Սեմինարիա
Դաս 130․ Նավուի հիմնադրումը


Դաս 130

Նավուի հիմնադրումը

Նախաբան

Երբ Սրբերին արտաքսեցին Միսսուրիից, նրանք Միսիսիպի գետի երկայնքով ձգվող ճահճային տարածքում կառուցեցին գեղեցիկ մի վայր` Նավու Քաղաքը։ 1839-1846 թվականներին Նավու քաղաքը (Իլինոյս) դարձավ Եկեղեցու գլխավոր վարչությունը։ Սփոփող Միությունը ստեղծվեց այնտեղ և Նավուի գլխավոր վարչությունից միսիոներական աշխատանքը տարածվեց երկրի հեռավոր վայրեր։

Նշում․ Այս դասը հնարավորություն է ընձեռում երկու ուսանողների ուսուցանել դասը։ Այս դասից մի քանի օր առաջ ընտրեք երկու ուսանողների և նրանց տվեք հատկացված հատվածների պատճեները, որպեսզի նրանք ժամանակ ունենան պատրաստվելու համար։

Ուսուցման առաջարկներ

Սրբերը կառուցում են Նավու քաղաքը

Նկար
քարտեզ, Միսսուրի և Իլինոյս

Հիշեցրեք ուսանողներին, որ Սրբերը Միսսուրիից արտաքսվեցին 1838-39 թվականների ձմռանը, երբ Ջոզեֆ Սմիթը բանտարկված էր Լիբերթիի բանտում։

  • Ձեր կարծիքով, ինչպե՞ս էին սրբերն իրենց զգում, երբ նրանք արտաքսվեցին Միսսուրիից։ (Պատասխանները կարող են ներառել , որ Սրբերը ցանկանում էին իմանալ, թե իրենք ո՞ւր պիտի գնային։)

Բացատրեք, որ Միսսուրիից արտաքսվելուց հետո Սրբերն ապաստան գտան Քուինսիում (Իլինոյս) և այլ փոքր համայնքներում։ Խնդրեք ուսանողներին սուրբ գրությունների Եկեղեցու պատմության բաժնի, Քարտեզ 6-ում գտնել Քուինսին («Եկեղեցու շարժը դեպի արևմուտք»)։ 1839 թվականի ապրիլի 5-ին Ջոզեֆ Սմիթը և նրա բանտարկյալ ընկերներն իմացան, որ իրենց պետք է տեղափոխեին մեկ այլ վայր։ Նոր վայր տեղափոխվելու ընթացքում նրանց պահակները թույլ տվեցին նրանց փախչել՝ հասկանալով, որ այլևս անարդար կլիներ նրանց երկար պահելը։ Մեկ շաբաթ անց Ջոզեֆ Սմիթը Քուինսիում միացավ իր ընտանիքին։ Ջոզեֆ Սմիթի առաջնորդությամբ Եկեղեցին հող գնեց Քուինսիից հյուսիս գտնվող Միսիսիպի գետի երկու կողմերում։ Գետի արևմտյան կողմում գտնվում էր Այովայի Տարածքի մի մասը, իսկ արևելյան կողմում գտնվում էր Իլինոյս նահանգը։ Սրբերը հաստատեցին Եկեղեցու նոր գլխավոր վարչությունը Իլինոյսի կողմում` մի վայրում, որը կոչվում էր Կոմերս, և որը նրանք անվանափոխեցին Նավու։

Հրավիրեք առաջին ուսուցիչ ուսանողին առաջ գալ և դասարանին ուսուցանել Նավուի հիմնադրումը։

Ուսուցիչ ուսանող 1․ Սրբերը Իլինոյսի Կոմերս գյուղը վերափոխում են Նավուի՝ գեղեցիկ մի վայրի

Հետևյալ հարցը գրեք գրատախտակին․ Որո՞նք են ներկայումս ձեր կյանքի այն հանգամանքները, որոնք դժվար կամ տհաճ են։ Ուսանողներին ժամանակ տվեք խորհելու այդ հարցի մասին։

Հրավիրեք ուսանողներին փնտրել գաղափարներ , թե նրանք ինչպես կարող են առնչվել դժվար կամ տհաճ իրավիճակների հետ, երբ նրանք սովորեն այն Սրբերի մասին, ովքեր հիմնադրեցին Նավուն։

Բացատրեք, որ Եկեղեցու անդամները փոխեցին Կոմերս փոքր բնակավայրի անունը Նավուի, որը եբրայերեն նշանակում է գեղեցիկ։

