Scripture Stories
Հովսեփը և սովը


«Հովսեփը և սովը», Հին Կտակարանի պատմություններ (2022)

«Հովսեփը և սովը», Հին Կտակարանի պատմություններ

Ծննդոց 42-46

Հովսեփը և սովը

Եղբայրը հնարավորություն ուներ միավորելու իր ընտանիքը։

Նկար
Հակոբը որդիներին ուղարկում է Եգիպտոս

Հակոբի ընտանիքը քաղցում էր սովի պատճառով։ Եվ Հակոբն ուղարկեց որդիներին Եգիպտոս՝ սնունդ գնելու։ Կրտսեր որդուն՝ Բենիամինին, Հակոբը պահեց տանը։ Նա վախենում էր կորցնել Բենիամինին, ինչպես տարիներ առաջ կորցրել էր Հովսեփին: Նա չգիտեր, որ իր ավագ որդիները վաճառել էին Հովսեփին ստրկության։

Ծննդոց 42․1-4

Նկար
եղբայրները Հովսեփից ուտելիք են խնդրում

Այդ ժամանակ Հովսեփը մեծ առաջնորդ էր Եգիպտոսում: Նա վերահսկում էր սննդամթերքի վաճառքը սովի ժամանակ։ Եղբայրները հանդիպեցին Հովսեփի հետ և նրանից ուտելիք խնդրեցին: Նրանք չճանաչեցին Հովսեփին:

Ծննդոց 42․5-8

Նկար
Հովսեփը խոսելիս

Հովսեփը ճանաչեց նրանց, բայց ձևացրեց, իբր չի ճանաչում: Նա հարցրեց նրանց ընտանիքի մասին՝ պարզելու, թե արդյո՞ք հայրն ու եղբայրը՝ Բենիամինը, ողջ են:

Ծննդոց 42․10-14

Նկար
եղբայրները հետ են դառնում սննդով

Հետո Հովսեփն իր եղբայրներին ուտելիք տվեց: Հովսեփը եղբայրներին ասաց, որ այլևս ուտելիքի համար չգան, եթե իրենց հետ չբերեն իրենց կրտսեր եղբորը՝ Բենիամինին:

Ծննդոց 42․15-20

Նկար
եղբայրները վերադառնում են Եգիպտոս

Երբ ընտանիքը նորից սպառեց սնունդը, Հակոբը գիտեր, որ պետք է Բենիամինին մյուս որդիների հետ ուղարկեր Եգիպտոս: Հակոբը դեռ վախենում էր բաց թողնել Բենիամինին: Բայց Հուդան՝ եղբայրներից մեկը, խոստացավ, որ Բենիամինին ապահով կպահի:

Ծննդոց 43․1-15

Նկար
Հովսեփը եղբայրներին մեղադրում է արծաթե գավաթը գողանալու մեջ

Երբ եղբայրները եկան Եգիպտոս, Հովսեփն այնպես արեց, որ իբր Բենիամինն է գողացել արծաթե գավաթը: Նա ուզում էր տեսնել, թե արդյո՞ք իր ավագ եղբայրները փոխվել են: Հուդան աղաչեց Հովսեփին, որ չպատժի Բենիամինին, այլ նրա փոխարեն իրեն պատժի:

Ծննդոց 44

Նկար
Հովսեփը ցույց է տալիս, թե ով է ինքը

Հովսեփն ուրախ էր, երբ տեսավ, որ եղբայրները փոխվել են: Նրանք այնքան էին սիրում Բենիամինին, որ պաշտպանեցին նրան: Եվ վերջապես, Հովսեփը նրանց ասաց, թե ով է ինքը:

Ծննդոց 42․21-24, 45․1-4

Նկար
Հովսեփը գրկում է իր եղբայրներին

Հովսեփը ներեց իր եղբայրներին իրեն ստրկության վաճառելու համար: Հովսեփն ասաց, որ դա Տիրոջ միջոցն էր՝ օգնելու իրենց ընտանիքին գոյատևել սովի ժամանակ:

Ծննդոց 45․5-8

Նկար
եղբայրները վազում են Հակոբի մոտ

Հովսեփի եղբայրները վերադարձան իրենց հոր՝ Հակոբի մոտ և պատմեցին նրան կատարվածի մասին։ Հակոբն իր ողջ ընտանիքը տեղափոխեց Եգիպտոս։

Ծննդոց 45․24-28, 46․1-26

Նկար
Հովսեփն ու Հակոբը Եգիպտոսում, փարավոնի թույլտվությամբ

Փարավոնն ընդունեց Հակոբի ընտանիքին։ Նա նրանց հողեր և անասուններ տվեց, որպեսզի նրանք կարողանային բավականաչափ ուտելիք ունենալ: Հակոբի ընտանիքը խաղաղությամբ ապրեց երկար տարիներ։

Ծննդոց 45․16-23