Սեմինարիա
Դաս 110. Վարդապետություն և Ուխտեր 105


Դաս 110

Վարդապետություն և Ուխտեր 105

Նախաբան

Տիրոջ ցուցումներին հնազանդվելով, Մարգարե Ջոզեֆ Սմիթը և շուրջ 200 կամավորներ և նորակոչիկներ կազմավորեցին այն, ինչը հայտնի դարձավ , որպես Սիոնի ճամբար, որը պետք է օգնության հասներ այն Սրբերին, ովքեր արտաքսվել էին Միսսուրիի Ջեկսոն գավառից։ 1834թ․ հունիսի 22-ին, ճամբար դնելով Միսսուրիի Ֆիշինգ գետի վրա, Ջոզեֆ Սմիթը հայտնություն ստացավ, որը գրված է Վարդապետություն և Ուխտեր 105-ում։ Այդ հայտնության մեջ Տերը տեղեկացնում է Սրբերին, որ Սիոնի հողի փրկագնումը հետաձգվում է միառժամանակ։ Տերը նաև ցուցումներ է տալիս այն վերաբերյալ, թե ինչ պետք է պատահի, որպեսզի ապագայում Սիոնը փրկագնվի։

Ուսուցանման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 105․1-19

Տերը պատվիրում է Սրբերին սպասել Սիոնի փրկագնման համար

Դասից առաջ, ձեռք բերեք թղթե բաժակ, ռետինե օղակապ և երեք կտոր թել։ Ռետինե օղակապի շրջանակը պետք է փոքր լինի բաժակի շրջանակից։ Լարի կտորները կապեք կլոր ռեզինի շրջանակի վրա` հավասար հեռավորություններով:

Նկար
թղթե բաժակ, կլոր ռեզին, լար

Սկսեք այս դասը` հրավիրելով երեք կամավորների: Տեղադրեք բաժակը հարթ մակերեսի վրա և հրահանգեք կամավորներին վերցնել բաժակը` օգտագործելով միայն կլոր ռեզինը և լարերը: Ասացեք նրանց, որ նրանք չպիտի դիպչեն կլոր ռեզինին. նրանք պիտի պահեն լարերի կտորները: (Որպեսզի լուծեն այդ առաջադրանքը, ոսանողները պետք է բոլորն իրար հետ միաժամանակ հավասար ուժով քաշեն թելերը, որպեսզի բավարար չափով ձգեն ռետինե օղակապը, տեղադրելով այն բաժակի շուրջը, և բարձրացնելով այն։)

Այն բանից հետո, երբ ուսանողները ավարտեն այդ առաջադրանքը, տվեք հետևյալ հարցը․

  • Ի՞նչ դեր խաղաց միասնությունը այդ առաջադրանքի կատարման մեջ։

Հիշեցրեք ուսանողներին, որ 1834թ․ փետրվարին, Տերը պատվիրեց Ջոզեֆ Սմիթին և այլ մարդկանց հավաքել նյութական միջոցներ և հավաքագրեն կամավորների, որպեսզի օգնեին այն Սրբերին, ովքեր դուրս էին քշվել Միսսուրիի Ջեկսոն գավառից, հետ բերելու իրենց հողերը։ Երբ ուսանողները սկսեն Վարդապետություն և Ուխտեր 105-ի այսօրվա քննարկումը, հորդորեք նրանց ուշադրություն դարձնել, թե ինչ դեր խաղաց միասնությունը Սիոնի հողերը հետ բերելու Սրբերի փորձերի մեջ։

Հորդորեք ուսանողներին Վարդապետություն և Ուխտեր 103 բաժնից վերհիշել կամավորների այն քանակը, որը Տերը ցանկացավ տեսնել Սիոնի ճամբարում (500) և նվազագույն քանակը, որը Նա պահանջեց (100)։ Հանձնարարեք ուսանողներից որևէ մեկին բարձրաձայն կարդալ հետևյալ պարբերությունը։ Հորդորեք ուսանողներին լսել այն մարդկանց քանակը, որն իրականում կամավորագրվեց Սիոնի ճամբարում, երբ խումբը սկզբում ճանապարհ ընկավ։

