Սեմինարիա
Դաս 73․ Վարդապետություն և Ուխտեր 67


Դաս 73

Վարդապետություն և Ուխտեր 67

Նախաբան

1831թ․ նոյեմբերին երեցների մի խումբ հավաքվեց հատուկ համաժողովի Հայրամում, Օհայո։ Համաժողովի քննարկվող հացերից մեկը Մարգարե Ջոզեֆ Սմիթի ստացած հայտնությունների հրատարակումն էր։ Այդ ժողովի ժամանակ Տերը հայտնություն տվեց Ջոզեֆ Սմիթին և պատվիրեց, որ դա լինի հայտնությունների գրքի նախաբանը, որը պետք է տպագրվեր։ Այդ հայտնությունն այժմ Վարդապետություն ևՈւխտերի առաջին մասն է։ Համաժողովի վերջում Տերը հայտնություն տվեց, որն այժմ գրառված է Վարդապետություն և Ուխտեր 67-ում։ Այդ հայտնության մեջ Տերը դիմում է եղբայրներին, ովքեր հարցեր ունեին հայտնությունների լեզվի վերաբերյալ, որոնք Նա տվել էր Մարգարեին։

Ուսուցման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 67․1-3

Տերը լսում է մեր աղոթքները և գիտի մեր սրտերը

Մինչև դասը սկսելը գրեք հետևյալ հարցը գրատախտակին. Ե՞րբ եք դուք զգացել, որ ձեր աղոթքները լսվում են և պատասխան ստանում: Դասից առաջ հրավիրեք ուսանողներին պատասխանել այդ հարցին։

Բացատրեք, որ 1831թ․ նոյեմբերին երեցների մի խումբ, այդ թվում Ջոզեֆ Սմիթը, հավաքվեցին քննարկելու Մարգարեի ստացած հայտնությունների հրատարակումը։ Ջոզեֆ Սմիթը խնդրեց երեցներին վկայել, որ հայտնությունները Տիրոջից են, սակայն ոմանք վարանում էին դա անել։ Այս վարանման հետևանքով տրվեց հայտնություն, որը գրառված է Վարդապետություն և Ուխտեր 67-ում:

Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 67․1-2 և գտնել, թե ինչ Տերն ասաց աղոթքի մասին:

  • Այս հատվածներում ի՞նչ է Տերն ասում մեր աղոթքների հանդեպ Իր ուշադրության մասին: (Թեև ուսանողները կարող են տարբեր պատասխաններ տալ, նրանք պետք է առանձնացնեն հետևյալ սկզբունքը. Տերը լսում է մեր աղոթքները և ճանաչում է մեր սրտերը: Գրեք այս սկզբունքը գրատախտակին):

  • Ինչպե՞ս կարող է այս սկզբունքն իմանալն օգնել ձեզ բարելավել ձեր աղոթքները:

Օգնելու համար ուսանողներին զգալ գրատախտակին գրված սկզբունքի կարևորությունը, խնդրեք նրանցից մի քանիսին կիսվել նրանով, թե ինչպես իրենք գիտեն, որ Երկնային Հայրը լսում է իրենց աղոթքները և գիտի իրենց սրտերի ցանկությունները։ Երբ մի քանի ուսանող հնարավորություն կունենա կիսվել, խրախուսեք ուսանողներին աղոթել իմանալու համար, որ Աստված լսում է մեր աղոթքները և ճանաչում է մեր սրտերը։

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 67.3 հատվածը: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով, թե ինչու որոշ երեցներ չստացան այն օրհնությունները, որոնք Տերն առաջարկում էր իրենց։

Գրատախտակին գրեք հետևյալ հարցը․ Ինչպե՞ս կարելի է վախի պատճառով բաց թողնել օրհնությունները։ Խնդրեք ուսանողներին պատասխանել։ Երբ ուսանողներն ավարտեն քննարկել այդ հարցը, գրեք հետևյալ սկզբունքը գրատախտակին. Եթե մենք թույլ տանք, որ վախը մտնի մեր սրտերը, ապա մենք կարող ենք կորցնել օրհնությունները։

