Scripture Stories
Զատիկը


«Զատիկը», Հին Կտակարանի պատմություններ (2022)

«Զատիկը», Հին Կտակարանի պատմություններ

Ելից 11-12, 14-15

Զատիկը

Պաշտպանված Տիրոջով

Նկար
Մովսեսն աղոթելիս

Փարավոնը թույլ չտվեց, որ իսրայելացիներն ազատ արձակվեին, ուստի Տերն ասաց Մովսեսին, որ կուղարկի վերջին պատուհասը: Եգիպտոսում ապրող յուրաքանչյուր ընտանիքի առաջնեկը կմահանար, ինչպես նաև նրանց կենդանիների առաջնեկները:

Ելից 11․1, 4-10

Նկար
Մովսեսը խոսում է մարդկանց հետ

Տերը խոստացավ, որ եթե իսրայելացիները հետևեն Իր հրահանգներին, պատուհասը կանցնի նրանց վրայով և չի վնասի նրանց:

Ելից 12.3, 13, 23

Նկար
Մարդը ներկում է դռան շրջանակը, երեխաները դիտում են

Տերն ասաց յուրաքանչյուր իսրայելացի ընտանիքի՝ զոհաբերել կատարյալ արու գառ և գառան արյունով ներկել իրենց տան դռան շրջանակը:

Ելից 12․4-7

Նկար
ճաշող ընտանիք

Տերն ասաց իսրայելացիներին եփել և արագ ուտել գառը: Մինչ նրանք ուտում էին, պետք է հագնված և պատրաստ լինեին հեռանալու իրենց տներից: Տերն ասաց, որ եթե իսրայելացիներն անեին այդ բաները, նրանց առաջնեկները չէին մահանա։

Ելից 12․8-11

Նկար
Փարավոնի որդին մահացել է

Ինչպես Տերը զգուշացրել էր՝ պատուհասը վրա հասավ: Եգիպտոսի բոլոր առաջնեկները մահացան, այդ թվում՝ փարավոնի ավագ որդին: Բայց պատուհասն անցավ այն տների վրայով, որոնց դռան շրջանակին գառան արյուն կար: Իսրայելացիների առաջնեկները փրկվեցին, քանի որ հնազանդվեցին Տիրոջը:

Ելից 12․12-13, 29-30

Նկար
տխուր փարավոնը Մովսեսին և Ահարոնին ասում է, որ հեռանան

Երբ փարավոնը տեսավ, որ որդին մահացել է այս պատուհասի պատճառով, նա ասաց Մովսեսին և Ահարոնին, որ վերցնեն բոլոր իսրայելացիներին և հեռանան Եգիպտոսից:

Ելից 12.31-33

Նկար
զայրացած փարավոնը զորք է ուղարկում

Իսրայելացիները հեռացան, բայց փարավոնը զայրացած էր: Նա հավաքեց իր զորքն ու կառքերը և հետապնդեց իսրայելացիներին:

Ելից 12․37-41, 14.5-8

Նկար
զորքը հետապնդում է իսրայելացիներին

Իսրայելացիները ճամբար խփեցին Կարմիր ծովի մոտ: Շուտով փարավոնը և նրա զորքը հասան նրանց: Երբ իսրայելացիները տեսան, որ եգիպտացիները գալիս են, վախեցան: Բայց Մովսեսն ասաց իսրայելացիներին, որ Տերը կպաշտպանի նրանց:

Ելից 14․9-14

Նկար
Մովսեսը բարձրացնում է գավազանը, Կարմիր ծովը կիսվում է

Երբ եգիպտացիները մոտեցան, Տերը Մովսեսին ասաց, որ բարձրացնի իր գավազանը: Մովսեսն այդպես արեց, և Տերը կիսեց ծովը: Իսրայելացիները ծովը ցամաքով հատեցին։ Նրանք փախան փարավոնից և նրա զորքից:

Ելից 4․15-16, 21-22

Նկար
Կարմիր ծովը ընկնում է եգիպտական զորքի վրա

Եգիպտական բանակը հետապնդեց իսրայելացիներին: Երբ բոլոր իսրայելացիներն ապահով էին ծովի մյուս կողմում, Տերը թույլ տվեց, որ ջուրն իջնի: Եգիպտական զորքը խեղդվեց ծովում:

Ելից 14.23-30

Նկար
իսրայելացիները պարելիս

Իսրայելացիները վերջապես ազատ էին: Նրանք երգեցին, պարեցին և շնորհակալություն հայտնեցին Տիրոջը: Նրանք միշտ հիշում էին Զատիկը՝ որպես մի ժամանակ, երբ Տերը փրկեց նրանց կյանքը և դուրս հանեց նրանց Եգիպտոսից:

Ելից 14․31, 15․1-22