Սեմինարիա
Դաս 93. Վարդապետություն և Ուխտեր 88.70-117


Դաս 93

Վարդապետություն և Ուխտեր 88․70-117

Նախաբան

Սա չորս դասերից երրորդն է Վարդապետություն և Ուխտեր 88 բաժնի վերաբերյալ: Հայտնության այն մասը, որի վրա կկենտրոնանա այս դասը, տրվեց քահանայապետերի համաժողովի ժամանակ` 1832 թվականի դեկտեմբերի 27-28-ը: Այս հայտնության մեջ Տերը հրահանգեց Եկեղեցու երեցներին` ուսուցանել և պատրաստել միմյանց ծառայելու որպես միսիոներներ: Տերը նաև ուսուցանեց Երկրորդ Գալուստի նշանների վերաբերյալ. ընդհանուր կարգը, ըստ որի բոլոր մարդիկ հարություն կառնեն և որոշ իրադարձություններ, որոնք կուղեկցեն սատանայի հետ վերջին կռվին:

Ուսուցանման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 88․70-117

Տերը պատվիրում է Եկեղեցու երեցներին պատրաստվել իրենց ծառայությանը և հայտնությամբ տալիս է Իր Երկրորդ Գալուստի շուրջը ծավալվող իրադարձությունները

Հրավիրեք որևէ ուսանողի կանգնել դասարանի առաջ և ուսուցանել մեկ այլ ուսանողի, թե ինչպես պետք է կատարել որևէ հասարակ առաջադրանք` ինչպես օրինակ փողկապ կապելը (կամ մեկ այլ առաջադրանք, որ երկրորդ ուսանողը չգիտի` ինչպես կատարել); Խնդրեք ուսանողներին բարձրացնել իրենց ձեռքերը, եթե նրանք վերջերս որևէ մեկի սովորեցրել են մի դաս կամ հմտություն: Խնդրեք մի քանիսին նկարագրել, թե ի՞նչ են իրենք սովորեցրել: Ապա քննարկեք հետևյալ հարցերը.

  • Դուք ի՞նչ սովորեցիք` ուսուցանելու պատրաստվելիս և ուրիշին ուսուցանելիս:

  • Ինչո՞ւ եք կարծում, որ մենք հաճախ ավելի շատ ենք սովորում` պատրաստվելով սովորեցնել, քան, երբ ուրիշներն են մեզ սովորեցնում:

Հիշեցրեք ուսանողներին, որ Տերը տվեց հայտնությունը Վարդապետություն և Ուխտեր 88 բաժնում մի խումբ քահանայապետերի, ովքեր աղոթել էին` իմանալու Տիրոջ կամքը Սիոնի հաստատման վերաբերյալ: Այս հայտնության մեջ Տերը դիմում է այս քահանայություն կրողներին` որպես «վերջին թագավորության առաջին մշակներ» (տես ՎևՈւ 88.70, 74) և հրահանգեց նրանց` կազմավորել մի դպրոց և հաճախել այնտեղ` պատրաստվելով քարոզել ավետարանը երկրագնդի ազգերին (տես ՎևՈւ 88.74, 84, 127):

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 88.73-76 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան` փնտրելով, թե Տերն ինչ պատվիրեց անել քահանայության այս կրողներին, որ պատրաստվեն ուսուցանել ուրիշներին։

  • Ի՞նչ էր պատվիրված անել այս «առաջին մշակներին», որպեսզի պատրաստվեն ուսուցանել ուրիշներին` որպես միսիսոներներ: (Խնդրեք որևէ ուսանողի պատասխանները գրել գրատախտակին։)

  • Մենք ի՞նչ կարող էինք անել` «կազմակերպվելու», «պատրաստվելու» և «սրբագործվելու», որպեսզի արդյունավետ կիսվենք ավետարանով:

  • Ինչպե՞ս կարող է մեղքից մաքրվելը անդրադառնալ ավետարանով կիսվելու մեր կարողության վրա:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 88.77-80 հատվածները: Ուսանողներին խնդրեք հետևել` փնտրելով, թե Տերը ի՞նչ հրահանգեց անել այս քահանայություն կրողներին, երբ նրանք հանդիպեն: Խնդրեք ուսանողներին զեկուցել իրենց գտած նյութի մասին:

