Scripture Stories
Մովսեսը Սինայ լեռան վրա


«Մովսեսը Սինայ լեռան վրա», Հին Կտակարանի պատմություններ (2022)

«Մովսեսը Սինայ լեռան վրա», Հին Կտակարանի պատմություններ

Ելից 19-2024, 31-34, Երկրորդ Օրինաց 4-7

Մովսեսը Սինայ լեռան վրա

Օգնելով մարդկանց հիշել Տիրոջը

Նկար
Սինայ լեռ

Մովսեսը և իսրայելացիները ճանապարհորդում էին անապատով: Նրանք եկան մի սարի մոտ, որը կոչվում էր Սինայ լեռ:

Ելից 19․1

Նկար
Մովսեսն աղոթելիս

Մովսեսը բարձրացավ լեռը՝ Տիրոջ հետ խոսելու համար: Տերը Մովսեսին ասաց, որ ցանկանում էր դեմ առ դեմ խոսել իսրայելացիների հետ:

Ելից 19․3, 9-11

Նկար
ամպը շրջապատում է լեռը

Իսրայելացիները եկան Սինայ լեռան ստորոտը, և Տերը թանձր ամպով շրջապատեց լեռը: Տերը ապմի մեջ էր։ Նա խոսեց իսրայելացիների հետ և նրանց պատվիրաններ տվեց: Լեռը դողում էր Նրա խոսելու ժամանակ:

Ելից 19․16-19, 20․1-17, Երկրորդ Օրինաց 4․12-13, 33, 5․4-5

Նկար
վախեցած իսրայելացիները

Իսրայելացիները վախեցել էին: Նրանք խնդրեցին Մովսեսին խոսել Տիրոջ հետ, որպեսզի Մովսեսը կարողանար նրանց ասել, թե ինչ էր ցանկանում Տերը:

Ելից 20.18-19

Նկար
իսրայելացի երեցները սարի վրա

Մովսեսը Ահարոնին և 70 իսրայելացի երեցներին տարավ լեռ՝ Տիրոջ ուսմունքներից ավելի շատ ստանալու համար: Տերը հայտնվեց նրանց։

Ելից 24․1, 9-11

Նկար
Տերը գրում է Մովսեսի տախտակների վրա

Հետո Տերը Մովսեսին ասաց, որ թողնի երեցներին այդտեղ, ինքն ավելի վեր բարձրանա սարը: Մովսեսը հնազանդվեց։ Տերն Իր մատով գրեց Իր օրենքը և պատվիրանները քարե տախտակների վրա: Տերը Մովսեսին շատ բաներ սովորեցրեց 40 օրվա ընթացքում։

Ելից 24․12-18, 31․18

Նկար
իսրայելացիները ոսկե հորթ են պատրաստում

Մինչ Մովսեսը Սինայ լեռան վրա էր, Իսրայելի ժողովուրդը հոգնեց նրան սպասելուց: Նրանք Ահարոնին ասացին, որ արձաններ պատրաստի նրանց համար, որպեսզի երկրպագեն, ինչպես Եգիպտոսում էին անում: Ահարոնը հավաքեց նրանց ամբողջ ոսկին և հորթի արձան պատրաստեց:

Ելից 32․1-4

Նկար
իսրայելացիները ոսկե հորթին երկրպագելիս

Իսրայելացիները երկրպագում էին ոսկե հորթին և զոհեր էին մատուցում: Նրանք ասացին, որ ոչ թե Տերը, այլ ոսկե հորթն ազատեց նրանց Եգիպտոսից:

Ելից 32․4-6, 21-24

Նկար
Մովսեսն իջնում է սարից

Տերը գիտեր, որ իսրայելացիները պաշտում էին կուռքին և Իրեն մոռանում էին: Նա պատվիրեց Մովսեսին վերադառնալ և ասել ժողովրդին, որ ապաշխարեն:

Ելից 32․7-10

Նկար
Մովսեսը խոսում է իսրայելացիների հետ, ոսկե հորթը ոչնչացվեց

Մովսեսն իջավ Սինայ լեռից և տեսավ, որ իսրայելացիները երկրպագում են ոսկե հորթին: Նա շատ վշտացավ։ Մարդիկ պատրաստ չէին հնազանդվելու այն օրենքին և պատվիրաններին, որոնք գրել էր Տերը: Մովսեսը կոտրեց տախտակները և ոչնչացրեց ոսկե հորթին։ Նա օգնեց իսրայելացիներին ապաշխարել և հիշել իրենց ճշմարիտ Աստծուն:

Ելից 32․15-20, 25-29

Նկար
Մովսեսն աղոթելիս

Մովսեսը խնդրեց Տիրոջը ներել իսրայելացիներին և կրկին խոստումներ կապել նրանց հետ: Մովսեսը խոստացավ առաջնորդել և սովորեցնել նրանց:

Ելից 32․30-34

Նկար
Մովսեսը Տասը Պատվիրանների տախտակներով

Տերը խնդրեց Մովսեսին ստեղծել նոր քարե տախտակներ և վերադառնալ Սինայ լեռ։ Տերը նոր խոստում տվեց իսրայելացիներին և տվեց նրանց Իր Տասը Պատվիրանները:

Ելից 20․2-17, 34․1-17, 28, Երկրորդ Օրինաց 6․24-25, 7․12-13