Scripture Stories
Եղիսեն բուժում է Նեեմանին


«Եղիսեն բուժում է Նեեմանին», Հին Կտակարանի պատմություններ (2022)

«Եղիսեն բուժում է Նեեմանին», Հին Կտակարանի պատմություններ

Դ Թագավորաց 5

Եղիսեն բուժում է Նեեմանին

Պարզ հավատքը վերածվում է մեծ հրաշքի

Նկար
Նեեմանը հիվանդ պառկած է անկողնում

Հեռավոր Սիրիայում ապրում էր մի մարդ, ում անունը Նեեման էր։ Նա սիրիական բանակի անվանի հրամանատար էր։ Բայց Նեեմանը մաշկի ցավոտ հիվանդություն ուներ, որը կոչվում էր բորոտություն:

Դ Թագավորաց 5․1

Նկար
Իսրայելացի աղջիկը խոսում է Նեեմանի կնոջ հետ

Նեեմանի կնոջ ծառան իսրայելացի մի աղջիկ էր: Այդ աղջիկը հավատք ուներ առ Տերը։ Նա ասաց, որ եթե Նեեմանը կարողանար այցելել Եղիսե մարգարեին, ապա կբուժվեր իր հիվանդությունից:

Դ Թագավորաց 5․2-4

Նկար
Նեեմանը ճամփա է ընկնում՝ գտնելու Եղիսեին

Նեեմանը երկար ճամփորդեց Եղիսեին գտնելու համար: Նա կարծում էր, որ բուժվելու էր մեծ հրաշքով:

Դ Թագավորաց 5․5-8

Նկար
Նեեմանը խոսում է Եղիսեի ծառայի հետ

Նեեմանը եկավ Եղիսեի տուն՝ իր ծառաներով, ձիերով և կառքերով: Եղիսեն ուղարկեց իր ծառային, որ փոխանցի Նեեմանին Տիրոջ հրահանգները: Տերը կբուժեր Նեեմանին, եթե նա յոթ անգամ լվացվեր Հորդանան գետում:

Դ Թագավորաց 5․9-10

Նկար
Նեեմանը գետի մոտ բողոքելիս

Նեեմանը բարկացած էր, քանի որ ցանկանում էր, որ Տիրոջ մարգարեն դուրս գար և արագ բուժեր իրեն: Նեեմանը դժգոհում էր այն բանից, որ Հորդանան գետն այնքան լավը չէր, որքան Սիրիայի մեծ գետերը:

Դ Թագավորաց 5.11-12

Նկար
ծառան գետի մոտ խոսում է Նեեմանի հետ

Բայց Նեեմանի ծառաները հարցրին, թե ինչո՞ւ Նեեմանը չի կատարում այսպիսի հեշտ առաջադրանքը։ Նույնիսկ, եթե դա իմաստ չուներ Նեեմանի համար, Տիրոջ մարգարեն խնդրել էր նրան դա անել:

Դ Թագավորաց 5.13

Նկար
Նեեմանը բուժվեց Հորդանան գետում

Նեեմանը դադարեց հպարտ լինել և լսեց իր ծառաներին: Նա յոթ անգամ լվացվեց Հորդանան գետում: Այնուհետև Տերը բուժեց Նեեմանին, ինչպես Եղիսեն ասել էր։ Նեեմանը գիտեր, որ Եղիսեն մարգարե էր, և որ Տերն իրական էր:

Դ Թագավորաց 5.14-15