  • Ի՞նչ խոստացավ Տերը նրանց, ովքեր ուսուցանում են ջանասիրաբար։ (Որ Նրա շնորհը կուղեկցի նրանց և, որ նրանք ավելի կատարյալ ձևով կուսուցանվեն այն ամենը, ինչի կարիքն ունեն` հասկանալու Աստծո արքայության վերաբերյալ:)

  • Ի՞նչ է նշանակում՝ Տիրոջ «շնորհը կուղեկցի ձեզ» (ՎևՈւ 88.78): (Տերը կօգնի մեզ, երբ մենք ջանասիրաբար ձգտենք ուսուցանել և սովորել ավետարանը:)

  • Հիմնվելով հատվածներ 77-78-ից ձեր սովորածի վրա, ինչպե՞ս կձևակերպեիք ուսուցման մասին սկզբունքը: (Ուսանողները կարող են գտնել մի շարք սկզբունքներ` ներառյալ հետևյալը. Եթե մենք ջանասիրաբար ուսուցանենք միմյանց, Տերը կօգնի մեզ` կատարելապես հասկանալ Նրա ճշմարտությունները: Միմյանց սովորեցնելով, մենք կարող ենք պատրաստվել` ավետարանով կիսվելու ուրիշների հետ: Կարող եք գրել այս սկզբունքները գրատախտակին` օգտագործելով ուսանողների բառերը։)

  • Ինչպե՞ս է ուրիշներին ավետարանն ուսուցանելն օգնել ձեզ ավելի լավ հասկանալ այն:

  • Համաձայն հատված 79-ի, ուրիշ ի՞նչ թեմաներ են կարևոր, որ մենք հասկանանք: Ինչպե՞ս կարող է այսպիսի լայն գիտելիք ձեռք բերելը օգնել մեզ` ուսուցանել ավետարանը:

Որպեսզի օգնեք ուսանողներին` զգալ սկզբունքների կարևորությունը, որոնք նրանք հայտնաբերեցին վերևում և կիրառել դրանք, հանձնարարեք չորս ուսանողներից բաղկացած խմբերին` պատրաստվել և ուսուցանել հետևյալ փոքր դասերը իրենց խմբի անդամներին: Խնդրեք երկու ուսանողների յուրաքանչյուր խմբից աշխատել միասին` պատրաստվելով ուսուցանել Վարդապետություն և Ուխտեր 88.81–86, իսկ մյուս երկու ուսանողներին աշխատել միասին` պատրաստվելով ուսուցանել Վարդապետություն և Ուխտեր 88.87–98: Յուրաքանչյուր խմբի համար պատրաստեք հետևյալ հրահանգների պատճեները: Խնդրեք նրանց կարդալ հրահանգները և սուրբ գրությունների հատվածները մինչև վերջ, ապա որոշել, թե ինչպես կուսուցանեն յուրաքանչյուր փոքրիկ դասը: (Խրախուսեք յուրաքանչյուր զույգի երկու ուսանողներին` մասնակցել ուսուցմանը:) Բացատրեք, որ յուրաքանչյուր զույգ կունենա մոտ հինգ րոպե` պատրաստվելու և յոթ րոպե դասավանդելու համար: Պատրաստվելու համար բավարար ժամանակ տրամադրելուց հետո, հրավիրեք այն զույգին, ում հանձնարարված էր Վարդապետություն և Ուխտեր 88.81-86 հատվածները, ուսուցանել իրենց խմբի մյուս ուսանողներին: Ուսանողներին հանձնարարեք փոխվել դերերով և ուսուցանելու հրավիրեք այն խմբին, որին հանձնարարված էր Վարդապետություն և Ուխտեր 88.87-98 հատվածները: (Նշում.Եթե դուք նախընտրում եք, կարող եք ինքներդ ուսուցանել փոքր դասը` փոխարենը խնդրելով ուսանողներից, որ ուսուցանեն միմյանց:)

Փոքր դաս 1. Վարդապետություն և Ուխտեր 88.81-86:

Սկսեք այս դասը` տալով հետևյալ հարցերը.

  • Ե՞րբ եք երախտապարտ եղել, որովհետև ինչ-որ մեկը զգուշացրել է ձեզ ինչ-որ բանի մասին: (Կարող եք նաև կիսվել փորձառությամբ։)

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 88.81-83 հատվածները: Խնդրեք մյուսներին` փնտրել, թե Տերն ի՞նչ է ուսուցանել զգուշացումների մասին։ Խնդրեք ուսանողներին պատմել` ինչ նրանք գտան: Ապա տվեք հետևյալ հարցերը.

