Սեմինարիա
Դաս 114. Վարդապետություն և Ուխտեր 108


Դաս 114

Վարդապետություն և Ուխտեր 108

Նախաբան

1835թ․ դեկտեմբերի 26-ին, Լայման Շերմանը, Սիոնի ճամբարի մի հավատարիմ անդամ և Յոթանասունի Քվորումի յոթ Նախագահներից մեկը, հոգևոր տպավորությունից ելնելով, Մարգարե Ջոզեֆ Սմիթից առաջնորդություն խնդրեց իր պարտականության վերաբերյալ։ Վարդապետություն և Ուխտեր 108 բաժինը պարունակում է մի հայտնություն, որը Մարգարեի միջոցով տրվել է Լայմանին։

Ուսուցանման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 108․1–3

Տերը Լայման Շերմանին ներում է իր մեղքերը

Դասն սկսեք հետևյալ հարցերով․

  • Արդյո՞ք, երբևէ, Հոգին ձեզ հուշել է անելու ինչ-որ բան։ Ի՞նչ օրհնություններ եք ստացել Հոգու հուշումներին հնազանդվելով։

Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 108-ի նախաբանը, ուշադրություն դարձնելով, թե ով հայտնության խնդրանքով մոտեցավ Մարգարեին։

Հանձնարարեք ուսանողներից որևէ մեկին բարձրաձայն կարդալ Լայման Շերմանի մասին հետևյալ տեղեկությունը․

Լայման Շերմանը Եկեղեցու հավատարիմ անդամ էր, ով ծառայել էր Սիոնի ճամբարում և կանչվել էր ծառայելու, որպես Յոթանասունի Քվորումի յոթ Նախագահներից մեկը։ Մարգարե Ջոզեֆ Սմիթն իր օրագրում գրանցել է, որ 1835թ․ դեկտեմբերի 26-ին, «Եղբայր Լայման Շերմանը ներս մտավ և խնդրեց իմանալ Աստծո խոսքը իմ միջոցով «քանի որ», ասաց նա, «ինձ ներգործվել է, որ ես պետք է ձեզ հայտնեմ իմ զգացմունքներն ու ցանկությունները, և ինձ խոստացվել է, որ ես պետք է հայտնություն ունենամ , որտեղ պետք է ասվի իմ պարտականությունների մասին» (in History of the Church, 2:345; տես նաև Journals, Volume 1: 1832–1839, vol. 1 of the Journals series of The Joseph Smith Papers [2008], 137)։

  • Ձեր կարծիքով, ի՞նչ ի նկատի ուներ Լայմանը, երբ ասեց, որ նրան «ներգործվել է» խոսել Ջոզեֆ Սմիթի հետ:

Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 108.1 հատվածը: Դասարանին հանձնարարեք հետևել նրան և ուշադրություն դարձնել այն օրհնությանը, որը Տերը տվեց Լայման Շերմանին, քանի որ նա հնազանդվեց Մարգարեի հետ խոսելու հուշումներին։ Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց գտածով։

  • Ելնելով նրանից, թե ինչ Տերը հայտնեց Լայման Շերմանին, ի՞նչ օրհնություն ենք ստանում մեր կյանքում, եթե մենք պատրաստակամորեն հնազանդվում ենք Տիրոջ ձայնին։ (Ուսանողները կարող են տարբեր բառեր օգտագործել, բայց նրանք պետք է բացահայտեն հետևյալ սկզբունքը. Երբ մենք հնազանդվում ենք Տիրոջ ձայնին, մենք ստանում ենք Նրա ներումը։) Կարող եք այդ ճշմարտությունը գրել գրատախտակին։)

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Տիրոջ հուշումներին հնազանդվելը, ներում բերում։

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այդ սկզբունքը, բացատրեք, որ Տիրոջ ձայնը կարելի է լսել՝ սուրբ գրությունների միջոցով, Նրա վերջին օրերի մարգարեների խոսքերի միջոցով, և Սուրբ Հոգու հուշումների միջոցով։ Աստծուն հնազանդվելն իր մեջ նաև ներառում է՝ լցնել մեր կյանքն արդարամիտ իրադարձություններով, որոնք հոգևոր ուժ են տալիս։ Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ հետևյալ բացատրությունը Հավատքին հավատարիմ գրքույկից․ «Լիակատար հնազանդությունը բերում է ավետարանի ողջ զորությունը ձեր կյանք, ներառյալ՝ մեծ ուժ ձեր թուլությունները հաղթահարելու համար։ Այս հնազանդությունը ներառում է գործողություններ, որոնք սկզբում դուք գուցե չեք համարում ապաշխարության մի մաս, ինչպես օրինակ՝ ժողովներ հաճախելը, տասանորդ վճարելը, ծառայություն մատուցելը և ուրիշներին ներելը։ Տերը խոստացել է, «Նա, ով ապաշխարում և կատարում էՏիրոջ պատվիրանները, պիտի ներվի» (ՎևՈւ 1․32)» (Հավատքին հավատարիմ․ Ավետարանական վկայակոչում [2004], 135

Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 108․2 հատվածը, ուշադրություն դարձնելով Լայման Շերմանին Տիրոջ տված ցուցումին, այն բանից հետո, երբ նրան ասվեց, որ նրա մեղքերը ներված են։ Հրավիրեք ուսանողներին հաղորդել, թե ինչ են գտել:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «թող հոգիդ հանգիստ լինի քո հոգևոր վիճակի վերաբերյալ»։

  • Ձեր կարծիքով, ինչպե՞ս կարող է «այլևս չդիմադրի [Տիրոջ] ձայնին» խորհուրդն օգնել ինչ-որ մեկին հոգին հանգիստ պահել։

Հանձնարարեք ուսանողներին բացահայտել Վարդապետություն և Ուխտեր 108․1-2 հատվածների սկզբունքը այն մասին, թե ինչ է բերում Տիրոջ ներումը։ (Ուսանողները կարող են առաջարկել տարբեր սկզբունքներ, բայց համոզված եղեք, որ ընդգծել եք հետևյալը․ Տիրոջ ներումը հանգիստ է բերում մեր հոգիներին։)

Նշեք, որ ապաշխարող մարդիկ երբեմն մտածում են, թե արդյո՞ք նրանք ներվել են իրենց մեղքերից, երբ նրանք դեռևս ծանրություն են զգում դրանցից։ Հանձնարարեք որևէ ուսանողի կարդալ հետևյալ նախադասությունները։ Հորդորեք դասարանին ուշադիր լսել այն մարդկանց խորհուրդները, ովքեր դժվարությամբ են թողել, որ իրենց հոգիները հանգիստ լինեն։

Տասներկու Առաքյալների Քվորումից Նախագահ Բոյդ Կ. Փաքերն ասել է.

Նկար
President Boyd K. Packer

«Ներման [հրաշալի] առավոտը հնարավոր է միանգամից չգա։ Անձնատուր մի եղեք, եթե սկզբում ձեր մոտ չի ստացվում։ Հաճախ, ապաշխարության ամենադժվար պահը ինքներս մեզ ներելն է։ Հիասթափությունը այդ փորձաշրջանի մի մասն է: Անձնատուր մի եղեք: Այդ պայծառ առավոտը կգա։

Ապա, «Աստուծոյ խաղաղութիւնը, որ… մտքից վեր է» կրկին անգամ մուտք է գործում ձեր կյանք։ [Փիլիպ. 4․7։] Այնուհետև, դուք, նրա նման, այլևս չեք հիշի ձեր մեղքերը։ Ինչպե՞ս դուք կիմանաք: Դուք կիմանաք: [Տես Մոսիա 4․1–3]» (“The Brilliant Morning of Forgiveness,” Ensign, Nov. 1995, 20)։

  • Ինչպե՞ս կնկարագրեիք թող հոգիդ հանգիստ լինի զգացումը։

Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 108․3 հատվածը, և ուշադրություն դարձնել այն հետագա ցուցումին, որ Տերը տվեց Լայման Շերմանին։

  • Ի՞նչ խորհուրդ Տերը տվեց Եղբայր Շերմանին։ («Վեր կենալ և այսուհետև ավելի ուշադիր լինել [նրա] խոստումները պահելիս»։ Այստեղ պահել բառը նշանակում է համապատասխանեցնել կամ հնազանդեցնել։ Խոստումը նշանակում է ուխտ։)

  • Որո՞նք են այն խոստումները, որոնք մենք տալիս ենք։

Հորդորեք ուսանողներին մտածել, թե ինչպես նրանք կարող են «այսուհետև ավելի ուշադիր» լինել իրենց խոստումները պահելիս։ Եթե ժամանակը ներում է, հանձնարարեք նրանց գրի առնել, թե ինչպես կարող են ավելի ուշադիր պահել իրենց խոստումները։

Հորդորեք մի քանի ուսանողների բացատրել , թե ինչպես Վարդապետություն և Ուխտեր 108․1–3 հատվածներում իրենց բացահայտած ճշմարտությունները կարող էին խրախուսել նրանց կամ ընտանիքի որևէ անդամի հնազանդվել Տիրոջ ձայնին և ներում ստանալ։

