Սեմինարիա
Դաս 10․ Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․55-65


Դաս 10

Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1.55-65

Նախաբան

Մարգարե Ջոզեֆ Սմիթը նկարագրել է մի քանի կարևոր իրադարձություններ, որոնք տեղի են ունեցել նրա հետ 17-22 տարեկան հասակում։ Այդ իրադարձություններն իրենց մեջ ներառում են իր ընտանիքին աջակցելու համար իր կատարած աշխատանքները, իր եղբայր Ալվինի մահը և իր ամուսնությունը Էմմա Հեյլի հետ։ Ջոզեֆը նաև գրել է, որ Մորոնի հրեշտակի տարիներ տևած ցուցումներից հետո, նրան տրվեց թիթեղները կրելու պատասխանատվությունը և նա սկսեց Մորմոնի Գրքի թարգմանությունը։ Մարտին Հարրիսը թիթեղներից արտատպված գրերը և դրանց թարգմանությունը ցույց է տալիս Նյու Յորքի գիտնականներին։ Այդ գիտնականները հաստատում են գրերի վավերականությունը և նրանց կատարած թարգմանության ճշգրտությունը։ Այնուամենայնիվ, մի գիտնական հերքում է այն պատմությունը, թե ինչպես է Ջոզեֆ Սմիթը ձեռք բերել թիթեղները, դրանով իսկ իրականացնելով Եսայիայի մարգարեությունը (տես Եսայիա 29․11–12 և 2 Նեփի 27․15–20

Ուսուցանման առաջարկներ

Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1.55-58

Ջոզեֆ Սմիթն աշխատանքի է վարձվում Ջոսիա Սթոուլի մոտ և ամուսնանում է Էմմա Հեյլի հետ։

Նշում․ Ջոզեֆ Սմիթ - Պատմության մեջ Մարգարեն հղում է անում Ջոսիա Սթոուլին։ Որոշ պատմական գրանցումներում Սթոուլը հանդես է գալիս նաև, որպես Սթոուել կամ մեկուրիշ տարբերակներով։

Հորդորեք ուսանողներին հիշել մի կարևոր իրադարձություն իրենց կյանքում, որը պատահել է վերջին հինգ տարիների ընթացքում։ Հարցրեք նրանց, թե ինչպես է այդ իրադարձությունը ազդել իրենց բնավորության և իրենց ապագայի վրա։ Այնուհետև հորդորեք դասարանին նշել որոշ կարևոր իրադարձություններ, որոնք նրանք ակնկալում են, որ տեղի կունենան իրենց կյանքում առաջիկա հինգ տարիների ընթացքում։ Բացատրեք, որ այսօրվա դասի ընթացքում նրանք կիմանան այն կարևոր իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունեցել Մարգարե Ջոզեֆ Սմիթի կյանքում հինգ տարվա շրջանակում։ Նշեք, որ Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․55–65-ի մեջ Ջոզեֆ Սմիթը եղել է 17-22 տարեկան, որը մոտ է սեմինարիայի ուսանողների տարիքին։

Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․55–58 հատվածները, ուշադրություն դարձնելով Ջոզեֆ Սմիթի կյանքում տեղի ունեցած կարևոր իրադարձություններին։

  • Ի՞նչ կարևոր իրադարձություններ տեղի ունեցան այդ ժամանակ Ջոզեֆ Սմիթի կյանքում։ (Ուսանողների պատասխանները կարող են լինել․ Ջոզեֆի եղբայր Ալվինը մահացավ, Ջոզեֆը աշխատանքի վարձվեց Ջոսիա Սթոուլի մոտ, Ջոզեֆն ամուսնացավ Էմմա Հեյլի հետ։)

Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1.59-62

Ջոզեֆը ստանում է թիթեղները և սկսում դրանց թարգմանությունը

Տնից մի իր բերեք (կամ դասարանում մի առարկա գտեք), որը ձեր կարծիքով մեծ արժեք է ներկայացնում և որին դուք խնամքով եք վերաբերվում։ Բացատրեք առարկայի կարևորությունը և այն, թե ինչու եք խնամքով վերաբերվում դրան։

  • Դուք երբևէ տեսե՞լ եք ինչ-որ մեկին, ով անփութության է հանձնել կամ հոգ չի տարել արժեքավոր ինչ-որ բանի մասին։ Ինչո՞ւ են որոշ մարդիկ անում դա։

Բացատրեք, որ Ջոզեֆ Սմիթին վստահված էր ինչ-որ շատ կարևոր բան։ Ուսանողներին հորդորեք մտածել, թե ինչ կարող են նրանք սովորել այդ օրինակից, երբ նրանք կարդան Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․59–62։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․59 հատվածը: Դասարանին հորդորեք հետևել նրան և բացահայտել այն կարևոր իրերը, որոնք Մորոնի հրեշտակը տվեց Ջոզեֆ Սմիթին։

  • Ի՞նչ իրեր Մորոնին վստահեց Ջոզեֆ Սմիթին։ (Ոսկե թիթեղները, Ուրիմն ու Թումիմը, և լանջապանակը։ Բացատրեք, որ Ուրիմն ու Թումիմը աստվածայնորեն պատրաստված գործիք էր, որն օգնում էր տեսանողին թարգմանության աշխատանքի և հայտնություն ստանալու հարցում։)

  • Ի՞նչ պատասխանատվություն Մորոնին տվեց Ջոզեֆ Սմիթին թիթեղների վերաբերյալ։ (Կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն «բոլոր ջանքերս գործադրեմ» արտահայտությունը։)

Հետևյալ նախադասությունը գրեք գրատախտակին․ Եթե մենք պատասխանատվություն ստանձնենք և պահպանենք այն, ինչ Տերը մեզ է տվել, Նա կ .

  • Ի՞նչ Տերը խոստացավ Ջոզեֆին, եթե նա պատասխանատու լինի թիթեղներն ապահով պահելու համար։

Հորդորեք ուսանողներին տարբերակներ առաջարկել գրատախտակին գրված նախադասությունն ավարտելու համար։ Հետևյալը տարբերակներից մեկն է․ Եթե մենք պատասխանատվություն ստանձնենք և պահպանենք այն, ինչ Տերը մեզ է տվել, Նա կընդլայնի իր պաշտպանությունն ու օգնությունը։

Որպեսզի օգնեք ուսանողներին Ջոզեֆի փորձառությունը նմանեցնել իրենց իրավիճակների հետ, տվեք հետևյալ հարցը․

  • Որո՞նք են սրբազան վստահության այն մի քանի օրինակները, որոնք Տերը տվել է մեզ։ (Պատասխանները կարող են ընդգրկել. վերաբերվելն ակնածանքով մեր մարմիններին, մկրտության և տաճարային ուխտերը, քահանայության իշխանությունը և պարտականությունները, Եկեղեցու կոչումները, մեր միտքն ու հոգին սնուցելու մեր պարտականությունը, մեր ընտանեկան պարտականությունները և հարաբերությունները և մեր վկայությունները։)

Հորդորեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․60 հատվածը: Դասարանին հորդորեք հետևել նրան և գտնել այն նախադասությունը, որը ցույց է տալիս, որ Տերը կատարեց Իր խոստումը, երբ Ջոզեֆը մնաց հավատարիմ իրեն տրված վստահությանը։ («Բայց Աստծո իմաստությամբ, դրանք իմ ձեռքում ապահով մնացին, մինչև որ ես դրանցով կատարեցի այն, ինչ պահանջվում էր իմ ձեռքից»:)

Որպեսզի ցույց տաք, թե ինչպես Տերն ընդլայնեց Իր պաշտպանությունը և օգնեց, երբ Ջոզեֆ Սմիթը ջանասիրաբար ձգտեց պահպանել թիթեղները, հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ հետևյալ պատմությունը։ Նախքան ուսանողի կարդալը բացատրեք, որ այն մի հատված է Ջոզեֆ Սմիթի մոր, Լյուսի Մաք Սմիթի պատմածից, որն այն մասին է, թե ինչ պատահեց կարճ ժամանակ անց, երբ Ջոզեֆ Սմիթը Կումորա բլրի վրա Մորոնիից ձեռք բերեց թիթեղները։ Նաև բացատրեք, որ երբ Ջոզեֆ Սմիթը Մորոնիից ստացավ թիթեղները, նա ի սկզբանե թաքցնում էր դրանք իր տնից 3 մղոն հեռավորության վրա գտնվող փտած կեչու փչակում։ Ջոզեֆ Սմիթի մայրը գրել է, թե ինչ պատահեց, երբ ավելի ուշ նա հանեց թիթեղներն իր թաքստոցից և բերեց այն տուն․