  • Ի՞նչ է նշանակում, որ մեզ զգուշացրել են: (Մեզ ուսուցանել են Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի ճշմարտությունները:)

  • Ի՞նչ ճշմարտություն կարող ենք սովորել այս հատվածներից: (Նրանք, ում ուսուցանում եք ավետարանը, կարող են օգտագործել տարբեր բառեր, բայց նրանք պետք է գտնեն մի սկզբունք, որը համանման է հետևյալին. Քանի որ մեզ զգուշացրել են ավետարանական պատգամի մասին, Տերն ակնկալում է, որ մենք զգուշացնենք մեր մերձավորներին: Կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն այդ սկզբունքը 81 հատվածում։

Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 88.84-85 հատվածները, բացատրելով, որ Տերը հրահանգեց քահանայություն կրողներին, ովքեր ներկա էին, երբ Ջոզեֆ Սմիթը ստացավ այս հայտնությունը` ջանասիրաբար աշխատելով պատրաստել իրենց և Սրբերին` խույս տալու գալիք դատաստանից, որը սպասվում է ամբարիշտներին:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 88.86 հատվածը: Խնդրեք ձեր խմբին փնտրել` ինչպես մենք պետք է ապրենք, երբ պատրաստվում ենք կիսվել ավետարանով։ Խնդրեք ուսանողներին` կիսվել իրենց գտած նյութով:

  • Ի՞նչ է նշանակում «չխառնվել մեղքի մեջ»: Ինչպե՞ս կարող եք այս հրահանգը կիրառել ձեր կյանքում, երբ ստանում եք տաճարային արարողությունները, ծառայում եք լիաժամկետ միսիայում, կամ ամուսնանում և ունենում ընտանիք:

Որպեսզի օգնեք ուսանողներին մտածել, թե ինչպես մեղքի հետ խառնվելը կարող է ազդել ճշմարտությունը վկայելու նրանց կարողության վրա, կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հետևյալ հայտարարությունը.

Նկար
Ջեֆրի Ռ. Հոլլանդ

«Ոչ մի միսիոներ, առանց ապաշխարելու սեռական մեղքը, անվայել բառապաշարի օգտագործումը և պոռնոգրաֆիայի հանդուրժումը, չի կարող կոչ անել ուրիշներին` ապաշխարել հենց նույն մեղքերը: Դուք չեք կարող անել այդ: Հոգին ձեզ հետ չի լինի, իսկ բառերը կմնան ձեր կոկորդում, երբ դուք արտասանեք դրանք: Դուք չեք կարող ճամփորդել ներքև, ինչպես ասել է Լեքին «արգելված ուղիներ»-ով [1 Նեփի 8.28] և ակնկալեք` մյուսներին ուղեկցել դեպի «նեղ ու անձուկ»-ը [2 Նեփի 31.18]` դա հնարավոր չի անել» (“We Are All Enlisted,” Ensign կամ Լիահոնա, Նոյ. 2011թ., 45):

Դուք կարող եք կիսվել մաքուր մնալու կարևորության վերաբերյալ ձեր վկայությամբ, որպեսզի ավետարանով կիսվելը արդյունավետ լինի։ Խրախուսեք նրանց, ում ուսուցանում եք` ձգտել զերծ մնալ մեղքի հետ խառնվելուց:

Փոքր դաս 2. Վարդապետություն և Ուխտեր 88.87-98

Հարցրեք նրանց, ում ուսուցանում եք, արդյո՞ք նրանք երբևէ լսել են, թե ինչպես է ինչ-որ մեկը կիսվում հզոր վկայությամբ: Խնդրեք նրանց նկարագրել վկայությունը և իրենց ունեցած զգացումները այն լսելիս:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 88.87-91 հատվածները: Դասարանին խնդրեք` փնտրել հզոր վկայությունների օրինակներ։ Կարդալուց հետո տվեք հետևյալ հարցը.