Սիոնի ճամբարի համար կամավորներ և միջոցներ հավաքագրելու Մարգարե Ջոզեֆ Սմիթի և այլոց ջանքերն այնքան էլ հաջող չէին, որքան որ հույս էր տածվում։ Այն ժամանակ, երբ 1834թ․ մայիսի սկզբներին, ճամբարը կամ բանակը սկսեց իր երթը, միայն 122 հոգի էին կամավորագրվել գնալու։ Սիոնի ճամբարը լրացուցիչ կամավորներ հավաքագրեց Միսսուրիի ճանապարհին։ Երբ, 1834թ․ հունիսի սկզբում, Միչիգան Տարածքից Հայրում Սմիթի և Լայման Ուայթի հավաքագրած նորակոչիկների խումբը հանդիպեց Ջոզեֆ Սմիթի խմբին, Սիոնի ճամբարը կազմված էր միայն 200 տղամարդկանցից, 12 կանանցից և 9 երեխաներից (տես Alexander L. Baugh, “Joseph Smith and Zion’s Camp,” Ensign, June 2005, 45)։

Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 105.7-8 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան, ուշադրություն դարձնելով պատճառներից մեկին, որի համար Եկեղեցու որոշ անդամներ որոշեցին չօգնել Միսսուրիի իրենց ընկերակից Սրբերին։ Ապա, հորդորեք ուսանողներին կիսվել իրենց մտքերով։

Հանձնարարեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 105․1–6։ Դասարանին հանձնարարեք հետևել նրան, ուշադրություն դարձնելով նրան, թե ինչպես անհնազանդությունը և միասնության պակասն անդրադարձան Եկեղեցու անդամների վրա։ (Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ 5-րդ հատվածը, օգտակար կլինի բացատրել, որ «սելեստիալ արքայության օրենքն» իր մեջ ներառում է բոլոր այն օրենքներն ու սկզբունքները, որոնց մենք պետք է հնազանդվենք, արարողությունները, որոնք մենք պետք է ստանանք և ուխտերը, որոնք մենք պետք է պահենք, որպեսզի ժառանգենք սելեստիալ արքայությունը։)

  • Ի՞նչ ձևով Եկեղեցու անդամները չմիավորվեցին և չհնազանդվեցին։

  • Համաձայն այդ հատվածների, ի՞նչ պետք է անենք Սիոնը կառուցելու համար։ (Ուսանողների պատասխաններից հետո, օգնեք նրանց բացահայտել հետևյալ սկզբունքը․ Որպեսզի կառուցենք Սիոնը, մենք պետք է միավորված լինենք և հնազանդվենք այն ամենին, ինչ Աստված պատվիրում է։)

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ են միաբանությունն ու հնազանդությունն անհրաժեշտ Սիոնը կառուցելու համար:

  • Ո՞ր փորձառություններն են օգնել ձեզ հասկանալ Եկեղեցու անդամների միասնական լինելու կարևորությունը։

Բացատրեք, որ նրանք, ովքեր կամավորագրվեցին Սիոնի ճամբարին, ունեցան բազում դժվարություններ և հրաշքներ իրենց արշավի ընթացքում։ Հանձնարարեք ուսանողներից որևէ մեկին բարձրաձայն կարդալ հետևյալ պարբերությունը։ Հորդորեք դասարանին մտածել, թե ինչպես նրանք կարձագանքեին որոշ դժվարությունների։

Սիոնի ճամբարը, անցնելով 4 նահանգների միջով, քայլեց շուրջ 900 մղոն (1,450 կիլոմետր), 45 օր շարունակ օրական ճամփորդելով 20 և 40 մղոն (մոտ 30–60 կիլոմետր)։ Ճամբարի անդամները ենթարկվեցին ոտքերի հիվանդությունների, տոթ և խոնավ եղանակային պայմանների, սննդի պակասի ու անառողջ սննդի հետևանքներին։ Առանձին դեպքերում, ուժգին ծարավը ճամբարի որոշ անդամներին ստիպեց ճահճաջուր խմել, որից մոծակների թրթրուկներն էի դուրս ցցված (երբեմն օգտագործելով իրենց ատամները, որպես ֆիլտրեր), կամ ձիու սմբակների հետքերից անձրևից հետո ջուր խմել։ Արշավի ընթացքում, Սիոնի ճամբարին ուրիշները հաճախ սպառնում էին բռնությամբ։ (Տես Եկեղեցու պատմությունը ժամանակների լրության մեջ - Ուսանողի դասագիրք 2nd ed. [Եկեղեցու Կրթական Համակարգի ձեռնարկ 2003], 143-45։)

