Scripture Stories
Դանիելը և նրա ընկերները


Դանիելը և նրա ընկերները, Հին Կտակարանի պատմություններ (2022)

Դանիելը և նրա ընկերները, Հին Կտակարանի պատմություններ

Դանիել 1

Դանիելը և նրա ընկերները

Դանիելը հրաժարվում է ուտել թագավորի կերակուրը

Նկար
զինվորները տանում են տղաներին

Բաբելոնի թագավորությունը նվաճեց Երուսաղեմը: Նրանք խլեցին ամենախելոք և ամենաուժեղ պատանիներին իրենց ընտանիքներից և տարան Բաբելոն՝ թագավորին ծառայելու:

Դանիել 1.1-4

Նկար
պատանիները թագավորի պալատում

Դանիելը և նրա ընկերներն այդ պատանիներից էին: Նրանք ընտրվել էին՝ թագավորի պալատում որպես իմաստուններ ծառայելու համար:

Դանիել 1.4–6

Նկար
ուտելիք և գինի

Թագավորը Դանիելին և նրա ընկերներին ուտելիք և գինի հյուրասիրեց: Սակայն նրանք հրաժարվեցին ուտել թագավորի կերակուրը և խմել նրա գինին: Դա Աստծո պատվիրաններին հակառակ էր:

Դանիել 1.5–8

Նկար
պատանիներն ուտում են

Թագավորի ծառան վախեցավ իր կյանքի համար: Նա պետք է հոգ տաներ Դանիելի և նրա ընկերների մասին, ուստի մտածում էր, որ եթե նրանք հրաժարվեն ուտել թագավորի կերակուրը, ապա կթուլանան մնացած պատանիների համեմատ: Իսկ թագավորը կբարկանա և ծառային մահապատժի կենթարկի:

Դանիել 1.9–10

Նկար
Դանիելը խոսում է ծառայի հետ

Սակայն Դանիելն ապավինում էր Աստծուն և ցանկանում էր հնազանդվել Նրա պատվիրաններին: Դանիելը խնդրեց ծառային 10 օրվա ընթացքում իրենց միայն ջուր ու ընդեղեն տալ և այնուհետև համեմատել իրենց առողջությունը մնացած պատանիների առողջության հետ: Ծառան համաձայնեց:

Դանիել 1․11-14

Նկար
Դանիելը և նրա ընկերները սովորում են

10 օր անց Դանիելը և նրա ընկերները ավելի առողջ էին, քան մնացած պատանիները: Դանիելը և նրա ընկերները հետևեցին Աստծո պատվիրաններին և Աստված նրանց դարձրեց ամենաիմաստունը թագավորի պալատում:

Դանիել 1․15-20