Scripture Stories
Մովսեսը և պղնձե օձը


«Մովսեսը և պղնձե օձը», Հին Կտակարանի պատմություններ (2022)

«Մովսեսը և պղնձե օձը», Հին Կտակարանի պատմություններ

Թվոց 21

Մովսեսը և պղնձե օձը

Ինչպես հավատ ունենալ առ Տերը

Նկար
օձերը հարձակվում են մարդկանց վրա

Մինչ իսրայելացիները ճանապարհորդում էին անապատում, նրանք հաճախ մոռանում էին Տիրոջը և տրտնջում էին։ Տերը օձեր ուղարկեց, որ օգներ նրանց խոնարհ լինել և հիշել Իրեն: Օձերը կծեցին մարդկանց, և մարդկանցից շատերը մահացան:

Թվոց 21․1-6

Նկար
Մարդիկ աղաչում են Մովսեսին

Շուտով մարդիկ ապաշխարեցին։ Նրանք խնդրեցին Մովսեսին աղոթել, որ Տերը հեռացնի օձերին։ Տերը չհեռացրեց օձերին։ Բայց Նա մի միջոց ստեղծեց, որպեսզի մարդիկ փրկվեին, եթե օձերը նրանց կծեին։

Թվոց 21․7

Նկար
Մովսեսը պղնձե օձ է բարձրացրել

Տերը Մովսեսին ասաց, որ պղնձից օձ պատրաստի և բարձրացնի այն ձողի վրա։ Երբ օձերը մարդկանց կծում էին, նրանք նայում էին պղնձե օձին և փրկվում էին: Տերն օգնեց իսրայելացիներին խոնարհ լինել և վստահել Իրեն:

Թվոց 21․8-9, 1 Նեփի 17․41, Հելաման 8․14-15