Scripture Stories
Աբրահամն ու Իսահակը


Աբրահամն ու Իսահակը, Հին Կտակարանի պատմություններ (2022)

Աբրահամն ու Իսահակը, Հին Կտակարանի պատմություններ

Ծննդոց 17, 21-22

Աբրահամն ու Իսահակը

Հայրը, որդին և զոհաբերությունը

Նկար
Աբրահամը, Սարրան և նրանց երեխան

Աբրահամը և Սարրան որդի ունեցան, ինչպես որ խոստացել էր Տերը: Նրանք երեխային կոչեցին Իսահակ:

Ծննդոց 17.9, 21.1-3

Նկար
Աբրահամը ուսուցանում է Իսահակին

Նրանք սիրում էին Իսահակին: Նրանք ուսուցանում էին նրան ընտրել ճիշտը և վստահել Տիրոջը:

Ծննդոց 21.8

Նկար
Սարրան և Աբրահամը նայում են Իսահակին

Տերը խոստացավ Աբրահամին և Սարրային, որ Իսահակի միջոցով նրանց ընտանիքը կաճի և կօրհնի ամբողջ երկիրը: Բայց մի օր Տերն Աբրահամին պատվիրեց Իսահակին տանել Մորիայի սարը և զոհաբերել նրան։

Ծննդոց 17.1 -8, 22.1–2

Նկար
Աբրահամն ու Իսահակը ուղևորվում են դեպի սարը

Սար բարձրանալու ճանապարհին Իսահակը հարցրեց, թե որտեղ է զոհաբերության գառը: Աբրահամն ասաց, որ Տերը գառ կուղարկի:

Ծննդոց 22․4-8

Նկար
Աբրահամն ու Իսահակը զոհասեղան են կառուցում

Մորիայի սարի վրա Աբրահամը զոհասեղան կառուցեց և վրան փայտ դրեց:

Ծննդոց 22․8-9

Նկար
Աբրահամը պատրաստվում է զոհաբերել Իսահակին

Ինչպես Տերն էր պատվիրել, Աբրահամը խնդրեց Իսահակին պառկել զոհասեղանի վրա: Իսահակը վստահում էր Աբրահամին ճիշտ այնպես, ինչպես Փրկիչ Հիսուս Քրիստոսն էր վստահում իր Հորը:

Ծննդոց 22.9

Նկար
հրեշտակը հայտնվում է Աբրահամին ու Իսահակին

Երբ Աբրահամը պատրաստվում էր զոհաբերել Իսահակին, Տիրոջ հրեշտակը կանգնեցրեց նրան: Աբրահամը ցույց տվեց իր հավատքը Տիրոջ հանդեպ: Աբրահամը գիտեր, որ ինքը միշտ կհետևի Տիրոջը:

Ծննդոց 22.10–12

Նկար
խոյը թփերի մեջ

Աբրահամը բարձրացրեց աչքերը և թփերի մեջ մի խոյ տեսավ: Տերը խոյ էր ուղարկել զոհաբերության համար:

Ծննդոց 22.13

Նկար
Աբրահամը և Իսահակը նայում են երկինք

Աբրահամն ու Իսահակը իմացան, թե ինչպես է Երկնային Հայրը զոհաբերելու Իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին: Տեր Հիսուս Քրիստոսը վստահում էր Աբրահամին, որովհետև նա հնազանդվեց: Աբրահամը վստահում էր Տիրոջ խոստմանը, որ մի օր իր ընտանիքը կաճի և իրենց թիվն ավելի շատ կլինի, քան աստղերի թիվը երկնքում:

Ծննդոց 22.17–18, Հակոբ 4.5