Սեմինարիա
Դաս 115. Վարդապետություն և Ուխտեր 137


Դաս 115

Վարդապետություն և Ուխտեր 137

Նախաբան

1836թ․ հունվարի 21-ին, Մարգարե Ջոզեֆ Սմիթը գրեթե ավարտին հասցված Կիրթլենդի Տաճարի վերնահարկում հանդիպում ունեցավ՝ Առաջին Նախագահության իր խորհրդականների, Կիրթլենդի և Միսսուրիի եպիսկոպոսությունների, իր հոր և իր գրագրի հետ։ Այդ տղամարդիկ հավաքվել էին տաճարի նվիրագործման համար անհրաժեշտ արարողությունների սպասավորման համար։ Այդ առիթով, Նախագահը սելեստիալ արքայության տեսիլք էր տեսել և լսել էր Տիրոջն ասելիս, թե ինչպես Նա կդատի այն մարդկանց, ովքեր մահացել են առանց ավետարանի մասին գիտելիք ունենալու։ Ուորեն Պերիշը, ով այդ ժամանակ Ջոզեֆ Սմիթի դպիրն էր, այդ տեսիլքը գրել էր Մարգարեի օրագրում։ Արձանագրված տեսիլքի մի մասը հետագայում ընդգրկվել էր Վարդապետություն և Ուխտերի 137-րդ բաժնի մեջ։

Ուսուցանման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 137․1-6

Ջոզեֆ Սմիթը սելեստիալ արքայության տեսիլք է տեսնում

Հորդորեք ուսանողներին խորհել հետևյալ հարցերի շուրջ։ (Կարող եք հորդորել նրանց գրել իրենց պատասխաններն իրենց դասարանային նոթատետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրման օրագրերում։)

  • Ովքե՞ր են ամենակարևոր մարդիկ ձեր կյանքում։ Ինչո՞ւ են հատկապես նրանք կարևոր ձեզ համար։

Երբ ուսանողները բավականաչափ ժամանակ ունենան մտածելու համար, նրանցից մի քանիսին հորդորեք դասարանի հետ կիսվելու իրենց պատասխաններով:

  • Ինչո՞ւ ձեզ համար կարևոր կլինի իմանալ, որ մարդիկ, որոնց դուք սիրում եք, հնարավորություն կունենան ապրել սելեստիալ արքայությունում։

Բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտեր 137 բաժինը սելեստիալ արքայության մասին տեսիլքի Ջոզեֆ Սմիթի նկարագրությունն է։ Այդ նկարագրության մեջ նա տալիս է այն մի քանի մարդկանց անունները, որոնց նա տեսավ այնտեղ։ Հանձնարարեք ուսանողներին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 137 բաժնի նախաբանը, որպեսզի իմանաք այդ հայտնության պատմական ակնարկը։

Ուսանողներից որևէ մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 137.1-4 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան և բացահայտել այն բառերն ու արտահայտությունները, որոնք նկարագրում են սելեստիալ արքայությունը։ Հորդորեք ուսանողներին կիսվել իրենց մտքերով։

Մեկ այլ ուսանողի հանձնարարեք կարդալ Վարդապետություն և Ուխտեր 137.5-6 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան և բացահայտել, թե ում տեսավ Ջոզեֆ Սմիթը սելեստիալ արքայությունում։

  • Ո՞ւմ տեսավ Ջոզեֆ Սմիթը սելեստիալ արքայությունում։ (Երկնային Հորը, Հիսուս Քրիստոսին, Ադամին, Աբրահամին, Ջոզեֆի մորն ու հորը և Ջոզեֆի եղբայր՝ Ալվինին։ Օգտակար կլինի մատնանշել, որ Ջոզեֆի հայրը և մայրը դեռևս ողջ էին այդ ժամանակ, ըստ էության նրա հայրը այդ տեսիլքի պահին գտնվում էր նրա հետ նույն սենյակում։ Դա ցույց է տալիս, որ այդ տեսիլքը միայն նրանց համար չէր, ովքեր արդեն գտնվում էին սելեստիալ արքայությունում, այլ նաև նրանց, ովքեր ի վերջո կլինեին այնտեղ։)

  • Ըստ 6-րդ հատված-ի, ինչո՞ւ Ջոզեֆը զարմացավ, երբ տեսավ, որ իր եղբայր Ալվինը կլինի սելեստիալ արքայությունում։

Օգնելու համար ուսանողներին հասկանալ, թե ինչու էր այդ փորձառությունը հատկապես կարևոր Ջոզեֆ Սմիթի համար, որևէ ուսանողի հանձնարարեք բարձրաձայն կարդալ հետևյալ հայտարարությունը․

Ջոզեֆ Սմիթը սիրում ու հիանում էր իր մեծ եղբայր Ալվինով։ Ալվինը Ջոզեֆին նույնպես սիրում էր, և նա աջակցում էր Ջոզեֆին՝ Մորոնի հրեշտակից ոսկե թիթեղները ձեռք բերելու նրա պատրաստությունների մեջ։ 1823թ․ նոյեմբերին, երբ Ալվինը 25 տարեկան էր, իսկ Ջոզեֆը՝ 17 տարեկան, Ալվինը հանկարծ լուրջ հիվանդացավ։ Երբ նրա իրավիճակը բարդացավ և ակնհայտ դարձավ, որ նա շուտով կմահանար, նա պատվիրեց Ջոզեֆին․«Ես ուզում եմ, որ դու լավ տղա լինես և անես այն ամենը, ինչ քեզանից է կախված՝ հիշատակարանները ձեռք բերելու համար։ Հավատարիմ եղիր հրահանգներ ստանալիս և պահիր յուրաքանչյուր պատվիրան, որ տրվել է քեզ» (մեջբերված է Եկեղեցու Նախագահների ուսմունքները․Ջոզեֆ Սմիթ [2007], 429; տես նաև Church History in the Fulness of Times Student Manual, 2nd ed. [Church Educational System manual, 2003], 41–42)։

Ալվինի մահը մեծ վիշտ դարձավ Սմիթների ընտանիքի համար Երիցական եկեղեցու մի ծառայող Պալմիրայում, Նյու Յորք, պաշտոնավարեց Ալվինի հուղարկավորության ժամերգությունը։ «Քանի որ Ալվինն այդ սպասավորի ծխական համայնքի անդամ չէր, իր քարոզում նա պնդեց, որ Ալվինը չէր կարող փրկվել։ Վիլյամ Սմիթը՝ Ջոզեֆի փոքր եղբայրը, հիշում է․ «[Ծառայողը] … ազդարարեց շատ խստորեն, որ [Ալվինը] գնացել է դժոխք, քանի որ Ալվինը եկեղեցու անդամ չէր, բայց նա լավ տղա էր և հորս դա դուր չեկավ» (մեջբերված է Եկեղեցու Նախագահների ուսմունքները․Ջոզեֆ Սմիթ 429, 430

Նկար
Ալվին Սմիթի տապանաքարը

Ալվին Սմիթի, Մարգարե Ջոզեֆ Սմիթի ավագ եղբոր, թաղման տեղը մատնանշող տապանաքարը։

Հորդորեք ուսանողներին մտածել այն զգացմունքների մասին, որոնք Ջոզեֆը հնարավոր է ունեցավ, երբ տեսավ Ալվինին սելեստիալ արքայությունում։

Վարդապետություն և Ուխտեր 137․7-10

Տերը հայտնում է մարդկանց, թե ինչպես Նա կդատի մարդկանց, ովքեր մահացել են առանց ավետարանի մասին գիտելիք ունենալու։

Հետևյալ հարցը գրեք գրատախտակին․ Ինչո՞ւ Ալվինը հնարավորություն կունենա մտնելու սելեստիալ արքայություն, չնայած որ նա մկրտված չէր եղել իր կյանքի ընթացքում։

Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 137.7-8 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան և բացահայտել այն ճշմարտությունը, որը կօգնի պատասխանել գրատախտակին գրված հարցին։

  • Ի՞նչ ճշմարտություն է Տերը հայտնել Ջոզեֆ Սմիթին, որը պատասխանում է գրատախտակին գրված հարցին։ (Ուսանողները պետք է բացահայտեն հետևյալ ճշմարտությունը․ Բոլոր մարդիկ, ովքեր մահանում են առանց ավետարանի մասին գիտության, ովքեր կընդունեին այն, կժառանգեն սելեստիալ արքայությունը։)

  • Ինչպե՞ս է այդ ճշմարտությունը մխիթարում նրանց, որոնց սիրելիները մահացել են առանց ավետարանի մասին գիտության։

Նշեք, որ Վարդապետություն և Ուխտեր 137․7-8 հատվածների ճշմարտությունը, Տերը հայտնեց մահացածների համար մկրտության սկզբունքը հայտնելուց առաջ։ Ուսանողները մահացածների համար մկրտության հայտնությունները կուսումնասիրեն գալիք դասերի ընթացքում։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 137․9 հատվածը, և հանձնարարեք դասարանին բացահայտել, թե ինչպես Տերը կդատի բոլոր մարդկանց։