  • Ձեր կարծիքով, ինչպե՞ս կարձագանքեիք այդ դժվարություններին։

Բացատրեք, որ երբ Սիոնի ճամբարի անդամները ժամանեցին Միսսուրի, նրանք իմացան, որ Դանիել Դանկլինը, Միսսուրիի նահանգապետը, չի պահի Սրբերին Ջեկսոն գավառի իրենց հողերը վերադարձնելու իր խոստումը։ Չնայած այդ հուսահատեցնող լուրին, Սիոնի ճամբարը շարունակեց գնալ դեպի Ջեկսոն գավառ, սպասելով Տիրոջից լրացուցիչ առաջնորդություն։

Տեղեկացրեք ուսանողներին, որ Տիրոջից սպասվող առաջնորդությունը, հայտնության տեսքով, եկավ 1834թ․ հունիսի 22-ին, երբ Սիոնի ճամբարը ճամփորդել էր շուրջ յոթ շաբաթ և միայն 10-20 մղոն (մոտ 15–30 կիլոմետր) էր հեռու Ջեկսոն գավառից։ Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 105.9-14 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել, ուշադրություն դարձնելով, թե ինչ էր Տերը պատվիրել նրանց անել Սիոնը փրկագնելու համար։

  • Ի՞նչ պատվիրեց Տերը, որ ճամբարն աներ Սիոնի փրկագնման համար։

  • Եթե դուք լինեիք Սիոնի ճամբարի անդամ, ինչպիսի զգացում դուք կունենայիք, երբ լսեիք այդ հայտնությունն անմիջապես ձեր նպատակակետին հասնելուց առաջ։

  • Ի՞նչ պատճառներ բերեց Տերն այն մասին, թե ինչու Սիոնը չի փրկագնվի այդ ժամանակ։

Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 105.18-19 հատվածները: Հանձնարարեք դասարանին փնտրել այն պատճառը, թե ինչու էր Տերն առաջնորդել Սիոնի ճամբարին ճամփորդել այդքան հեռու, մինչև Միսսուրի, իսկ հետո հայտնել, որ նրանք չպետք է այդ ժամանակ վերականգնեին Սրբերին Սիոնի իրենց հողերում։

  • Ըստ այդ հատվածների, ինչո՞ւ էր Տերը պատվիրել Սիոնի ճամբարին ճամփորդել այդքան հեռու, մինչև Միսսուրի, իսկ հետո հայտնել, որ Սիոնը դեռևս չի փրկագնվելու։ (Դա հավատքի փորձություն էր։ Օգտակար կլինի բացատրել, որ հավատքի փորձությունը կարող է վերաբերվել նրան, թե արդյոք մենք կընտրենք վստահել և հնազանդվել Տիրոջն անկախ հանգամանքներից։)

  • Ինչպե՞ս էր Սիոնի ճամբարի անդամների հավատքը փորձվել իրենց փորձությունների ընթացքում։

  • Ի՞նչ կարող ենք սովորել այդ հատվածներից։ (Սկզբունքներից մեկը, որ ուսանողները կարող են բացահայտել, այն է, որ Աստված մեծ օրհնություններ է պատրաստել նրանց համար, ովքեր հավատարիմ են իրենց փորձությունների մեջ։)

  • Ե՞րբ եք դուք կամ ինչ-որ մեկը, որին դուք ճանաչում եք, ունեցել հավատքի փորձություն։ Ինչպե՞ս են ձեր հավատքի փորձությունները նախապատրաստել ձեզ մեծ օրհնությունների համար։

Տեղեկացրեք ուսանողներին, որ Սիոնի ճամբարում ծառայող շատ տղամարդիկ օրհնվել են Տիրոջ արքայությունում ծառայելու հնարավորություններով։ 1835թ․ փետրվարին, կազմավորվեց Տասներկու Առաքյալների Քվորումը և Յոթանասունի Առաջին Քվորումը։ Առաջին Առաքյալներից ինը և Յոթանասունի քվորումի բոլոր անդամները ծառայեցին Սիոնի ճամբարում։ (Տես Եկեղեցու պատմությունը ժամանակների լրության մեջ 151։)

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մարգարե Ջոզեֆ Սմիթի հետևյալ հայտարարությունը։ Հորդորեք դասարանին լսել տղամարդկանց ղեկավար պաշտոններին նախապատրաստելու Սիոնի ճամբարի դերը․

