Scripture Stories
Աննան


«Աննան», Հին Կտակարանի պատմություններ (2022)

«Աննան», Հին Կտակարանի պատմություններ

Ա Թագավորաց 1-2

Աննան

Տիրոջ պատասխանը մի հավատարիմ կնոջ

Նկար
լացակումած Աննան տաճարում աղոթելիս

Ամեն տարի Աննան և իր ամուսինը գնում էին Տիրոջ տուն՝ տաճար: Աննան երեխաներ չուներ, ուստի շատ տխուր էր։ Նա ծոմ էր պահում ու աղոթում որդի ունենալու համար: Աննան խոստացավ, որ եթե որդի ունենա, ապա որդին մեծանալով՝ կծառայի Տիրոջը:

Ա Թագավորաց 1․1-11

Նկար
Հեղին խոսում է Աննայի հետ

Հեղի անունով քահանան տեսավ, որ Աննան լաց է լինում։ Նա ասաց Աննային, որ Տերը կպատասխանի իր աղոթքին։ Աննան վստահում էր Տիրոջը և հույս ուներ։

Ա Թագավորաց 1․12, 17-18

Նկար
Աննան ամուսնու և փոքրիկ Սամուելի հետ

Այդ տարի Աննան տղա երեխա ունեցավ: Նա նրան կոչեց Սամուել:

Ա Թագավորաց 1.20-23

Նկար
Աննան Սամուելին բերում է Հեղիի մոտ՝ տաճար

Աննան պահեց Տիրոջը տված իր խոստումը։ Երբ Սամուելն արդեն մեծ էր, նրան տարավ ծառայելու Տիրոջ տանը: Նա ծառայում էր Հեղի քահանայի հետ։ Աննան շարունակում էր այցելել Սամուելին։ Նա իր պատրաստած հագուստն էր տանում Սամուելին։ Տերն օրհնեց Աննային ևս հինգ երեխաներով:

Ա Թագավորաց 1.24-282․21