  • Ի՞նչ վախեր ունեն մարդիկ, որոնք թույլ չեն տալիս նրանց ստանալ օրհնություններ։ (Օրինակներ․ անհամապատասխանության վախը, սխալներ կատարելու վախը, կյանքը փոխելու վախը, տապալման վախը, ապաշխարության վախը և այլն։)

Հրավիրեք ուսանողներին մտածել այն վախերի մասին, որոնք թույլ չեն տվել իրենց գործել ըստ իրենց հավատքի: Խրախուսեք ուսանողներին փնտրել Տիրոջ օգնությունը իրենց վախերը հավատքով փոխարինելու համար:

Վարդապետություն և Ուխտեր 67․4-9

Տերը ճանապարհ է տալիս երեցներին վկայություն ձեռք բերելու Ջոզեֆ Սմիթի միջոցով ստացված հայտնությունների մասին

Գրատախտակին գրեք հետևյալ հարցը․ Ինչո՞ւ մենք պետք է սատարենք մեր Եկեղեցու ղեկավարներին, իամանալով, որ նրանք կատարյալ չեն։

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 67 հատվածը: Մեկ այլ ուսանողի հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 67․5 հատվածը: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով, թե ինչ էին մտածում երեցներն այն հայտնությունների մասին, որոնք պետք է տպագրվեին Պատվիրանների Գրքում: (Կարող եք հիշեցնել ուսանողներին, որ Ջոզեֆ Սմիթի հայտնությունների առաջին հավաքածուն վերնագրվեց Պատվիրանների Գիրք: 1835թ․ գիրքը տպագրվեց Վարդապետություն և Ուխտեր վերնագրով։)

  • Ի՞նչ զգացումներ ունեին երեցները այդ հայտնությունների հետ կապված: (Երեցներից շատերը «հանդիսավոր վկայություն բերեցին» հայտնությունների ճշմարտացիության մասին։ Ինչևէ, որոշ խոսակցություններ տեղի ունեցան հայտնությունների լեզվի վերաբերյալ։ Համաձայն հատված 5-ի, երեցներից ոմանք մտածում էին, որ կարող էին «արտահայտվել [Ջոզեֆ Սմիթի] լեզվից առավել»։)

Բացատրեք, որ երեցներից ոմանք մտահոգված էին այն լեզվով, որով հայտնություններն արտահայտվում էին։ Մի գուցե նրանք կարծում էին, որ հայտնությունները պետք է լավ խմբագրվեին տպագրվելուց առաջ, և մի գուցե նրանք վախենում էին նրանից, թե ինչ կանեին հայտնությունների հետ Եկեղեցու թշնամիները, երբ դրանք տպագրվեին։ Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 67․4-5 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով Տիրոջ պատասխանը հայտնությունների լեզվի վերաբերյալ։

  • Տերն ի՞նչ ասաց Ջոզեֆ Սմիթի մասին:

Նշեք, որ Ջոզեֆ Սմիթի լեզվական հմտությունները կատարյալ չէին։ Նա այդքան էլ ճարտար լեզու չուներ։ Սակայն Տերը հայտնեց նրան ճշմարտությունը և թույլ տվեց նրան արտահայտել դրանք, որքանով որ ունակ էր։

  • Ինչո՞ւ է օգտակար իմանալը, որ Տերը հայտնեց Իր կամքը Ջոզեֆ Սմիթին, իմանալով, որ նա կատարյալ չէ:

Հրավիրեք չորս ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 67.6-9: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով այն խնդիրները, որոնք Տերը տվեց նրանց, ովքեր քննադատում էին հայտնությունների լեզուն։

  • Ի՞նչ խնդիրներ Տերը տվեց նրանց, ովքեր կարծում էին, թե կարող էին արտահայտվել հայտնությունների լեզվից առավել։

Հարցրեք ուսանողներին, թե ինչ են հիշում Վիլյամ Ի․ Մակլելլինի մասին նախորդ դասից։ Բացատրեք, որ Վիլյամը որոշեց արձագանքել Տիրոջ մարտահրավերին և գրել հայտնություն, որը համեմատելի կլիներ նրանց հետ, որոնք ստացել էր Ջոզեֆ Սմիթը։ Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ հետևյալ հատվածը Ջոզեֆ Սմիթի պատմությունից.