  • Նախքան Տիրոջ Երկրորդ Գալուստը, ինչպիսի՞ վկայություններ կհետևեն միսիոներների վկայություններին:

Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 88․92 հատվածը և փնտրել, թե ինչ կասեն երկնքի հրեշտակներն այդ ժամանակ` նախքան Երկրորդ Գալուստը: Խնդրեք ուսանողներին` կիսվել իրենց գտած նյութով: Ասացեք նրանց, որ Փեսա բառը վերաբերում է Հիսուս Քրիստոսին:

  • Ինչո՞ւ է կարևոր, որ մենք պատրաստ լինենք Տիրոջ Երկրորդ Գալուստին։

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 88.95-98 հատվածները: Խնդրեք ուսանողներին` բացահայտել, թե մարդկանց ո՞ր երկու տարբեր խմբերը կբարձրացվեն` դիմավորելու Փրկչին, երբ Նա գա: Տվեք հետևյալ հարցը.

  • Ո՞վ կբարձրացվի` դիմավորելու Հիսուս Քրիստոսին, երբ Նա գա: (Նրա Սրբերը, ովքեր ողջ են և Նրա Սրբերը, ովքեր մահացած են: Դուք կարող եք առաջարկել ուսանողներին նշել այս հատվածների բառերը կամ արտահայտությունները, որոնք ուսուցանում են հետևյալ ճշմարտությունը. Եվ արդարները կբարձրանան, որ դիմավորեն Քրիստոսին, երբ նա գա:)

Ուսանողներին հանձնարարեք վերանայել Վարդապետություն և Ուխտեր 88.98-ը և փնտրել բառեր կամ արտահայտություններ, որոնք նկարագրում են Սրբերի խմբերը, ովքեր պիտի մասնակցեն Տիրոջ Գալուստին: Տվեք հետևյալ հարցը.

  • Ի՞նչ բառեր կամ արտահայտություններ դուք գտաք: (Կարող եք բացատրել, որ «առաջին պտուղները» վերաբերում է արդար Սրբերին, ովքեր առաջ կգան Առաջին Հարության ժամանակ:)

Կիսվեք, թե ձեր պատկերացմամբ դուք ինչպես կզգաք` լինելով Երկրորդ Գալուստի մասը` ինչպես նկարագրված է այս հատվածներում:

Երբ մի քանի ուսանողներ ավարտեն միմյանց ուսուցանելը, ամբողջ դասարանին ուղղեք հետևյալ հարցը.

Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 88․97-107 հատվածները, բացատրելով, որ Տերը հայտնեց, որ մահացածները հարություն կառնեն ըստ իրենց արդարության կարգի: Նրանք, ովքեր հարություն կառնեն առաջինը, կժառանգեն սելեստիալ արքայությունը (տես ՎևՈւ 88.97-98): Նրանք, ովքեր հարություն կառնեն երկրորդը, կժառանգեն թերեստրիալ արքայությունը (տես ՎևՈւ 88.99): Նրանք, ովքեր կժառանգեն թելեստիալ արքայությունը, հարություն կառնեն Հազարամյակից հետո (տես ՎևՈւ 88.100–101): Վերջապես նրանք, ովքեր «կմնան կեղտոտ», նրանք, ովքեր ապրել են երկրի վրա և դարձել են կորստի որդիներ, հարություն կառնեն և կնետվեն դրսի խավարը (տես ՎևՈւ 88.102): Հազար տարվա խաղաղությունից հետո, որը հայտնի է որպես Հազարամյակ, սատանան և նրա հետևորդները կկռվեն Աստծո ժողովրդի դեմ, ում կառաջնորդի Միքայելը (կամ Ադամը): Սատանան և նրա հետևորդները կջախջախվեն և կնետվեն դրսի խավարի մեջ:

Մատնանշեք գրատախտակին գրված հետևյալ սկզբունքը. «Երբ մենք ջանասիրաբար ուսուցանենք մեկս մյուսին, Տերը կօգնի մեզ ավելի կատարյալ հասկանալ Իր ճշմարտությունները»: Տվեք հետևյալ հարցը.

Խրախուսեք ուսանողներին` ավետարանն ուրիշներին ուսուցանելու հնարավորություններ փնտրել: Վկայեք օրհնությունների մասին, որ նրանք կստանան անելով այդ:

Բացատրական և պատմական տեղեկություն

Վարդապետություն և Ուխտեր 88․73-76։ «Ես կարագացնեմ իմ աշխատանքը»

2012 թվականի հոկտեմբերին, կարճ ժամանակ անց, երբ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը հայտարարեց, որ միսիոներական տարիքը երիտասարդ տղամարդկանց և երիտասարդ կանանց համար կիջեցվի, Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը բացատրեց, որ այս հայտարարությունը օրինակ էր այն բանի, որ Աստված արագացնում է Իր աշխատանքը.

Նկար
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

«Աստված արագացնում է իր աշխատանքը: Նա կարիք ունի ավելի ու ավելի պատրաստակամ և արժանի միսիոներների, որ տարածեն Հիսուս Քրիստոսի ավետարանի լույսը, ճշմարտությունը, հույսը և փրկությունը` հաճախ խավար և վախերով լի աշխարհում»:

…Այս հայտարարությունը …ձեր մասին չէ: Այն քաղցր և մաքուր ուղերձի մասին է, որը ձեզ խնդրվում է տանել» (in “Church Lowers Age Requirement for Missionary Service,” Church News, Oct. 6, 2012, ldschurchnews.com):

Վարդապետություն և Ուխտեր 88․81-82։ Զգուշացնել մեր մերձավորներին

Առաջին Նախագահությունից Նախագահ Հենրի Բ. Այրինգը բացատրել է մեր պարտականությունը որպես Եկեղեցու անդամներ` կիսվել ավետարանով ուրիշների հետ.

Նկար
Նախագահ Հենրի Բ. Այրինգ

«Մեր մերձավորին զգուշացնելու պարտականությունը վերաբերում է մեզ բոլորիս, ովքեր ընդունել են մկրտության ուխտը: Մենք պետք է խոսենք մեր ոչ անդամ ընկերների և բարեկամների հետ ավետարանի մասին: Մեր նպատակն է՝ հրավիրել նրանց ուսուցանվելու լիաժամկետ միսիոներների կողմից, որոնք կանչվել և կարգվել են ուսուցանելու:

…Մենք պետք է …հրավիրենք վկայությամբ: Սերն ու օրինակը կբացեն ճանապարհը: Սակայն մենք դեռևս պիտի բացենք մեր շուրթերը և բերենք մեր վկայությունը:

Միգուցե մեզանից ոմանք դժվարանան հավատալ, որ մենք ունենք բավական սեր, կամ որ մեր կյանքը բավական ճիշտ է, կամ որ վկայելու մեր զորությունը բավարար է, որպեսզի մեր հարևաններին արած մեր հրավերը ընդունելի լինի: Բայց Տերը գիտեր, որ մենք այդպես կարող էինք մտածել: Լսեք Նրա քաջալերող խոսքերը, որոնք Նրա ուղղորդությամբ դրվել են Վարդապետություն և Ուխտերի առաջին բաժնում, և որոնցով Նա մեզ կոչ է անում. «Եվ նախազգուշացնող ձայնը պիտի գնա բոլոր ժողովուրդներին, իմ աշակերտների բերանով, որոնց ես ընտրել եմ այս վերջին օրերին» (ՎևՈւ 1.4):

Ապա լսեք այդ աշակերտների` այսինքն մեր հատկանիշների Նրա նկարագրությունը. «Աշխարհի թույլ բաներն առաջ պիտի գան և ջարդեն զորավորներին և ուժեղներին» (ՎևՈւ 1.19):

Ապա, փոքր ինչ ուշ. «Որ իմ ավետարանի լրիվությունը թույլերի և պարզամիտների միջոցով հռչակվի աշխարհի ծայրերում» (ՎևՈւ 1.23):

Ապա նորից. «Եվ որքան որ նրանք խոնարհ էին՝ նրանք կարողանային զորացվել և օրհնվել բարձրից» (ՎևՈւ 1.28):

Այդ հավաստիացումը տրվել էր Եկեղեցու առաջին, ինչպես նաև այսօրվա միսիոներներին: Բայց այն նաև տրվել է մեզ` բոլորիս: Մենք պետք է հավատանք, որ բավական սեր ունենք և, որ ավետարանը բավական մեծ դեր է խաղում մեր կյանքում, որպեսզի ընտրելու մեր հրավերը լսվի այնպես, ինչպես այն կտրվեր Վարդապետի կողմից, ում հրավերն է այն»: (“A Voice of Warning,” Ensign, Nov. 1998, 33–35):

