Սեմինարիա
Վարդապետություններ և Ուխտեր և Եկեղեցու Պատմություն. Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկի նախաբան


Վարդապետություններ և Ուխտեր և Եկեղեցու Պատմություն. Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկի նախաբան

Մեր նպատակը

Սեմինարիաների և կրոնի ինստիտուտների նպատակը.

«Մեր նպատակն է օգնել երիտասարդներին և չափահաս երիտասարդներին` հասկանալ Հիսուս Քրիստոսի ուսմունքները և Քավությունը և ապավինել դրանց, արժանի լինել տաճարի օրհնություններին և պատրաստվել ու պատրաստել իրենց ընտանիքներին ու մյուսներին` իրենց Երկնային Հոր հետ հավերժական կյանքին»:

Մեր նպատակին հասնելու համար մենք ուսուցանում ենք ուսանողներին ավետարանի վարդապետություններն ու սկզբունքները, ինչպես դրանք տրված են սուրբ գրություններում և մարգարեների խոսքերում: Այդ վարդապետություններն ու սկզբունքները ուսուցանվում են այնպիսի եղանակով, որը տանում է դեպի ըմբռնում և կատարելագործում: Մենք օգնում ենք ուսանողներին իրականացնել իրենց դերը ուսումնական գործընթացում և պատրաստվել ուսուցանել ավետարանը մյուսներին:

Այս նպատակների իրականացման համար խրախուսում ենք ձեզ և այն ուսանողներին, ում դուք ուսուցանում ենք, ներառել հետևյալ Ավետարանը ուսուցանելու և սովորելու հիմունքները, երբ միասին ուսումնասիրում եք սուրբ գրությունները.

  • Ուսուցանեն և սովորեն Հոգու միջոցով:

  • Զարգացնել սիրո, հարգանքի և նպատակասլաց ուսուցման միջավայր:

  • Ուսումնասիրել սուրբ գրություններն ամեն օր և կարդալ դասընթացի տեքստը: (Սուրբ գրությունների ընթերցանությանը հետևելու աղյուսակներ կարող եք գտնել այս ձեռնարկի վերջում գտնվող հավելվածում, ինչպես նաև LDS.org և store.lds.org կայքերում [item no. 10494]:)

  • Հասկանալ սուրբ գրությունների և մարգարեների խոսքերի հանգամանքներն ու նշանակությունը:

  • Գտնեն, հասկանան, զգան ավետարանի վարդապետությունների ու սկզբունքների ճշմարտությունը ու կարևորությունը և կիրառեն դրանք:

  • Բացատրեն ավետարանի վարդապետությունները և սկզբունքները, կիսվեն դրանցով և վկայեն դրանց մասին:

  • Սերտել սուրբ գրությունների կարևոր հատվածները և Հիմնական Վարդապետությունները:

Ուսուցչի այս ձեռնարկը նախատեսված է օգնելու ձեզ, որպեսզի հաջողությամբ իրականացնեք այս նպատակները:

Նկար
Հայր, ով կարդում է սուրբ գրությունները:

Սեմինարիայի և երիտասարդների կիրակնօրյա ուսումնական ծրագիր

Օգնել երիտասարդներին դարձի գալ դեպի Հիսուս Քրիստոսի ավետարանը

Միացյալ ջանքեր

Առաջին Նախագահությունը կոչ է արել ծնողներին, ուսուցիչներին և ղեկավարներին` «օգնել երիտասարդներին ինքնուրույն և հավատով ուսումնասիրել ավետարանը, բացահայտել ավետարանի ճշմարտացիությունն իրենց համար և ամրացնել իրենց ընտանիքներն ու ուրիշներին` կիսվելով իրենց փորձառությամբ, մտքերով և վկայությամբ»: Եթե նրանք այդպես վարվեն, դա կօգնի նրանց «քայլել դարձի գալու ճանապարհով» (Teaching the Gospel in the Savior’s Way [2012], 2):

Քահանայության ղեկավարությամբ Երիտասարդ Տղամարդկանց, Երիտասարդ Կանանց, Կիրակնօրյա Դպրոցի և Սեմինարիայի կազմակերպությունները համատեղ ջանքերի շնորհիվ ստեղծել են ուսումնական ծրագիր, որպեսզի օգնեն երիտասարդներին իրականացնելու այս նպատակները: Մինչ յուրաքանչյուր կազմակերպություն յուրահատուկ դեր ունի երիտասարդներին զորացնելու գործում, երիտասարդների ուսումնական ծրագիրը պիտի առաջնորդի նրանց դեպի Փրկիչը և իրականացնի նրանց դարձը դեպի Նրա ավետարանը: Յուրաքանչյուր երիտասարդական կազմակերպության ուսումնական ծրագիրը նախատեսված է ներդաշնակության մեջ աշխատել այլ երիտասարդական կազմակերպությունների հետ: Օրինակ.

