Scripture Stories
Դավիթը և Գողիաթը


Դավիթը և Գողիաթը, Հին Կտակարանի պատմություններ (2022)

Դավիթը և Գողիաթը, Հին Կտակարանի պատմություններ

Ա Թագավորաց 17

Դավիթը և Գողիաթը

Մեծ մարտահրավերին դիմակայելով

Նկար
Գողիաթ

Փղշտացիները հարձակվում էին իսրայելացիների վրա: Ամեն առավոտ Գողիաթ անունով փղշտացի մի հսկա մարտահրավեր էր նետում որևէ իսրայելացու: Գողիաթը շատ ավելի մեծ ու բարձրահասակ էր, քան որևէ իսրայելացի և շատ դաժան էր: Նա ծանր զրահ էր կրում և ուներ թուր, նիզակ ու մեծ վահան: Ոչ ոք չէր համարձակվում մենամարտել նրա հետ:

Ա Թագավորաց 17․1-11

Նկար
Իսրայելի բանակը ճաշում է

Դավիթը երիտասարդ հովիվ էր, ով հավատում էր Տիրոջը: Նրա ավագ եղբայրները ծառայում էին Իսրայելի բանակում: Մի օր Դավիթն իր եղբայրներին ուտելիք բերեց: Երբ նա ճամբար եկավ, լսեց Գողիաթի մարտահրավերի մասին:

Ա Թագավորաց 17.20–23

Նկար
Դավիթը խոսում է զինվորների հետ

Դավիթը հարցրեց զինվորներին, թե ինչու ոչ ոք չէր պաշտպանում Իսրայելը: Եղբայրները զայրացան և հրամայեցին նրան գնալ ու հոգ տանել ոչխարների մասին: Սակայն Դավիթը գիտեր, որ Տերը կպաշտպանի Իսրայելը:

Ա Թագավորաց 17.24-30

Նկար
Դավիթը խոսում է Սավուղ թագավորի հետ

Սավուղ թագավորը գիտեր Դավիթի հավատքի մասին, ուստի նա հրամայեց Դավիթին իր մոտ բերել: Դավիթն ասաց Սավուղին, որ չի վախենում կռվել Գողիաթի հետ: Դավիթն ասաց, որ մի օր, երբ ինքը ոչխարներին էր արածեցնում, սպանեց մեկ առյուծ ու մեկ արջ: Տերը պաշտպանեց նրան այդ անգամ, և նա գիտեր, որ Տերն այս անգամ էլ իրեն կպաշտպանի:

Ա Թագավորաց 17.31-37

Նկար
Դավիթը փորձում է զրահը

Սավուղը Դավիթին տվեց իր զրահը: Բայց Դավիթը այդ հագուստին սովոր չէր, ուստի հանեց այն: Նա որոշեց կռվել առանց զրահի:

Ա Թագավորաց 17.38-39

Նկար
Դավիթը՝ քարերը ձեռքին

Դավիթը հինգ հարթ քար ընտրեց և դրեց պարկի մեջ: Նա վերցրեց իր պարսատիկն ու գնաց Գողիաթի հետ մենամարտելու:

Ա Թագավորաց 17.40

Նկար
Դավիթը խոսում է Գողիաթի հետ

Դավիթին տեսնելով՝ Գողիաթը բղավեց ու սկսեց ծաղրել նրան: Նա ասաց, որ հովիվ տղան չի կարող հաղթել իրեն: Դավիթն ասաց, որ ինքը ապավինում է Տիրոջը, և Նա կպաշտպանի իրեն: Դավիթն ասաց, որ ինքը կհաղթի Գողիաթին՝ Տիրոջ մեծությունն ապացուցելու համար:

Ա Թագավորաց 17.42-47

Նկար
Դավիթը կռվում է Գողիաթի հետ

Դավիթը վազեց դեպի Գողիաթը: Նա արագ մի քար նետեց իր պարսատիկով: Քարը դիպավ Գողիաթի ճակատին և հսկան գետին տապալվեց: Տերն օգնեց Դավիթին հաղթել Գողիաթին առանց թրի և զրահի:

Ա Թագավորաց 17.48-50

Նկար
Դավիթը և Գողիաթի դին

Տեսնելով, որ Գողիաթը մեռած է, փղշտացիները փախան: Իսրայելացիները հաղթեցին: Դավիթն ապավինեց Տիրոջը և Տերը պաշտպանեց Իսրայելը:

Ա Թագավորաց 17.51–53