Նկար
Մարգարե Ջոզեֆ Սմիթ

«Աստված չէր ցանկանում, որ դուք կռվեիք։ Նա չէր կարող կազմակերպել Իր արքայությունը տասներկու տղամարդկանցով՝բացելու ավետարանի դռները երկրի ազգերի առաջ, և նրանց առաջնորդության ներքո յոթանասուն տղամարդկանցով, որոնք պետք է հետևեին նրանց ուղուն, եթե նա չընտրեր նրանց այն մարդկանց խմբից, ովքեր առաջարկել էին իրենց կյանքը, և ովքեր այնպիսի մեծ զոհաբերություն էին կատարել, ինչպես Աբրահամն էր արել» (in History of the Church, 2:182; տես նաև Church History in the Fulness of Times, 151)։

Կիսվեք Տիրոջը վստահելու և հնազանդվելու կարևորության մասին ձեր վկայությամբ, երբ մեր հավատքը փորձվում է։

Վարդապետություն և Ուխտեր 105․20-41

Տերն ուսուցանում է Սրբերին, թե ինչ պետք է նրանք անեն, մինչև Սիոնը փրկագնվի

Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 105․20-37 հատվածները, և բացատրեք, որ Տերն ասաց Միսսուրիի Սրբերին, թե ինչպես նրանք պետք է արձագանքեն այն հալածանքներին, որոնց նրանք կենթարկվեն, մինչ սպասում են Սիոնի հետագա փրկագնմանը։ Նա պատվիրեց նրանց լինել խոնարհ և խուսափել հակառակություն սերմանելուց։ Նա բացատրեց նրանց, որ նրանք պետք է սրբագործվեն՝ Սիոնի վերջնական փրկագնմանը նախապատրաստվելիս։ Ինչպես նա ասել է նույն հայտնության մեջ, նրանք պետք է «ուսուցանվեն ավելի կատարյալ ձևով, և փորձ ունենան, և ավելի կատարյալ ձևով իմանան իրենց պարտականությունը, և այն բաները, որոնք [Նա] պահանջում [է] նրանց ձեռքից (ՎևՈւ 105․10

  • Որո՞նք են հալածանքներին պատասխանելու որոշ ձևերը։

Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 105․38-41 հատվածները, և հատվածներից ընտրել այն արտահայտությունը, որն ամփոփում է այն, թե ինչ Տերը պատվիրեց Սրբերին անել ի պատասխան իրենց կեղեքիչների։

  • Ըստ 40 հատվածի, ի՞նչ օրհնություններ կստանան Միսսուրիի Սրբերը, եթե նրանք ձգտեն խաղաղություն հաստատել ուրիշների հետ։ (Ուսանողների պատասխանները պետք է անդրադարձնեն հետևյալ սկզբունքը․ Եթե մենք ձգտենք խաղաղություն հաստատել ուրիշների հետ, ապա բոլոր բաները միասին կգործեն մեր բարիքի համար։)

  • Ի՞նչ կարող ենք անել ուրիշների հետ խաղաղություն հաստատելու համար։

  • Ինչպե՞ս եք դուք օրհնվել, երբ ձգտել եք հաստատել խաղաղություն, այդ թվում և նրանց հետ, ովքեր հնարավոր է հալածում են ձեզ։

Հորդորեք ուսանողներին խորհել մեկ բանի շուրջ, որը նրանք կարող են անել, որպեսզի իրենց կյանքում ավելի լավ հաստատեն խաղաղություն ուրիշների հետ, հատկապես, երբ նրանց հետ սխալ են վարվել, և իրենց դասարանային նոթատետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում գրեն այդ սկզբունքին հետևելու նպատակի մասին։

Բացատրական և պատմական տեղեկություն

Վարդապետություն և Ուխտեր 105։ Սիոնի ճամբարի մեկնումը

Նախքան Կիրթլանդից, Օհայո, հեռանալը, Ջոզեֆ Սմիթը «խոստացավ եղբայրներին, որ եթե Տիրոջ առաջ բոլորն ապրեն այնպես, ինչպես պետք է, պահելով նրա պատվիրանները, … նրանք բոլորն էլ ապահով հետ կվերադառնան» (in Church History in the Fulness of Times Student Manual, 2nd ed. [Church Educational System manual, 2003], 143)։ Մարգարեն նախազգուշացրեց, որ հակառակ դեպքում, նրանք կզգան Աստծո ցասումը։

Այդպիսի համոզվածությամբ Սիոնի ճամբարի անդամները մեկնեցին, իմանալով, որ նրանք այդ արշավին մասնակցելով վտանգում էին իրենց կյանքը։ Հեբեր Ս․ Քիմբալն արտահայտեց շատերի զգացմունքները, որոնք տիրում էր այդ պահին․

Նկար
Հեբեր Չ. Քիմբալ

«Մենք մեկնեցինք մայիսի 5-ին (1834), և իսկապես դա հատուկ լուսաբաց էր ինձ համար։ Ես հրաժեշտ տվեցի կնոջս, երեխաներիս և ընկերներիս, չիմանալով, թե արդյոք կտեսնեմ նորից նրանց այս կյանքում, քանի որ ինձ և եղբայրներին վտանգ էր սպառնում և այդ երկրի կողմից և Միսսուրիի թշնամիների կողմից, որ նրանք կոչնչացնեն մեզ և կբնաջնջեն մեզ երկրի երեսից» (in Orson F. Whitney, The Life of Heber C. Kimball [1945], 40)։

Սիոնի ճամբարի տղամարդկանցից շատերը իրենց ընտանիքները թողեցին մի փոքր գումարով կամ առանց փողի և առանց եկամտի աղբյուրի։ Կանխելու համար անհարկի դժվարությունները, Եկեղեցու անդամները բանակի բացակայության ժամանակ այգիներ տնկեցին, իսկ երեխաները կարող էին մշակել եգիպտացորեն և այլ մշակաբույսեր։ Ճամբարի տղամարդկանց միջին տարիքը 29-էր։ Մարգարեի զարմիկը, Ջորջ Ալբերտ Սմիթը, 16 տարեկան էր, իսկ Եդիսոն Գրինը՝ 14 տարեկան։ Ամենատարեցը՝ 79 տարեկան էր։ Ջոզեֆ Սմիթը, ով ընտրվել էր լինելու «Իսրայելի բանակի գլխավոր հրամանատարը», լոկ 28 տարեկան էր։ (Տես Եկեղեցու պատմությունը ժամանակների լրության մեջ 142-52։)

Վարդապետություն և Ուխտեր 105։ Սիոնի ճամբարի Տիրոջ պաշտպանությունը

Արշավի ընթացքում, Սիոնի ճամբարին ուրիշները հաճախ սպառնում էին բռնությամբ։ Այնուամենայնիվ, Տերը իրականացրեց Վարդապետություն և Ուխտեր 103․20-ում գրված խոստումը։ Ջոզեֆ Սմիթն ասել է․ «Չնայած մեր թշնամիները շարունակ բռնության սպառնալիքներ էին ներշնչում մեզ, մենք չէինք վախենում, ոչ էլ երկմտում էինք շարունակել մեր ճանապարհորդությունը, քանի որ Աստված մեզ հետ էր, և Նրա հրեշտակները մեր առջևում էին, և մեր փոքր ջոկատի հավատքն անսասան էր։ Մենք գիտեինք, որ հրեշտակներն ուղեկցում էին մեզ, քանզի տեսել էինք նրանց» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Սմիթ [2007], 307

Վարդապետություն և Ուխտեր 105․5։ Սելեստիալ արքայության օրենքը

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիսթոֆերսոնը ուսուցանել է.

Նկար
Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոն

«Սելեստիալ արքայության օրենքը … ավետարանի օրենքն է և ուխտերը, որոնք ներառում են Փրկչին միշտ հիշելու պարտականությունը և հնազանդության, զոհաբերության, նվիրվածության և հավատարմության մեր գրավականը» («Եկեք Սիոն», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2008, 38)։

Նախագահ Էզրա Թավտ Բենսոնն ասել է.