Հանձնարարեք ուսանողներից մեկին կարդալ այն տարածքի նկարագրությունը, որտեղ Սրբերն առաջին անգամ ժամանեցին 1839 թվականին։ Դասարանին խնդրեք լսել և մտածել, թե ինչպիսին կլիներ նրանց արձագանքը տարածքի վերաբերյալ։

Երբ Սրբերը ժամանեցին այն տարածքը, որը նրանք պետք է կոչեին Նավու, հողի մեծ մասը ճահիճ էր, որտեղ վխտում էին մոծակները։ Մոծակները հանդիսանում էին մալարիայի տարածողներ, որն առաջացնում էր ծանր տենդ ու սարսուռ և կարող էր հանգեցնել մահվան։ Սրբերից շատերը վարակվեցին և հիվանդացան։ Տուժածներից մի քանիսն այնքան թույլ էին, որ կարող էին միայն սողալ շուրջբոլորը՝ փորձելով օգնել միմյանց, իսկ մի քանիսը մահացան։ (Sես Church History in the Fulness of Times Student Manual, 2nd ed. [Church Educational System manual, 2003], 217–18։)

  • Արդյո՞ք դուք այդ վայրը կկոչեիք գեղեցիկ վայր։ Ձեր կարծիքով, ինչո՞ւ Մարգարե Ջոզեֆ Սմիթը ցանկացավ ճահճոտ այդ վայրը կոչել գեղեցիկ վայր։

Հանձնարարեք որևէ ուսանողի կարդալ հետևյալ պարբերությունները, որոնք բացատրում են, թե ինչպես Սրբերն արձագանքեցին այն դժվարություններին, որոնց նրանք հանդիպեցին այնտեղ, որը պետք էր լիներ նրանց նոր տունը։

Ջոզեֆ Սմիթը նույնպես վարակվեց մալարիայով, բայց հիվանդանալուց մի քանի օր հետո 1839 թվականի հուլիսի 22-ին ոտքի ելավ և լցվեց Աստծո Հոգով։ Նա օրհնեց իր տան մոտ գտնվող բազմաթիվ հիվանդների։ Մի անգամ Ջոզեֆը մոտեցավ մի վրանի, որը պատկանում էր Հենրի Գ․ Շերվուդ անունով Եկեղեցու անդամին, ով մահամերձ էր։ Երբ Մարգարեն պատվիրեց նրան ոտքի կանգնել և դուրս գալ վրանից, Եղբայր Շերվուդը հնազանդվեց և բուժվեց։

Ջոզեֆն անցավ գետի Այովայի տարածքի կողմը և շարունակեց օրհնել հիվանդներին։ Երբ Ջոզեֆը պատրաստվում էր վերադառնալ Իլինոյսի կողմը, մի մարդ, ով Եկեղեցու անդամ չէր, հարցրեց Մարգարեին, թե արդյոք նա կգար և կօրհներ իր երկվորյակ երեխաներին, ովքեր գտնվում էին շուրջ երկու մղոն այն կողմ։ «Ջոզեֆն ասաց, որ նա չէր կարող գնալ, բայց Վիլֆորդ Վուդրուֆին մի կարմիր մետաքսե թաշկինակ տվեց և ասաց, որ վերջինս սպասավորեր նրանց՝ խոստանալով, որ երբ սրբի նրանց դեմքը դրանով, նրանք կբուժվեն» (Church History in the Fulness of Times, 219)։ Վիլֆորդը հետևեց նրա ցուցումին և երեխաները բուժվեցին։ Վիլֆորդն այդ օրը կոչեց «Աստծո զորության օր» (Wilford Woodruff Journals, July 22, 1839, quoted in Church History in the Fulness of Times, 218)։

Չնայած այդ օրվա հավատքին և զորությանը, հիվանդությունը հաջորդ մի քանի ամիսների ընթացքում շարունակեց տարածվել Սրբերի մեջ։ Սակայն նրանք շարունակեցին հոգ տանել միմյանց մասին և աշխատեցին կառուցել իրենց նոր տունը։ Նրանք ջուրը ցամաքեցնելու համար առվակներ փորեցին ճահճուտներից դեպի գետը, որը հողն ավելի օգտավետ դարձրեց և մոծակների խնդիրը նվազեցրեց։ Ի վերջո, նրանք շատ տներ և այլ կառույցներ կառուցեցին, ներառյալ ՝ Նավուի Տաճարը, որը որոշ մարդկանց կողմից համարվում էր երկրի ամենահիասքանչ կառույցներից մեկը։