  • «Ուսուցանել Փրկիչի ձևով» բաժինը (հրատարակված է թե սեմինարիայի նյութերում, թե երիտասարդների կիրակնօրյա ուսումնական ծրագրում) համատեղ մշակվել է երիտասարդների կազմակերպությունների կողմից, որպեսզի օգնի ուսուցիչներին, ծնողներին և ղեկավարներին սովորել այն մասին, թե ինչպես էր Փրկիչն ուսուցանում (տես Gospel Teaching and Learning: A Handbook for Teachers and Leaders in Seminaries and Institutes of Religion [2012], v–vii; Teaching the Gospel in the Savior’s Way [2012], 4–5): «Ուսուցանել Փրկիչի ձևով» բաժինը ուսումնասիրում է, թե ինչպես Փրկիչն օգնեց ուրիշներին ընդունել այն սուրբ ճշմարտությունները, որոնք Ինքը սովորեցրեց` խրախուսելով նրանց գործել հավատքով և ակտիվ դեր ստանձնել ուսման գործընթացում: Ավետարանի այս սկզբունքների ուսուցումն ու ուսումնասիրումը ներառված են մեկ ուսումնական ծրագրում, որը նախատեսված է երիտասարդների բոլոր կազմակերպություններ համար:

  • Բոլոր երիտասարդական կազմակերպությունների ուսումնական ծրագիրը շեշտադրում է նույն հիմնական վարդապետությունները: Հիմնական Վարդապետությունները, որոնք շեշտադրված են սեմինարիայի ուսումնական ծրագրում, վերաբերում են Հիմնական Վարդապետական սկզբունքներին, որոնք ուսուցանվում են երիտասարդների ուսումնական ծրագրում: Կիրակնօրյա դասարաններում երիտասարդների ուսումնական ծրագիրը ամեն ամիս կենտրոնանում է այս վարդապետություններից մեկի վրա: Սեմինարիայում այս վարդապետությունները շեշտադրվում են, երբ երիտասարդներն ուսումնասիրում են այս ստանդարտ աշխատանքներից յուրաքանչյուրը: Այդ միասնական ջանքերն օգնում են ամրացնել այն ճշմարտությունները, որոնք երիտասարդները սովորում են կիրակի օրերին սեմինարիայի դասարանում` իրենց սովորածի հետ միասին և հակառակը: Այս նույն առանցքային վարդապետությունների շեշտադրումը երիտասարդների բոլոր ուսումնական ծրագրերում նախատեսում է ավելի սահուն փորձառություններ երիտասարդների, ուսուցիչների և ծնողների համար:

  • Ուսումնական ծրագիրը յուրաքանչյուր կազմակերպության համար նախատեսված է օգնել երիտասարդներին` խորացնել ավետարանի ըմբռնումն ու դրա մասին վկայությունը, ինչպես նաև սովորել, թե ինչպես ուսուցանել այն ուրիշներին: Սա իրականացնելու համար թե սեմինարիայի նյութերը, թե երիտասարդների ուսումնական ծրագիրը ուղղված են օգնելու երիտասարդներին` ավելի ակտիվորեն ուսումնասիրել ավետարանը, իրենց համար բացահայտել ավետարանի ճշմարտությունները, ինչպես նաև կիսվել դրանցով, բացատրել ու վկայել այդ ճշմարտություններն ուրիշներին:

  • Նրանք, ովքեր կանչված են ուսուցանելու Կիրակնօրյա դպրոցում, Երիտասարդ Տղամարդկանց, Երիտասարդ Կանանց և Սեմինարիայում, հավանաբար հետևողականություն կնկատեն ավետարանի ուսուցման և ուսումնասիրության մոտեցման մեջ: Եվ սեմինարիայի նյութերը, և երիտասարդների ուսումնական ծրագիրը կենտրոնանում են օգնելու երիտասարդներին` խորացնել իրենց դարձի գալը: Այս համատեղ նպատակի արդյունքում, ուսուցողական նյութերից շատերը և տեսանյութերը, որոնք ստեղծված են այն ուսուցիչների համար, ովքեր օգտագործում են Կիրակնօրյա ուսումնական ծրագիրը երիտասարդների և սեմինարիայի համար, ներառված են LDS.org կայքում:

Յուրահատուկ կողմերը

Յուրաքանչյուր երիտասարդական կազմակերպություն առանձնահատուկ դեր ունի` օգնելու երիտասարդներին դարձի գալ դեպի ավետարանը (տես Teaching the Gospel in the Savior’s Way, 12–13): Օրինակ` այն ուսումնական ծրագիրը, որն օգտագործվում է Կիրակնօրյա Դպրոցի, Երիտասարդ Տղամարդկանց և Երիտասարդ Կանանց դասարաններում, յուրաքանչյուր ամիս կենտրոնանում է մեկ հիմնական վարդապետական սկզբունքի վրա: Ի տարբերություն սրա, սեմինարիայի ուսանողները սովորում են ավետարանի վարդապետություններն ու սկզբունքները, երբ նրանք ուսումնասիրում են հիմնական աշխատությունները` սկզբից մինչև վերջ:

Թեմատիկ կերպով ուսումնասիրելով ավետարանը կիրակնօրյա դասերին, երիտասարդները կարող են խորացնել հատուկ վարդապետությունների իրենց ըմբռնումը` ուսումնասիրելով այդ ճշմարտությունների առանձնահատկությունները և ուսուցանելով դրանք միմյանց: Սեմինարիայում երիտասարդները կարող են բացահայտել և հասկանալ սուրբ գրությունների այդ նույն վարդապետությունները` դրանց առնչվող ճշմարտություների համատեքստում և դրանց արտացոլումը տեսնեն սուրբ գրություններում գործող անձերի կյանքում և ուսմունքների մեջ: Բացի այդ, սկզբից մինչև վերջ ուսումնասիրելով սուրբ գրությունները, երիտասարդները կարող են աճել իրենց վստահության մեջ, որ «Երկնային Հայրն իրոք խոսում է իրենց հետ սուրբ գրությունների միջոցով, և որ նրանք կարող են դառնալ դեպի սուրբ գրությունները և այնտեղ պատասխաններ գտնել իրենց խնդիրներին և իրենց աղոթքներին (Howard W. Hunter, “Eternal Investments” [address to Church Educational System religious educators, Feb. 10, 1989], 2; LDS.org): Երիտասարդները ծանոթանում են նաև սուրբ գրությունների հետ, և այսպիսով նրանք կարող են արդյունավետ օգտագործել դրանք որպես ապագա միսիոներներ, ղեկավարներ և ծնողներ: Վարդապետությունների ուսումնասիրության երկու եղանակները համատեղ աշխատելով հնարավորություն են տալիս երիտասարդներին ձեռք բերել ավելի խորը հասկացողություն ավետարանի վերաբերյալ և նախապատրաստվել ուրիշներին ուսուցանելու ավետարանը:

Դասի նախապատրաստություն

Իր ավետարանն ուսուցանողներին Տերը պատվիրել է. «ուսուցանել [իմ] ավետարանի սկզբունքները, որոնք Աստվածաշնչի մեջ են, և Մորմոնի Գրքի, որը պարունակում է ավետարանի լրիվությունը» (ՎևՈՒ 42.12): Նա հետո հրահանգել է, որ այս ճշմարտությունները պետք է ուսուցանվեն, ինչպես «ցույց կտրվի Հոգու կողմից», որը «կտրվի … հավատքի աղոթքով» (ՎևՈւ 42.13–14): Յուրաքանչյուր դասը նախապատրաստելիս` աղոթքով փնտրեք Հոգու առաջնորդությունը, որ օգնի ձեզ հասկանալ սուրբ գրությունները և դրանց մեջ պարունակվող վարդապետություններն ու սկզբունքները: Նմանապես, հետևեք Հոգու հուշումներին, երբ ծրագրեք, թե ինչպես օգնեք ձեր ուսանողներին հասկանալ սուրբ գրությունները, ուսուցանվել Սուրբ Հոգու կողմից և ցանկություն ունենալ կիրառելու այն, ինչ իրենք սովորում են:

Այս դասընթացում դուք հիմնականում օգտվելու եք Վարդապետություն և Ուխտերից, երբ նախապատրաստվեք և ուսուցանեք: Աղոթքով ուսումնասիրեք գլուխները կամ հատվածները, որոնք ուսուցանելու եք: Ձգտեք հասկանալ սուրբ գրության մասի համատեքստը և բովանդակությունը` ներառյալ դեպքերի ընթացքը, մարդկանց, վայրերը և իրադարձությունները: Երբ դուք ծանոթանաք յուրաքանչյուր սուրբ գրության մասի համատեքստին և բովանդակությանը, փորձեք գտնել այնտեղ պարունակվող վարդապետությունները և սկզբունքները, և որոշեք, թե այս ճշմարտություններից որոնք են ամենակարևորը ձեր ուսանողների համար, որ հասկանան և կիրառեն: Երբ որոշեք, թե ինչի վրա պիտի կենտրոնանաք, կարող եք ընտրել, թե ինչ մեթոդներ, առաջարկներ և վարժություններ կարող են լավագույնս օգնել ձեր ուսանողներին` սովորել և կիրառել սուրբ գրություններում գտնվող սուրբ ճշմարտությունները:

Այս ձեռնարկը նախատեսված է այս գործընթացում ձեզ աջակցելու համար: Ուշադիր վերանայեք սուրբ գրության մասին համապատասխանող դասանյութը, որը դուք պիտի ուսուցանեք: Դուք կարող եք օգտագործել սուրբ գրության մասի համար նախատեսված բոլոր առաջարկները կամ դրանցից մի քանիսը, կամ կարող եք հարմարեցնել առաջարկված մտքերը այն ուսանողների կարիքներին և պայմաններին, որոնց դուք ուսուցանում եք:

Կարևոր է, որ դուք օգնեք ուսանողներին յուրաքանչյուր դասին ուսումնասիրել սուրբ գրության հատվածների ամբողջ խումբը: Վարվելով այդպես` դուք կօգնեք ուսանողներին ավելի լավ ըմբռնել ուղերձների ողջ էությունը, որ սուրբ գրությունների հեղինակները մտադիր են եղել հաղորդել: Սակայն դասին նախապատրաստվելիս, հնարավոր է պարզեք, որ դասաժամանակը չի բավարարում, որ օգտագործեք ձեռնարկում տրված ուսուցման բոլոր առաջարկները: Աղոթքով փնտրեք Հոգու առաջնորդությունը և աղոթքով խորհեք ձեր ուսանողների կարիքները, երբ որոշեք, թե սուրբ գրության հատվածների որ խումբը շեշտադրել, որպեսզի օգնեք ուսանողներին զգալ ավետարանի ճշմարտությունների ճշմարտացիությունն ու կարևորությունը և կիրառել դրանք իրենց կյանքում: Եթե ժամանակը կարճ է, կարող եք հարմարեցնել դասի այլ մասերը` համառոտ ամփոփելով մի խումբ հատվածներ կամ ուղղորդել ուսանողներին արագ գտնել որևէ սկզբունք կամ վարդապետություն` նախքան հատվածների հաջորդ խմբին անցնելը:

Երբ դուք խորհեք, թե ինչպես հարմարեցնեք դասանյութերը, համոզվեք, որ հետևում եք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսի հետևյալ խորհրդին.