Վարդապետություն և Ուխտեր 88.117: Հանդիսավոր ժողովներ

1836 թվականի հունվարից մինչև մայիս մի շարք ժողովներ անցկացվեցին Կիրթլենդում: Այս ժողովներից մի քանիսը հանդիսավոր ժողովներ էին: Հանդիսավոր ժողովները հատուկ ժողովներ էին, որոնք առանձնանում էին Եկեղեցու այլ ժողովներից: 1836 թվականի մարտի 27-ի շաբաթվա ընթացքում հանդիսավոր ժողովներ անցկացվեցին, որոնք հանդիսանում էին Կիրթլենդի Տաճարի նվիրագործման մի մասը, և մեկ այլ ժողով անցկացվեց երեք օր անց` 1836 թվականի մարտի 30-ին: Մեկ այլ հանդիսավոր ժողով անցկացվեց մոտ մեկ տարի անց` 1837 թվականի ապրիլի 6-ին:

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Բ. Հեյթն ուսուցանել է.

Նկար
Երեց Դեյվիդ Բ. Հեյթ

«Հանդիսավոր ժողովը, ինչպես ենթադրում է անունը, նշանակում է սուրբ, զգաստ և հարգալից առիթ, երբ Սրբերը հավաքվում են Առաջին Նախագահության ղեկավարության ներքո: Հանդիսավոր ժողովները տեղի են ունենում երեք նպատակներով` տաճարների նվիրագործում, քահանայության ղեկավարներին հատուկ հրահանգ տալու և Եկեղեցու նոր Նախագահի հաստատում » (“Solemn Assemblies,” Ensign, Nov. 1994, 14):

Ռոբերտ Ջ. Նորմանը` Տուսոնի Կրոնի Ինստիտուտի նախկին տնօրենը, բացատրել է.

«Հանդիսավոր ժողովները անց են կացվում Սրբերի հոգևոր մակարդակը բարձրացնելու և ժողովի նպատակի կարևորության շեշտադրումն ավելացնելու համար: Մարգարե Ջոզեֆ Սմիթն ասել է. «Մենք պետք է պատրաստենք բոլոր բաները և հրավիրենք մեր հանդիսավոր ժողովը` ինչպես Տերն է պատվիրել մեզ, որ մենք կարողանանք իրագործել Նրա մեծ աշխատանքը և այն պետք է արվի Աստծո ուրույն ճանապարհով: Տիրոջ տունը պետք է պատրաստվի, և հանդիսավոր ժողով հրավիրվի ու կազմակերպվի այնտեղ` ըստ Աստծո տան կարգի» (Տես Teachings of the Prophet Joseph Smith, sel. Joseph Fielding Smith, Salt Lake City: Deseret Book Co., 1938, p. 91:)

«Հեբեր Ս. Քիմբալը գրի է առել Մարգարեի հրահանգները` ուղղված երեցներին նախքան այդ հանդիսավոր ժողովը. «Մեզ հրահանգվել է պատրաստվել հանդիսավոր ժողովի»: Վերջապես եկավ այս ժողովի ժամանակը, որից առաջՄարգարե Ջոզեֆ Սմիթը հորդորեց երեցներին` զգաստացնել իրենց մտքերը` հեռացնելով ամեն չարը մտքից, խոսքից և արարքներից և թույլ տալ, որ իրենց սրտերը սրբագործվեն, որովհետև նրանք չպիտի Աստծուց օրհնանք ակնկալեն` առանց պատշաճ կերպով պատրաստվելու դրա համար, քանզի Սուրբ Հոգին չի բնակվի անսուրբ տեղերում»: (Orson F. Whitney, Life of Heber C. Kimball, 3d ed., Salt Lake City: Bookcraft, 1967, p. 91.)

«Այս երկար սպասված հանդիսավոր ժողովն անցկացվեց Կիրթլենդի Տաճարում, 1836 թվականի մարտի 30-ին, տաճարի նվիրագործումից երեք օր անց: Այս ժողովի ժամանակ երեք հարյուր եղբայրներ հանդիպեցին և ստացան ավետարանի մի քանի արարողություններ, իսկ Ջոզեֆ Սմիթը կարգավորեց Եկեղեցու տարբեր քվորումները: (Sես History of the Church, 2:430–33; ՎևՈւ 88․139–141; 109․35) Մեկ տարի անց, 1837 թվականի ապրիլի 6-ին, մեկ այլ հանդիսավոր ժողով անցկացվեց` տոնելու Եկեղեցու տարեդարձը և բացի այդ, կազմավորելու քահանաների քվորումները» (Robert J. Norman, “I Have a Question,” Ensign, Dec. 1988, 53):