Նկար
Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոն

«Ավետարանի օրենքն իր մեջ ընդգրկում է բոլոր այն օրենքները, սկզբունքները և արարողությունները, որոնք անհրաժեշտ են մեր վեհացման համար» (The Teachings of Ezra Taft Benson [1988], 337)։

Վարդապետություն և Ուխտեր 105․19։ «Իրենց հավատքի փորձությունը»

Առանց Միսսուրիի Սրբերի համար կռվելու, Կիրթլանդ վերադառնալու պատվիրանը, հավատքի փորձություն էր Սիոնի ճամբարի բազում անդամների համար։ Շատերը բացահայտ կերպով ապստամբեցին, իսկ հետագայում՝ ուրացան։ Ավելի վաղ իրենց ճամփորդության ժամանակ, Մարգարեն նախազգուշացրեց Սիոնի ճամբարի անդամներին, որ իրենց մասնատվածության, հակառակության, և անհնազանդության պատճառով դժբախտություն (մեծ տառապանք կամ հիվանդություն) կգա նրանց վրա։ Չպայքարելու Տիրոջ հրահանգներից բխող զայրույթի ու անարդար բողոքների պատճառով, Մարգարեն կրկնեց այդ նախազգուշացումը։ 1834թ․ հունիսի 24-ին, Սիոնի ճամբարի որոշ անդամներ վարակվեցին խոլերայով։ Համաճարակը տարածվեց, պատճառելով ծանր փորլուծություն, փսխում և ոտքի ցավեր։ Նախքան այն կավարտվեր շուրջ 68 հոգի, այդ թվում Ջոզեֆ Սմիթը, վարակվեցին այդ հիվանդությամբ, իսկ 13 ճամբարի անդամներ և 2 տեղի բնակիչներ մահացան։ Ջոզեֆ Սմիթն ասել է, որ հուլիսի 2-ին նա «ասել է նրանց, որ եթե նրանք խոնարհեցնեն իրենց Տիրոջ առաջ և ուխտ կապեն պահելու Նրա պատվիրանները և հնազանդվեն իմ ցուցումներին, ժանտախտը կդադարի այդ նույն պահին, և այլևս նրանց մեջ խոլերայի մեկ այլ դեպք չի գրանցվի։ Եղբայրները ձեռքերի բարձրացմամբ ուխտ կապեցին դրա համար և ժանտախտը դադարեց» (in History of the Church, 2:120)։

Տերն ընդունեց ճամբարի անդամների զոհաբերությունները և օրհնեց նրանց՝ գործելու իրենց պատրաստակամության համար։ 1834թ․ հուլիսին, Մարգարե Ջոզեֆ Սմիթն արձակեց Սիոնի ճամբարը։ Թեև ոմանք չանցան իրենց հավատքի փորձությունը և հեռացան Եկեղեցուց, այն մարդիկ, ովքեր հավատարիմ էին զորացվեցին այդ փորձառությունից։

Յոթանասունի Նախագահությունից Երեց Ֆրանկլին Դ․ Ռիչարդսը բացատրել է.

Նկար
Երեց Ֆրանկլին Դ. Ռիչարդս

«Սիոնի ճամբարի ճամփորդությունը» շատերի կողմից ընկալվում է, որպես անշահավետ և անհաջող մի դրվագ։ Կիրթլենդից մի եղբայր, ով չգնաց ճամբարի հետ, Բրիգամ Յանգի վերադարձից հետո հանդիպման ժամանակ ասել է նրան․ «Դե, ի՞նչ շահեցիք Ջոզեֆ Սմիթի հետ դեպի Միսսուրի այս անիմաստ ճամփորդությունից»։ «Այն ամենն, ինչի համար մենք գնացել էինք», պատասխանեց Բրիգամ Յանգը։ «Այդ արշավի ժամանակ ստացած փորձառությունը ես չեմ փոխի Ջիոգա գավառի ոչ մի հարստության հետ»,այն գավառի, որտեղ այն ժամանակ Կիրթլենդը տեղակայված էր։ (B. H. Roberts, “Brigham Young, A Character Sketch,” Improvement Era, vol. 6 [June 1903], p. 567։)” (“The Purpose of Life: To Be Proved,” Ensign, Dec. 1971, 50)։

Սիոնի ճամբարը մի հնարավորություն էր իր անդամների համար՝ ցույց տալու Տիրոջն ու իրենց, Տիրոջ գործի հանդեպ նրանց հավատարմությունն ու նվիրվածությունը։ Աբրահամի նման Եկեղեցու վաղ ղեկավարներից շատերն անցել են փորձության միջով, որը նախատեսված է եղել իրականացնելու աստվածային նպատակները։ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Ա․ Մաքսվելն ասել է․ «Այն մարդիկ, ովքեր քայլեցին Սիոնի ճամբարի հետ, չէին ուսումնասիրում Միսսուրիի տարածքը, այլ՝ իրենց իսկ հնարավորությունները» (“Notwithstanding My Weakness,” Ensign, Nov. 1976, 14)։