Նկար
Երեց Դալլին Հ. Օուքս

«Նախագահ Փաքերը հաճախ է իմ ներկայությամբ ուսուցանել, որ նախ մենք ընդունում ենք, ապա հարմարեցնում: Եթե մենք լիովին խորասուզված ենք նշանակված դասի մեջ, որը պետք է ուսուցանենք, ապա մենք կարող ենք հետևել Հոգուն, որ հարմարեցնենք այն» (“A Panel Discussion with Elder Dallin H. Oaks” [Seminaries and Institutes of Religion satellite broadcast, Aug. 7, 2012], 6; si.lds.org):

Ուսուցանելուն պատրաստվելիս հաշվի առեք հատուկ կարիքներ ունեցող ուսանողներին: Հարմարեցրեք վարժությունները և ակնկալիքները, որպեսզի օգնեք նրանց հաջողության հասնել: Ծնողների և ղեկավարների հետ շփվելը կօգնի ձեզ տեղեկանալ ուսանողների կարիքներին և կօգնի ձեզ հաջողություն ունենալ նրանց իմաստալից և ուսանելի փորձառություն տալու համար:

Դասին նախապատրաստվելու ժամանակ կարող եք օգտագործել LDS.org կայքի կամ շարժական սարքերի Gospel Library-ի Նշումները և Օրագրի գործիքները: Այս գործիքները կարող եք օգտագործել սուրբ գրությունները, համաժողովի ելույթները, Եկեղեցու ամսագրերի հոդվածները և դասերը նշելու համար: Կարող եք նաև ավելացնել և պահպանել նշումները ձեր դասերին օգտագործելու համար: Այս գործիքների օգտագործման մասին ավելին իմանալու համար դիմեք Օգնություն նշումների և օրագրի վերաբերյալ էջին LDS.org կայքում:

Ուսուցչի ամենօրյա ձեռնարկի օգտագործումը

Սուրբ գրության փաթեթի նախաբանը

Սուրբ գրության հատվածների խմբի նախաբանները հակիրճ գաղափար են տալիս սուրբ գրության այդ խմբի համատեքստի և բովանդակության մասին յուրաքանչյուր դասի համար:

Հատվածների խմբավորում և համատեքստի ամփոփում

Սուրբ գրության հատվածների խումբը հաճախ բաժանված են ավելի փոքր մասերի կամ խմբերի, որոնք կենտրոնանում են որոշակի թեմայի կամ վարժության վրա: Յուրաքանչյուր խմբի հղումներին հաջորդում է այդ հատվածների խմբի իրադարձությունների կամ ուսմունքների հակիրճ ամփոփումը:

Օգնություն ուսուցչին

Ուսուցումն օգնում է բացատրել ավետարանի ուսուցման սկզբունքները և մեթոդները: Դրանք կարող են աջակցել ձեզ` որպես ուսուցիչ կատարելագործվելու ձեր ջանքերում:

Դասի կառուցվածքը

Դասի կառուցվածքը պարունակում է առաջնորդություն ձեզ համար, երբ դուք ուսումնասիրում և սովորեցնում եք: Այն առաջարկում է ուսուցման գաղափարներ, ներառյալ հարցեր, վարժություններ, մեջբերումներ, գծապատկերներ և աղյուսակներ:

Վարդապետություններ և սկզբունքներ

Քանի որ վարդապետությունների և սկզբունքների սովորաբար հանդիպում ենք սուրբ գրությունների տեքստի ուսումնասիրության ժամանակ, դրանք ընդգծված են, որպեսզի օգնեն ձեզ ներկայացնել և շեշտել դրանք ուսանողների հետ ձեր քննարկումներում:

Նկարներ

Առկայության դեպքում դուք կարող եք ցուցադրել Եկեղեցու ղեկավարների և սուրբ գրությունների իրադարձությունների նկարները, որոնք տեսողական օժանդակ նյութեր են:

Ազատ սյունակ

Ազատ սյունակը կարող է օգտագործվել դասերի նախապատրաստման համար, ներառյալ նշումներ, փորձառություններ կամ այլ մտքեր գրելու համար, երբ դուք հուշում կզգաք Սուրբ Հոգու կողմից:

Բացատրական և պատմական տեղեկություն

Որոշ դասերի վերջում տրված են լրացուցիչ մեջբերումներ և բացատրություններ, որպեսզի ձեզ լրացուցիչ հասկացողություն տրվի որոշակի գաղափարների կամ սուրբ գրության հատվածների վերաբերյալ: Այս բաժնի տեղեկություններն օգտագործեք, որպեսզի նախապատրաստվեք ուսուցանելիս հարցերին պատասխանելու կամ լրացուցիչ մտքեր տալու համար: Լրացուցիչ մեկնաբանություններ կարելի է գտնել այս ձեռնարկի թվայնացված տարբերակում LDS.org:

Ուսուցման լրացուցիչ մտքեր

Որոշ դասերի վերջում կան ուսուցման լրացուցիչ գաղափարներ: Դրանք առաջարկներ են վարդապետություններ և սկզբունքներ ուսուցանելու համար, որոնք միգուցե չեն ներկայացվել կամ նշվել դասի կառուցվածքում: Դրանք նաև կարող են առաջարկներ ունենալ տեսալսողական նյութերի օգտագործման համար, ինչպիսին են տեսասկավառակների ելույթները և տեսանյութերը LDS.org կայքում: Ուսուցման լրացուցիչ մտքեր կարելի է գտնել այս ձեռնարկի թվայնացված տարբերակներում LDS.org կայքում:

Ամենօրյա սեմինարիայի ծրագիր (Ազատ գրաֆիկով և վաղ առավոտյան)

Այս ձեռնարկը պարունակում է հետևյալ տարրերը ամենօրյա սեմինարիայի ուսուցիչների համար. 160 ուսուցչի ամենօրյա դասեր, ուսուցմանը օժանդակող նյութեր և սերտման սուրբ գրությունները և Հիմնական Վարդապետություններն ուսուցանելու համար նյութեր:

Ուսուցչի ամենօրյա դասեր

Դասի ձևաչափ

Այս ձեռնարկի յուրաքանչյուր դասը կենտրոնանում է սուրբ գրության հատվածների խմբի վրա և ոչ թե որոշակի գաղափարի, վարդապետության կամ սկզբունքի վրա: Այս ձևաչափը կօգնի ձեզ և ձեր ուսանողներին ուսումնասիրել սուրբ գրությունները հաջորդականությամբ և քննարկել վարդապետություններն ու սկզբունքները, երբ դրանք բնականաբար առաջ գան սուրբ գրության տեքստում: Երբ ուսանողները ծանոթանան համատեքստին, որտեղ կա վարդապետություն կամ սկզբունք, այդ ճշմարտության մասին նրանց հասկացողությունը կարող է խորանալ: Բացի դրանից, ուսանողները ավելի լավ կկարողանան տեսնել և հասկանալ ուղերձների ողջ էությունը, որ ոգեշնչված սուրբ գրությունների հեղինակները մտադիր են եղել հաղորդել: Այս եղանակով սուրբ գրություններն ուսուցանելը կօգնի ուսանողներին նաև սովորել, թե ինչպես բացահայտել և կիրառել հավերժական ճշմարտությունները սուրբ գրությունների անձնական ուսումնասիրության ժամանակ:

Յուրաքանչյուր դասում սուրբ գրության մասի ոչ բոլոր հատվածներն են նշված: Որոշ հատվածներ ավելի քիչ ուշադրության են արժանանում, քանի որ դրանք ավելի քիչ կարևոր են ոգեշնչված գրողի ընդհանուր ուղերձի համար կամ քանի որ դրանք ավելի քիչ կիրառելի են երիտասարդների համար: Դուք պարտավորություն ունեք հարմարեցնել այս նյութերը այն ուսանողների կարիքներին և հետաքրքրություններին, որոնց դուք ուսուցանում եք: Դուք կարող եք հարմարեցնել այս ձեռնարկի դասի գաղափարները, ընտրելով ավելի մեծ ուշադրություն դարձնել որոշակի վարդապետության կամ սկզբունքի վրա, քան այն շեշտադրված է դասանյութում, կամ ընտրելով ավելի քիչ ուշադրություն դարձնել սուրբ գրության խմբի հատվածի վրա, որը խորությամբ զարգացված է ձեռնարկում: Փնտրեք Սուրբ Հոգու առաջնորդությունը, որը կօգնի ձեզ կատարել այս հարմարեցումները, երբ դուք նախապատրաստվում և ուսուցանում եք:

Վարդապետություններ և սկզբունքներ

Յուրաքանչյուր դասի կառուցվածքում դուք կպարզեք, որ մի քանի կարևոր վարդապետություններ և սկզբունքներ ընդգծված են: Այս վարդապետություններն ու սկզբունքները ներկայացված են ուսումնական ծրագրում, քանի որ` 1) դրանք արտահայտում են սուրբ գրության փաթեթի հիմնական ուղերձը, 2) դրանք հատկապես հարմար են ուսանողների կարիքներին և պայմաններին կամ 3) դրանք կարևոր ճշմարտություններ են, որոնք կարող են օգնել ուսանողներին` խորացնել իրենց հարաբերությունները Տիրոջ հետ: Իմացեք, որ Մորմոնի Գիրքն ուսուցանում է ավելի շատ ճշմարտություններ, քան ներկայացված են ուսումնական ծրագրում: Նախագահ Բոյդ Ք. Փաքերն ուսուցանել է, որ սուրբ գրությունները պարունակում են «ճշմարտությունների անթիվ համակցություններ, որ կհամապատասխանեն յուրաքանչյուր անհատի` յուրաքանչյուր իրավիճակում» (“The Great Plan of Happiness” [CES Symposium on the Doctrine and Covenants/Church History, Aug. 10, 1993], LDS.org; տես նաև Teaching Seminary: Preservice Readings [2004], 69, LDS.org

Ուսուցանելիս, ուսանողներին շարունակ հնարավորություններ տվեք, որ ներկայացնեն սուրբ գրությունների վարդապետություններն ու սկզբունքները: Երբ ուսանողներն արտահայտեն իրենց գտած ճշմարտությունները, նրանք, հնարավոր է, օգտագործեն բառեր, որոնք կտարբերվեն այս ձեռնարկում նշված վարդապետության կամ սկզբունքի հնչեցումից: Նրանք կարող են գտնել նաև ճշմարտություններ, որոնք նշված չեն դասում: Զգուշացեք, որ չասեք, թե ուսանողների պատասխանները սխալ են պարզապես այն պատճառով, որ դրանք արտահայտելու համար նրանց օգտագործած բառերը տարբերվում են ձեռնարկում օգտագործված բառերից կամ քանի որ դրանք ներկայացնում են մի ճշմարտություն, որը նշված չէ ուսումնական ծրագրում: Սակայն, եթե ուսանողի մեջբերումը վարդապետորեն սխալ է, ձեր պարտականությունն է մեղմությամբ օգնել ուսանողին ուղղել իր մեջբերումը` պահպանելով սիրո և վստահության մթնոլորտ: Այսպես վարվելով, կարող եք ապահովել սովորելու կարևոր փորձառություն ձեր դասարանի ուսանողների համար:

Տեմպ

Այս ձեռնարկը պարունակում է սեմինարիայի 160 ամենօրյա դասեր: Դուք կարող եք դասերն ու տեմպը հարմարեցնել շաբաթների քանակին, որի ընթացքում դուք պետք է ուսուցանեք դասընթացը: Տեմպի ուղեցույցի նմուշի համար տես այս ձեռնարկի վերջում գտնվող հավելվածը: Տեմպի ուղեցույցը նախատեսված է 36 շաբաթ տևողությամբ 180 օրից բաղկացած ուսումնական տարվա համար և ներառում է 20 «հարմարվող օրեր», որոնք դուք կարող եք օգտագործել, որպեսզի հարմարեցնեք ամենօրյա դասերը, օգնեք ուսանողներին սերտել սուրբ գրության հիմնական հատվածներն ու Հիմնական Վարդապետությունները, վերանայել անցած նյութը և հաշվի առնել դասացուցակի ընդմիջումները:

Ստեղծագործական աշխատանք

Սեմինարիայի ուսանողների տնային ուսումնասիրության համար նախատեսված Վարդապետություն և Ուխտերի և Եկեղեցու Պատմության ուսումնասիրության ձեռնարկը կարող է օգտագործվել սեմինարիայի ամենօրյա ծրագրերում որպես միջոց` ուսանողներին ստեղծագործական աշխատանք տալու համար: Ուսանողների տնային ուսումնասիրության ուղեցույցի դասերը համապատասխանում են այն դասերին, որոնք ներկայացված են այս ձեռնարկում: Շատ բացակայություններ ունեցող ուսանողներին կարող եք հանձնարարել կատարել ուսումնասիրության ուղեցույցի այն հանձնարարությունները, որոնք համապատասխանում են նրանց բաց թողած դասերի բովանդակությանը: Հանձնարարությունները կարող եք տպել LDS.org կայքից, ուստի, դուք կարիք չունեք ամբողջական ձեռնարկով ապահովել այն ուսանողներին, ովքեր պետք է կատարեն ստեղծագործական աշխատանք: Սեմինարիայի ուսանողների տնային ուսումնասիրության համար նախատեսված Վարդապետություն և Ուխտեր և Եկեղեցու Պատմության ուսումնասիրության ձեռնարկի վերաբերյալ ավելի շատ տեղեկություններ են տրված «Սեմինարիայի տնային ուսումնասիրության ծրագիր» վերնագրով բաժնում:

Օգնություն ուսուցչին

Ուսուցման օգնության հանդիպում ենք այս ձեռնարկի լուսանցքներում: Ուսուցման օգնությունը բացատրում և լուսաբանում է, թե ինչպես դուք և այն ուսանողները, ում ուսուցանում եք, կարող են կիրառել Ավետարանի ուսուցման և ուսումնասիրության հիմունքները Վարդապետություն և Ուխտերի և Եկեղեցու պատմության ձեր ուսումնասիրության ժամանակ: Դրանք ունեն նաև առաջարկություններ այն մասին, թե ինչպես արդյունավետորեն օգտագործել բազմազան ուսուցման մեթոդները, հմտությունները և միջոցները: Երբ դուք սկսեք հասկանալ ուսուցման օգնություն բաժնում գտնվող սկզբունքները, ուղիներ փնտրեք ուսուցման ընթացքում դրանք մշտապես փորձարկելու և կիրառելու համար:

Տնային ուսումնասիրության դասերի օգտագործումը

Ուսանողների դասերի ամփոփումը

Ամփոփումը կօգնի ձեզ ծանոթանալ ենթատեքստի և վարդապետությունների ու սկզբունքների հետ, որոնք ուսանողները ուսումնասիրել են շաբաթվա ընթացքում ուսանողների ուսումնասիրության ուղեցույցում:

Դասի նախաբանը

Դասի նախաբանը կօգնի ձեզ իմանալ, թե սուրբ գրության մասի որ հատվածները կշեշտվեն դասի ժամանակ:

Դասի կառուցվածքը

Դասի կառուցվածքը ուղեցույց է հանդիսանում ձեզ համար, երբ ուսումնասիրում և ուսուցանում եք: Այն առաջարկում է ուսուցման գաղափարներ, ներառյալ հարցեր, վարժություններ, մեջբերումներ, դիագրամներ և աղյուսակներ:

Հատվածների խմբավորում և համատեքստի ամփոփում

Հատվածները խմբավորվում են համաձայն սուրբ գրության հատվածների խմբի համատեքստի կամ բովանդակության փոփոխությունների: Յուրաքանչյուր հատվածների խմբի հղումներին հաջորդում է այդ հատվածների խմբի իրադարձությունների կամ ուսմունքների հակիրճ ամփոփումը:

Վարդապետություններ և սկզբունքներ

Երբ վարդապետությունները և սկզբունքները բնականորեն առաջ են գալիս սուրբ գրության տեքստի ուսումնասիրության ժամանակ, դրանք ընդգծվում են, որպեսզի օգնեն ձեզ ներկայացնել և նշել դրանք ուսանողների հետ ձեր քննարկումներում:

Հաջորդ մասի ներածություն

Յուրաքանչյուր դասի վերջին պարբերությունը տալիս է հաջորդ միավորի վերաբերյալ ակնարկներ: Կիսվեք այս պարբերությամբ ձեր ուսանողների հետ յուրաքանչյուր դասի վերջում, որպեսզի օգնեք նրանց ուսումնասիրել սուրբ գրությունները եկող շաբաթվա ընթացքում:

Տնային ուսումնասիրության սեմինարիայի ծրագիր

Տեղական քահանայության ղեկավարների և ՍևԻ ներկայացուցիչների ղեկավարության ներքո տնային ուսումնասիրության սեմինարիայի դասերը կարող են կազմակերպվել այնպիսի տեղերում, որ ուսանողները ի վիճակի չեն լինի հաճախել ամենօրյա դասերին հեռավորության և այլ գործոնների պատճառով (ինչպես օրինակ հաշմանդամությունը): Տնային ուսումնասիրության դասերն ընդհանուր առմամբ հասանելի չեն այն տեղերում, որտեղ ամենօրյա (աշխատանքային օրեր) դասերն անցկացվում են վաղ առավոտյան կամ ազատ գրաֆիկով:

Տնային ուսումնասիրության ծրագիրը ուսանողներին թույլ է տալիս միավորներ վաստակել՝ շաբաթվա ընթացքում սեմինարիայի դասերին հաճախելու փոխարեն տանն անհատապես լրացնելով դասերը: Այս դասերը գտնվում են առանձին ձեռնարկում, որը կոչվում է Վարդապետություն և Ուխտերի և Եկեղեցու Պատմության ուսումնասիրության ուղեցույց սեմինարիայի ուսանողների տնային ուսումնասիրության համար: Շաբաթը մեկ անգամ ուսանողները հանդիպում են ունենում սեմինարիայի ուսուցչի հետ, որպեսզի ներկայացնեն իրենց աշխատանքը և դասարանի հետ մասնակցեն դասին: Ուսանողների ուսումնասիրության ուղեցույցը և շաբաթական դասարանային դասերը բացատրված են ստորև:

Ուսումնասիրության ուղեցույց ուսանողների տնային ուսումնասիրության համար

Վարդապետություն և Ուխտերի և Եկեղեցու Պատմության ուսումնասիրության ուղեցույց սեմինարիայի ուսանողների տնային ուսումնասիրության համար ձեռնարկը նախատեսված է, որ տանն ուսումնասիրող ուսանողը Վարդապետություն և Ուխտերը և Եկեղեցու Պատմությունն ուսումնասիրելիս ստանա այնպիսի փորձառություն, ինչպիսին ստանում է սեմինարիայի ուսանողը, ով հաճախում է աշխատանքային օրերին տեղի ունեցող դասերին: Հետևաբար, ուսանողի ուսումնասիրության ուղեցույցի տեմպը, ինչպես նաև այնտեղ ընդգծված վարդապետություններն ու սկզբունքները համապատասխանում են այս ձեռնարկի նյութին: Ուսանողի ուսումնասիրության ուղեցույցը նաև ներառում է սերտման սուրբ գրության ուսուցում: Սերտման սուրբ գրությունների հատվածները տրված են համատեքստում այնպես, ինչպես դրանք տրված են սուրբ գրության տեքստում և հաճախ գրավոր վարժությունները տրված են այն դասերում, որոնցում այդ հատվածներն ընդգրկված են:

Յուրաքանչյուր շաբաթ տնային ուսումնասիրման ուսանողները պիտի ավարտեն չորս դաս ուսանողի ուսումնասիրության ուղեցույցից և շաբաթը մեկ անգամ մասնակցեն այն դասին, որը տրված է իրենց սեմինարիայի ուսուցչի կողմից: Ուսանողները կատարում են ուսումնասիրության ուղեցույցի համարակալված հանձնարարություններն իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում: Ուսանողները պիտի ունենան սուրբ գրությունների ուսումնասիրության երկու օրագիր, որպեսզի մեկը թողնեն իրենց ուսուցչի մոտ և շարունակեն աշխատել մյուսով: Երբ ուսանողները հանդիպեն իրենց ուսուցչի հետ յուրաքանչյուր շաբաթ, մի օրագիրը վերադարձվում է տնային ուսուցչին, իսկ մյուսը տրվում է ուսանողին` օգտագործելու հաջորդ շաբաթվա դասին: (Օրինակ` մեկ շաբաթվա ընթացքում ուսանողը կատարում է հանձնարարությունները օրագիր 1-ում: Հետո ուսանողն այս օրագիրը բերում է դասարան և տալիս է ուսուցչին: Հաջորդ շաբաթվա ընթացքում ուսանողը կատարում է հանձնարարությունները օրագիր 2-ում: Երբ ուսանողը հանձնում է օրագիր 2-ը, ուսուցիչը վերադարձնում է օրագիր 1-ը: Հետո ուսանողն օգտագործում է օրագիր1-ը` հաջորդ շաբաթվա հանձնարարությունները կատարելու համար:)

Սեմինարիայի բոլոր ուսանողներին խրախուսվում է ամեն օր ուսումնասիրել սուրբ գրությունները և կարդալ դասընթացի տեքստը, սակայն տնային ուսումնասիրության ուսանողները պետք է հասկանան, որ ակնկալվում է, որ նրանք կծախսեն լրացուցիչ 30-40 րոպե յուրաքանչյուր մասի յուրաքանչյուր չորս տնային ուսումնասիրության դասի վրա և կհաճախեն շաբաթական տնային ուսումնասիրության դասին:

Ուսուցչի շաբաթական տնային ուսումնասիրության դասեր

Սեմինարիայի տնային ուսումնասիրության ուսանողի Վարդապետություն և Ուխտերի և Եկեղեցու Պատմության ուսումնասիրության ուղեցույցում յուրաքանչյուր մաս համընկնում է ուսուցչի ամենօրյա ձեռնարկի հինգ դասին: Այս ձեռնարկի յուրաքանչյուր հինգ դասի վերջում դուք կգտնեք տնային ուսումնասիրության ուսուցչի մեկ շաբաթական դաս: Տնային ուսումնասիրության դասերը կօգնեն ուսանողներին վերանայել, խորացնել իրենց հասկացողությունը և կիրառել վարդապետություններն ու սկզբունքները, որոնք նրանք սովորեցին, երբ շաբաթվա ընթացքում ավարտեցին դասերը ուսանողների ուսումնասիրության ուղեցույցում: Այս դասերը կարող են նաև ուսումնասիրել հավելյալ ճշմարտություններ, որոնք ընդգրկված չեն ուսանողի ուսումնասիրության ուղեցույցում: (Ձեր դասի ծրագրավորմանն օգնելու համար կարող եք օգտվել տնային ուսումնասիրության ուսուցիչների տեմպի ուղեցույցից, որը գտնվում է ձեռնարկի վերջում գտնվող հավելվածում:)

