Սեմինարիա
Տնային ուսումնասիրության դաս. Վարդապետություն և Ուխտեր 65-71 (Դաս 15)


Տնային ուսումնասիրության դաս

Վարդապետություն և Ուխտեր 65–71 (Մաս 15)

Նախապատրաստական նյութեր տնային ուսումնասիրության ուսուցչի համար

Ամենօրյա տնային ուսումնասիրության դասերի համառոտ շարադրանք

Իրադարձությունների, վարդապետությունների և սկզբունքների հետևյալ ամփոփումը, որոնք ուսանողները սովորեցին, երբ նրանք ուսումնասիրում էին Վարդապետություն և Ուխտեր 65-71 բաժինները (մաս 15), չի նախատեսվում ուսուցանել որպես ձեր դասի մաս: Դասը, որն ուսուցանում եք, կենտրոնանում է այս վարդապետություններից և սկզբունքներից միայն մի քանիսի վրա: Հետևեք Սուրբ Հոգու հուշումներին, երբ մտածեք ձեր ուսանողների կարիքների շուրջ:

Օր 1 (Վարդապետություն և Ուխտեր 65-66)

Այս դասն ուսումնասիրելիս ուսանողները սովորեցին, որ Հիսուս Քրիստոսի ավետարանն առաջ կգնա դեպի երկրի ծայրերը: Նրանք պարզեցին, որ մենք պարտականություն ունենք պատրաստվելու և պատրաստելու ուրիշներին Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին:

Օր 2 (Վարդապետություն և Ուխտեր 67)

Այս դասում ուսանողները սովորեցին հետևյալ սկզբունքը. Տերը լսում է մեր աղոթքները և գիտի մեր սրտերը, և եթե մենք թույլ տանք, որ վախը մուտք գործի մեր սրտերը, ապա կարող ենք կորցնել օրհնությունները: Նրանք սովորեցին նաև, որ եթե մենք մեր վրայից հանենք նախանձն ու վախը, խոնարհեցնենք մեզ և շարունակենք ապրել համբերությամբ, մենք կկարողանանք մնալ Աստծո ներկայության մեջ:

Օր 3 (Վարդապետություն և Ուխտեր 68)

Որպես այս դասի մաս, ուսանողները սովորեցին, որ երբ Տիրոջ ծառաները առաջ են շարժվում են Սուրբ Հոգով, նրանց խոսքերը մարդկանց կտանեն դեպի փրկություն: Ուսանողները սովորեցին նաև, որ եպիսկոպոսները պետք է հաստատված լինեն Առաջին Նախագահության կողմից և կարգվեն հատուկ իշխանության կողմից: Բացի այդ, ուսանողները հասկացան, որ Տերը պատվիրան է տվել ծնողներին, որ նրանք ուսուցանեն իրենց զավակներին` հասկանալ ապաշխարության վարդապետությունը, հավատն առ Քրիստոսը, մկրտությունը և Սուրբ Հոգու պարգևը:

Օր 4 (Վարդապետություն և Ուխտեր 69-71)

Ջոն Ուիթմերին ուղղված Տիրոջ խոսքերից ուսանողներն իմացան, որ Տերն ակնկալում է, պատմությունները գրանցվեն և պահպանվեն Եկեղեցու և աճող սերնդի օգտի համար։ Ուսանողները պարզեցին նաև, որ Տերը մեզ պատասխանատու կհամարի այն աշխատանքի համար, որը Նա վստահել է մեզ: Վերջապես, ուսանողներն իմացան, որ երբ մարդիկ քննադատում են Եկեղեցին, մենք կարող ենք արձագանքել դրան` կիսվելով սուրբ գրությունների ճշմարտություններով և հետևելով Հոգու առաջնորդությանը:

Նախաբան

Այս դասը կենտրոնանում է Վիլյամ Ի. Մակլելլինին ուղղված Տիրոջ խոսքերի վրա, որոնք տրված են Վարդապետություն և Ուխտեր 66 բաժնում: Այս բաժնի ուսումնասիրության ընթացքում ուսանողները կարող են սովորել իրենց բոլոր մեղքերի ապաշխարության կարևորության մասին` հեռացնելով իրենց կյանքից այն, ինչը խանգարում է նրանց հոգևոր առաջընթացին և մինչև վերջ հավատարիմ մնալուն:

Ուսուցման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 66

Տերը պատվիրում է Վիլյամ Ի. Մակլելլինին հռչակել ավետարանը, թողնել ամեն անիրավություն և հավատարիմ մնալ մինչև վերջ

Դասից առաջ արտագրեք հետևյալ գծապատկերը գրատախտակին:

Նկար
գծապատկեր

Դասը սկսեք` հրավիրելով ուսանողներին` քննարկել գրատախտակի գծապատկերը: Խնդրեք նրանց մտածել, թե որտեղ այդ աղյուսակում կտեղադրեին իրենց։ Նաև առաջարկեք, որ մտածեն, թե որ ուղղությամբ են շարժվում՝ ավելի մոտ Աստծուն, թե հեռու Նրանից։ Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Առաջին Նախագահությունից Նախագահ Հենրի Բ․ Այրինգի խոսքերը։ Դասարանին խնդրեք լսել և տեսնել, թե ինչ ճանապարհներով կարող են ավելի մոտենալ Աստծուն:

Նկար
Նախագահ Հենրի Բ. Այրինգ

«Եթե դուք ցանկանում եք մոտենալ ինչ-որ մեկին, ով թանկ է ձեզ համար, բայց հեռու եք նրանից, դուք գիտեք ինչպես անել այդ: Դուք եղանակ կգտնեք նրա հետ խոսելու, կլսեք նրան և ճանապարհներ կգտնեք միմյանց համար ինչ-որ բաներ անելու։ Որքան հաճախ դա պատահի, որքան երկար դա տևի, այդքան խորը կլինի կապը։ Եթե ժամանակի մեծ մասն անցնի առանց խոսելու, լսելու և գործեր անելու, կապը կթուլանա:

Աստված կատարյալ է և ամենազոր, իսկ դուք և ես մահկանացու ենք: Բայց նա մեր Հայրն է, Նա սիրում է մեզ և առաջարկում է Իրեն մոտենալու նույն հնարավորությունը, ինչը կաներ սիրող ընկերը: Իսկ դուք կանեք այն համարյա նույն ձևով` խոսելով, լսելով և գործելով» (“To Draw Closer to God,” Ensign, May 1991, 66):

  • Համաձայն Նախագահ Այրինգի, մենք ինչպե՞ս կարող ենք ավելի մոտենալ Աստծուն:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում խոսել, լսել և գործել, երբ մենք ձգտում ենք մոտենալ Աստծուն:

Բացատրեք, որ Եկեղեցու վաղ օրերին, մի մարդ Վիլյամ Ի. Մակլելլին անունով, մոտեցավ Աստծուն, երբ իմացավ վերականգնված ավետարանի մասին: Նա մկրտվեց 1831թ. օգոստոսի 20-ին: Շուտով նա կարգվեց որպես երեց և ուղեկցեց Հայրում Սմիթին մի քանի շաբաթ որպես միսիոներ։ 1831թ․ հոկտեմբերին նա ճանապարհորդեց Օհայո Եկեղեցու համաժողովին։ Այնտեղ նա հանդիպեց Մարգարե Ջոզեֆ Սմիթին: Հոկտեմբերի 29-ին Եղբայր Մակլելլինը գաղտնի աղոթում էր, խնդրելով Տիրոջը` Մարգարեի միջոցով բացահայտել հինգ հատուկ հարցերի պատասխանները: Հարցերը Ջոզեֆ Սմիթին առանց ասելու, Եղբայր Մակլելլինը հայտնություն էր խնդրում: Երբ Մարգարե Ջոզեֆ Սմիթը թելադրում էր հայտնությունը, որը տրված է Վարդապետություն և Ուխտեր 66 բաժնում, Եղբայր Մակլելլինը գտավ իր յուրաքանչյուր հարցի պատասխանը: Տերը տվեց նրան հրահանգներ և նախազգուշացումներ, որպեսզի օգնի նրան մնալ հավատարիմ և ի վերջո ստանա հավերժական կյանք:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 66.1-2 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան` փնտրելով այն պատճառները, որոնցով Տերը օրհնեց Վիլյամ Մակլելլինին այս հայտնության ժամանակ։

  • Ինչո՞ւ Եղբայր Մակլիլլենը օրհնություններ ստացավ Տիրոջից: (Քանի որ նա հրաժարվեց իր մեղքերից, ընդունեց Տիրոջ ճշմարտությունները և ստացավ ավետարանի լրիվությունը:)

Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 66․3 հատվածը, փնտրելով, թե Տերը ի՞նչ ասաց, որ Եղբայր Մակլելլինը դեռ պիտի աներ, որպեսզի գոհացներ Նրան։ Հանձնարարեք նրանց շարադրել իրենց սովորածը:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում լինել «մաքուր, բայց ոչ լիովին»: (Կարող եք օգնել ուսանողներին հասկանալ, որ թեև Եղբայր Մակլելլինը մեծ առաջընթաց էր ապրել և օրհնվել իր ջանքերի համար, նա դեռ կարիք ուներ ապաշխարելու որոշ մեղքերից։)

  • Մենք ի՞նչ կարող ենք սովորել հատված 3-ում տված Տիրոջ խորհրդից: (Ուսանողները պետք է բացահայտեն հետևյալ պատվիրանը. Մեզ պատվիրված է ապաշխարել մեր բոլոր մեղքերը:)

  • Ինչո՞ւ է կարևոր, որ մենք ապաշխարենք մեր բոլոր մեղքերը, այլ ոչ թե դրանցից մի քանիսը միայն:

  • Ի՞նչ կարող ենք սովորել այս հատվածից այն մասին, թե Տերն ինչպես կօգնի մեզ ապաշխարել։ (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն նրանք պետք է արտահայտեն հետևյալ սկզբունքը․ Տերը մեզ ցույց կտա այն բաները, որոնք մենք պիտի ապաշխարենք։)

Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Նախագահ Հենրի Բ. Այրինգի հետևյալ խոսքերը. Դասարանին խնդրեք լսել և տեսնել, թե ինչպես մենք կարող ենք խնդրել Տիրոջը օգնել մեզ ապաշխարել:

Նկար
Նախագահ Հենրի Բ. Այրինգ

«Առանձին աղոթքում Երկնային Հորն ուղղված մեր հարցերից մեկը սա է․ «Ի՞նչ եմ ես արել, կամ չեմ արել այսօր, որը չի գոհացնում Քեզ։ Եթե ես միայն իմանայի, ես կապաշխարեի իմ ողջ սրտով` առանց հապաղելու»: Այդ խոնարհ աղոթքը կստանա իր պատասխանը» (“Do Not Delay,” Ensign, Nov. 1999, 34):

Խնդրեք ուսանողներին մտածել այն օրհնությունների մասին, որ նրանք ստացել են, երբ հեռացել են մեղքից և ընդունել ավետարանը: Հրավիրեք նրանց փորձել ճանաչել այն մեղքերը, որ նրանք պիտի ապաշխարեն և այդպիսով նրանք կարող են ստանալ ավելի մեծ օրհնություններ:

Ուսանողներին բաժանեք զույգերի: Հրավիրեք զույգերին միասին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 66.5-9, ուշադրություն դարձնելով, թե ինչ ասաց Տերը, որ Եղբայր Մակլելլինը դեռ պետք է աներ։ Խնդրեք ուսանողներին հաղորդել իրենց սովորածը։ Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց գտածով։

  • Համաձայն հատված 8-9-ի, ի՞նչ օրհնություններ կստանար Եղբայր Մակլելլինը, եթե հավատարմորեն կատարեր Տիրոջ կամքը:

  • Մենք ի՞նչ կարող ենք սովորել այս հատվածներից այն օրհնությունների մասին, որոնք մենք կարող ենք ստանալ, երբ մենք հնազանդվենք Տիրոջ կամքին։ (Ուսանողները պետք է բացահայտեն հետևյալ սկզբունքը․ Եթե մենք հավատարիմ լինենք Տիրոջ կամքը կատարելու գործում, Նա մեզ հետ կլինի և կօրհնի մեզ, որպեսզի մենք կարողանանք իրականացնել այն, ինչ Նա է պահանջում մեզանից։)

Բացատրեք, որ բացի Վիլյամ Մակլելլինին հրահանգներ տալուց, թե ինչ պետք է անի, Տերը նրան նախազգուշացում տվեց: Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 66.10 հատվածի առաջին երկու նախադասությունները: Նախքան նրա կարդալը շեշտեք, որ առաջին նախադասությունը պարունակում է ծանրաբեռնվել բառը։ Բացատրեք, որ ինչ-որ բան մեզ կարող է ծանրաբեռնել, եթե այն փակում է մեր ճանապարհը կամ գործը շատ դժվար դարձնում։

