Scripture Stories
Հագարը


«Հագարը», Հին Կտակարանի պատմություններ (2022)

«Հագարը», Հին Կտակարանի պատմություններ

Ծննդոց 16

Հագարը

Տիրոջ ծրագիրը Իր դստեր համար

Նկար
Հղի Հագարը

Հագարը Սարայի աղախինն էր։ Սարան ծեր էր և երեխաներ չուներ: Նա իր ամուսնուն՝ Աբրահամին ասաց, որ ամուսնանա Հագարի հետ, որպեսզի նրանք երեխաներ ունենան: Աբրահամն ու Հագարը ամուսնացան և շուտով Հագարը երեխա էր սպասում։

Ծննդոց 16․1-3

Նկար
Հագարը հեռանում է

Հագարը և Սարան սկսեցին անբարյացակամ վերաբերվել միմյանց: Հագարը նախընտրեց փախչել անապատ:

Ծննդոց 16․4-6

Նկար
Հագարը հանգստանում է ջրի մոտ

Ճանապարհորդելիս Հագարը շատ հոգնած էր ու ծարավ: Ի վերջո, նա հասավ ջրով առատ մի տեղ և հանգստացավ այնտեղ:

Ծննդոց 16․7

Նկար
հրեշտակը խոսում է Հագարի հետ

Տերը գիտեր Հագարի դժվարությունների մասին և ծրագիր ուներ նրան օգնելու համար: Նա հրեշտակ ուղարկեց, որպեսզի խնդրեր Հագարին վերադառնալ Աբրահամի և Սարայի մոտ։ Նա խոստացավ, որ Հագարի ընտանիքը կմեծանա: Նա ասաց, որ երեխան, որին Հագարը ունենալու էր, տղա էր, և նրա անունը պետք է դնի Իսմայել:

Ծննդոց 16․7-14

Նկար
Հագարն ու Իսմայելը Աբրահամի ու Սարայի հետ

Հագարը վստահեց Տիրոջը և հնազանդվեց հրեշտակին: Նա վերադարձավ Աբրահամի ու Սարայի մոտ։ Հագարը որդի ունեցավ, և նրա անունը Իսմայել էր: Հագարը գիտեր, որ Տերը հսկում էր իրեն։

Ծննդոց 16․11, 15