  • Ինչպե՞ս 1839 թվականին հուլիսի 22-ի «Աստծո զորության օրը» օգնեց ձեզ ավելի մեծ հավատ ձեռք բերել Տիրոջ հանդեպ։

  • Ինչպե՞ս Սրբերը Նավուն վերածեցին մի գեղեցիկ վայրի։

  • Ի՞նչ կարող ենք սովորել նրանց օրինակից:

Երբ ուսանողները քննարկեն Նավուն կառուցելու Սրբերի աշխատասիրության օրինակը, տվեք հետևյալ հարցը․

  • Ի՞նչ կարող է պատահել, երբ մենք ձգտում ենք բարելավել մեզ շրջապատող պայմանները։

Ուսանողների պատասխաններից հետո հետևյալ սկզբունքը գրեք գրատախտակին. Երբ մենք ձգտում ենք բարելավել մեզ շրջապատող պայմանները, մենք բարելավում ենք նաև ինքներս մեզ։ Հրավիրեք ուսանողներին կիսվել այնպիսի փորձառություններով, որոնք արտահայտում են այդ սկզբունքը։ Կարող եք կիսվել նաև փորձառությամբ և այս սկզբունքի վերաբերյալ վկայությամբ։ Խնդրեք դասարանին մեր օրերում փնտրել այնպիսի հնարավորություններ, որոնք կբարելավեն իրենց շրջապատի պայմանները։

Ուսուցիչ ուսանող 2․ Սփոփող Միության հիմնադրումը

Նշում․ Դասից առաջ Սփոփող Միության մի անդամի խնդրեք (ինչպես օրինակ ընտանիքի անդամին կամ ընկերոջը)պատմել այն ուղիների մասին, որով Սփոփող Միությունը հնարավորություններ է տվել իրեն մասնակցելու Տիրոջ աշխատանքին և օրհնել իր կյանքը։ Գրի առեք այն, ինչ սովորեցիք նրանից։

Խնդրեք ուսանողներին մտածել սուրբ գրություններից մի կնոջ մասին, ով իրենց հիացնում է։ Հրավիրեք նրանց պատմել իրենց ընկերոջն այդ կնոջ մասին և ասել, թե ինչու են հիանում նրանով։ Երբ յուրաքանչյուր զույգը ժամանակ ունենա քննարկման համար, բացատրեք, որ Նավուի կանայք մեծ ուժ են եղել Տիրոջ աշխատանքն առաջ տանելու գործում։

Բացատրեք, որ 1842 թվականին մի քանի կանայք Նավու քաղաքում հավաքվեցին, որպեսզի քննարկեն, թե ինչպես կարող են աջակցել Նավուի Տաճարի կառուցմանը։ Նրանք կազմավորեցին մի միություն և իրենց աշխատանքը կառավարելու համար գրեցին սահմանադրություն և կանոնադրություն։ Նրանք այդ սահմանադրությունն ու կանոնադրությունը ներկայացրին Մարգարե Ջոզեֆ Սմիթին, ով ասաց, որ նրանք «լավագույնն են, որոնց նա երբևէ տեսել էր»։ Բայց հետո Մարգարեն ասաց նրանց, որ Աստված «ավելի լավ բան ուներ նրանց համար, քան գրված սահմանադրությունը»։ Նա հրավիրեց կանանց հավաքվել հաջորդ շաբաթ , երբ ինքը «քահանայության օրինակով կկազմակերպի կանանց` քահանայության ներքո» (Sarah M. Kimball, “Auto-biography,” Woman’s Exponent, Sept. 1, 1883, 51; quoted in Daughters in My Kingdom: The History and Work of Relief Society [2011], 12)։ Այդ կազմակերպությունը Սփոփող Միությունն էր։

Էմմա Սմիթը կանչվեց որպես Սփոփող Միության առաջին գերագույն նախագահ։ Էլիզա Ռ. Սնոուն, ով Նավուի Սփոփող Միության քարտուղարն էր, իսկ ավելի ուշ Սփոփող Միության երկրորդ գերագույն նախագահը, ուսուցանել է․ «Չնայած [Սփոփող Միություն] անունը կարող է ժամանակակից լինել, կազմակերպությունը հին ծագում ունի: [Մարգարե Ջոզեֆ Սմիթը] մեզ ասաց, որ այդ նույն կազմակերպությունը գոյություն է ունեցել հնագույն եկեղեցում» (“Female Relief Society,” Deseret News, Apr. 22, 1868, 1; տես նաև Daughters in My Kingdom, 7

