Scripture Stories
Երիտասարդ Դավիթը


«Երիտասարդ Դավիթը», Հին Կտակարանի պատմություններ (2022)

«Երիտասարդ Դավիթը», Հին Կտակարանի պատմություններ

Ա Թագավորաց 16

Երիտասարդ Դավիթը

Պատանի հովիվը կանչվեց լինելու թագավոր

Նկար
ճամփորդող Սամուելը

Տերն ուղարկեց Սամուել մարգարեին նոր թագավոր գտնելու: Սավուղը, որն այդ ժամանակ թագավոր էր, դադարել էր հետևել Տիրոջը: Տերը Սամուելին ասաց, որ գնա Բեթլեհեմ և գտնի Հեսսե անունով մի մարդու: Նոր թագավորը Հեսսեի որդիներից մեկը պիտի լիներ։

Ա Թագավորաց 16․1-5

Նկար
Սամուելը և Հեսսեի որդիները

Հեսսեի ավագ որդիները բարձրահասակ և ուժեղ տղաներ էին: Բայց Տերը Սամուելին ասաց, որ չդատի արտաքինին նայելով։

Ա Թագավորաց 16․6-10

Նկար
Սամուելը խոսում է Հեսսեի հետ

Սամուելը հարցրեց Հեսսեին, թե արդյո՞ք նա էլի որդի ունի։ Հեսսեն ասաց, որ կրտսեր որդին՝ Դավիթը, ոչխարներին է արածեցնում։ Դավիթին կանչեցին Սամուելի մոտ։

Ա Թագավորաց 16․11

Նկար
Սամուելը և Հեսսեն նայում են պատանի հովիվ Դավիթին

Դավիթը փոքր էր իր եղբայրներից և պարզապես պատանի հովիվ էր։ Բայց Տիրոջը չէր հետաքրքրում, թե ինչ տեսք ուներ Դավիթը: Տերը գիտեր, որ Դավթի սիրտը լի էր հավատով: Նա ասաց Սամուելին, որ Դավիթը թագավոր է լինելու: Սամուելն օրհնեց Դավիթին: Տիրոջ Հոգին պատրաստեց Դավթին՝ լինելու թագավոր:

Ա Թագավորաց 16.12-13