Scripture Stories
Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը


Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը, Հին Կտակարանի պատմություններ (2022)

Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը, Հին Կտակարանի պատմություններ

Դանիել 1, 3

Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը

Հավատքի վտանգավոր փորձություն

Նկար
Նաբուգոդոնոսոր թագավորը և ոսկե արձանը

Նաբուգոդոնոսոր թագավորը հսկայական ոսկե արձան կառուցեց և ստիպեց իր ժողովրդին երկրպագել դրան: Եթե մարդիկ հրաժարվում էին դա անել, նրանց նետում էին կրակե հնոցը:

Դանիել 1.6–7, 3.1–6

Նկար
Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը

Դանիելի ընկերները՝ Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը սիրում էին Աստծուն և հրաժարվեցին երկրպագել թագավորի կեղծ աստծուն: Թագավորը զայրացավ նրանց վրա։

Դանիել 3․6-15

Նկար
Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը խոսում են թագավորի հետ

Երեք ընկերները ասացին թագավորին, որ երկրպագելու են միայն Աստծուն: Նրանք հավատում էին, որ Աստված կպաշտպանի իրենց: Բայց եթե նույնիսկ Նա չփրկեր իրենց, նրանք կպաշտպանեին այն, ինչին հավատում էին:

Դանիել 3.15–18

Նկար
Երեք մարդ և հրեշտակը կրակի մեջ

Թագավորը սաստիկ զայրացավ Սեդրաքի, Միսաքի և Աբեդնագովի խոսքերից: Նա հրամայեց նետել նրանց կրակի հնոցը: Բայց երբ թագավորը նայեց հնոցի մեջ, նա զարմացավ՝ երեք մարդու հետ կրակի մեջ տեսնելով մի երկնային էակի: Նրանք չէին վնասվել կրակից:

Դանիել 3.19–25

Նկար
Երեք մարդ դուրս են գալիս կրակից

Թագավորը կանչեց Սեդրաքին, Միսաքին և Աբեդնագովին, և նրանք դուրս եկան հնոցից: Կրակը նրանց չէր վնասել և նույնիսկ չէր այրել նրանց հագուստները:

Դանիել 3.26–27

Նկար
Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը խոսում են թագավորի հետ

Սեդրաքը, Միսաքը, և Աբեդնագովը հնազանդվեցին Աստծո պատվիրաններին, նույնիսկ, երբ իրենց կյանքին վտանգ էր սպառնում: Նրանց օրինակն օգնեց թագավորին հավատալ Աստծուն:

Դանիել 3.28–29