Սեմինարիա
Դաս 123․ Վարդապետություն և Ուխտեր 115-116


Դաս 123

Վարդապետություն և Ուխտեր 115-116

Նախաբան

1838 թվականի ապրիլի 26-ին Ջոզեֆ Սմիթը հայտնություն ստացավ, որը գտնվում է Վարդապետություն և Ուխտերի 115բաժնում։ Դրա մեջ Տերը հայտնեց Եկեղեցու անունը, պատվիրելով Սրբերին՝ «Վեր կացեք և շողացեք» (ՎևՈւ 115․5) և Իր կամքը հայտնեց Ֆար Վեստում տաճարի կառուցման վերաբերյալ։ 1838 թվականի մայիսի 19-ին Մարգարե Ջոզեֆ Սմիթը հայտնություն ստացավ, որը գրված է Վարդապետություն և Ուխտերի 116 բաժնում, որը անվանում է Սփրինգ Հիլ (Միսսուրի) կոչված վայրը, որպես Ադամ-օնդի-Ահման։

Ուսուցման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 115․1-6

Տերը պատվիրում է Իր Եկեղեցու անդամներին «Վեր կացեք և շողացեք»

Դասից առաջ հետևյալ հարցերը գրեք գրատախտակին.

  1. Ինչի՞ հետ է կապակցվում կազմակերպության անունը։

  2. Ո՞վ է ղեկավարում կազմակերպությունը։

  3. Ինչո՞վ է զբաղվում կազմակերպությունը։

Ցուցադրեք մի քանի պատշաճ ընկերությունների կամ կազմակերպությունների անուններ, ապրանքանիշեր կամ խորհրդանիշեր, որոնց հետ ձեր ուսանողները հավանաբար ծանոթ են։ Յուրաքանչյուրը ցույց տալուց հետո դադար տվեք և հրավիրեք ուսանողներին պատասխանել գրատախտակին գրված հարցերին։

Ցույց տվեք Եկեղեցու անունը կամ խորհրդանիշը։ Խնդրեք ուսանողներին գտնել Եկեղեցուն վերաբերող գրատախտակին գրված հարցերի պատասխանները, մինչ նրանք ուսումնասիրում են Վարդապետություն և Ուխտերի 115 բաժինը։

Ամփոփեք Վարդապետություն և Ուխտերի 115․1–3 հատվածները՝ բացատրելով, որ այդ հայտնությունը տրվել է Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով 1–2-րդ հատվածներում նշված մարդուն և Եկեղեցու բոլոր անդամներին։ Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտերի 115․4 հատվածը՝ փնտրելով այն անունը, որը Տերը նշանակել էր Իր Եկեղեցու համար։ Երբ ուսանողները կիսվեն իրենց մտքերով, գրեք Եկեղեցու անունը գրատախտակին հետևյալ կերպ․

Հիսուս Քրիստոսի

Վերջին Օրերի

Սրբերի Եկեղեցի

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ Եկեղեցու անվան կարևորությունը, հանձնարարեք ուսանողներին իրենց զուգընկերոջ հետ քննարկել, թե իրենց կարծիքով գրատախտակին գրված յուրաքանչյուր բառն ինչ է նշանակում։ Բավարար ժամանակից հետո, մի քանի ուսանողների հանձնարարեք կիսվել իրենց մտքերով՝ յուրաքանչյուր բառի կամ արտահայտության նշանակության վերաբերյալ։ Եթե ուսանողները օգնության կարիք ունենան, կարող եք կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Մ. Ռասսել Բալլարդի հետևյալ հայտարարությունը.

Նկար
Երեց Մ. Ռասսել Բալլարդ

«Դրանով նշվում է վերականգնված Եկեղեցու առանձնահատուկ դիրքը աշխարհի կրոնների շարքում:

«Հիսուս Քրիստոսի Եկեղեցի բառերը հայտարարում են, որ սա Նրա Եկեղեցին է:

Վերջին Օրերի բառերը բացատրում են, որ դա նույն Եկեղեցին է, որը Հիսուս Քրիստոսը հաստատել էր Իր մահկանացու ծառայության ժամանակ, սակայն վերականգնված այս վերջին օրերում։

Սրբեր … բառը պարզապես վերաբերում է նրանց, ովքեր ձգտում են դարձնել իրենց կյանքը սուրբ՝ ուխտելով հետևել Քրիստոսին» («Անվան կարևորությունը» Ensign կամ Լիահոնա նոյ. 2011, 80)։

  • Որո՞նք են այն մի քանի կարևոր ճշմարտությունները, որոնք փոխկապակցված են Եկեղեցու անվան հետ։

Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 115.5 հատվածը: Դասարանին հրավիրեք հետևել նրան, ուշադրություն դարձնելով , թե Տերն ինչ է ակնկալում նրանցից, ովքեր պատկանում են Իր Եկեղեցուն։

  • Տերն ի՞նչ է ակնկալում մեզանից` որպես Իր Եկեղեցու անդամներ:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «Վեր կացեք և շողացեք», որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներ։

  • Համաձայն 5-րդ հատվածի, ի՞նչ օրհնություն կստանան Եկեղեցու անդամները, եթե նրանք հետևեն վեր կենալու և շողալու Տիրոջ ցուցումին։ (Ուսանողները պետք է բացահայտեն հետևյալ սկզբունքը․ Եթե մենք վեր կենանք և շողանք, մեր լույսը չափանիշ կլինի բոլոր ազգերի համար։ Կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն այդ ճշմարտությունը 5-րդ հատվածում։)

Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ այս սկզբունքը, տվեք հետևյալ հարցերը.

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում, որ մեր լույսը կամ օրինակը, կարող են «չափանիշ լինել բոլոր ազգերի համար»։ (Չափանիշը մի դրոշ է, որը ծառայում է որպես միավորման կամ ոգեշնչման խորհրդանիշ։ Որպես Եկեղեցու անդամներ, մեր օրինակը կարող է ոգեշնչել մյուսներին և մոտեցնել նրանց Տիրոջը։)

  • Ինչպե՞ս կարող է վեր կենալու և շողալու Փրկչի պատվիրանը գրավել ուրիշներին դեպի Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին։

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչպես կարող է մեր լույսն օգնել ուրիշներին, հանձնարարեք որևէ ուսանողի կարդալ հետևյալ պատմությունը, որով կիսվել է Առաջին Նախագահությունից Նախագահ Ջեյմս Ե. Ֆաուստը․

Նկար
Նախագահ Ջեյմս Ե. Ֆաուստ

«Մի քանի տարի առաջ Կոնստանցիա անունով մի ուսանողուհի, ով սովորում էր բուժքրոջ մասնագիտությունը, հանձնարարություն ստացավ օգնել դժբախտ պատահարի ժամանակ ոտքը վնասած մի կնոջ։ Կինը հրաժարվեց բժշկական օգնությունից, քանի որ նախկինում նա վատ փորձառություն էր ունեցել հիվանդանոցում ինչ-որ մեկի հետ։ Նա վախենում էր բժիշկներից և սկսեց վարել ճգնավորի կյանք։ Առաջին անգամ, երբ Կոնստանցիան գնաց նրա մոտ, վիրավոր կինը դուրս հրավիրեց նրան։ Երկրորդ փորձի ժամանակ նա ներս թողեց Կոնստանցիային։ Այդ պահին կնոջ ոտքը պատված էր թարախակալված վերքերով, իսկ հյուսվածքներիմի մասը սկսել էր փտել։ Սակայն նա դեռևս չէր ցանկանում դիմել բժշկի օգնությանը։

Կոնստանցիան սկսեց աղոթել նրա համար և մեկ-երկու օր անց պատասխանը եկավ։ Հաջորդ անգամ հիվանդ կնոջն այցելելիս նա իր հետ վերցրեց ջրածնի պերօքսիդ։ Քանի որ դրա կիրառումն անցավ էր, տարեց կինը թույլ տվեց նրան մշակել իր ոտքը։ Ապա նրանք զրուցեցին հիվանդանոցում առկա ավելի լուրջ բուժման մասին։ Կոնստանցիան հավաստիացրեց նրան, որ բուժաշխատողները հիվանդանոցում նրա ապաքինումը որքան հնարավոր է` հաճելի կդարձնեն։ Մեկ-երկու օր անց այդ կինը քաջություն ունեցավ դիմել հիվանդանոցի օգնությանը։ Երբ Կոնստանցիան այցելեց նրան, այդ կինը ժպտաց և ասաց․ «Դու համոզեցիր ինձ»։ Այնուհետև, անսպասելիորեն, նա հարցրեց Կոնստանցիային․ «Ո՞ր Եկեղեցուն ես դու պատկանում»։ Կոնստացիան ասաց նրան, որ ինքը Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ էր: Կինն ասաց․ «Ես գիտեի դա։ Առաջին իսկ պահից, երբ տեսա քեզ, ես գիտեի, որ դու ուղարկված ես ինձ։ Քո դեմքին մի լույս կար, որը ես նկատել էի քո հավատքին պատկանող այլ մարդկանց մոտ։ Ես ստիպված էի վստահել քեզ։

Երեք ամիս անց այդ բորբոքված վերքերն ամբողջովին բուժվեցին։ Այդ կնոջ բնակավայրի ծխի անդամները վերանորոգեցին նրա տունը և կարգի բերեցին նրա բակը։ Նա հանդիպեց միսիոներների հետ և շուտով մկրտվեց [տես Կոնստանցիա Պոլվե “A Battle Won,” New Era, Apr. 1980, 44–45]։ Այդ ամենը տեղի ունեցավ նրա շնորհիվ, որ նա տեսավ այդ լույսը երիտասարդ բուժքույր ուսանողի դեմքին» (“The Light in Their Eyes,” Ensign or Liahona, Nov. 2005, 22)։

  • Ի՞նչ արեց Կոնստացիան, որպեսզի «վեր կենար և շողար»։

  • Ինչպե՞ս Կոնստանցիայի դեմքի լույսը չափանիշ հանդիսացավ վիրավոր կնոջ համար։

Որպեսզի օգնեք ուսանողներին զգալ այս սկզբունքի ճշմարտությունն ու կարևորությունը, խնդրեք նրանց մտածել մի մարդու մասին, ում նրանք ճանաչում են և ով վեր կենալու և շողալու լավ օրինակ է ։ Խնդրեք մի քանի ուսանողների կիսվել, թե ում մասին են նրանք մտածել, և թե ինչպես է այդ մարդու օրինակն օրհնություն հանդիսացել նրանց համար։ Նրանց պատասխանները լսելուց հետո հետևողական հարցեր տվեք, որը կօգնի ուսանողներին ավելի շատ կիսվել իրենց մտքերով և զգացմուքներով։

Հանձնարարեք ուսանողներին իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կամ դասարանային տետրերում գրի առնել , թե նրանք ինչ կանեն, որպեսզի չափանիշ դառնան իրենց շրջապատողների համար։

Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 115.6 հատվածը: Դասարանին հանձնարարեք փնտրել այն օրհնությունները, որոնք խոստացվել են նրանց, ովքեր Եկեղեցու հետ հավաքվում են Սիոնի Ցցերում։

  • Ի՞նչ օրհնություններ են խոստացվել նրանց, ովքեր հավաքվում են Սիոնի ցցերում։ (Ուսանողների պատասխաններից հետո հետևյալ ճշմարտությունը գրեք գրատախտակին․ Մենք հավաքվում ենք Սիոնի ցցերում՝ պաշտպանություն և ապաստան գտնելու համար։)

  • Մենք ինչի՞ց պիտիպաշտպանվենք։ Ինչի՞ց պիտի ապաստան գտնենք։ Ձեր կարծիքով, որպես Սրբեր միասին հավաքվելն ինչպե՞ս է օգնում մեզ պաշտպանվել և ապաստան գտնել։

Հրավրրեք ուսանողներին մտածել իրենց ծանոթներից մեկի մասին, ով կշահեր Սրբերին լմիանալուց։ Խրախուսեք ուսանողներին, որ թույլ տան իրենց լույսն այնպես շողա, որպեսզի ուրիշներին բերեն դեպի խաղաղությունը, ապահովությունը և ապաստանը, որը տրամադրում է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին։

Վարդապետություն և Ուխտեր 115․7-19

Տերը պատվիրում է Սրբերին հիմնադրել Ֆար Վեստ քաղաքը և կառուցել տաճար։

Բացատրեք, որ եղանակներից մեկը, ըստ որի մենք կարող ենք ձեռք բերել Տիրոջ պաշտպանությունն ու ապահովությունը, տաճարում Նրան երկրպագելն է։ 1836 թվականին Ֆար Վեստ (Միսսուրի) տեղափոխվելուց հետո Եկեղեցու ղեկավարները ծրագիր կազմեցին կառուցելու մի տաճար, որը նման կլիներ Կիրթլենդի (Օհայո) տաճարին։ Չնայած նախնական հորատումներ էին արվել, հետագա շինարարությունը կասեցվեց, մինչև Ջոզեֆ Սմիթը լրացուցիչ հրահանգներ ստանար Տիրոջից։ Տերը տաճարի վերաբերյալ իր կամքը հայտնեց, որն ընդգրկված է Վարդապետություն և Ուխտերի 115 բաժնում։

Ամփոփեք Վարդապետություն և Ուխտերի 115․7-16 հատվածները և բացատրեք, որ Տերը հայտնեց այն մասին, որ տաճարը պետք է կառուցվի Ֆար Վեստում՝ համաձայն այն օրինաչափության, որը նա ցույց կտա Առաջին Նախագահությանը։ Տերը նաև պատվիրում է Եկեղեցու ղեկավարներին, որ պարտքեր չանեն տաճարը կառուցելու համար

Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 115.17-19 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել` ուշադրություն դարձնելով , թե Տերն ինչ էր ցանկանում, որ Սրբերն անեին Ֆար Վեստում և հարևան շրջաններում՝ Ջոզեֆ Սմիթի ղեկավարությամբ ։

  • Ի՞նչ էր Տերը ցանկանում, որ Սրբերն անեին Ֆար Վեստում։ Ի՞նչ պետք է նրանք անեին Ջոզեֆ Սմիթի ղեկավարության ներքո՝ Ֆար Վեստի շրջակա շրջաններում։

  • Համաձայն 19-րդ հատվածի, ի՞նչն է այսօր որակում Եկեղեցու Նախագահին առաջնորդելու Տիրոջ աշխատանքը Երկրի վրա։ (Ուսանողները պետք է բացահայտեն հետևյալ վարդապետությունը․ Եկեղեցու Նախագահը կրում է Երկրի վրա Տիրոջ աշխատանքն առաջնորդելու բանալիները։ Կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն այն բառերը, որոնք ուսուցանում են 19-րդ հատվածի վարդապետությունը։)

Ուսանողների ուշադրությունը հրավիրեք գրատախտակին գրված հարցերին և խնդրեք նրանց բացատրել, թե նրանք ինչպես կպատասխանեին դրանց` ելնելով Վարդապետություն և Ուխտերի 115 բաժնից իրենց սովորածից։

Վարդապետություն և Ուխտեր 116․1

Տերը Ադամ-օնդի-Ահմանը հաստատում է մի վայր, որտեղ ապագայում Տերը կհանդիպի Իր ժողովրդի հետ։

Բացատրեք, որ Ջոզեֆ Սմիթը հետևեց Վարդապետություն և Ուխտերի 115.18 հատվածի Տիրոջ ցուցումին և հետազոտեց Ֆար Վեստի շրջակա տարածքները։ Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 116 բաժինը և խնդրեք ուսանողներին ուշադրություն դարձնել այն վայրի անվանը, որը Ջոզեֆը հետազոտեց։

Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 116․1 հատվածը և հանձնարարեք դասարանին փնտրել, թե Տերը ինչ հայտնեց Սփրինգ Հիլի (Միսսուրի) վերաբերյալ։ Կարող եք հանձնարարել ուսանողներին բացել Ադամ-օնդի-Ահմանի քարտեզը և նկարը, որը գտնվում է նրանց սուրբ գրությունների վերջում (տես Church History Maps, Map 5, “The Missouri, Illinois, and Iowa Area of the USA” and Church History Photographs, Photo 10, “Adam-ondi-Ahman”

Նկար
քարտեզ, արևմտյան Միսսուրի

Բացատրեք, որ այս հայտնությունը բացահայտում է այն մարգարեության ապագա իրականացման վայրը, որը հնում արել էր մարգարե Դանիելը (տես Դանիել 79–10, 13–14)։ Այդ մարգարեությունը մեկնաբանում է վերջին օրերի մի իրադարձություն, որտեղ Փրկիչը և Ադամը կայցելեն Երկիր և կնախագահեն մի ժողովի, որը կնախորդի Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին (տես ՎևՈւ 27․5–14)։ Կարող եք ավարտել դասը՝ խնդրելով ուսանողներին երգել “Adam-ondi-Ahman” օրհներգը (Hymns, no. 49)։

Բացատրական և պատմական տեղեկություն

Վարդապետություն և Ուխտեր 115․11-12։ Տաճար Ֆար Վեստում

Չնայած Սրբերը ցանկանում էին տաճար կառուցել Ֆար Վեստում, նրանք չէին կարող անել այդ։ Ըստ Տիրոջ պատվիրանի, նրանք անկյունաքարը դրեցին 1838 թվականի հուլիսի 4-ին։ Սակայն 1839 թվականի ապրիլի 26-ից սկսած, նրանք չկարողացան ավարտել տաճարի կառուցումը, ինչպես հրահանգել էր Տերը (տես ՎևՈւ 115․11), քանի որ ստիպված եղան այդ տարվա փետրվար ամսին փախչել Միսսուրի նահանգից։ Այնուամենայնիվ, 1839 թվականի ապրիլի 26-ին առաքյալներից ոմանք վերադարձան տաճարի վայր՝ հնազանդվելով այն հայտնությանը, որը գտնվում է Վարդապետություն և Ուխտերի 118․5 հատվածում, մինչ նրանք կմեկնեին միսիա՝ դեպի Անգլիա։

Վարդապետություն և Ուխտեր 116․1։ Ի՞նչ է «Ադամ-օնդի-Ահմանի» նշանակությունը։

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. ՄակՔոնկին բացատրել է.

Նկար
Երեց Բրուս Ռ. Մակքոնկի

«Ահմանը Աստծո անուններից մեկն է, որով Նա հայտնի դարձավ Ադամին։ Ադամ-օնդի-Ահման անունը մաքուր ադամերենից տեղափոխվել է անգլերեն , որի համար մեզ հայտնությամբ չի տրվել բառացի թարգմանություն։ Մեր ամենամոտ ենթադրություններում, իսկ այդ տեսակետը բխում է հնում ապրող այն եղբայրներից, ովքեր շփվել են Մարգարե Ջոզեֆ Սմիթի հետ, ով առաջինն էր, որ այդ բառն օգտագործեց այս տնտեսության մեջ՝Ադամ-օնդի-Ահման նշանակում է Աստծո մի վայր կամ հող, որտեղ ապրել է Ադամը» (Mormon Doctrine, 2nd ed. [1966], 19–20)։

Վարդապետություն և Ուխտեր 116․1։ «Ադամը պիտի գա՝ այցելելու իր ժողովրդին»

Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթն ուսուցանեց այն ժամանակի մասին, երբ Ադամը պիտի այցի գար իր ժողովրդին․

Նկար
Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթ

«Ադամի զավակների այդ հավաքը, որտեղ հազարավորներ և տասնյակ հազարավորներ հավաքվել են դատվելու, կլինի այն մեծագույն իրադարձություններից մեկը, որն այս անհանգիստ Երկիրը երբևէ տեսել է։ Այս համաժողովի կամ խորհրդի ժամանակ բոլոր նրանք, ովքեր կրել են տնտեսությունների բանալիներ, հաշվետվություն կտան իրենց տնտեսվարության համար։ Ադամը նույնպես կանի դա, և ապա նա Քրիստոսին կհանձնի ողջ իշխանությունը։ Հետո Ադամն իր կոչման մեջ կհաստատվի որպես իր սերունդների իշխան և պաշտոնապես կհաստատվի ու կթագադրվի հավերժորեն` այդ նախագահող կոչման մեջ։ Ապա Քրիստոսը կընդունվի որպես թագավորների թագավոր և Տերերի Տեր։ Մենք չգիտենք, թե որքան երկար կտևի այդ հավաքի նիստը կամ որքան նիստեր կլինեն այդ մեծ խորհրդի ժամանակ։ Բավական է իմանալ, որ դա կլինի Աստծո քահանայության հավաք` սկզբից մինչև մեր օրերը, որի ժամանակ հաշվետվություններ կներկայացվեն և բոլոր նրանք, ում տրվել են տնտեսություններ (տաղանդներ), կհայտարարեն իրենց բանալիներն ու ծառայությունը և համաձայն առակի` հաշվետու կլինեն իրենց տնտեսությունների համար։ Դատաստանը կիրականացվի նրանց հանդեպ, քանի որ սա այն արդարների հավաքն է, ովքեր կրել և ովքեր կրում են այս Երկրի վրա գտնվող Աստծո արքայության իշխանության բանալիները։ Դա չի լինի ամբարիշտների դատաստան։ Երբ ամեն բան պատրաստ լինի և յուրաքանչյուր բանալի ու իշխանություն կարգավորվի ըստ յուրաքանչյուր մարդու տնտեսության լիարժեք և կատարյալ հաշվետվությունների, ապա Քրիստոսը կընդունի այդ հաշվետվությունները և կընտրվի որպես այս երկրի օրինական Իշխան։ Այդ մեծ խորհրդի ժամանակ նա իր տեղը կզբաղեցնի այն հազարավորների միասնական ձայների շարքում, ովքեր քահանայության իրավունքով կհավաքվեն այնտեղ։ Դա կնախորդի ամբարիշտների ոչնչացման մեծ օրվան և կլինի Հազարամյա Իշխանության նախապատրաստությունը» (The Progress of Man [1952], 481–82)։

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. Մակքոնկին ուսուցանել է.

Նկար
Երեց Բրյուս Ռ. Մակքոնկի

«Նա [Քրիստոսը] անձամբ կգա այդ ժամանակ ապրող իր մարգարեի և առաքյալների մոտ։ Նրանք, ովքեր Ադամի օրերից մինչև մեր օրերը, կրել են բանալիներ, իշխանություններ և լիազորություններ, նույնպես ներկա կլինեն։ Եվ ապա, ապրող Եկեղեցու բոլոր հավատարիմ անդամները և մահացած բոլոր տարիքի հավատարիմ սրբերը ներկա կլինեն։ Դա կլինի հավատարիմ սրբերի ամենամեծ հավաքույթը ը, որը երբևէ հավաքված կլինի Երկիր մոլորակի վրա։ Դա կլինի հաղորդության ժողով։ Դա կլինի բոլոր տարիքի հավատարիմների դատաստանի օրը։ Եվ դա տեղի կունենա Դեյվիս գավառում (Միսսուրի), մի վայրում, որը կոչվում է Ադամ-օնդի-Ահման» (The Millennial Messiah: The Second Coming of the Son of Man [1982], 578–79)։