Scripture Stories
Նոյը և իր ընտանիքը


Նոյը և իր ընտանիքը, Հին Կտակարանի պատմություններ (2022)

Նոյը և իր ընտանիքը, Հին Կտակարանի պատմություններ

Ծննդոց 6-9, Մովսես 8

Նոյը և իր ընտանիքը

Տապան, ջրհեղեղ և Տիրոջ խոստումները

Նկար
Նոյը նայում է մարդկանց

Նոյը և իր ընտանիքը հնազանդվեցին Տիրոջը։ Մնացած բոլորը մեղսավորներ էին: Տերը զգուշացրեց Նոյին, որ ջրհեղեղը ծածկելու է երկիրը, եթե մարդիկ չապաշխարեն։

Ծննդոց 6.5-13, Մովսես 8.13-17

Նկար
Նոյն ուսուցանում է մարդկանց

Նոյն ուսուցանում էր մարդկանց, որ Տերը սիրում է նրանց և ցանկանում է, որ նրանք ապաշխարեն և հավատան Հիսուս Քրիստոսին: Նրանք չէին լսում:

Մովսես 8․19-30

Նկար
Նոյն ու ընտանիքը տապան են կառուցում

Նոյը վշտացած էր, որ մարդիկ չէին ցանկանում ապաշխարել: Տերը Նոյին պատվիրեց տապան կոչվող մեծ նավ կառուցել: Տապանը պետք է փրկեր Նոյի ընտանիքին ջրհեղեղից:

Ծննդոց 6.14-18, Մովսես 8.25

Նկար
կենդանիները տապան են մտնում

Նոյի ընտանիքն ուտելիք բերեց տապան: Տերը յուրաքանչյուր տեսակից առնվազն երկուական կենդանի ուղարկեց Նոյի մոտ: Կենդանիները մտան տապան և յոթ օր անց անձրև սկսեց:

Ծննդոց 6.18-22, 7.1-9

Նկար
ծովում լողացող տապանը

Տիրոջ զգուշացման համաձայն անձրևը տևեց 40 օր ու 40 գիշեր: Ջրհեղեղը ծածկեց երկիրը:

Ծննդոց 7․6-23

Նկար
Նոյն ու ընտանիքը

Տապանում գտնվող Նոյի ընտանիքն ու բոլոր կենդանիներն անվնաս լողում էին ջրի վրա:

Ծննդոց 7.24, 8.1–3

Նկար
Նոյը, ընտանիքը և կենդանիները ցամաքի վրա

Երբ ջրհեղեղն ավարտվեց, տապանը հանգրվանեց ցամաքի վրա: Նոյն ու իր ընտանիքը զոհասեղան կառուցեցին Տիրոջը երկրպագելու և շնորհակալություն հայտնելու պաշտպանության համար: Տերը խոստացավ այլևս երբեք ջրհեղեղ չուղարկել երկրի վրա: Նա ծիածան ուղարկեց՝ որպես հիշեցում Իր խոստումի մասին։

Ծննդոց 8.13-22, Մովսես 9.8-17