Նկար
Լյուսի Մակ Սմիթ

«Ջոզեֆը, գալով այնտեղ, վերցրեց դրանք իրենց սրբազան տեղից և, փաթաթելով իր հագուստի մեջ, դրեց իր թևի տակ և բռնեց տան ճանապարհը:

Ճնապարհի մի փոքր մասն անցնելու հետո նա մտածեց, որ ավելի ապահով կլիներ, որ դուրս գար ճանապարհից և անտառի միջով գնար: Ճանապարհից դուրս գալուց հետո որոշակի տարածություն անցնելով նա հասավ մի մեծ ոլորանի, և երբ նա փորձում էր ցատկել գերանի վրայով, մի տղամարդ հայտնվեց նրա հետևում և մի ծանր հարված հասցրեց նրան ատրճանակով: Ջոզեֆը շրջվեց և հարվածելով ցած գցեց նրան, ապա, հավաքելով իր ողջ ուժերը, առաջ վազեց: Անցնելով գրեթե կես մղոն, նա կրկին նույն ձևով հարձակման ենթարկվեց. նա էլ նույն ձևով ցած գցեց այս մարդուն, ինչպես նախորդին, և կրկին վազեց. և նախքան նա տուն կհասներ, երրորդ անգամ նրա վրա հարձակում գործեցին: Երրորդ անգամ պաշտպանվելու ժամանակ նա վնասել էր իր բթամատը, որը, սակայն, նա չէր նկատել, մինչև մոտեցել էր տանը, հենվել էր ցանկապատին, որ վերականգներ շնչառությունը: Ուշքի գալով նա կանգնում է և տուն գալիս։ Հոգնածությունից ու վախից նա դեռ չէր խոսում» (in Lucy Mack Smith, History of Joseph Smith by His Mother, ed. Preston Nibley [1958], 108)։

  • Ե՞րբ եք դուք (կամ ձեր ծանոթը) ստացել Տիրոջ պաշտպանությունն ու օգնությունը, երբ դուք ջանացել եք մնալ հավատարիմ Տիրոջ սրբազան վստահությանը։

Որպեսզի օգնեք ուսանողներին պահպանել Տիրոջ սրբազան վստահությունը, հանձնարարեք մի ուսանողի կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ Երեց Դ․ Թոդ Քրիստոֆերսոնի հետևյալ արտահայտությունը.

Նկար
Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոն

«Իմաստուն վարվեք այն ամենի հետ, ինչ Տերը տալիս է ձեզ: Դա վստահություն է:…

Դեպի անհոգություն թիավարելու փոխարեն, թող ձեր կյանքը լինի ճշգրիտ աճող հնազանդություն։ Ես հույսով եմ, որ դուք կմտածեք, կզգաք, կհագնվեք և կգործեք այն կերպով, որը ցույց կտա ակնածանք և հարգանք՝ սրբազան բաների, սրբազան վայրերի, սրբազան առիթների հանդեպ» (“A Sense of the Sacred” [Church Educational System fireside for young adults, Nov. 7, 2004], 9, 10; speeches.byu.edu

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․61–62 հատվածները: Դասարանին հորդորեք հետևել նրան և ուշադրություն դարձնել այն օրինակներին, թե ինչպես է Տերն օրհնել Ջոզեֆ և Էմմա Սմիթներին սրբազան բաների հանդեպ իրենց հավատարմության համար։

  • Այդ ժամանակ, ինչպե՞ս է Տերն օրհնել Մարգարեին և իր կնոջը։ (Օգնեք ուսանողներին հասկանալ, որ Տերը Մարտին Հարրիսի միջոցով օգնել է Ջոզեֆին իրագործել Իր կամքը։)

Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.63-65

Մարտին Հարրիսը թիթեղներից արտատպված գրերը ցույց է տալիս Նյու Յորքի գիտնականներին

Հնարավորության դեպքում ուսանողներին ցուցադրեք ուղեկցող նկարը, որտեղ պատկերված է ոսկե թիթեղների վրա գրված տառերի օրինակները։ 1828թ-ին Ջոզեֆ Սմիթը այդ տառերից մի քանիսն արտատպում է թղթի վրա։ Մարտին Հարրիսը խնդրում է թիթեղներից արտատպված գրերը ցույց տալ Նյու Յորքի գիտնականներին, ովքեր ունեին գիտելիք հնագույն լեզուների և քաղաքակրթությունների վերաբերյալ։ (Նկարը ցուցադրելուց նշեք, որ այդ գրերի մի քանի օրինակներ են ստեղծվել։ Հայտնի չէ, թե արդյոք դա ճշգրիտ պատճենն էր այն գրերի, որոնք Մարտին Հարրիսը ցույց էր տվել գիտնականներին:)

Նկար
թիթեղների գրերը

Գրեք հետևյալը՝ Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․63–65 և Եսայիա 29․10–12 գրատախտակի վրա։ Բացատրեք, որ Ջոզեֆ Սմիթ - Պատմության այդ հղումները մեկնաբանում են Մարտին Հարրիսի հանդիպումը այդ գիտնականների հետ։ Եսայիայի հղումն իր մեջ ներառում է մի մարգարեություն վերջին օրերի վերաբերյալ։ Ուսանողներին հանձնարարեք աշխատել զույգերով և հերթով միմյանց բարձրաձայն կարդան այդ հատվածները։ Հանձնարարեք նրանց առաջինը կարդալ Ջոզեֆ Սմիթ - Պատմություն հատվածը։ Կարող եք առաջարկել, որ նրանք կարդան Եսայիա 29 բաժնի վերնագիրը, նախքան նրանք կկարդան այդ բաժնի հատվածները։ Երբ նրանք կարդան Եսայիա 29-ի հատվածները, նրանց ուշադրությունը հրավիրեք Մարտին Հարրիսի պատմության հետ նմանաություններին։ Այն բանից հետո, երբ ուսանողներն կարդան և քննարկեն այդ երկու հղումները, տվեք հետևյալ հարցերը:

  • Ի՞նչ ճշմարտություններ են այդ հատվածներն ուսուցանում մեզ Տիրոջ կանխագիտության և Նրա ծառաների մարգարեությունների վերաբերյալ։ (Կարող եք նշել, որ երբ Մարտին Հարրիսը ցույց տվեց թիթեղների գրերը Նյու Յորքի գիտնականներին, նա իրականացրեց Եսայի 29․11–12-ում գրված մարգարեությունը)։

Չնայած ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, նրանք պետք է արտահայտեն հետևյալ ճշմարտությունը․ Տիրոջ ծառաների մարգարեությունները կիրականան։ Կարող եք հետևյալ ճշմարտությունը գրել գրատախտակին։ Կարող եք նաև առաջարկել, որ ուսանողներն իրենց սուրբ գրություններում Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․65-ի կողքին գրեն դա։ Ուսանողներին հանձնարարեք մտածել սուրբ գրությունների սերտման հատվածների վերաբերյալ, որոնք ուսուցանում են այդ ճշմարտությունը (օրինակ, տես ՎևՈւ 1․37–38 և Ամովս 3․7)։ Կարող եք նաև առաջարկել, որ նրանք գրեն այդ հղումները Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․65-ի կողքին։

  • Ինչպե՞ս է աստվածային խոստումների կամ մարգարեական հայտարարությունների իրականացումն ամրապնդում ձեր հավատքը։

Հանձնարարեք ուսանողներին իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կամ դասարանային նոթատետրերում գրի առնել որոշ նախադասություններ, որոնք ամփոփում են, թե ինչ նրանք սովորեցին այսօր և ինչու էր դա կարևոր։ Որպեսզի հնարավորություն տաք ուսանողներին մեկնաբանել և վկայել այն ճշմարտությունները, որոնք նրանք սովորեցին, նրանցից մի քանիսին հորդորեք դասարանի հետ կիսվել իրենց գրածներով։

Բացատրական և պատմական տեղեկություն

Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.56: Ալվին Սմիթի վերջին խորհուրդը Ջոզեֆ Սմիթին