  • Ըստ 9 հատվածի, ինչպե՞ս Տերը կդատի մեզ։ (Ուսանողները կարող են տարբեր բառեր օգտագործել, բայց նրանց պատասխանները պետք է արտացոլեն հետևյալ սկզբունքը․ Տերը մեզ կդատի ըստ մեր գործերի և մեր սրտերի ցանկությունների։ Գրեք այս սկզբունքը գրատախտակին):

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է մեր ցանկություններն ու գործերը կարևոր:

Հետևյալ օրինակներից յուրաքանչյուրը կարդացեք բարձրաձայն։ Յուրաքանչյուր օրինակից հետո, հորդորեք ուսանողներին պատասխանել այս հարցին․

  • Ինչպե՞ս է այդ օրինակը ցույց տալիս, որ մեր ցանկությունները նույնքան կարևոր են, որքան մեր գործերը։

  1. Եկեղեցու մի անդամ արդար ցանկություն ունի ամուսնանալ տաճարում։ Կյանքի ողջ ընթացքում Եկեղեցում հավատարմորեն ծառայելուց հետո այդ անդամը մահանում է, առանց հնարավորություն ունենալու տաճարում ամուսնու հետ կնքվելու։

  2. Մի երիտասարդ տղամարդ արիորեն պահում է իր մկրտության ուխտերը և կատարում իր Ահարոնյան Քահանայության պարտականությունները։ Նա ունի մեծ ցանկություն ծառայելու լիաժամկետ միսիայում, սակայն ի վիճակի չէ անելու դա ֆիզիկական անաշխատունակության պատճառով։

  3. Մի երիտասարդ կին նախանձում է մեկ այլ երիտասարդ կնոջ։ Նա ձևացնում է, թե ընկեր է, բայց գաղտնի կերպով ցանկանում է, որ վատ բաներ պատահեն այդ երիտասարդ կնոջ հետ։

  4. Մի երիտասարդ տղա հեշտասեր մտքեր է ունենում, և նա չի փնտրում Տիրոջ օգնությունը իր անպարկեշտ մտքերն ու զգացմունքները փոխելու համար։

Որպես այդ քննարկման մաս, կարող եք կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ․ Օուքսի հետևյալ հայտարարությունը․

Նկար
Երեց Դալլին Հ. Օուքս

«Արդյո՞ք մենք վստահ ենք, որ անմեղ ենք համաձայն Աստծո օրենքների, եթե մենք պարզապես խուսափում ենք չար արարքներից։ Ի՞նչ անել, եթե մենք չար մտքեր ու ցանկություններ ենք տածում։

Արդյո՞ք ատելության զգացմունքները աննկատ կմնան դատաստանի օրը։ Ի՞սկ նախանձը։ Ի՞սկ ագահությունը։

Մեր պատասխանները նման հարցերին ցույց են տալիս, թե ինչը մենք կարող ենք վատ լուր կոչել, այն որ մենք կարող ենք մեղք գործել, առանց բացահայտ արարքների, պարզապես՝ մեր զգացմունքներով և սրտի ցանկություններով։

Կա նաև բարի լուրը։ Համաձայն Աստծո օրենքի, մենք կարող ենք պարգևատրվել արդարակեցության համար, նույնիսկ այն դեպքերում, երբ մենք չենք կարողանում կատարել այնպիսի արարքներ, որոնք սովորաբար կապված են այդ օրհնությունների հետ։

Երբ ինչ-որ մեկն ուզում էր որևէ բան աներ իմ աներոջ համար, սակայն իրավիճակից ելնելով չէր անում դա, նա կասեր․ «Շնորհակալություն։ Ես բարի կամքը գործի տեղ կընդունեմ»։ Նմանապես, ես հավատում եմ, որ մեր Երկնային Հայրը մեր սրտերի արդար ցանկությունները կընդունի այն արարքների փոխարեն, որոնք իսկապես անհնարին կլինեին» (“The Desires of Our Hearts,” Ensign, June 1986, 66)։

  • Ինչպե՞ս եք զգում, իմանալով, որ դուք կդատվեք համաձայն ձեր գործերի և ձեր սրտերի ցանկությունների։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 137․10 հատվածը, և հանձնարարեք դասարանին ուշադրություն դարձնել Տիրոջ ուսուցանած մեկ այլ ճշմարտության վրա, այն մարդկանց մասին, ովքեր կժառանգեն սելեստիալ արքայությունը։

  • Ըստ 10-րդ հատվածի, ովքեր կփրկվեն սելեստիալ արքայությունում։ (Ուսանողները պետք է արտահայտեն հետևյալ վարդապետությունը․ Բոլոր երեխաները, ովքեր մահանում են նախքան պատասխանատվության տարիքին հասնելը, կփրկվեն սելեստիալ արքայությունում։)

Տեղեկացրեք ուսանողներին, որ երբ Ջոզեֆ Սմիթը ստացավ այդ հայտնությունը, նա և Էմման տարան իրենց չորս երեխաների մահը, այդ թվում մեկ որդեգրած երեխայի։ Ավելի ուշ, նրանց երկու նորածին երեխաները նույնպես մահանում են։

Նկար
Նորածին Ալվին Սմիթի տապանաքարը

Ալվին Սմիթի, Ջոզեֆ և Էմմա Սմիթների նորածին որդու, թաղման տեղը մատնանշող տապանաքարը։

Հորդորեք ուսանողներին մտածել այն մասին, թե ինչպես է 10 հատվածի ճշմարտությունը մխիթարանք բերում այն ընտանիքներին, ովքեր սգում են երեխայի մահը։ Կարող եք ժամանակ տալ, որպեսզի նրանք մտածեն այն փորձառությունների մասին, որոնք նրանք կամ ընտանիքի անդամներն ունեցել են, երբ այդ ճշմարտությունը մխիթարություն է բերել նրանց։

  • Ի՞նչ սովորեցիք Վարդապետություն և Ուխտեր 137 բաժնից այն մասին, որ Տերը բոլոր մարդկանց հնարավորություն է տալիս ապրելու սելեստիալ արքայությունում։

Բերեք այսօր քննարկված ճշմարտությունների մասին ձեր վկայությունը։ Կարող եք նաև ուսանողներին հնարավորություն տալ կիսվելու իրենց վկայություններով։

Բացատրական և պատմական տեղեկություն

Վարդապետություն և Ուխտեր 137․9։ Դատվել ըստ մեր գործերի և մեր ցանկությունների

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ․ Օուքսը մեզ նախազգուշացրել է Վարդապետություն և Ուխտեր 137․9-ի երկու հնարավոր թյուրիմացությունների մասին։

Նկար
Երեց Դալլին Հ. Օուքս

«Առաջինը, մենք պետք է հիշենք, որ ցանկությունը փոխարինում է միայն այն ժամանակ, երբ գործողությունն իսկապես անհնարին է։ Եթե մենք փորձենք գործողության անհնարինությունը օգտագործել իսկական ցանկության պակասը կոծկելու նպատակով, և այդուհանդերձ, չանել այն բոլորն, ինչ մենք կարող ենք անել կատարելու համար այն գործողությունները, որոնք մեզ պատվիրված է, մենք կարող ենք խաբել ինքներս մեզ, սակայն մենք չենք կարող խաբել Արդար Դատավորին։

Որպեսզի հանդիսանա գործողության փոխարինող, ցանկությունը չպետք է լինի մակերեսային, խթանող կամ ժամանակավոր։ Այն պետք է լինի անկեղծ ու լիարժեք։ Որպեսզի օրհնությունների համար արդյունավետ համարվեն, մեր սրտերի ցանկությունները պետք է այնքան անկեղծ լինեն, որ դրանք համարվեն բարեպաշտ։

Երկրորդը, մենք չպետք է ենթադրենք, որ մեր սրտի ցանկությունը կարող է ծառայել որպես ավետարանի արարողության փոխարինող։ Հիշեք Տիրոջ խոսքերը, երբ նա պատվիրում էր ավետարանի երկու արարողությունները․ «Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ քեզ. եթէ մէկը ջրից եւ Հոգուց չ’ծնուի, նա կարող չէ Աստուծոյ արքայութիւնը մտնե»: (Հովհաննես Գ.5։) Եվ սելեստիալ փառքի երեք աստիճանների մասին, ժամանակակից հայտնության մեջ ասվում է․ «Եվ ամենաբարձրին հասնելու համար մարդ պետք է մտնի քահանայության այս կարգի մեջ [որն է՝ ամուսնության նոր և հավիտենական ուխտը]» (ՎևՈւ 131:2։) Ոչ մի բացառություն չի կարող լինել այդ պատվիրանների մեջ կամ թույլ տրվի որևէ այլ սուրբ գրությունների մեջ։

