Scripture Stories
Տերը խոսում է Եղիայի հետ


«Տերը խոսում է Եղիայի հետ», Հին Կտակարանի պատմություններ (2022)

«Տերը խոսում է Եղիայի հետ», Հին Կտակարանի պատմություններ

Գ Թագավորաց 19

Տերը խոսում է Եղիայի հետ

Լսել Տիրոջ ձայնը

Նկար
Աքաաբը խոսում է Հեզաբելի հետ, ետնամասում՝ կրակ է

Թագավոր Աքաաբը թագուհի Հեզաբելին պատմեց, որ Տերը ջախջախել է Բահաղի քահանաներին։ Հեզաբելը զայրացավ և ասաց, որ կսպանի Եղիա մարգարեին:

Գ Թագավորաց 19․1-2

Նկար
Եղիան քարայր է գտնում

Եղիան իր կյանքը փրկելու համար հեռացավ Իսրայելից: 40 օր ու 40 գիշեր նա քայլեց՝ ճանապարհին ծոմ պահելով: Այնուհետև հասնելով Սինայ լեռան մոտ նա մի քարայր գտավ, որտեղ կարող էր թաքնվել: Տերը Եղիային ասաց, որ բարձրանա լեռան գագաթը, որպեսզի Նա կարողանար խոսել Եղիայի հետ:

Գ Թագավորաց 19․3, 8-11

Նկար
Եղիան դիտում է քամին, երկրաշարժը և կրակը

Ուժգին քամի բարձրացավ և քարանձավի քարերը կտոր-կտոր արեց: Դրանից հետո երկրաշարժը ցնցեց գետինը։ Հետո հրդեհ սկսվեց: Եղիան լսեց քամու, երկրաշարժի և կրակի բարձր ձայները: Բայց Տիրոջ ձայնը այդ բարձր ձայների մեջ չկար:

Գ Թագավորաց 19.11-12

Նկար
Տերը խոսում է Եղիայի հետ

Այնուհետև Եղիան լսեց մեղմ հանդարտ ձայն: Նա գիտեր, որ դա Տերն էր: Տերը հարցրեց Եղիային, թե ի՞նչ է նա անում այդտեղ:

Գ Թագավորաց 19.12-13

Նկար
Եղիան խոսում է Տիրոջ հետ

Եղիան ասաց, որ թաքնվում է կյանքը փրկելու համար։ Բոլոր մարգարեները սպանվել էին, մարդիկ մերժել էին Տիրոջը:

Գ Թագավորաց 19.14

Նկար
Եղիան գտնում է Եղիսեին

Տերը մխիթարեց Եղիային և ասաց նրան, որ կան շատ իսրայելացիներ, որոնք երկրպագում են Տիրոջը: Տերը Եղիային խնդրեց վերադառնալ տուն և մի նոր մարգարե գտնել: Այդ նոր մարգարեի անունը Եղիսե էր:

Գ Թագավորաց 19.15-18