Հորդորեք ուսանողներին մտածել, թե ինչպես նրանք կարող են կիրառել այդ սկզբունքները և հանգիստ զգալ, ինչը վերաբերվում է Տիրոջ առաջ նրանց հոգևոր վիճակին։

Վարդապետություն և Ուխտեր 108․4-8

Տերը Լայման Շերմանին լրացուցիչ ցուցում և խոստումներ է տալիս

Հարցրեք ուսանողներին, թե արդյոք նրանք լսել են հանդիսավոր ժողովի մասին։ Եթե որևէ մեկը լսել է, խնդրեք նրանց բացատրել, թե իրենց հասկացողությամբ ինչ է դա։ Եթե նրանք օգնության կարիք ունենան, բացատրեք, որ հանդիսավոր ժողովը հատուկ մի հավաք է, որը տեղի է ունենում «տաճարների նվիրագործման, քահանայության ղեկավարների հատուկ հրահանգների և Եկեղեցու նոր Նախագահի հաստատման» համար (David B. Haight, “Solemn Assemblies,” Ensign, Nov. 1994, 14)։ 1832թ․ դեկտեմբերին, Տերը խոստացավ Սրբերին, որ եթե նրանք տաճար կառուցեն և հանդիսավոր ժողով անցկացնեն, Նա մեծ օրհնություններ կշնորհի Սրբերին (տես ՎևՈւ 88․70–75, 117–119)։ 1835թ․ դեկտեմբերին, երբ Վարդապետություն և Ուխտեր 108 բաժնում գրված հայտնությունը տրվեց Լայման Շերմանին, Կիրթլենդի Տաճարի նվիրագործմանը մնացել էր միայն երեք ամիս։ 1836թ․ հունվար-մայիս ամիսներին, մի շարք հանդիպումներ էին կայացել Կիրթլենդում, որոնցից մի քանիսը դասակարգվել են, որպես հանդիսավոր ժողովներ։ 1836թ․ մարտի 27-ի շաբաթվա ընթացքում, որպես Կիրթլենդի Տաճարի նվիրագործման մի մաս, հանդիսավոր ժողովներ տեղի ունեցան, ներառյալ 1836թ․ մարտի 30-ի այն հանդիսավոր ժողովը, որտեղ հատուկ հրահանգներ տրվեցին քահանայության ղեկավարներին։

Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 108.4-6 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչ Տերը խոստացավ Լայմանին, որ նա կստանար հանդիսավոր ժողովի ժամանակ։

  • Ի՞նչ ասաց Տերը Լայման Շերմանին, որ նա կստանար։

Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 108.7-8 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան, ուշադրություն դարձնելով այն հրահանգներին, որը Տերը տվեց Եղբայր Շերմանին։ Հորդորեք ուսանողներին կիսվել իրենց մտքերով։ Կարող եք բացատրել, որ հորդորները, դրանք՝ խորհրդի և խրախուսանքի խոսքեր են։

  • Ինչպե՞ս էր Տերը ցանկանում, որ Լայման Շերմանը զորացնի իր եղբայրներին։

Հորդորեք ուսանողներին բացահայտել Վարդապետություն և Ուխտեր 108․7-8-ի ճշմարտությունները։ Նրանք կարող են բացահայտել տարբեր սկզբունքներ, այդ թվում հետևյալը. Մենք պետք է զորացնենք մեր եղբայրներին մեր բոլոր հաղորդակցություններով և արարքներով։ Կարող եք առաջարկել, որ ուսանողներն իրենց սուրբ գրություններում նշեն այդ ճշմարտությունը։

  • Ինչպե՞ս կարող եք ձեր հաղորդակցություններով զորացնել ձեզ շրջապատողներին։ Ինչպե՞ս կարող եք ձեր արարքներով զորացնել ձեզ շրջապատողներին։

Հորդորեք ուսանողներին նկարագրել մի փորձառություն, երբ ինչ-որ մեկը զորացրել է նրանց այն ձևով, ինչպես Տերը պատվիրել է Լայման Շերմանին 7-րդ հատվածում։

Հորդորեք ուսանողներին մտածել մի մարդու մասին, ում նրանք կարող են զորացնել ներկայումս և մտածել այն գործողությունների մասին, որոնք նրանք կձեռնարկեն դա իրականացնելու համար։

Տեղեկացրեք ուսանողներին, որ Լայման Շերմանը մինչև իր մահը հավատարիմ մնաց։ Մարգարե Ջոզեֆ Սմիթը, ով Լիբերթիի բանտում էր, 1839թ․ հունվարի 16-ին, կանչեց ու նշանակեց Լայմանին լինելու Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ, սակայն Լայմանը մահացավ, նախքան իր նոր կոչման մասին Մարգարեի նամակը կստանար։

Ավարտեք, կիսվելով ձեր փորձառությամբ այն մասին, երբ ինչ-որ մեկը զորացրել է ձեզ, կամ երբ դուք զորացրել եք ինչ-որ մեկի։

Բացատրական և պատմական տեղեկություն

Վարդապետություն և Ուխտեր 108․1–2։ «Քո մեղքերը ներված են քեզ… թող հոգիդ հանգիստ լինի»

Նախագահ Հարոլդ Բ. Լին ուսուցանել է.

Նկար
Նախագահ Հարոլդ Բ. Լի

«Եթե ժամանակը գա, երբ դուք արած կլինեք ամեն բան, որը կարող էիք անել ձեր մեղքերից ապաշխարելու համար, ով էլ որ լինեք, որտեղ էլ դուք գտնվեք, և հատուցած ու փոխհատուցած կլինեք ձեր հնարավորությունների սահմաններում … , ապա դուք կցանկանաք ստանալ այն հաստատող պատասխանը, թե արդյո՞ք Տերն ընդունել է ձեզ, թե ոչ։ Ձեր հոգու փնտրտուքներում, եթե դուք փնտրեք ու գտնեք խղճի այդ խաղաղությունը, այդ նշանով դուք կիմանաք, որ Տերն ընդունել է ձեր ապաշխարությունը» (Stand Ye in Holy Places [1974], 185)։

Վարդապետություն և Ուխտեր 108․3։ «Այսուհետև ավելի ուշադիր եղիր քո խոստումները պահելիս»

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթը վկայել է այն օրհնությունների մասին, որոնք գալիս են, երբ պահում ենք ուխտերը․

Նկար
Երեց Ռիչարդ Գ. Սքոթ

«Երբ դուք վստահեք [Տիրոջը], փնտրեք ու կատարեք Նրա կամքը, դուք կստանաք այնպիսի օրհնություններ, որ ձեր սահմանափակ միտքը չի հասկանա այն այս երկրի վրա։ Ձեր Երկնային Հայրը և Նրա Սուրբ Որդին ձեզանից լավ գիտեն, թե ինչն է երջանկություն բերում։ Նրանք տվել են ձեզ երջանկության ծրագիրը։ Երբ դուք հասկանաք և հետևեք դրան, երջանկությունը կլինի ձեր օրհնությունը։ Երբ դուք պատրաստակամորեն հնազանդվեք, ստանաք և հարգեք այդ սուրբ ծրագրի արարողություններն ու ուխտերը, դուք այս կյանքում կարող եք ունենալ չափազանց մեծ բավարարվածություն։ Այո, անգամ անհաղթահարելի երջանկության պահեր։ Դուք ինքներդ ձեզ կնախապատրաստեք փառավոր կյանքի հավերժությանը՝ ձեր այն սիրելի մարդկանց հետ, ովքեր կորակավորվեն այդ արքայության համար» (“Trust in the Lord,” Ensign, Nov. 1995, 18)։

Վարդապետություն և Ուխտեր 108․6։ «Դու իրավունք կունենաս քարոզելու իմ ավետարանը, ուր էլ որ ես կուղարկեմ քեզ»

Լայման Շերմանը Յոթանասունի Քվորումի յոթ նախագահներից մեկն էր։ 1836թ․ մարտի 30-ին, Յոթանասունի անդամներին ավետարանը քարոզելու իրենց կանչի վերաբերյալ հրահանգելիս, Մարգարե Ջոզեֆ Սմիթն ասաց․

Նկար
Մարգարե Ջոզեֆ Սմիթ

«Յոթանասունականներն ազատ են գնալու Սիոն, եթե նրանք ցանկանում են, կամ գնալ այնտեղ, ուր ցանկանում են, որտեղ նրանք կքարոզեն ավետարանը։ Թող Սիոնի փրկագնումը լինի մեր նպատակը, և թող որ ձգտենք ազդել դրա վրա՝ ուղարկելով Տիրոջ տան ողջ ուժը, որտեղ էլ որ գտնենք այն» (Journals, Volume 1: 1832–1839, vol. 1 of the Journals series of The Joseph Smith Papers [2008], 215; spelling, punctuation, and capitalization standardized; տես նաև History of the Church, 2:432)։