Որպես տնային ուսումնասիրության ուսուցիչ դուք պետք է լիակատար հասկացողություն ունենաք այն մասին, թե ինչ են ձեր ուսանողներն ուսումնասիրում տանը ամեն շաբաթ, որպեսզի դուք կարողանաք պատասխանել հարցերի և բովանդակալից քննարկումներ անցկացնեք, երբ հանդիպեք նրանց հետ: Խնդրեք ուսանողներին իրենց ամենշաբաթյա դասերին բերել սուրբ գրությունները, սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերը և ուսանողների ուսումնասիրության ուղեցույցները շաբաթական դասի համար, որպեսզի նրանք կարողանան անդրադառնալ դրանց դասի ընթացքում: Հարմարեցրեք դասերը ձեր ուսանողների կարիքներին և ըստ Սուրբ Հոգու առաջնորդության: Դուք կարող եք անդրադառնալ նաև այս ձեռնարկի ուսուցիչների ամենօրյա դասերին, երբ պատրաստվեք և ուսուցանեք: Ուսուցման օգնության ուսումնասիրությունը և ամենօրյա դասերում օգտագործված մեթոդները կարող են օգնել հարստացնել ձեր շաբաթական ուսուցումը: Պատրաստակամորեն մոտեցեք ձեր ուսանողների ցանկացած հատուկ կարիքներին: Օրինակ, եթե ուսանողը խնդիրներ ունի գրելու հետ կապված, թույլ տվեք նրան օգտագործել ձայնագրիչ կամ թելադրել իր մտքերը ընտանիքի անդամին կամ ընկերոջը, ով կարող է գրի առնել նրանց պատասխանները:

Յուրաքանչյուր շաբաթական դասի վերջում հավաքեք ուսանողների սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերը և խրախուսեք նրանց շարունակել իրենց ուսումնասիրությունները: Տվեք նրանց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագիր հաջորդ շաբաթվա հանձնարարությունների համար` ինչպես բացատրված է «Տնային ուսումնասիրության ուսանողի ուսումնական ուղեցույց» բաժնում: (Քահանայության ղեկավարների և ծնողների առաջնորդության ներքո ցցի սեմինարիայի ուսուցիչները կարող են էլեկտրոնային եղանակով հաղորդակցվել սեմինարիայի այն ուսանողների հետ, ովքեր ներգրավված են տնային ուսումնասիրության սեմինարիայում:)

Մինչ դուք կարդաք կատարված առաջադրանքները ուսանողների սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում, պարբերաբար արձագանքեք նրանց աշխատանքներին` գրելով մի փոքր երկտող կամ հաջորդ անգամ նրանց տեսնելիս գովաբանելով: Դուք կարող եք նաև փնտրել այլ ուղիներ, որպեսզի աջակցություն և իմաստալից արձագանք տաք: Սա կօգնի ուսանողներին իմանալ, որ ձեզ հետաքրքրում է նրանց աշխատանքը և կօգնի ոգևորել նրանց լիարժեք պատասխաններ տալու համար:

Շատ ուսանողների ջանքերը սուրբ գրությունների կարևոր հատվածների սերտման գործում կիրականանան, երբ նրանք ավարտեն տնային ուսումնասիրության դասերը: Տնային ուսուցիչները կարող են ավարտին հասցնել ուսանողների ջանքերը` հրավիրելով նրանց անգիր ասել կամ կրկնել սուրբ գրությունների սերտման հատվածները, որոնք հանդիպում են տեքստում այդ շաբաթվա ուսումնասիրվող մասում:

Այլ նյութեր

«Ջոզեֆ Սմիթի թղթերը» նախագիծը

Այս ձեռնարկի պատմական տվյալների մեծ մասը վերցված է «Եկեղեցու պատմության և Ջոզեֆ Սմիթի թղթերը» նախագծից: Հատկապես օգնել են հատորներ 1-ը և 2-ը «Ջոզեֆ Սմիթի թղթերը» փաստաթղթային շարքից` հրատարակված Եկեղեցու Պատմաբանների հրատարակչության կողմից (an imprint of the Church History Department of The Church of Jesus Christ of Latter-day Saints): Որպեսզի տեսնեք Ջոզեֆ Սմիթի թղթերի նախագծի թվայնացված պատկերները և կարդաք իսկական փաստաթղթերի ձեռագրերը, այցելեք josephsmithpapers.org:

Գրառումներ և օրագրի գործիքներ

Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկները և ուսանողի ուսումնական ձեռնարկները մատչելի են LDS.org կայքում կամ շարժական սարքերի համար նախատեսված Ավետարանի գրադարանում: Ուսուցիչներն ու ուսանողները կարող են օգտագործել առցանց կամ շարժական Նշումներ և Օրագրի գործիքներ` նշելու և նշումներ ավելացնելու այս ձեռնարկների առցանց տարբերակին, երբ նրանք պատրաստեն դասերը և ուսումնասիրեն սուրբ գրությունները: Ուսուցչի ձեռնարկները և ուսանողի ուսումնասիրության ձեռնարկները նույնպես առկա են ներբեռնման համար տարբեր ձևաչափերով (such as PDF, ePub, and mobi [Kindle] files) LDS.org կայքում:

Լրացուցիչ միջոցներ

Հետևյալ ռեսուրսները մատչելի են առցանց, ձեր ղեկավարի, Եկեղեցու տեղական բաշխման կենտրոնների և Եկեղեցու առցանց խանութի (store.lds.org) շնորհիվ: