Scripture Stories
Նեեմիան


«Նեեմիան», Հին Կտակարանի պատմություններ (2022)

«Նեեմիան», Հին Կտակարանի պատմություններ

Նեեմիան 1-246

Նեեմիան

Երուսաղեմի պատի վերականգնումը

Նկար
Նեեմիան և թագավորը

Նեեմիան Պարսկաստանում բնակվող հրեա էր: Նա թագավորի վստահելի ծառան էր: Մի օր Նեեմիան լսեց, որ Երուսաղեմի հրեաները վատ դրության մեջ են: Երուսաղեմը պաշտպանող պատերը քանդվել էին և այլևս չէին վերակառուցվել: Երուսաղեմը վտանգված էր: Նեեմիան ծոմ պահեց և աղոթեց Տիրոջ օգնության համար:

Նեեմիա 1

Նկար
թագավորը խոսում է Նեեմիայի հետ պատի մասին

Թագավորը հարցրեց Նեեմիային, թե ինչու է նա այդքան տխուր: Նա թագավորին պատմեց, թե ինչ վտանգի առաջ է կանգնած Երուսաղեմը։ Թագավորն ասաց, որ կարող է օգնել։ Նեեմիան թույլտվություն խնդրեց գնալու Երուսաղեմ և վերականգնելու պատը: Թագավորը Նեեմիային առաջնորդ նշանակեց և տվեց նրան անհրաժեշտ պարագաները:

Նեեմիա 2․2-8

Նկար
Նեեմիան պատ է կառուցում, թշնամիները նայում են

Նեեմիան և հրեաները սկսեցին վերականգնել Երուսաղեմի պատերը: Բայց թշնամիները ծաղրում էին նրանց և փորձում էին կանգնեցնել:

Նեեմիա 2․17-20

Նկար
մարդիկ ծաղրում են Նեեմիային

Թշնամիները փորձեցին խաբել Նեեմիային, որպեսզի նա հեռանար քաղաքից: Բայց Նեեմիան չհեռացավ։ Նա վստահում էր Տիրոջը։ Նա մեծ գործ էր կատարում։

Նեեմիա 6․2-4

Նկար
Նեեմիան կանգնած է վերականգնված պատի վրա

Նեեմիան իր ժողովրդին ասաց, որ չվախենան: Նրանք պատի երկայնքով պահակներ դրեցին, որպեսզի այն ապահով լինի: Հրեաները շարունակեցին կառուցել պատը: Տերը հրեաներին ուժ տվեց, և նրանք 52 օրում ավարտեցին պատի կառուցումը։ Երուսաղեմը կրկին ապահով էր:

Նեեմիա 4․6-15, 6․5-9, 15-16