Scripture Stories
Իսրայելացիներն անապատում


«Իսրայելացիներն անապատում», Հին Կտակարանի պատմություններ (2022)

«Իսրայելացիներն անապատում», Հին Կտակարանի պատմություններ

Ելից 16

Իսրայելացիներն անապատում

Ինչպես ապավինել Տիրոջը

Նկար
իսրայելացիները դժգոհում են

Իսրայելացիները Եգիպտոսից հեռանալուց անմիջապես հետո, սկսեցին դժգոհել, որ բավականաչափ սնունդ չունեն: Նրանք ասացին, որ ավելի լավ էր ստրուկ լինեին Եգիպտոսում, քան անապատում սովամահ լինեն:

Ելից 16․1-3

Նկար
Իսրայելացիները մանանա են հավաքում

Որպեսզի իսրայելացիները սովորեին վստահել Տիրոջը, Նա երկնքից հաց ուղարկեց, որ նրանք ամեն օր վերցնեն այն: Նրանք այդ հացը մանանա կոչեցին։ Այն մեղրի համ ուներ։ Տերը մանանա չէր ուղարկում շաբաթվա յոթերորդ օրը՝ Հանգստության օրը։ Այդպիսով, վեցերորդ օրը Նա ասաց նրանց, որ երկու օրվա համար բավականաչափ մանանա վերցնեն:

Ելից 16․4-5, 14-31

Նկար
իսրայելացիները հավաքում են լորերին

Որոշ ժամանակ Տերը նաև լորեր էր ուղարկում, որ իսրայելացիները ուտեին։ Առավոտյան նրանք մանանա էին վերցնում, իսկ երեկոյան՝ լորեր էին հավաքում։ Տերը ցանկանում էր, որ իսրայելացիները սովորեին վստահել Իրեն: Այս կերպ, Նա հոգ էր տանում նրանց մասին անապատում:

Ելից 16․11-13