Լյուսի Մաք Սմիթն ասել է, որ նախքան Ալվինի մահը, նա հետևյալ խոսքերն ասեց իր փոքր եղբայր Ջոզեֆին․

«Ես ուզում եմ, որ դու լավ տղա լինես և անես այն ամենն, ինչը քո ուժերի մեջ է, որպեսզի ձեռք բերես գրառումը։ Հրահանգներ ստանալիս և քեզ տրված յուրաքանչյուր պատվիրանը պահելիս եղիր հավատարիմ։ Քո եղբայր Ալվինը պետք է լքի քեզ, սակայն հիշիր նրա սահմանած օրինակը, և օրինակ ծառայի քեզանից փոքր երեխաների համար և հայրիկի ու մայրիկի նկատմաբ բարությամբ լցվի» (Lucy Mack Smith, History of Joseph Smith by His Mother, ed. Preston Nibley [1958], 87)։

Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.56: «Այստեղից էլ տարածվել է այն պատմությունը, թե ես գանձ որոնող եմ եղել»

Վերականգնման առաջին իսկ օրերից քննադատները խարազանում էին Ջոզեֆ Սմիթի անձը, քանի որ երիտասարդ ժամանակ նա աշխատում էր, որպես գանձ փորող։ Քննադատները նրա ջանքերը պիտակավորել էին որպես «գանձ որոնող» կամ «գանձ փնտրող», որով փորձում էին արատավորել նրա անունը։ Ջոզեֆ Սմիթը մեծացել է այն ժամանակներում և մշակույթում, որտեղ գանձերի որոնումը կամ թաղված ոսկու և արծաթի որոնումը սովորական և ընդունված բան էր։ Իր պատմության մեջ Ջոզեֆ Սմիթը մեկնաբանում է, որ ինքն ու իր ընտանիքը վարձվել էին արծաթ փորելու համար (տես Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․56

Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.59-62: Թարգանվել է Աստծո պարգևով և զորությամբ

Ոմանք հարցնում են․ Արդյո՞ք մենք ունենք մանրամասներ, թե ինչպես է Մորմոնի Գիրքը թարգմանվել։ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Ա. Մաքսվելը հետևյալ պատասխանն է տվել․

Նկար
Երեց Նիլ Ա. Մաքսվել

«Շատերը, ովքեր կարդացել են Մորմոնի Գիրքը հասկանալիորեն ցանկանում են իմանալ ավելին դրա ի հայտ գալու մասին, ներառյալ թարգմանության իրական գործընթացի մասին: Նույն ցանկությունը ուներ ազնիվ ու հավատարիմ Հայրում Սմիթը: Ցանկանալով իմանալ դա, Մարգարե Ջոզեֆն ասում է Հայրումին, որ «աշխարհին նախատեսված չի եղել պատմել Մորմոնի Գրքի ի հայտ գալու բոլոր առանձնահատկությունները և որ նպատակահարմար չի եղել այդ բաներն ասել» (Եկեղեցու պատմությունը 1․220)։ Այսպիսով, այն, ինչ մենք իրականում գիտենք Մորմոնի Գրքի ի հայտ գալու մասին բավարար է, բայց ոչ համապարփակ:

Ինչպիսին էլ որ լինեին գործընթացի մանրամասները, այն պահանջում էր Ջոզեֆի լարված, անձնական ջանքերը հայտնության միջոցների օգնության հետ համատեղ: Գործընթացը կարող էր փոփոխվել Ջոզեֆի ունակությունների աճի հետ մեկտեղ, Ուրիմն ու Թումիմ օգտագործելու հետ կապված, հավանաբար ավելի քիչ ապավինելով այդ միջոցներին Մարգարեի թարգմանչական հետագա աշխատանքի ընթացքում: Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Օրսոն Փրատի խոսքերով, Ջոզեֆ Սմիթն ասել է իրեն, որ նա օգտագործում էր Ուրիմն ու Թումիմը, երբ անփորձ էր թարգմանության մեջ, բայց հետագայում նա դրանց կարիքը չուներ, և այդպես Ջոզեֆը թարգմանեց Աստվածաշնչի բազմաթիվ հատվածներ (տես Latter-day Saints’ Millennial Star, 11 Aug. 1874, 498–99)։