Նկար
Մարգարե Ջոզեֆ Սմիթ

«Վիլյամ Ի․ Մակլելլինը, որպես իմաստուն տղամարդ իր սեփական գնահատմամբ, ունենալով ավելի շատ ուսուցում, քան զգացողություն, ձեռնարկեց գրելու պատվիրան, որը նման կլիներ Տիրոջ պատվիրաններից մեկին, սակայն չկարողացավ․ ահռելի պատասխանատվություն է Տիրոջ անունից գրելը։ Երեցները և բոլոր ներկաները ականատես եղան ապարդյուն փորձի՝ մարդու կողմից կրկնօրինակել Հիսուս Քրիստոսի լեզուն, և նորոգեցին իրենց հավատքը Ավետարանի լրիվության, պատվիրանների և հայտնությունների ճշմարտության հանդեպ, որոնք Տերը տվել էր Եկեղեցուն իմ միջոցով՝ որպես գործիքի, և Երեցները ցանկություն արտահայտեցին բերելու վկայություն դրանց ճշմարտության մասին ամբողջ աշխարհին» (տես History of the Church, 1:226)։

Բացատրեք, որ այս իրադարձությունից հետո մի քանի երեցներ, որոնք ներկա էին, ստորագրեցին մի փաստաթուղթ, տալով իրենց պաշտոնական վկայությունը Պատվիրանների Գրքի հայտնությունների ճշմարտացիության մասին։

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ Ջոզեֆ Սմիթը, ով ուներ սահմանափակ ֆորմալ կրթություն, կարող էր թողարկել այդ հայտնությունները, սակայն Վիլյամ Ի․ Մակլելլինը, ով լավ կրթված էր, չէր կարող։

  • Ի՞նչ կարող ենք սովորել այս պատմությունից մեր առաջնորդներին իրենց անկատարությունների համար դատելու մասին:

Ցույց տվեք գրատախտակին գրված հարցը անկատար առաջնորդներին հետևելու մասին։ Հրավիրեք ուսանողներին գրել պատասխանները հարցի տակ։

Վարդապետություն և Ուխտեր 67․10-14

Տերը խորհուրդ է տալիս Իր հետևորդներին, թե ինչպես պետք է պատրաստվել Աստծո ներկայության մեջ լինելուն։

Գրատախտակին գրեք հետևյալ հարցը․ Ի՞նչ օրհնություններ կարող են գալ, եթե մենք համբերատար լինենք ինքներս մեզ և ուրիշների հետ։ Ուսանողներին հրավիրեք պատասխանել։

Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Առաջին Նախագահությունից Նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆի խոսքերը.

Նկար
Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ

«1960-ականներին Սթենֆորդի համալսարանի մի պրոֆեսոր պարզ փորձ դրեց` փորձելով չորս տարեկան երեխաների կամքի ուժը: Նա դրեց նրանց առաջ մի մեծ մարշմալոու քաղցրավենիք և ասաց, որ նրանք կարող են ուտել այն անմիջապես, կամ, եթե սպասեն 15 րոպե, ապա կարող են երկու մարշմալոու ունենալ:

Այնուհետև նա մենակ թողեց երեխաներին և երկկողմանի հայելու հետևից դիտում էր, թե ինչ է տեղի ունենում: Երեխաներից մի քանիսը կերան քաղցրավենիքը անմիջապես, մյուսները կարողացան սպասել միայն մի քանի րոպե, ապա տրվեցին գայթակղությանը։ Միայն 30 տոկոսը կարողացան սպասել» (“Repentance and Conversion,” Ensign կամ Լիահոնա, մայիս 2010, 56):

  • Ձեր կարծիքով, ինչպե՞ս են մեզ վերաբերում պրոֆեսորի փորձը և եզրակացությունները:

  • Ինչպիսի՞ օրհնություններ եք ստացել համբերատար լինելու արդյունքում:

Հրավիրեք ուսանողներին երկու սյունակ պարունակող աղյուսակ գծել իրենց դասարանային նոթատետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում: Խնդրեք նրանց առաջին սյունակը անվանել Պարգևատրում, իսկ երկրորդը՝ Ինչպես ստանալ Պարգևատրումը։ Բաժանեք ուսանողներին զույգերի: Խնդրեք ուսանողներին իրենց զույգերի հետ կարդալ Վարդապետություն և Ուխտեր 67.10-14 և գտնել, թե ինչ պարգևատրոմներ է խոստանում Փրկիչը և ինչ պետք է արվի դրանք ստանալու համար: Հրավիրեք նրանց գրել իրենց պատասխանները իրենց աղյուսակների համապատասխան սյունակներում։

Երբ ուսանողները բավարար ժամանակ կունենան այդ հատվածն ուսումնասիրելու և քննարկելու համար, խնդրեք նրանց դասարանի հետ կիսվել իրենց պատասխաններով:

  • Ի՞նչ հատուցում էր առաջարկում Տերն այդ երեցներին:

  • Ի՞նչ պետք է անեին երեցները դրանք ստանալու համար: (Երբ ուսանողները նշեն «մնալ Աստծո ներկայության մեջ» արտահայտությունը, կարող եք բացատրել, որ մնալ բառը նշանակում է դիմանալ կամ շարունակել նուն տեղում։)

Բացատրեք, որ այս հատվածը վերաբերում է մեզ բոլորիս: Գրեք հետևյալ սկզբունքը գրատախտակին․ Եթե մենք ազատենք մեզ նախանձից և վախից, խոնարհեցնենք մեզ և շարունակենք համբերությամբ, մենք կկարողանանք մնալ Աստծո ներկայության մեջ։

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ մենք պետք է լինենք համբերատար մեր ջանքերում, որոնք ուղղված են Աստծո ներկայության մեջ մնալուն արժանի լինելուն:

Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ հետևյալ եզրակացությունները այն փորձից, որի մասին պատմեց Նախագահ Ուխդորֆը։ Դասարանին խնդրեք լսել և տեսնել, թե ինչ մենք կարող ենք սովորել Աստծո առաջ մաքուր լինելու մասին:

Նկար
Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ

«Ժամանակի ընթացքում պրոֆեսորը հետևում էր երեխաների կյանքին և շուտով սկսեց նկատել հետաքրքիր օրինաչապություն․ այն երեխաները, որոնք չկարողացան սպասել, ավելի ուշ իրենց կյանքում պայքարում էին և ունեին ավելի շատ վարքային խնդիրներ, մինչ նրանք, ովքեր սպասեցին, ավելի դրական էին և նպատակասլաց, ունեին ավելի լավ գնահատականներ և եկամուտներ և ավելի առողջ հարաբերություններ։

… Սպասելու՝ համբերատար լինելու ունակությունը բնավորության առանցքային գիծ էր, որը կարող էր կանխատեսել կյանքում հետագա հաջողությունը։…

… Առանց համբերության մենք չենք կարող գոհացնել Աստծուն, չենք կարող դառնալ կատարյալ։ Իսկապես, համբերությունը մաքրող գործընթաց է, որը մաքրագործում է հասկացողությունը, խորացնում է երջանկությունը, կենտրոնացնում է գործողությունը, և հույս է ներշնչում խաղաղության համար» (“Continue in Patience,” 56):

