Scripture Stories
Հովսեփի ոգեշնչված երազները


«Հովսեփի ոգեշնչված երազները», Հին Կտակարանի պատմություններ (2022)

«Հովսեփի ոգեշնչված երազները», Հին Կտակարանի պատմություններ

Ծննդոց 3037

Հովսեփի ոգեշնչված երազները

Մի ընտանիքում միմյանց սիրելու խնդիր կար

Նկար
Հակոբն ու Հովսեփը՝ պատմուճանը հագին

Ռաքելն ու Հակոբը երկար տարիներ աղոթել էին որդի ունենալու համար։ Տերը պատասխանեց նրանց աղոթքներին, երբ ծնվեց Հովսեփը: Հովսեփը Հակոբի սիրելի որդին էր, և նա Հովսեփին մի հատուկ պատմուճան նվիրեց: Հակոբի 10 մեծ որդիները նախանձեցին։

Ծննդոց 30․22-24, 37․1-4

Նկար
Հովսեփը բացատրում է որաների մասին երազը

Երբ Հովսեփը մոտավորապես 17 տարեկան էր, նա ոգեշնչված երազ տեսավ, որ իր եղբայրների հետ դաշտում որաներ էր հավաքում: Հովսեփի կապած որան ուղիղ կանգնել էր։ Իսկ նրա եղբայրների կապած հացահատկի որաները խոնարհվել էին Հովսեփի որայի առաջ։ Երբ Հովսեփը պատմեց եղբայրներին իր երազը, նրանք բարկացան Հովսեփի վրա:

Ծննդոց 37․2, 5-8

Նկար
Հովսեփը բացատրում է աստղերի մասին երազը

Հետագայում Հովսեփը տեսավ մեկ այլ ոգեշնչված երազ: Այդ երազում արևը, լուսինը և 11 աստղեր խոնարհվեցին Հովսեփի առաջ: Հովսեփը պատմեց իր ընտանիքին այդ երազը։ Այդ երազը կարծես ասում էր, որ Հովսեփը իշխելու էր իր ընտանիքի վրա: Հովսեփի եղբայրներն ավելի զայրացան նրա վրա: Նրանց դուր չէին գալիս Հովսեփի երազները։

Ծննդոց 37․9-11

Նկար
Հովսեփը գնում է տեսնելու, թե ինչպես են եղբայրները

Մի օր Հովսեփի եղբայրները տնից հեռու էին գնացել՝ ոչխարներին արածեցնելու։ Հակոբը Հովսեփին ուղարկեց, որ եղբայրների մասին լուր բերի իրեն։

Ծննդոց 37․12-19

Նկար
Հովսեփի եղբայրները

Հովսեփի եղբայրներից մի քանիսն ուզում էին սպանել նրան։ Նրանք վերցրին Հովսեփի պատմուճանը, իսկ նրան գուբը գցեցին:

Ծննդոց 37․20-24

Նկար
Հովսեփը գուբի մեջ

Մինչ Հովսեփը փոսում էր, եղբայրները տեսան Եգիպտոս գնացող ճամփորդների։ Եղբայրները որոշեցին Հովսեփին որպես ստրուկ վաճառել ճամփորդներին 20 արծաթով:

Ծննդոց 37․25-28

Նկար
Հովսեփի արյունոտ պատմուճանը

Հետո Հովսեփի եղբայրները այծի արյուն քսեցին նրա պատմուճանին: Նրանք գնացին իրենց հոր՝ Հակոբի մոտ և նրան ցույց տվեցին պատմուճանը: Եղբայրները ստեցին Հակոբին, ասելով, որ Հովսեփին սպանել են վայրի կենդանիները:

Ծննդոց 37․31-33

Նկար
Հակոբը լաց է լինում

Հակոբը լացում էր, քանի որ կարծում էր, որ Հովսեփը մահացած է։

Ծննդոց 37․32-35

Նկար
Հովսեփը ստրուկ է Եգիպտոսում

Սակայն Հովսեփը կենդանի էր։ Տնից շատ հեռու՝ Եգիպտոսում, նա ապրում էր որպես ստրուկ։

Ծննդոց 37․36