Ինչո՞ւ մենք չունենք ավելի շատ բացահայտումներ Մորմոնի Գրքի թարգմանության գործընթացի վերաբերյալ։ Հավանաբար ողջ գործընթացը չի բացահայտվել, քանի որ մենք պատրաստ չենք ընդունել այն, նույնիսկ, եթե այն տրվեր։ Հավանաբար նաև նրա համար, որ Տերը ցանկացել է թողնել Մորմոնի Գիրքը հավատի հարթակում, չնայած նրան, որ այն ներծծված է ներքին վկայությամբ։ Ի վերջո, Քրիստոսը ցուցում է տվել Մորմոնին, ով Նեփիացիների մեջ կարդում էր Փրկչի ուսմունքները, որպեսզի նա չգրի դրանք թիթեղների վրա, քանի որ «Ես կփորձեմ իմ ժողովրդի հավատքը» (3 Նեփի 26․11)։ Հավանաբար թարգմանության մանրամասները պահվել են նաև այն պատճառով, որ նախատեսված էր, որպեսզի մենք ընկղմվեինք գրքի էության մեջ, այլ ոչ թե չափից դուրս մտահոգվեինք այն ստանալու գործընթացով (“By the Gift and Power of God,” Ensign, Jan. 1997, 39, 41)։

Չնայած նրան, որ մենք չգիտենք Մորմոնի Գրքի թարգմանության բոլոր մանրամասները, մենք անշուշտ գիտենք, որ այն թարգմանվել է «Աստծո պարգևով ու զորությամբ» (ՎևՈւ 135․3) և որ թարգմանած մասը ճշմարիտ է (տես ՎևՈՒ 17․6

Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.59-62: «Ուրիմի ու Թումիմի միջոցով թարգմանեցի դրանցից մի քանիսը»

Ուրիմն ու Թումիմը «գործիքներ [են], որոնք պատրաստվել են Աստծո կողմից՝ հայտնություն ստանալիս և լեզուներ թարգմանելիս մարդուն օգնելու համար» (Սուրբ գրքերի ուղեցույց, «Ուրիմ ու Թումիմ»)։ Ջոզեֆ Սմիթն օգտագործում էր Ուրիմն ու Թումիմը, որոնք օգնում էին Մորմոնի Գրքի թարգմանության գործում։ Բացի Ուրիմից ու Թումիմից, մարգարեն թարգմանության գործընթացում օգտվում էր նաև տեսանողի քարից։

Երեց Նիլ Ա. Մաքսվելը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, ասաց հետևյալը թարգմանության գործընթացի վերաբերյալ, և թե ինչպես էր Ջոզեֆ Սմիթն օգտագործում Ուրիմն ու Թումիմը և տեսանողի քարը.

Նկար
Երեց Նիլ Ա. Մաքսվել

Մարգարե Ջոզեֆը միայն ինքը գիտեր լիարժեք գործընթացը և նա դիտավորյալ դժկամորեն էր նկարագրում մանրամասները: Մենք նկատի ենք առնում Դեյվիդ Ուիթմերի, Ջոզեֆ Նայթի և Մարտին Հարիսի խոսքերը, ովքեր դիտորդներ էին, ոչ թարգմանիչներ: Դեյվիդ Ուիթմերը նշեց, որ երբ Մարգարեն օգտագործում էր աստվածային միջոցները, որոնք տրվել էին նրան օգնելու համար, հայտնվում էին հիերոգլիֆները և նաև անգլերեն լեզվով թարգմանությունը … պայծառ լուսաշող տառերով»: Ապա Ջոզեֆն այդ բառերը կկարդար Օլիվերին (մեջբերում՝ James H. Hart, “About the Book of Mormon,” Deseret Evening News, 25 Mar. 1884, 2)։ Մարտին Հարրիսը գրել է տեսանող քարի մասին․ «Նախադասությունները կերևային և Մարգարեն կկարդար դրանք, իսկ Մարտինը կգրեր դրանք» (մեջբերում՝ Edward Stevenson, “One of the Three Witnesses: Incidents in the Life of Martin Harris,” Latter-day Saints’ Millennial Star, 6 Feb. 1882, 86–87)։ Ջոզեֆ Նայթը նմանատիպ դիտարկումներ է արել (տես՝ Dean Jessee, “Joseph Knight’s Recollection of Early Mormon History,” BYU Studies 17 [Autumn 1976]: 35)։