  • Սփոփող Միության մասին ի՞նչ կարող ենք իմանալ Էլիզա Ռ. Սնոուի հայտարարությունից: (Երբ ուսանողները պատասխանեն, գրեք հետևյալ ճշմարտությունը գրատախտակին. Սփոփող Միությունը Հիսուս Քրիստոսի Եկեղեցու Վերականգնման ոգեշնչված մասն է։)

  • Ձեր կարծիքով, մեզ համար ինչո՞ւ է կարևոր հասկանալ այդ ճշմարտությունը։

Հանձնարարեք որևէ ուսանողի կարդալ Սփոփող Միության նպատակներին վերաբերող հետևյալ հայտարարությունը․

«Սփոփող Միությունը հիմնվել է օգնելու նախապատրաստել Աստծո քույրերին հավերժական կյանքի օրհնությունների համար: Սփոփող Միության նպատակներն են. ուժեղացնել հավատը և անձնական արդարակեցությունը, ամրացնել ընտանիքները և տները, սփոփել` փնտրելով և օգնելով կարիքավորներին» (Իմ Արքայության դուստրերըxi):

Դասարանին պատմեք Սփոփող Միության անդամի հետ ունեցած ձեր խոսակցության մասին, այդ թվում՝ նրանից սովորած ձեր մտքերը։ Ավարտեք՝ բերելով ձեր վկայությունը գրատախտակին գրված սկզբունքի վերաբերյալ։

Միսիոներական աշխատանքը տարածվում է երկրի վրա

Շնորհակալություն հայտնեք դասավանդող ուսանողին։ Որպեսզի նախապատրաստեք ուսանողներին սովորել Եկեղեցու աճի մասին Նավուի ժամանակաշրջանում, տվեք հետևյալ հարցերը․

  • Որո՞նք են այն առարկաները, որոնք կարող են մարել կրակը։

  • Որո՞նք են այն առարկաները, որոնք կարող են թեժացնել կրակը։

  • Ջոզեֆ Սմիթն Աստծո գործը համեմատում է կրակի հետ։ Ձեր կարծիքով, Միսսուրիում կրած Սրբերի հալածանքները նման են այն ջրի՞ն, որը մարում է Աստծո գործը, թե՞ նման են այն վառելիքին, որը թեժացնում է կրակը։ Ինչո՞ւ:

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մարգարե Ջոզեֆ Սմիթի հետևյալ հայտարարությունը, որը 1842 թվականի մարտի 1-ին նա գրել մի նամակում, որն ուղղված էր մի թերթի խմբագրի` Ջոն Ուենթվորթին։

Նկար
Մարգարե Ջոզեֆ Սմիթ

«Հալածանքը չի դադարեցրել ճշմարտության առաջընթացը, այլ միայն յուղ է ավելացրել կրակին:…

«…Ճշմարտության չափանիշն արդեն ստեղծված է. ոչ մի անսուրբ ձեռք չի կարող կանգնեցնել այս աշխատանքը: Հալածանքները կարող են մոլեգնել, ամբոխները կարող են համախմբվել, բանակները կարող են հավաքվել, աղետները կարող են կործանել, բայց Աստծո ճշմարտությունը առաջ կընթանա համարձակ, ազնվորեն և անկախ ձևով, մինչև թափանցի ամեն մի մայրցամաք, այցելի ամեն աշխարհագրական գոտի, ծածկի ամեն մի երկիր և հասնի ամեն ականջի, մինչև որ Աստծո նպատակներն իրականանան և Մեծ Եհովան ասի, որ աշխատանքն արված է» (in History of the Church, [4], 540):

  • Ի՞նչ ենք սովորում այդ հայտարարությունից։ (Ուսանողները կարող են գտնել տարբեր ճշմարտություններ, սակայն շեշտեք հետևյալը. Ոչինչ չի կանգնեցնի Տիրոջ աշխատանքը ողջ երկրի վրա:) Այդ ճշմարտությունը գրեք գրատախտակին։)

Բացատրեք, որ երբ Ջոզեֆ Սմիթը գրի առավ այդ մարգարեությունը, Տերը սկսել էր կանչել միսիոներներին՝ քարոզելու ավետարանը տարբեր երկրներում։ Դրա արդյունքում հազարավոր մարդիկ, հիմնականում Մեծ Բրիտանիայում, մկրտվեցին։ Նոր անդամները մեծ ուժ դարձան Եկեղեցու համար, իսկ շատերը ճամփորդեցին, որպեսզի միանային Նավուի Սրբերին։

