Scripture Stories
Եսթեր թագուհին


Եսթեր Թագուհին, Հին Կտակարանի պատմություններ (2022)

Եսթեր թագուհին, Հին Կտակարանի պատմություններ

Եսթեր 2-5, 7-9

Եսթեր թագուհին

Խիզախ՝ վտանգի պահին

Նկար
Եսթերը թագավորի պալատում

Որոշ իսրայելացիներ կոչվում էին հրեաներ: Եսթերը Պարսկաստանում բնակվող հրեա էր: Նա որբ էր, ուստի նրան խնամում էր իր զարմիկը՝ Մուրթքեն: Նրան հրավիրեցին թագավորի պալատ թագավորության այլ կանանց հետ միասին: Թագավորը նոր կին էր ցանկանում, և նա ընտրեց Եսթերին:

Եսթեր 2.2-7, 16-17

Նկար
Մարդիկ խոնարհվում են Համանի առջև

Թագավորը Համան անունով մի ծառա ուներ, ով մեծ իշխանության հասավ: Համանն օգնում էր թագավորին կառավարել երկիրը: Թագավորը հրամայեց բոլորին խոնարհվել Համանի առջև:

Եսթեր 3․1-2

Նկար
Մուրթքեն և Համանը

Սակայն Մուրթքեն հրաժարվեց խոնարհվել Համանի առջև: Մուրթքեն համաձայն էր խոնարհվել միայն Տիրոջ առջև: Դա զայրացրեց Համանին: Նա ցանկացավ պատժել Մուրթքեին և բոլոր հրեաներին:

Ելից 20.5, Եսթեր 3.5–6, 8

Նկար
զինվորը մարդկանց խմբին հայտարարություն է կարդում

Համանն ասաց թագավորին, որ հրեաները չեն հետևում տիրոջ օրենքներին:  Ուստի թագավորը Համանին թույլ տվեց նոր օրենք ընդունել. մի որոշված օր սպանել բոլոր հրեաներին:

Եսթեր 3.8–11, 13

Նկար
Մուրթքեն խոսում է Եսթերի հետ

Մուրթքեն խնդրեց Եսթերին, որ նա խոսի թագավորի հետ: Թագավորը կարող էր փոխել Համանի օրենքն ու փրկել հրեաներին: Բայց Եսթերը վախենում էր: Երբեմն թագավորը սպանում էր առանց հրավերի իր հետ խոսելու եկած մարդկանց:

Եսթեր 4․5-11

Նկար
Եսթերը նայում է մարդկանց

Մուրթքեն խնդրեց Եսթերին մտածել մահվան դատապարտված հրեաների մասին: Մուրթքեն ասաց, որ գուցե Տերը Եսթերին թագավորի պալատ է ուղարկել հրեաներին փրկելու համար:

Եսթեր 4.13-14

Նկար
Եսթերը աղոթում է

Եսթերը գիտեր, որ պետք է խոսի թագավորի հետ, եթե նույնիսկ դրա արդյունքում նրան սպանեին: Եսթերը խնդրեց բոլոր հրեաներին և ծառաներին ծոմ պահել իր համար:

Եսթեր 4.15-16

Նկար
Եսթերը նայում է դռանը

Երեք օր ծոմ պահելուց հետո Եսթերը պատրաստվեց և գնաց տեսնելու թագավորին:

Եսթեր 5.1

Նկար
Եսթերը խոնարհվում է թագավորի առջև

Երբ Եսթերը մոտեցավ թագավորին, թագավորը մեկնեց իր ձեռքի ոսկե գավազանը: Դա նշանակում էր, որ թագավորն ուրախ էր նրան տեսնելու համար և նրան մահապատժի չէր ենթարկի: Նա հարցրեց, թե ինչ է ցանկանում Եսթերը։ Եսթերն ասաց թագավորին, որ իր ժողովուրդը վտանգված է: Համանի օրենքի պատճառով նա և թագավորության բոլոր հրեաները սպանվելու էին:

Եսթեր 5.2-3, 7.4-6

Նկար
զինվորը հայտարարություն է կարդում մարդկանց համար

Թագավորը բարկացավ Համանի վրա և հրամայեց նրան մահապատժի ենթարկել։ Թագավորը նոր օրենք ընդունեց, որը պաշտպանում էր հրեաներին: Այժմ նրանց թույլատրվում էր պաշտպանել իրենց, եթե որևէ մեկը փորձեր վնաս պատճառել:

Եսթեր 7.9-10, 8.10-11

Նկար
Եսթեր

Եսթերի հավատքն առ Աստված և նրա խիզախությունը փրկեցին նրա ժողովրդին: Մահվան և վշտի փոխարեն խնջույք տեղի ունեցավ: Հրեաները նշեցին իրենց փրկությունը:

Եսթեր 8.16-17, 9.18-32