Օլիվեր Քաուդերին, ասում են, վկայել է դատարանում, որ Ուրիմն ու Թումիմը հնարավորություն էին տալիս Ջոզեֆին «կարդալ վերափոխված եգիպտերեն տառերը անգլերեն, որոնք փորագրված էին թիթեղների վրա (“Mormonites,” Evangelical Magazine and Gospel Advocate, 9 Apr. 1831)։ Եթե այդ տեղեկությունները ճիշտ են, դրանք ենթադրում են մի գործընթաց, որը բնորոշ է Աստծո կողմից Ջոզեֆին «թարգմանելու համար տեսողություն և զորություն տալուն» (ՎևՈւ 3.12):

Եթե այդ աստվածային գործիքների միջոցով Մարգարեն տեսնում էր հնագույն խոսքերը, որոնք հայտնվում էին անգլերեն, և ապա թելադրվում, պարտադիր չէր, որ նա անընդհատ մանրամասն ուսումնասիրեր թիթեղների վրայի նիշերը, որը՝ ժամանակակից մեկնաբանություն ապահովելու համար հնագույն տեքստի անընդհատ խորհելու թարգմանչական սովորական գործընթաց էր։

Հայտնության գործընթացը ակնհայտորեն չէր պահանջում Մարգարեից դառնալ հնադարյան լեզվի գիտակ:…

Ինչպիսին էլ որ լինեին գործընթացի մանրամասները, այն պահանջում էր Ջոզեֆի լարված, անձնական ջանքերը հայտնության միջոցների օգնության հետ համատեղ: Գործընթացը կարող էր փոփոխվել Ջոզեֆի ունակությունների աճի հետ մեկտեղ, Ուրիմն ու Թումիմ օգտագործելու հետ կապված, հավանաբար ավելի քիչ ապավինելով այդ միջոցներին Մարգարեի թարգմանչական հետագա աշխատանքի ընթացքում: Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Օրսոն Փրատի խոսքերով, Ջոզեֆ Սմիթն ասել է իրեն, որ նա օգտագործում էր Ուրիմն ու Թումիմը, երբ անփորձ էր թարգմանության մեջ, բայց հետագայում նա դրանց կարիքը չուներ, և այդպես Ջոզեֆը թարգմանեց Աստվածաշնչի բազմաթիվ հատվածներ (տես Latter-day Saints’ Millennial Star, 11 Aug. 1874, 498–99)» (“By the Gift and Power of God,” Ensign, Jan. 1997, 39)։

Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.63-65։ Ովքե՞ր էին այն գիտնականները, որոնց Մարտին Հարրիսն այցելեց։

Մարտին Հարրիսն այցելեց առնվազն երեք հոգու, ովքեր լեզվագետների հեղինակություն ունեին։ Նյու Յորքում, Ալբանի, նա զրուցեց Լյուտեր Բրադիշի՝ մի դիվանագետի, պետական գործչի, համաշխարհային ճանապարհորդի և լեզուներ ուսումնասիրող ուսանողի հետ։ Նյու Յորք Սիթիում նա այցելեց Դր․ Սեմյուել Միտչելին, ով Ռուտջերս Բժշկական Քոլեջի փոխնախագահն էր։ Նա նաև այցելեց մի մարդու, ով գիտեր բաբելոնյան և եբրայերեն լեզուները։ Դա Նյու Յորք Սիթիի, Կոլումբիա Քոլեջի Պրոֆեսոր Չարլզ Էնթոնն էր, ով իր օրերի դասականների առաջատար գիտնականներից մեկն էր։ Մարտին Հարրիսի այցի ժամանակ Չարլզ Էնթոնը հունարենի ու լատիներենի պաշտոնակից պրոֆեսորի էր։ Նա գիտեր ֆրանսերեն, գերմաներեն, հունարեն, լատիներեն և ինչպես իր գրադարանի գրքերն էին վկայում, նա ծանոթ էր եգիպտական լեզվի վերջին հայտնագործություններին, այդ թվում՝ Չամպոլիոնի վաղ աշխատություններին։