Գրատախտակին գրված ճշմարտությունը առարկայական դարձնելու համար հրավիրեք չորս կամավորների մասնակցել դերախաղին, որտեղ 1840 թվականին Վիլֆորդ Վուդրուֆը Հերդֆորշիրում (Անգլիա) ավետարանը քարոզելիս ունեցավ հետևյալ փորձառությունը։ Կամավորներին հանձնարարեք հետևյալ դերերը՝ Վիլֆորդ Վուդրուֆ, հոգևորական, ոստիկանության սպա, հեղինակ։ Յուրաքանչյուր կամավորի տրամադրեք հետևյալ ձեռագրի մեկական օրինակ դերախաղի մեջ օգտագործելու համար։

Վիլֆորդ Վուդրուֆ (խոսում է ինքն իր հետ)․Այ քեզ բան։ Դա երկրորդ քարոզն էր, որն այսօր կարդացի։ Այս երեկոյի հավաքից հետո ենթադրում եմ, որ մոտ հազար հոգի կլսի Տիրոջ այսօրվա ուղերձը։

Հոգևորական (կանգնելով սենյակի մյուս կողմում` խոսում է ոստիկանության սպայի հետ)․Պարոն ոստիկան, այս մորմոն քարոզչին պետք է կանգնեցնել։ Այսօրվա իմ ծխական համայնքում միայն տասնհինգ մարդ էր ներկա։ Տասնհինգ։ Ենթադրում եմ, որ մյուսները գնացել են լսելու նրա քարոզներից մեկը։ Ես չեմ կարող թույլ տալ, որ իմ ծխական համայնքը փոքրանա, իսկ այս մորմոնին լսողներն ավելանան։ Ցանկանում եմ, որ դուք ձերբակալեք նրան և կանգնեցնեք նրա գործունեությունը։

Կոնստաբլ․ Կանեմ, ինչ կարող եմ։

Հեղինակ․Երբ Երեց Վուդրուֆը կանգնեց, որ ելույթ ունենար այդ երեկո, ոստիկանության սպան մոտեցավ դռանը։

Ոստիկանության սպա (այժմ խոսում է Վիլֆորդ Վուդրուֆի հետ)․Ներողություն եմ խնդրում, պարոն։ Ես ոստիկանության սպա եմ և տեղի ծխական համայնքի հոգևորականի կողմից ուղարկված եմ ձերբակալել ձեզ։

Վիլֆորդ Վուդրուֆ․Ո՞ր մեղքի համար։

Ոստիկանության սպա․Մարդկանց քարոզելու համար։

Վիլֆորդ Վուդրուֆ․Ես կարող եմ հավաստիացնել ձեզ, որ ես մարդկանց ավետարանը քարոզելու նույն լիազորությունն ունեմ, ինչ այդ հոգևորականն ունի։ Եթե նստեք, ժողովից հետո ես այդ մասին ավելի մանրամասն կխոսեմ ձեզ հետ, բայց այժմ ես պետք է սկսեմ. … (ձևացրեք, թե խոսում եք դասարանի հետ)

Հեղինակ․Ոստիկանության սպան վերցրեց այն աթոռը, որի վրա Երեց Վուդրուֆն էր նստած և նստեց Երեց Վուդրուֆի կողքին, մինչ նա մոտ մեկ ժամ քարոզում էր ավետարանը։ Վիլֆորդ Վուդրուֆն այդ մասին ասել է․

Վիլֆորդ Վուդրուֆ․Աստծո զորությունը նստեց ինձ վրա, Հոգին լցրեց տունը և մարդիկ համոզվեցին։

Հեղինակ․Ժողովի վերջում Երեց Վուդրուֆը մկրտության հրավեր արեց։

Վիլֆորդ Վուդրուֆ․Ես հրավիրում եմ բոլոր նրանց, ովքեր ցանկանում են, որ իրենց մեղքերը ներվեն և միանան Տիրոջ վերականգնված Եկեղեցուն՝ այսօր մտնեն մկրտության ջրերը։

Ոստիկանության սպա (ոտքի է ելնում նստած տեղից և խոսում է Վիլֆորդ Վուդրուֆի հետ)․Պարոն Վուդրուֆ ես կցանկանայի մկրտվել։

Հեղինակ․Ոստիկանության սպան չորս քարոզիչների և երկու այլ մարդկանց հետ մկրտվեց այդ օրը։ Ոստիկանության սպան վերադարձավ հոգևորականի մոտ և բացատրեց իրավիճակը։

Ոստիկանության սպա (խոսում է հոգևորականի հետ)․Եթե դու ցանկանում ես, որ պարոն Վուդրուֆը ձերբակալվի, դու պետք է ինքդ անես դա, քանի որ ես լսել եմ, որ նա քարոզում է միակ ճշմարիտ ավետարանի քարոզը, որը երբևէ լսել եմ իմ ողջ կյանքի ընթացքում։

Հեղինակ․Ապա, հոգևորականն ուղարկեց երկու քահանաների, որպեսզի մասնակցեն ժողովին և պարզեն, թե ինչ է քարոզում Երեց Վուդրուֆը։ Նրանք նույնպես համոզվեցին Երեց Վուդրուֆի ուղերձի ճշմարտության մեջ և մկրտվեցին։ Հոգևորականն այլևս ոչ ոքի չուղարկեց մասնակից լինելու Երեց Վուդրուֆի քարոզներին։

(Adapted from Wilford Woodruff, Leaves from My Journal [1881], 80–81.)

Երբ կամավորներն ավարտեն, դասարանին տվեք հետևյալ հարցերը․

  • Ինչպե՞ս է Երեց Վուդրուֆի այդ փորձառությունը արտահայտում այն սկզբունքը, որ ոչինչ չի կարող կանգնեցնել Աստծո աշխատանքի առաջընթացը։

  • Ինչպե՞ս է Աստծո աշխատանքի մասին Ջոզեֆ Սմիթի մարգարեությունն իրականանում մեր օրերում։ Ինչպե՞ս եք ձեզ զգում` մասնակցելով այդ աշխատանքին։

  • Ի՞նչ կարող եք անել, որպեսզի օգնեք, որ Աստծո աշխատանքը տարածվի բոլոր մարդկանց մեջ։ (Կարող եք հրավիրել ուսանողներին, որպեսզի այդ հարցի պատասխանը գրեն իրենց դասարանային տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում։)

Բացատրեք, որ հետագա դասերի ժամանակ ուսանողներն ավելի շատ կիմանան տեղի ունեցած կարևոր իրադարձությունների և այն սկզբունքների մասին, որոնք ուսուցանվել են այն ժամանակ, երբ 1839-1846 թվականներին Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու գլխավոր վարչությունը տեղակայված էր Նավուում։ Վկայեք այսօրվա դասի ժամանակ քննարկված սկզբունքների մասին և խնդրեք ուսանողներին գործել ըստ այդ ուսմունքների։

Բացատրական և պատմական տեղեկություն

Սրբերի մեկնումը Միսսուրիից

«Ֆար Վեստի [Միսսուրի] շրջափակմանը հետևող ամիսները դաժանորեն փորձեցին Եկեղեցու ղեկավարությանը։ Ողջ Առաջին Նախագահությունը՝ Ջոզեֆ Սմիթը, Սիդնի Ռիգդոնը և Հայրում Սմիթը, գտնվում էին բանտում։ Տասներկու Առաքյալների Քվորումի շարքերը պակասեցին։ Դեյվիդ Վ․ Փաթենը սպանվել էր Քրուկ գետի ճակատամարտում, Փարլի Պ․ Պրատը բանտարկվել էր, իսկ նրա եղբայր Օրսոնը գտնվում էր Սեյնթ Լուզիում՝ Սրբերի մի խմբի հետ։ Թոմաս Բ․ Մարշը, Վիլիամ Սմիթը և Օրսոն Հայդը դժգոհ էին Եկեղեցուց և հետևաբար չէին օգնում։ Հետևաբար, 1838-39 թվականներին Միսսուրիից Իլինոյս մեկնելու, Եկեղեցու կարիքները վերահսկելու պատասխանատվությունը հիմնականում ընկած էր Բրիգամ Յանգի և Հեբեր Ս․ Քիմբալի վրա։ Ջոն Թեյլորը առաքյալ կանչվեց 1838 թվականի դեկտեմբերին։ Վիլֆորդ Վուդրուֆը և Ջորջ Ա․ Սմիթը կանչվեցին եկող տարվա ապրիլին։ Այդ երկու տղամարդիկ կարողացան արժեքավոր աջակցություն ցուցաբերել ճգնաժամային պահերին» (Church History in the Fulness of Times Student Manual, 2nd ed. [Church Educational System student manual, 2003], 211–12)։

1839 թվականի հունվարի 26-ին Բրիգամ Յանգը ստեղծեց Տեղափոխման հանձնախումբ, որպեսզի հեշտացնի մեկնումը։

Ամբողջ ձմռան ամիսներին այդ հանձնախումբը կազմակերպում էր աղքատների սնունդը, հագուստը և փոխադրումը: Ըստ պաշտոնական տեղեկությունների, գրեթե չորս հարյուր Վերջին Օրերի Սրբեր երդվեցին դնել իրենց ողջ ունեցվածքը հանձնախմբի տրամադրության տակ «այն նպատակով, որ միջոցներ տրամադրեն այդ նահանգից արժանի աղքատների և չքավորների տեղափոխման համար, մինչև որ նահանգից տեղափոխվեն բոլոր ցանկացողները» [in History of the Church, 3:251]…

Փետրվարի կեսերին իրավիճակն այնպիսին էր, որ սրբերի մեծածավալ արտագաղթ սկսվեց։ Ոչ լավագույն որակի սայլեր և լուծեր ձեռք բերվեցին, սնունդ և պարեն կարելի էր ձեռք բերել արտագաղթի երթուղու երկայնքով և առկա էր եղանակային ժամանակավոր հանդարտություն։ Այնուամենայնիվ, Միսսուրիից մեկնելը հեշտ չէր փախստականների համար։ Մարդկանցից շատերը անհամեմատ ցածր գներով վաճառեցին թանկարժեք ունեցվածքը և հողերը, որպեսզի միջոցներ ձեռք բերեն նահանգից փախչելու համար» (Church History in the Fulness of Times, 212)։

Վիլֆորդ Վուդրուֆի որպես միսիոներ Անգլիայում ունեցած փորձառությունները

Անգլիայում ծառայելու ժամանակ Վիլֆորդ Վուդրուֆը Հոգուց ներշնչվեց թողնել այն տարածքը, որտեղ նա քարոզում էր և գնալ Անգլիայի մեկ այլ տարածք։ Երեց Վուդրուֆը հասավ Հերդֆորշիր, որտեղ նա գտավ բազմաթիվ հոգիներ, ովքեր պատրաստ էին ընդունելու վերականգնված ավետարանը։ Վիլֆորդ Վուդրուֆի և այլ մարդկանց ջանքերի շնորհիվ հազար ութ հարյուր մարդ դարձի եկան երկրի երեք տարածքներում՝ Հերֆորդ, Վորքաստեր և Գլաուքաստեր։… Անդրադառնալով իր կյանքի այս արտասովոր ժամանակահատվածին, Վիլֆորդ Վուդրուֆը գրել է․ «Հերդֆորշիրի միսիայի ողջ պատմությունը ցույց է տալիս Աստծո հոգու մեղմ հանդարտ ձայնին ականջ դնելու և Սուրբ Հոգու հայտնությունների կարևորությունը։ Մարդիկ աղոթում էին լույսի և ճշմարտության համար և Աստված ուղարկեց ինձ նրանց մոտ» [in Matthias F. Cowley, ed., Wilford Woodruff (1979), 120]” (Church History in the Fulness of Times Student Manual, 2nd ed. [Church Educational System student manual, 2003], 231)։

Վարդապետական զարգացումները Նավուում և շրջակա տարածքներում

Տերը հայտնեց «շատ մեծ ու կարևոր բաներ Աստծո Արքայության վերաբերյալ» (Հավատո Հանգանակ 1․9), երբ Սրբերը 1839-1846 թվականները Նավուում հաստատեցին գլխավոր վարչությունը։ Շարունակական հայտնության այդ ժամանակահատվածը սկսվեց, երբ Սրբերն աշխատեցին Նավուի Տաճարի կառուցման համար, որտեղ Տերը խոստացավ հայտնել արարողությունները և այն գիտելիքը, որը «ծածուկ էր պահվել աշխարհի հիմնադրումից առաջ» (ՎևՈւ 124․41)։ Այդ ժամանակ Տերը հայտնեց մահացածների համար մկրտության, տաճարային կնքման և ամուսնության կնքման արարողությունները։ Նա նաև ավելին հայտնեց Աստվածագլխի բնույթի մասին (տես ՎևՈւ 130․22)։ 1842-1844 թվականներին Մարգարե Ջոզեֆ Սմիթը գրեց Հավատո հանգանակը և հրատարակեց Աբրահամի գիրքը, որը հստակեցրեց այլ սուրբ գրությունների դժվար հատվածները և բացահայտեց Հիսուս Քրիստոսի ավետարանի այն ճշմարտությունները, որոնք նախկինում անհայտ էին կամ լավ չէին հասկացվում։ Մարգարեն արքայության բանալիները շնորհեց նաև Տասներկու Առաքյալների Քվորումին , որպեսզի նրանք պատրաստվեին առաջնորդել Եկեղեցին իր մահից հետո։

