Scripture Stories
Ենովք մարգարեն


Ենովք մարգարեն, Հին Կտակարանի պատմություններ (2022)

Ենովք մարգարեն, Հին Կտակարանի պատմություններ

Ծննդոց 5, Մովսես 6-7

Ենովք մարգարեն

Թե ինչպես հավատքն առ Տերը փրկեց քաղաքը

Նկար
Աստված խոսում է Ենովքի հետ

Տեր Հիսուս Քրիստոսը խնդրեց Ենովքին, որ կոչ անի ժողովրդին, որ ապաշխարեն: Սակայն Ենովքը մտածեց, որ ինքը չի կարողանա լավ խոսել: Նա վախենում էր, որ մարդիկ չեն լսի իրեն։

Ծննդոց 5.22, Մովսես 6.26-31

Նկար
մարդիկ ծաղրում են Ենովքին

Տերը խոստացավ, որ կամրապնդի և կպաշտպանի Ենովքին, չնայած որ որոշ մարդկանց դուր չէին գալիս նրա ուսմունքները:

Մովսես 6.32-39

Նկար
Ենովքն ուսուցանում է մարդկանց

Տիրոջ խոստումը քաջալերեց Ենովքին: Ենովքը հնազանդվեց Տիրոջը և զորությամբ ուսուցանեց մարդկանց: Նա ուսուցանեց Հիսուս Քրիստոսի, ապաշխարության, մկրտության և Սուրբ Հոգու մասին: Որոշ մարդիկ հավատում էին Ենովքին և ցանկանում էին հետևել Տիրոջը:

Մովսես 6․47–68

Նկար
Ենովքը մկրտում է մի կնոջ

Ենովքն Աստծուց մկրտելու իշխանություն ստացավ: Բոլոր այն մարդիկ, ովքեր հավատացին Ենովքին, մկրտվեցին և մոտեցան Տիրոջը: Ոչ ոք աղքատ չէր, որովհետև բոլորը հոգ էին տանում միմյանց մասին: Նրանց կոչեցին Սիոն, որովհետև նրանք ապրում էին միասին սիրո և արդարության մեջ:

Մովսես 7․10-20

Նկար
Հիսուսի կյանքը, մահը և հարությունը

Մի օր Տերը Ենովքին ցույց տվեց այն ամենն, ինչ պետք է կատարվեր երկրի վրա: Ենովքը տեսավ Հիսուս Քրիստոսի կյանքը, մահը և Հարությունը: Ենովքն իմացավ, որ վերջին օրերում ավետարանը վերականգնվելու է: Նա նաև տեսավ Հիսուսի Երկրորդ Գալուստը:

Մովսես 7.21-67

Նկար
Աստված խոսում է Սիոնի ժողովրդի հետ

Ի վերջո, Սիոն քաղաքի բոլոր բնակիչները հավատացին Ենովքին և ապաշխարեցին: Քանի որ նրանք հոգ էին տանում միմյանց մասին և խաղաղության մեջ էին ապրում, Տերը նրանց տարավ՝ Իր հետ ապրելու:

Ծննդոց 5.24, Մովսես 7.18, 21, 68–69