Scripture Stories
Եղիա մարգարեն


Եղիա մարգարեն, Հին Կտակարանի պատմություններ (2022)

Եղիա մարգարեն, Հին Կտակարանի պատմություններ

Գ Թագավորաց 16-18

Եղիա մարգարեն

Մոր հավատքը և Տիրոջ հրաշքները

Նկար
Եղիան խոսում է Աքաաբ թագավորի և Հեզաբել թագուհու հետ

Իսրայելի թագավորությունում անձրև չէր գալիս, և ջուրը սպառվում էր: Աքաաբ թագավորն ու Հեզաբել թագուհին չէին սիրում Տիրոջ մարգարեներին: Նրանք նույնիսկ սպանել էին նրանցից մի քանիսին: Թագավորը և թագուհին կուռքերին էին աղոթում անձրևի համար: Սակայն Եղիա մարգարեն նրանց ասաց, որ Տերը մի քանի տարի նրանց անձրև չի ուղարկելու:

Գ Թագավորաց 16.29–33, 17.1, 18.13

Նկար
Եղիան թաքնվում է զինվորներից

Թագավորը և թագուհին զայրացան Եղիայի վրա: Տերը Եղիային զգուշացրեց, որ թաքնվի, քանզի նրա կյանքը վտանգված էր:

Գ Թագավորաց 17․2-3

Նկար
Եղիան ծնկաչոք աղոթում է գետի մոտ

Տերը Եղիային ուղղորդեց գետի մոտ և թռչուններ ուղարկեց՝ նրան ուտելիք բերելու համար: Քանի որ անձրև չէր գալիս, գետը չորացել էր և Եղիան ջուր չուներ:

Գ Թագավորաց 17․4-7

Նկար
Եղիան խոսում է մի կնոջ հետ

Տերը Եղիային տարավ մի կնոջ մոտ, ով ապրում էր մի հեռավոր քաղաքում: Եղիան խնդրենց կնոջն իրեն ջուր ու հաց տալ: Սակայն կինը միայն մեկ օրվա ուտելիք ուներ:

Գ Թագավորաց 17.8-12

Նկար
Եղիան խոսում է մի կնոջ հետ

Եղիան գիտեր, որ դա նրա հացի վերջին կտորն էր: Նա խոստացավ, որ եթե կինը կերակրեր իրեն, Տերը կնոջ ընտանիքին հացով կապահովեր՝ մինչև անձրև կգար։

Գ Թագավորաց 17.13-14

Նկար
Եղիան, կինը և երեխան ուտում են

Կինը Եղիայի համար հաց պատրաստեց: Այնուհետև նրա յուղն ու ալյուրը բազմապատկվեցին: Եվ ուտելիքի պաշարն արդեն բավական էր Եղիային և կնոջ ընտանիքին բազում օրեր կերակրելու համար։

Գ Թագավորաց 17.15-16

Նկար
մահացած երեխայի համար սգացող կին

Մի օր կնոջ որդին հիվանդացավ և մահացավ: Կինը հարցրեց Եղիային, թե ինչու է Տերը թույլ տալիս, որ այդ ամենը կատարվի իր հետ:

Գ Թագավորաց 17.17-20

Նկար
Երեխային գրկած մայր

Եղիան քահանայություն ուներ: Նա օրհնեց կնոջ որդուն և խնդրեց, որ Տերը թույլ տա նրան վերակենդանանալ: Երեխան սկսեց նորից շնչել և կինը հասկացավ, որ Եղիան Տիրոջ մարգարեն է:

Գ Թագավորաց 17.21–24