Scripture Stories
Ադամն ու Եվան


Ադամն ու Եվան, Հին Կտակարանի պատմություններ (2022)

Ադամն ու Եվան, Հին Կտակարանի պատմություններ

Ծննդոց 2-3, Մովսես 3-5, Աբրահամ 5

Ադամն ու Եվան

Փորձի ձեռքբերում՝ ընտրություն կատարելու միջոցով

Նկար
Ադամն ու Եվան կենդանիների հետ

Ադամն ու Եվան Երկնային Հոր առաջին զավակներն էին երկրի վրա: Նրանք ապրում էին Եդեմի գեղեցիկ պարտեզում, որը պատված էր տարբեր տեսակի բույսերով և ծառերով: Աստված՝ մեր Երկնային Հայրը և Տեր Հիսուս Քրիստոսն այցելում էին նրանց և խոսում նրանց հետ:

Ծննդոց 2.8–9, 3․8, Մովսես 3.8­–9, Աբրահամ 5.8, 14–19

Նկար
բարու և չարի իմացության ծառը

Աստված նրանց թույլատրում էր ուտել բոլոր ծառերի պտուղները, բացի մեկից: Եթե նրանք ճաշակեին բարու և չարի իմացության ծառի պտղից, ստիպված կլինեին լքել պարտեզը և, ի վերջո, կմահանային: Սատանան խաբեց Ադամին և Եվային: Սատանան ասաց, որ եթե նրանք ճաշակեն այդ պտղից, նրանք կիմանան բարին ու չարը, բայց չեն մահանա:

Ծննդոց 2.16–17, 3.1-5, Մովսես 3.9, 4.6–11, Աբրահամ 5.9, 12–13

Նկար
Եվան՝ պտուղը քաղելիս

Եվան որոշեց ճաշակել պտուղը:

Ծննդոց 3.5-6, Մովսես 4.12

Նկար
պտուղ բռնող ձեռքեր

Եվան Ադամին տվեց այդ պտղից: Եվ նա նույնպես որոշեց այն ճաշակել:

Ծննդոց 3.6-7, Մովսես 4.12

Նկար
Ադամն ու Եվան թաքնվում են Աստծուց և Հիսուսից

Աստված և Տերը այցելեցին նրանց, բայց Ադամն ու Եվան վախեցան և թաքնվեցին: Աստված հարցրեց նրանց, արդյոք նրանք ճաշակել էին բարու և չարի իմացության ծառի պտղից:

Ծննդոց 3.8-13, Մովսես 4.13-14

Նկար
Ադամն ու Եվան հեռանում են Եդեմի պարտեզից

Ադամն ու Եվան ասացին Աստծուն, որ որոշեցին ճաշակել արգելված պտղից: Իրենց ընտրության պատճառով նրանք ստիպված էին հեռանալ Եդեմի պարտեզից: Նրանք բաժանվեցին Աստծուց, բայց Նա ծրագիր ուներ նրանց համար: Այժմ նրանք տարբերում էին չարը բարուց և կարող էին երեխաներ ունենալ:

Ծննդոց 3.16-24, Մովսես 4.15-31

Նկար
Ադամի ու Եվայի ընտանիքը նայում է խարույկին

Ադամն ու Եվան խոստացան հնազանդվել Աստծո բոլոր պատվիրաններին: Նրանք սովորեցին, թե ինչպես կենդանիների զոհաբերություններ կատարել: Հնազանդվելով՝ նրանք ավելի շատ իմացան Աստծո Որդի Հիսուս Քրիստոսի մասին: Նրանք երկուսն էլ մեծ ուրախություն ապրեցին, քանի որ Նա կօգներ իրենց ընտանիքին վերադառնալ Աստծո մոտ:

Ծննդոց 3.23, Մովսես 5.1-12