Նախագահ Գորդոն Բ. Հինքլին խոսել է մեկ այլ կարևոր զարգացման մասին, որը տեղի ունեցավ Նավուի Տաճարի շինարարությանը զուգընթաց․

Նկար
Նախագահ Գորդոն Բ․ Հինքլի

«Այդ կառույցը [Նավուի տաճարը] պետք է կապված լինի հավերժական բաների հետ։ Այն կկանգնի որպես վկա բոլոր նրանց համար, ովքեր կնայեն դրան, որ դրա կառուցողներն ունեին ազդեցիկ հավատք և որոշակի գիտելիք, որ գերեզմանը վերջը չէ, այլ որ հոգին անմահ է և շարունակում է աճել։ 1844 թվականի մարտին, երբ նա մահացավ, Մարգարեն արդեն զարգացրել էր այդ վարդապետությունը հիշատակի մի ուղերձում , որը նա արտասանեց գերեզմանի մոտ, որը մի փոքր ներքև էր գտնվում տաճարից։ Այդ ուղերձի տեքստը դարձավ Եկեղեցու աստվածաբանության մի կարևոր վարդապետական փաստաթուղթ։ Այն հայտնի է որպես Կինգ Ֆոլլետի քարոզ» (“Nauvoo’s Holy Temple,” Ensign, Sept. 1994, 62)։

Կինգ Ֆոլլետի քարոզի ժամանակ, որը կատարվեց Կինգ Ֆոլլետ անունով մի մարդու հուղարկավորության ժամանակ, Մարգարե Ջոզեֆ Սմիթը բացատրեց, որ նախքան այս երկիր գալը մենք ապրել ենք Երկնային Հոր հետ, և որ Աստված օրենքներ է սահմանել, որպեսզի աճելու հնարավորություն տա մեզ․

Նկար
Մարգարե Ջոզեֆ Սմիթ

«Աստված ինքը, գտնվելով հոգիների և փառքի մեջ, քանի որ նա ավելի խելացի էր, պատշաճ համարեց օրենքներ սահմանել, որով մնացածը կկարողանային արտոնություն ունենալ իր նման զարգանալու: Աստծո հետ ունեցած փոխհարաբերությունը մեզ հնարավորություն է տալիս զարգանալ գիտելիքով: Նա զորություն ունի օրենքներ սահմանել, որպեսզի ուսուցանի ավելի թույլ բանականություններին, որպեսզի նրանք իր հետ միասին վեհացում ունենան» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Սմիթ [2007], 223

Ջոզեֆ Սմիթը նաև բացատրել է, որպես Աստծո զավակներ մեր ունեցած ներուժը․

Նկար
Մարգարե Ջոզեֆ Սմիթ

«Սրանում է, ուրեմն, հավերժական կյանքը՝ ճանաչել միակ իմաստուն և ճշմարիտ Աստծուն, և դուք պետք է սովորեք, թե ինչպես ինքներդ աստվածներ դառնաք, և թագավորներ ու քահանաներ Աստծո համար …գնալով մի փոքր աստիճանից մյուսը և մի փոքր կարողությունից դեպի ավելի բարձրը, շնորհից շնորհ՝ վեհացումից վեհացում, մինչև որ հասնեք մեռելների հարությանը և կարողանանք բնակվել հավիտենական բոցերում և նստենք փառքի մեջ, ինչպես նրանք, ովքեր նստած են գահերի վրա հավիտենական զորությամբ։…

«… [Արդարները, որոնք մահացել են], կրկին կբարձրանան, որպեսզի կրկին ապրեն անմահության փառքի հավիտենական բոցերում, որ չվշտանան, չտառապեն ոչ էլ մահանան այլևս, այլ նրանք պետք է լինեն Աստծո ժառանգները և Հիսուս Քրիստոսի ժառանգակիցները։ Ի՞նչ է դա: Ժառանգել միևնույն զորությունը, միևնույն փառքը և միևնույն վեհացումը, մինչև որ հասնենք աստծո կայարանին և բարձրանանք հավերժական իշխանության գահին, միևնույն ձևով, ինչպես նրանք, ովքեր գնացել են նախկինում» (Ուսմունքներ․ Ջոզեֆ Սմիթ 236

Սփոփող Միության Պատմությունն ու գործունեությունը

Որպեսզի իմանաք ավելին այն մասին, թե ինչպես Սփոփող Միությունն աջակցեց երկրի վրա Աստծո արքայության կառուցմանը, տես Daughters in My Kingdom: The History and Work of Relief Society (2011)։