Scripture Stories
Հովսիա թագավորը


«Հովսիա թագավորը», Հին Կտակարանի պատմություններ (2022)

«Հովսիա թագավորը», Հին Կտակարանի պատմություններ

Դ Թագավորաց 22, Բ Մնացորդաց 34-35

Հովսիա թագավորը

Տիրոջ պատվիրաններին հնազանդվելու ձգտումը

Նկար
երիտասարդ թագավոր Հովսիան

Հովսիան ութ տարեկան էր, երբ Հուդայի թագավորը դարձավ: Նա լավ թագավոր էր, ով սիրում էր Տիրոջը: Նա ցանկանում էր օգնել իր ժողովրդին՝ իսրայելացիներին, հնազանդվել Տիրոջը և դադարել կուռքերին երկրպագել։ Երբ Հովսիան մեծացավ, նա իր մարդկանց հետ սկսեց վերանորոգել տաճարը և նորից գեղեցկացնել այն:

Դ Թագավորաց 22․1-2, Բ Մնացորդաց 34․3-7

Նկար
Քեղկիան մագաղաթ է գտնում տաճարի ավերակներում

Մինչ մարդիկ աշխատում էին տաճարի վրա, Քեղկիա քահանայապետը գտավ օրենքի գիրքը՝ մագաղաթ, որը պարունակում էր սուրբ գրությունները:

Դ Թագավորաց 22․3-9

Նկար
տխուր Հովսիա թագավորը լսում է օրենքի գիրքը

Ծառան կարդաց գիրքը Հովսիայի համար։ Հովսիան լսեց խոսքերը և տխրեց, քանի որ իր ժողովուրդը չէր հնազանդվում Տիրոջը: Նա պատռեց իր հագուստը՝ ցույց տալու համար, որ տխուր էր:

Դ Թագավորաց 22․10-13, 19

Նկար
Հովսիայի ծառաները խոսում են Քեղկիայի հետ

Հովսիան ասաց Քեղկիային, որ հարցնի Տիրոջը, թե ինչ պետք է անեն: Քեղկիան և թագավորի ծառաները այցելեցին Ողդային: Նա մարգարեուհի էր, հավատարիմ առաջնորդ՝ ոգեշնչված Տիրոջից: Նա ասաց, որ Տերը գոհ էր Հովսիայից, քանի որ նա օգնում էր մարդկանց հնազանդվել: Տերը խոստացավ, որ Հովսիա թագավորը կապրի խաղաղության մեջ:

Դ Թագավորաց 22․12-20

Նկար
Հովսիա թագավորը Զատկի ընթրիքին

Հովսիա թագավորը ցանկանում էր, որ իր ժողովուրդը կատարեր Տիրոջը տված խոստումները: Նա խնդրեց նրանց նշել Զատիկը, որպեսզի օգներ նրանց հիշել, թե ինչպես է Տերը շատ տարիներ առաջ ազատել իսրայելացիներին Եգիպտոսից:

Բ Մնացորդաց 35․1-19