  • Տերը պատվիրեց Եղբայր Մակլելլինին «թողնել ամեն անիրավություն»: Ինչպե՞ս կարող էր անիրավությունը կամ մեղքը խանգարել նրա միսիոներական աշխատանքին:

  • Ինչպե՞ս է անիրավությունը խանգարում մեր հոգևոր աճին:

Բարձրաձայն կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 66․10 հատվածի երրորդ նախադասությունը և հրավիրեք դասարանին գտնել այն հատուկ նախազգուշացումը, որ Տերը տվեց Վիլյամ Մակլելլինին:

  • Համաձայն հատված 10-ի, ի՞նչ գայթակղության դեմ էր պայքարում Եղբայր Մակլելլինը։

  • Ի՞նչ կարող ենք սովորել հատված 10-ում տրված մեզանից յուրաքանչյուրի մասին ունեցած Տիրոջ գիտելիքից: (Օգնեք ուսանողներին հասկանալ, որ Տերը գիտի մեր հատուկ մարտահրավերներն ու գայթակղությունները, ինչպես որ Նա գիտեր Եղբայր Մակլելլինինը։)

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր հասկանալ, որ Տերը գիտի մեր հատուկ մարտահրավերներն ու գայթակղությունները։

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 66.11-13 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել` փնտրելով այն լրացուցիչ խորհուրդը, որ Տերը տվեց Վիլյամ Մակլելլինին:

  • Ըստ հատված 2-ի, մենք ի՞նչ պիտի անենք, որպեսզի ձեռք բերենք հավերժական կյանք։ (Օգնեք ուսանողներին հասկանալ, որ եթե մենք մնում ենք հավատարիմ մինչև վերջ, մենք կստանանք հավերժական կյանք:)

  • Ձեզ համար ի՞նչ է նշանակում մնալ հավատարիմ մինչև վերջ :

Բացատրեք, որ երբ հայտնությունը տրվեց, Վիլյամ Մակլելլինը վկայություն էր ստացել վերականգնված ավետարանի մասին: Հայտնությունը ստանալուց հետո, նա վկայեց Ջոզեֆ Սմիթի մարգարեական կոչման մասին: Եղբայր Մակլելլինը հավատարիմ ծառայեց մի քանի տարի և կանչվեց ծառայելու որպես Տասներկու Առաքյալների Քվորումի առաջին անդամներից մեկը այս տնտեսությունում: Ինչևէ, նա հավատարմությամբ չշարունակեց մինչև վերջ։ Փաստորեն, նա դուրս եկավ Մարգարե Ջոզեֆ Սմիթի դեմ և հեռացվեց Եկեղեցուց 1838 թվականին:

Ուսանողների ուշադրությունը հրավիրեք գրատախտակի գծապատկերին և առաջարկեք, որ նրանք կրկին մտածեն, թե որտեղ կդնեին իրենց այդ գծապատկերի վրա։ Խնդրեք ուսանողներին խորհել հետևյալ հարցի մասին.

  • Դուք ի՞նչ կանեք, որպեսզի ավելի մոտենաք Աստծուն և հավատարիմ մնաք մինչև վերջ:

Վկայեք այս դասին քննարկված վարդապետություններն ու սկզբունքները և հորդորեք ուսանողներին գործել ըստ այդ ճշմարտությունների։

Հաջորդ Մասը (Վարդապետություն և Ուխտեր 72-76)

Խնդրեք ուսանողներին պատկերացնել, թե ինչպիսին կլինի զգացողությունը, եթե նրանք ստանան դժոխքի (դրսի խավար) և ամբարիշտների տառապանքի վայրկյանական տեսողական ընկալումը, իսկ հետո ստանան սելեստիալ, թերեստրիալ և թելեստիալ արքայությունների փառքի տեսիլքը: Բացատրեք, որ Աստվածաշնչի ոգեշնչված թարգմանության իրենց աշխատանքի շնորհիվ, Մարգարե Ջոզեֆ Սմիթն ու Սիդնի Ռիգդոնը կարողացան բաց աչքերով տեսնել փառքի երեք աստիճանների տեսիլքը, որը գրանցված է Վարդապետություն և Ուխտեր 76 բաժնում: