Սեմինարիա
Դաս 160. Ապրող Մարգարեն


Դաս 160

Ապրող Մարգարեն

Նախաբան

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներն օրհնված են, որ կարող են առաջնորդվել ապրող մարգարեի, տեսանողի և հայտնողի կողմից։ Հնագույն ժամանակներում մարգարեներն ընտրվել են Տիրոջ կողմից և լիազորություն ստացել զրուցելու Նրա հետ։ Մեր ժամանակներում ապրող մարգարեների խոսքերը նույնպես, մեզ և աշխարհին են ներկայացնում Տիրոջ ձայնը (տես ՎևՈւ 1․37–38)։ Այս դասի ընթացքում ուսանողները կուսումնասիրեն Եկեղեցու Նախագահի՝ Տիրոջ ընտրյալ մարգարեի ներկայիս խորհուրդը։

Ուսուցման առաջարկներ

Շարունակական հայտնություն ապրող մարգարեի միջոցով

Հետևյալ հարցը գրեք գրատախտակին․ Ո՞վ է ամենակարևոր մարգարեն ձեզ համար։

Հրավիրեք դասարանին մտածել այդ հարցի շուրջ և ուշադրություն դարձնել պատասխանին, որը գտնվում է Նախագահ Էզրա Թավտ Բենսոնի հետևյալ հայտարարության մեջ։

Նկար
Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոն

«Մեզ առնչվող ամենակարևոր մարգարեն նա է, ով ապրում է մեր օրերում և դարաշրջանում» (“Jesus Christ—Gifts and Expectations,” New Era, May 1975, 17):

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է ապրող մարգարեն ամենակարևոր մարգարեն մեզ համար:

Ուսանողների պատասխաններից հետո շարունակեք կարդալ Նախագահ Բենսոնի հայտարարությունը.

Նկար
Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոն

«Սա այն մարգարեն է, ով այսօր մեզ է փոխանցում Աստծո հրահանգները: Յուրաքանչյուր սերունդ հնադարյան սուրբ գրությունների կարիքն ունի, նաև՝ ապրող մարգարեի կողմից տրված ներկայիս սուրբ գրության։ Հետևաբար, ամենակարևոր բանը, որ պիտի ընթերցեք և խորհեք դրա շուրջ` Տիրոջ բերանից դուրս եկած վերջին ոգեշնչված բառերն են։ Այդ պատճառով էլ շատ կարևոր է, որ դուք ձեռքի տակ ունենաք և Եկեղեցու պարբերականներում ուշադիր կարդաք նրա խոսքերը» (“Jesus Christ—Gifts and Expectations,” 17)։

Բացատրեք, որ դուք հաստատում եք Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի անդամներին որպես մարգարեներ, տեսանողներ և հայտնողներ: Սակայն Եկեղեցու Նախագահը միակ մարդն է, ով լիազորված է կիրառել քահանայության բոլոր բանալիները երկրի վրա և միակ մարդն է, ով լիազորված է հայտնություններ ստանալ և հայտարարել դրանք ողջ Եկեղեցու համար։

  • Համաձայն վերջին դասերի ժամանակ ձեր սովորածի, ե՞րբ է Եկեղեցու Նախագահը հայտնություններ հռչակել ողջ Եկեղեցու համար կամ էական փոփոխություններ հայտարարել Եկեղեցու գործունեության մեջ։ (Պատասխանները կարող են ներառել. երբ Նախագահ Վիլֆորդ Վուդրուֆը տարածեց բազմամուսնության վերաբերյալ հռչակագիրը [տես Պաշտոնական Հայտարարություն 1], երբ Նախագահ Ջոզեֆ Ֆ․ Սմիթը հայտարարեց նախկինում անհայտ ճշմարտություններ մահից հետո գոյություն ունեցող հոգևոր աշխարհի վերաբերյալ [տես ՎևՈւ 138], և երբ Նախագահ Սպենսեր Վ․ Քիմբալը հայտարարեց, որ քահանայության օրհնությունները հասանելի են դարձվել Եկեղեցու բոլոր արժանի տղամարդկանց [տես Պաշտոնական հայտարարություն 2]։)

Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆի հետևյալ հայտարարությունը։ Դասարանին հանձնարարեք ուշադրություն դարձնել այն ճշմարտությանը, որը վերաբերում է մեր ժամանակներին։

Նկար
Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ

«Հիսուս Քրիստոսի Եկեղեցու վերականգնման ամենափառահեղ ուղերձներից մեկն այն է, որ Աստված շարունակում է խոսել Իր զավակների հետ։ Նա չի թաքնվել երկնքում, այլ խոսում է այսօր, ինչպես Նա անում էր հնագույն ժամանակներում։

Մարդկությանն ուղղված Աստծո անգին ցուցումները գտնվում են Աստվածաշնչի, Մորմոնի Գրքի, Վարդապետություն և Ուխտերի և Թանկագին Մարգարիտի մեջ։ Բացի դրանից, Տերը խոսում է մեզ հետ Իր ծառաների միջոցով, ինչպես Նա կրկին կխոսի … գերագույն համաժողովի ժամանակ» (“Why Do We Need Prophets?” Ensign, March 2012, 4):

  • Հայտնությանը վերաբերող, ի՞նչ վարդապետություն ուսուցանեց Նախագահ Ուխդորֆը: (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն նրանք պետք է արտահայտեն հետևյալ վարդապետությունը․ Տերը շարունակում է խոսել մեզ հետ Իր ապրող մարգարեի միջոցով։ Կարող եք այդ վարդապետությունը գրել գրատախտակին։)

  • Մենք որտե՞ղ կարող ենք գտնել ապրող մարգարեի խոսքերը: (Պատասխանները կարող են ներառել` գերագույն համաժողով, Եկեղեցու ամսագրեր LDS.org, և mormonchannel.org:)

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե որքան կարևոր է, որ Տերը շարունակում է խոսել Իր ապրող մարգարեի միջոցով, հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Նախագահ Ջոն Թեյլորի հետևյալ հայտարարությունը։ Խնդրեք դասարանին ուշադրություն դարձնել, թե մարգարեների միջոցով տրվող շարունակական հայտնություններն ինչո՞ւ են կարևոր:

Նկար
Նախագահ Ջոն Թեյլոր

«Մեզ անհրաժեշտ է կենդանի ծառ, կենդանի աղբյուր, կենդանի բանականություն, որը երկրի կենդանի քահանայության միջոցով սկիզբ է առնում երկնքի կենդանի քահանայությունից։ Եվ այն ժամանակներից ի վեր, ինչ Ադամն առաջին անգամ ստացավ Աստծո խոսքը, … մշտապես կարիք է եղել նոր հայտնությունների, որոնք հարմարեցված են եղել այն յուրահատուկ հանգամանքներին, որոնց մեջ հայտնվել են եկեղեցիները կամ անհատները։ Ադամի հայտնությունը չի հրահանգել Նոյին կառուցելու իր տապանը, ոչ էլ Նոյի հայտնությունն է ասել Ղովտին` թողնելու Սոդոմը, ոչ էլ դրանցից որևէ մեկը խոսում է Եգիպտոսից Իսրայելի զավակների հեռանալու մասին» (in The Gospel Kingdom, sel. G. Homer Durham [1987], 34)։

  • Համաձայն Նախագահ Թեյլորի, մենք ինչո՞ւ ունենք ապրող մարգարեի կարիքը: (Ապրող մարգարեի միջոցով Աստված տալիս է տվյալ ժամանակի կարիքներին և հանգամանքներին հատուկ հրահանգներ:)

  • Շարունակական հայտնությունների անհրաժեշտության ըմբռնումը ինչպե՞ս կարող է անդրադառնալ այն եղանակի վրա, որով դուք լսում կամ կարդում եք ապրող մարգարեների խոսքերը:

Հետևել ապրող մարգարեի խորհրդին

Որպեսզի օգնեք ուսանողներին քննարկել ապրող մարգարեի խորհուրդը, ընտրեք անցյալ տարվա գերագույն համաժողովին Եկեղեցու Նախագահի կողմից արտասանած մեկ կամ ավելի ելույթներ: Կարող եք յուրաքանչյուր ուսանողի տրամադրել այդ նյութի մեկական օրինակ։ Բավարար ժամանակ հատկացրեք ուսանողներին, որպեսզի փնտրեն այն վարդապետություններն ու սկզբունքները, որոնք ապրող մարգարեն ներկայումս ուսուցանում է:

Ուսանողներին պատրաստվելու համար բավարար ժամանակ տրամադրեք, ապա խնդրեք նրանց թվարկել վարդապետություններն ու սկզբունքները, որոնք ուսուցանում է Եկեղեցու Նախագահը: Խնդրեք որևէ ուսանողի գրել նրանց պատասխանները գրատախտակին։

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ և զգալ իրենց հայտնաբերած վարդապետությունների և սկզբունքների կարևորությունը, տվեք հետևյալ հարցերը.

  • Այդ ճշմարտություններից որո՞նք եք հատկապես կարևոր համարում ձեզ համար: Ինչո՞ւ:

  • Ի՞նչ ուղիներով եք դուք և ձեր ընտանիքը փորձում հետևել մարգարեի խորհրդին:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր, որ մենք ուսումնասիրենք և կիրառենք այն, ինչ Եկեղեցու ներկայիս Նախագահն ուսուցանում է:

Գրատախտակին գրեք հետևյալ հարցերը և հրավիրեք ուսանողներին պատասխանել դրանց իրենց դասարանային տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում.

Ապրող մարգարեի խոսքերից, որ դուք նոր ուսումնասիրեցիք, որ ուղերձներն է Տերը ցանկանում, որ դուք ստանաք:

Դուք ի՞նչ կանեք մարգարեի վերջին խորհրդի շնորհիվ:

Հրավիրեք ուսանողներին գործել ըստ իրենց գրածի: Վկայեք, որ երբ նրանք այդպես վարվեն, կարող են վստահ լինել, որ Երկնային Հայրը կօրհնի իրենց: Խրախուսեք ուսանողներին հետևողականորեն ուսումնասիրել և կիրառել ապրող մարգարեի ուսմունքները:

Հրավիրեք ուսանողներին իրենց վկայություններով կիսվել ապրող մարգարեի հետ:

Որպես սեմինարիայի այս տարվա եզրափակում, խրախուսեք ուսանողներին շարունակել սուրբ գրությունների ուսումնասիրությունն ամեն օր: Եթե նրանք պետք է մասնակցեն սեմինարիայի հաջորդ դասընթացին, կարող եք առաջարկել, որ նրանք սկսեն Հին Կտակարանի ուսումնասիրությունը։ Կարող եք հրավիրել ուսանողներից մեկին վկայել այն օրհնությունների մասին, որոնք նա ստացել է սուրբ գրություններն ամեն օր կարդալիս, նույնիսկ այն ժամանակ, երբ սեմինարիայի դաս չի եղել։

Բացատրական և պատմական տեղեկություն

Ապրող մարգարեին հետևելու կարևորությունը

Նախագահ Էզրա Թավտ Բենսոնն ուսուցանել է.

Նկար
Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոն

Բոլոր մահկանացու մարդկանցից առավել, մենք պետք է մեր աչքերն ամուր հառենք հրամանատարի, մարգարեի, տեսանողի և հայտնողի և Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Նախագահի վրա։ Դա այն մարդն է, ով ամենամոտն է կանգնած կենդանի ջրերի աղբյուրին։ Կան երկնային որոշ հրահանգներ, որոնք մենք կարող ենք ստանալ միայն մարգարեի միջոցով։ Տիրոջ առջև ձեր արժանավորությունը չափելու լավ եղանակը տեսնելն է, թե ինչպես եք դուք զգում և գործում համաձայն նրա երկրային ներկայացուցչի՝ մարգարեի և նախագահի, ոգեշնչված խոսքերի։ Նախագահի ոգեշնչված խոսքերի հետ կատակ չեն անում։ Բոլոր մարդիկ իրավունք ունեն ոգեշնչման, իսկ մի շարք մարդիկ իրենց որոշակի հանձնարարության համար իրավունք ունեն հայտնության։ Բայց միայն մեկ մարդ է կանգնած որպես Տիրոջ խոսնակ՝ Եկեղեցու և աշխարհի համար և դա Եկեղեցու նախագահն է։ Մնացած մարդկանց խոսքերը պետք է համընկնեն նրա ոգեշնչված խոսքերի հետ։

Չնայած այն բանին, որ իր մարգարեն մահկանացու է, Աստված թույլ չի տա, որ նա մոլորեցնի իր եկեղեցին։ (See Discourses of Wilford Woodruff, pp. 212–13.) Աստված գիտի բոլոր բաները, վերջը սկզբից ի վեր և ոչ մի մարդ չի դառնում եկեղեցու նախագահ պատահաբար, կամ մնում այնտեղ պատահականորեն, կամ հետ կանչվում դիպվածով:

Մեզ առնչվող ամենակարևոր մարգարեն նա է, ով ապրում է մեր օրերում և դարաշրջանում։ Դա այն մարգարեն է, ով մեզ համար ունի այսօրվա հրահանգները՝ տրված Աստծուց։ Ադամին տրված Աստծո հայտնությունը չհրահանգեց Նոյին, թե ինչպես տապան կառուցեր: Յուրաքանչյուր սերունդ հնադարյան սուրբ գրությունների կարիքն ունի, նաև՝ ապրող մարգարեի կողմից տրված ներկայիս սուրբ գրության։ Հետևաբար, ամենակարևոր բանը, որ պիտի ընթերցեք և խորհեք դրա շուրջ` Տիրոջ բերանից դուրս եկած վերջին ոգեշնչված բառերն են։ Այդ պատճառով էլ շատ կարևոր է, որ դուք ձեռքի տակ ունենաք և Եկեղեցու պարբերականներում ուշադիր կարդաք նրա խոսքերը» (“Jesus Christ—Gifts and Expectations,” New Era, May 1975, 16–17)։

Նախագահ Ջ. Ռուբեն Քլարկ Կրտսերը նույնպես ընդգծել է ապրող մարգարեին լսելու անհրաժեշտությունը․

Նկար
Նախագահ Ջ. Ռուբեն Քլարկ

«Որոշ ժամանակ առաջ մի գրքույկ հայտնվեց իմ գրասեղանին։ Կազմին գրված էր. «Մեզ անհրաժեշտ է մարգարե», և երբ այն ժամանակ կարդացի դա, և երբ մտածում եմ այդ մասին այժմ, մտածում եմ, թե որքան կույր է աշխարհը։

… Մենք մարգարեի պակաս չունենք․ այն, ինչի պակաս ունենք մենք, դա ժողովրդի լսող ականջն է և վճռականությունն` ապրելու այնպես, ինչպես Աստված է պատվիրել» (in Conference Report, Oct. 1948, 79–80)։

Նախագահ Վիլֆորդ Վուդրուֆն ասել է․

Նկար
Նախագահ Վիլֆորդ Վուդրուֆ

Տերը երբեք թույլ չի տա, որ ես կամ որևէ այլ մարդ, ով կանգնած է որպես այս Եկեղեցու Նախագահ, մոլորեցնի ձեզ: Դա ընգրկված չէ ծրագրի մեջ: Դա Աստծո մտադրությունը չէ: Եթե ես փորձեի դա անել, Տերն ինձ կհեռացներ իմ տեղից, և նույնը նա կանի որևէ այլ մարդու հետ, ով կփորձի մարդկանց զավակներին հեռացնել Աստծո պատգամներից և իրենց պարտականություններից» (Պաշտոնական Հայտարարություն 1