Scripture Stories
Եղիսեն և Տիրոջ զորքը


«Եղիսեն և Տիրոջ զորքը», Հին Կտակարանի պատմություններ (2022)

«Եղիսեն և Տիրոջ զորքը», Հին Կտակարանի պատմություններ

Դ Թագավորաց 6

Եղիսեն և Տիրոջ զորքը

Տիրոջ հրեղեն կառքերը

Նկար
քաղաքը պաշարած զինվորները

Սիրիացիները չէին սիրում իսրայելացիներին։ Սիրիայի թագավորն ուղարկեց իր բանակը՝ գերեվարելու Եղիսե մարգարեին: Գիշերը բանակը շրջապատեց քաղաքը, որտեղ Եղիսեն էր:

Դ Թագավորաց 6․8-14

Նկար
Եղիսեն և ծառան նայում են սիրիական զորքին

Եղիսեի երիտասարդ ծառան արթնացավ և տեսավ սիրիական զորքը: Նա հարցրեց Եղիսեին, թե ինչ են ուզում անել: Եղիսեն երիտասարդին ասաց, որ չվախենա: Նա ասաց, որ իրենց համար կռվող զորքը շատ ավելի մեծ է, քան՝ իրենց դեմ կռվողը:

Դ Թագավորաց 6․15-16

Նկար
երկնային զորքը՝ հրեղեն կառքերով

Եղիսեն խնդրեց Տիրոջը ցույց տալ երիտասարդին այն, ինչ ինքն էր տեսել։ Տերը երիտասարդին ցույց տվեց երկնային զորքը՝ հրեղեն ձիերով ու կառքերով՝ նրանց պաշտպանելու համար: Աստծո զորությամբ սիրիական զորքը կուրացավ: Նրանք այլևս չկռվեցին իսրայելացիների դեմ:

Դ Թագավորաց 6․17-23