուկ Մովսեսը գետի մեջ

Յոքաբեթ անունով մի իսրայելացի մայր հնար մտածեց իր նորածին որդուն փրկելու համար: Նա դրեց որդուն զամբյուղի մեջ և զամբյուղը թաքցրեց Նեղոս գետի եզերքի բարձր խոտերում: Մանկիկի քույրը՝ Մարիամը, հետևում էր նրան, որպեսզի ապահովի նրա անվտանգությունը:

Ելից 2․1-4

Նկար
Փարավոնի դուստրը մանուկ Մովսեսին գրկած

Գետի մեջ լողալիս Փարավոնի դուստրը հայտնաբերեց զամբյուղը: Նա տեսավ, թե ինչպես էր լացում անօգնական իսրայելացի մանկիկը և ցանկացավ մեծացնել նրան իր որդու նման: Մարիամը եկավ Փարավոնի դստեր մոտ և հարցրեց՝ արդյոք ինքը կարող է մի իսրայելացի կին բերել նորածնին խնամելու համար:

Ելից 2․5-6

Նկար
Փարավոնի դուստրը, Յոքաբեթը, Մարիամը և մանուկ Մովսեսը

Մարիամը իր մորը՝ Յոքաբեթին բերեց Փարավոնի դստեր մոտ: Փարավոնի դուստրը համաձայնեց վճարել Յոքաբեթին՝ մանկիկին խնամելու համար:

Ելից 2․8-9

Նկար
Փարավոնի դուստրը, Յոքաբեթը և Մովսեսը

Իսրայելացի երեխան մեծացավ: Փարավոնի դուստրը մեծացրեց նրան իր որդու նման: Նա նրան կոչեց Մովսես:

Ելից 2․10