  • Ի՞նչ կարող ենք սովորել այս փորձից այն օրհնությունների մասին, որոնք գալիս են, երբ մենք համբերատար ենք:

Հրավիրեք ուսանողներին խորհել և աղոթել իրենց կյանքի այն բնագավառների մասին, որոնցում իրենք պետք է ավելի համբերատար լինեն իրենց և ուրիշների հետ։ Խրախուսեք նրանց նպատակ դնել, որը կօգնի իրենց արժանի դառնալ Աստծո ներկայության մեջ մնալուն:

Բացատրական և պատմական տեղեկություն

Վարդապետություն և Ուխտեր 67․3։ «Վախ կար ձեր սրտերում»

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ասել է.

Նկար
President Thomas S. Monson

«Հիշեք, որ հավատն ու կասկածը չեն կարող միասին գոյատևել միևնույն մտքում միևնույն պահին, քանի որ դրանցից մեկը հեռացնում է մյուսին: Դուրս վանեք կասկածը։ Աճեցրեք հավատքը» (“The Call to Serve,” Ensign, Nov. 2000, 49)։

Վարդապետություն և Ուխտեր 67․5։ «Նրա թուլությունները դուք իմացել եք»

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Ա․ Մաքսվելը ուսուցանել է, թե ինչպես մենք պետք է վարվենք, երբ տեսնում ենք մեր շուրջը գտնվող մարդկանց թուլությունները․

Նկար
Երեց Նիլ Ա. Մաքսվել

«Անկատար մարդիկ, իրականում, կանչվում են մեր կատարյալ Տիրոջ կողմից օգնելու Նրա աշխատանքում։ Տերը Ջոզեֆ Սմիթի մի քանի գործընկերների հայտարարել է, որ Նա գիտի, որ նրանք նկատել են Ջոզեֆի փոքր թուլությունները։ Այնուամենայնիվ, Տերը վկայել է, որ Մարգարեի միջոցով տրված հայտնությունները ճշմարիտ էին։ (Տես ՎևՈւ 67․5, 9։)

Հետևաբար, զարմանալի չէ, որ մենք նկատում ենք միմյանց անկատարությունները: Բայց մենք չպետք է ուրախանանք դրանցով: Եկեք երախտապարտ լինենք փոքր ճիգերի համար, որ մենք և ուրիշները կատարում ենք, ոչ թե ուրախանանք թերություններով։ Եվ երբ սխալներ ենք գործում, թող դրանք լինեն ուսուցողական, ոչ թե քայքայող։

Ես փայփայում եմ այս մեծահոգի տողերը շատ ունակ, միևնույն ժամանակ շատ խոնարհ մարգարե և խմբագիր Մորոնիի կողմից․

«Մի դատապարտեք ինձ իմ թերությունների համար, ոչ էլ իմ հորը նրա թերությունների համար, ոչ էլ նրանց, ովքեր գրել են նրանից առաջ. այլ, ավելի շուտ, գոհություն հայտնեք Աստծուն, որ նա հայտնի է դարձրել ձեզ մեր թերությունները, որպեսզի դուք սովորեք լինել ավելի իմաստուն, քան մենք ենք եղել»: (Մորմոն 9․31; շեղագիրն ավելացված է։)

Եթե այսպիսին լինի մեր մոտեցումը, ապա մենք ավելի քիչ կվիրավորվենք։

Բացի դա, եթե ընտրությունը կայանում է Եկեղեցու այլ անդամներին կամ մեզ փոխելու միջև, արդյո՞ք հարց է առաջանում, թե որտեղից պետք է սկսենք։ Կարևորը մեր աչքերը լայն բացենք և տեսնենք մեր սեփական սխալները, և մասամբ փակենք ուրիշների սխալների առաջ, ոչ թե հակառակը։ Մյուսների անկատարությունները երբեք չեն ազատում մեզ մեր սեփական թերությունների վրա աշխատելուց» (“A Brother Offended,” Ensign, May 1982, 38–39)։