Աստծո արդարադատության և ողորմածության մեջ այդ խիստ պատվիրանները, որոնք վերաբերվում են կարևոր արարողություններին, կոփված են աստվածային լիազորությամբ՝ իրականացնելու այդ արարողություններն այն մարդկանց վստահված անձանց կողմից, ովքեր հնարավորություն չեն ունեցել իրականացնելու դրանք այս կյանքում։ Այդպիսով, անձը հոգիների աշխարհում, ով մեծ ցանկություն ունի, հաշվեգրվում է արարողության մասնակցությանն այնպես, կարծես թե նա կատարել է դա անձնապես։ Նմանապես, ապրող վստահված անձանց սիրալիր ծառայության շնորհիվ, հեռացած հոգիները նույնպես պարգևատրվում են իրենց սրտերի ցանկությունների համար» (“The Desires of Our Hearts,” Ensign, June 1986, 67)։

Վարդապետություն և Ուխտեր 137․10։ Մահացած փոքր երեխաների փրկությունը

Յոթանասունից Երեց Շեյն Մ․ Բոուենը պատմել է մի փորձառության մասին, որը պարզաբանում է Վարդապետություն և Ուխտեր 137․10-ում ուսուցանված ճշմարտությունը։

Նկար
Երեց Շեյն Մ. Բոուեն

«Երբ ծառայում էի Չիլիում որպես երիտասարդ միսիոներ, ճյուղում ես և իմ զուգընկերը հանդիպեցինք յոթ հոգուց բաղկացած մի ընտանիքի: Մայրն ամեն շաբաթ հաճախում էր իր հինգ երեխաների հետ: Մենք ենթադրում էինք, որ նրանք երկար ժամանակվա անդամներ էին: Բայց մի քանի շաբաթ անց մենք իմացանք, որ նրանք մկրտված չէին:

Մենք անմիջապես կապվեցինք ընտանիքի հետ և հարցրեցինք, թե կարող էինք գալ իրենց տուն և ուսուցանել նրանց:

Քույր Ռամիրեսն արագ առաջադիմում էր դասերի ընթացքում: Նա անհամբեր ուզում էր սովորել ողջ վարդապետությունը, որ մենք ուսուցանում էինք: Մի երեկո, երբ մենք քննարկում էինք մանուկների մկրտությունը, մենք ուսուցանեցինք, որ փոքր երեխաներն անմեղ են և կարիք չունեն մկրտության: Մենք հրավիրեցինք նրան կարդալ Մորոնիի գրքից. …

Բայց փոքր երեխաները կենդանի են Քրիստոսով, նույնիսկ աշխարհի հիմնադրումից ի վեր. եթե ոչ, Աստված կողմնապահ Աստված է, և նաև փոփոխական Աստված, և մարդկանց հանդեպ՝աչառ. քանզի, որքա՜ն շատ փոքր երեխաներ են մահացել առանց մկրտության: [Մորոնի 8․12։]

Այս սուրբ գրությունը կարդալուց հետո Քույր Ռամիրեսն սկսեց հեկեկալ։ Զուգընկերս և ես շփոթվեցինք։ Ես հարցրեցի. «Քույր Ռամիրես, մենք արդյո՞ք ինչ-որ բան ասացինք կամ արեցինք, որը ձեզ վիրավորեց»։

Նա ասաց. «Օ՜, ո՛չ, երեց, դուք ոչ մի սխալ բան չեք արել։ Վեց տարի առաջ ես տղա երեխա ունեի: Նա մահացավ մինչև մենք նրան կմկրտեինք: Մեր քահանան ասաց մեզ, որ քանի որ մենք նրան չէինք մկրտել, նա դժոխքում կլինի ողջ հավերժության ընթացքում։ Վեց տարի ես կրում էի այդ ցավն ու հանցանքը։ Այս սուրբ գրությունը կարդալուց հետո, ես գիտեմ Սուրբ Հոգու զորությամբ, որ դա ճշմարիտ է։ Ես զգացի մեծ ծանրություն վերցվեց իմ վրայից և սրանք ուրախության արցունքներ են»:

Անտանելի վշտից ու ցավից գրեթե վեց տարի տառապելուց հետո, Երկնային Հոր կողմից ապրող մարգարեի միջոցով հայտնի դարձված ճշմարիտ վարդապետությունը, բերեց քաղցր խաղաղություն այս տանջված կնոջը։ Ավելորդ է ասել, որ Քույր Ռամիրեսը և նրա երեխաները, ովքեր ութ տարեկան էին և ավելի, մկրտվեցին» («Որովհետեւ ես կենդանի եմ, եւ դուք կենդանի կլինեք» Ensign կամ Լիահոնա, նոյ. 2012, 15–16)։