Սեմինարիա
Տնային ուսումնասիրության դաս. Վարդապետություն և Ուխտեր 124-28 (Մաս 27)


Տնային ուսումնասիրության դաս

Վարդապետություն և Ուխտեր 124–128 (Մաս 27)

Նախապատրաստական նյութեր տնային ուսումնասիրության ուսուցչի համար

Ամենօրյա տնային ուսումնասիրության դասերի համառոտ շարադրանք

Իրադարձությունների, վարդապետությունների և սկզբունքների հետևյալ ամփոփումը, որոնք ուսանողները սովորեցին, երբ նրանք ուսումնասիրում էին Վարդապետություն և Ուխտերի 124-128 բաժինները (մաս 27), չի նախատեսվում ուսուցանել որպես ձեր դասի մաս: Դասը, որն ուսուցանում եք, կենտրոնանում է այս վարդապետություններից և սկզբունքներից միայն մի քանիսի վրա: Հետևեք Սուրբ Հոգու հուշումներին, երբ մտածեք ձեր ուսանողների կարիքների մասին:

Օր 1 (Վարդապետություն և Ուխտեր 124.1-83)

Վարդապետություն և Ուխտերի 124 բաժինը առաջին հայտնությունն էր, որ ստացվեց Նավույում, Իլինոյս, և հրատարակվեց Վարդապետություն և Ուխտերում: Երբ ուսանողներն ուսումնասիրեցին Տիրոջ պատվիրանը Նավուի տաճարը կառուցելու վերաբերյալ, նրանք սովորեցին, որ կա միայն մի տեղ, որտեղ մենք կարող ենք ձեռք բերել քահանայության արարողությունների ամբողջությունը ապրողների և մահացածների փրկագնման համար: Նրանք պարզեցին նաև, որ հնազանդվելով Տիրոջ պատվիրաններին, մենք հաստատում ենք մեր հավատարմությունը:

Օր 2 (Վարդապետություն և Ուխտեր 124.84-145125-126)

Երբ ուսանողները եզրափակեցին Վարդապետություն և Ուխտերի 124 բաժնի ուսումնասիրությունը, նրանք իմացան, որ եթե մենք ականջալուր լինենք մարգարեների խորհրդին, մեզ համար ամեն բան լավ կլինի, և որ Տերը կանչում է քահանայության ղեկավարներին` ղեկավարելու ծառայության գործը և օգնելու կատարելագործել Սրբերին: Վարդապետություն և Ուխտերի 125 և 126 բաժիններն ուսումնասիրելիս ուսանողներն իմացան, որ եթե մենք ջանասիրաբար աշխատենք Տիրոջ համար, ապա Նա կընդունի մեր արդար զոհաբերությունը:

Օր 3 (Վարդապետություն և Ուխտեր 127, 128.1-11)

Վարդապետություն և Ուխտերի 127 և 128 բաժինները վերցված են Սրբերին ուղղված Մարգարե Ջոզեֆ Սմիթի նամակներից, երբ նա անընդհատ տեղափոխվում էր, որպեսզի խուսափի Միսսուրիի պաշտոնյաների հակաօրինական կալանքից: Այս բաժիններում ուսանողները բացահայտեցին, որ Երկնային Հորն ապավինելը կարող է օգնել մեզ դիմանալ ձախորդություններին, և պատշաճ կերպով գրանցելու դեպքում, տաճարային արարողությունները, որոնք մենք կատարում ենք երկրի վրա, գրանցվում են երկնքում:

Օր 4 (Վարդապետություն և Ուխտեր 128.12-25)

Վարդապետություն և Ուխտերի 128 բաժնի մնացած մասն ուսումնասիրելիս ուսանողները բացահայտեցին հետևյալ սկզբունքները տաճարային աշխատանքի վերաբերյալ. մահացածների փրկությունը անհրաժեշտ է և էական մեր փրկության համար: Մահացածների համար մկրտությունն օգնում է մեզ միանալ մեր նախնիների հետ: Վերջին տնտեսության բանալիները, զորությունները և լիազորությունը վերջին անգամ վերականգնվել են ժամանակների լրության տնտեսության մեջ։ Երբ մենք կատարում ենք ընտանեկան պատմության աշխատանքը և ստանում տաճարային արարողություններ մեր նախնիների համար, մենք արդար զոհաբերություն ենք կատարում Տիրոջը:

Նախաբան

Այս դասը կենտրոնանում է Վարդապետություն և Ուխտերի 124.1–21 հատվածների վրա: Երբ ուսանողներն ուսումնասիրեն այս հատվածները, նրանք կսովորեն Ջոզեֆ և Հայրում Սմիթների և Հիսուս Քրիստոսի Եկեղեցու Վերականգնման գործում նրանց կատարած դերի մասին:

Ուսուցման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 124․1–14

Տերը բացատրեց, թե ինչու Նա կանչեց Ջոզեֆ Սմիթին` վերականգնելու Հիսուս Քրիստոսի ավետարանը

Գրատախտակին գրեք Ուժեղ բառը: Հարցրեք ուսանողներին, թե ըստ աշխարհիկ չափանիշների, ի՞նչ առանձնահատկություններ են հաշվի առնվում, երբ ինչ-որ մեկին նկարագրում են որպես ուժեղ մարդ: Երբ նրանք պատասխանեն, գրեք նրանց պատասխանները գրատախտակին` Ուժեղ բառի տակ: Ապա գրեք Թույլ բառը գրատախտակին: Հարցրեք ուսանողներին, թե ըստ աշխարհիկ չափանիշների, ինչ առանձնահատկություններ են հաշվի առնվում, երբ ինչ-որ մեկին նկարագրում են որպես թույլ մարդ:

  • Ի՞նչ ուղիներով է աշխարհը փորձում ստիպել երիտասարդ տղամարդուն կամ կնոջը թույլ զգալ ըստ իր չափանիշների:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 35.13 հատվածը: Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտերի 124․1 հատվածը` փնտրելով, թե ու՞մ է Տերը նկարագրել որպես թույլ մարդ։

  • Ինչպե՞ս կարող էր Ջոզեֆ Սմիթը թուլանալ, երբ նա կանչվեց վերականգնելու ավետարանը:

  • Ըստ Վարդապետություն և Ուխտերի 35․1 հատվածի, Տերն ինչո՞ւ է կանչում թույլ մարդկանց` օգնելու Իրեն Իր աշխատանքում։ (Երբ ուսանողները պատասխանեն, ամփոփեք պատասխանները` գրելով նմանատիպ մի ճշմարտություն գրատախտակին․ Տերը ցույց է տալիս Իր իմաստությունը երկրի վրա գտնվող թույլ բաների միջոցով։

  • Տերն ինչպե՞ս ցույց տվեց Իր իմաստությունը Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով:

Խնդրեք ուսանողներին նշել այն մի քանի կոչումներն ու հանձնարարությունները, որոնք նրանք կարող են ստանալ, մինչ նրանք դեռ երիտասարդ են: (Պատասխանները կարող են ներառել տնային ուսուցիչ, ասարանի կամ քվորումի նախագահության անդամ, միսիսոներ, հաղորդության ժողովին ելույթ ունենալ կամ ինչ-որ մեկին ընկերակցել իրենց ծխում կամ ճյուղում:)

  • Գրատախտակին գրված սկզբունքի հիշելն ինչպե՞ս կարող է օգնել մեզ, երբ մենք ստանում ենք տարբեր կոչումներ և հանձնարարություններ` ծառայելու Եկեղեցում:

Ամփոփեք Վարդապետություն և Ուխտերի 124․2-14 հատվածները և բացատրեք, որ Տերը պատվիրեց Մարգարե Ջոզեֆ Սմիթին մի հռչակագիր գրել ավետարանի մասին, որը պետք է հղվի աշխարհի ղեկավարներին։

Վարդապետություն և Ուխտեր 124․15-21

Տերը հրահանգներ է տալիս Նավուի Եկեղեցու ղեկավարներին

Խնդրեք ուսանողներին մտածել այն ժամանակի մասին, երբ ինչ-որ մեկը նրանց անկեղծորեն հաճոյախոսել է: Հրավիրեք մի քանի ուսանողների` կիսվել իրենց փորձառություններով և ինչո՞ւ էին այդ հաճոյախոսություններն իմաստալից նրանց համար:

Բացատրեք, որ այս հայտնության մեջ Տերը դիմել է մի քանի անձանց և գովել է նրանց` մատնացույց անելով նրանց ուժեղ կողմերը և ավանդները: Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտերի 124․15-20 հատվածները` փնտրելով, թե Տերն ի՞նչ է ասել այս անհատների մասին: Կարող եք նաև առաջարկել, որ ուսանողները նշեն այդ հատվածներում իրենց համար կարևոր արտահայտությունները։ Բավարար ժամանակից հետո հրավիրեք ուսանողներին իրենց ընկերների հետ կիսվել իրենց գտած նյութով` ներառյալ, թե որ արտահայտություններն են կարևոր նրանց համար և ինչո՞ւ:

Կարող եք նշել, որ Վարդապետություն և Ուխտերի 124.19 հատվածում Տերը հայտարարեց, որ երեք հավատարիմ մարդիկ, ովքեր վերջերս էին մահացել (Դեյվիդ Վ. Փաթեն, Էդվարդ Պատրիջ, Ջոզեֆ Սմիթ ավագ` Մարգարեի հայրը) ընդունվել են Տիրոջ ներկայության մեջ:

Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտերի 124.15, 20 հատվածները` ուշադրություն դարձնելով, թե Տերն ինչ ասաց Հայրում Սմիթի և Ջորջ Միլլերի մասին։

  • Տերն ի՞նչ ասաց Հայրում Սմիթի և Ջորջ Միլլերի մասին:

  • Տերն ինչպե՞ս է վերաբերվում նրանց, ովքեր շիտակ են: (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն նրանք պետք է արտահայտեն հետևյալ ճշմարտությունը․ Տերը սիրում և վստահում է նրանց, ովքեր սրտի շիտակություն ունեն։)

  • Ինչպե՞ս կսահմանեիք սրտի շիտակությունը։

Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջոզեֆ Բ Վիրթլինի հետևյալ խոսքերը.

Նկար
Երեց Ջոզեֆ Բ. Վիրթլինը

«Ինձ համար «շիտակություն» նշանակում է միշտ անել այն, ինչը ճիշտ է և լավ, անկախ դրա անմիջական հետևանքներից: Դա նշանակում է` լինել արդարակյաց մինչև մեր հոգու խորքը` ոչ միայն մեր գործերով, այլ որ ավելի կարևոր է` մեր մտքերով ու սրտով: Անձնական շիտակությունը ենթադրում է այնպիսի արժանահավատություն և անկաշառություն, որ մենք անընդունակ ենք ստել վստահությանը կամ ուխտին» (“Personal Integrity,” Ensign, May 1990, 30):

  • Հիմնվելով Երեց Վիրթլինի սահմանման վրա, ձեր կարծիքով, ինչո՞ւ է Տերը սիրում է նրանց, ովքեր ունեն սրտի շիտակություն:

Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ, թե ինչպես էր Հայրում Սմիթը սրտով շիտակ մարդու օրինակ հանդիսանում, հրավիրեք ուսանողներից մեկին կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Մ. Ռասսել Բալլարդի հետևյալ հայտարարությունը.

Նկար
Երեց Մ. Ռասսել Բալլարդ

«Հայրում Սմիթը` Մարգարեի ավագ եղբայրը, ընկերը և ուսուցիչը, ցուցաբերեց բացարձակ և միանշանակ սեր, հավատարմություն և նվիրվածություն Տիրոջ և իր կրտսեր եղբոր` Ջոզեֆի հանդեպ: Նրանց եղբայրությունը անգերազանցելի է:

«Հայրումի մասին Ջոզեֆն ասել է. «Ես սրտանց կաղոթեի, որ իմ բոլոր եղբայրները նման լինեին իմ սիրելի եղբայր Հայրումին, ով ունի գառի հեզությունը և Հոբի շիտակությունը, մի խոսքով՝ Քրիստոսի մեղմությունն ու համեստությունը, և ես սիրում եմ նրան այնպիսի սիրով, որն ավելի ուժեղ է, քան մահը, քանի որ ես երբեք առիթ չեմ ունեցել նրան դիտողություն անելու, իսկ նա` ինձ»: (History of the Church, 2:338)

Հայրումն անսասան էր` նույնիսկ մահվանը դեմ հանդիման կանգնելիս: Զրկանքների և հալածանքի մի ժամանակաշրջանից հետո նա գրել է.

«Ես շնորհակալ եմ Աստծուն, որ ես վճռականություն զգացի ավելի շուտ մեռնելու, քան ժխտելու այն բաները, որոնք իմ աչքերը տեսել էին, որոնց իմ ձեռքերը դիպչել էին [թիթեղները, որոնցից թարգմանվել է Մորմոնի Գիրքը], և որի մասին ես բերում եմ իմ վկայությունը, որտեղ էլ որ իմ կյանքի թելը կտրվի, և ես կարող եմ հավաստիացնել իմ սիրելի եղբայրներին, որ ես հնարավորություն եմ ունեցել բերելու ամուր վկայություն այն ժամանակ, երբ մահից բացի ինձ ոչինչ չէր սպասվում, ինչպես ես երբևէ արել եմ իմ կյանքում»: (Times and Seasons, Dec. 1839, p. 23.)» (“The Family of the Prophet Joseph Smith,” Ensign, Nov. 1991, 7):

  • Հայրում Սմիթն ինչպե՞ս ապացուցեց իր շիտակությունը:

Հրավիրեք ուսանողներին խորհել իրենց կյանքի մի ոլորտի մասի, որտեղ նրանք կարող էին ավելի շիտակ լինել: Խրախուսեք նրանց այնպիսի անձնական նպատակ սահմանել, որպեսզի կատարելագործեն իրենց շիտակությունն այդ ոլորտում:

Եզրափակեք, կիսվելով ձեր վկայությամբ այն սկզբունքների վերաբերյալ, որոնք դուք այսօր ուսուցանեցիք։

Հաջորդ Մասը (Վարդապետություն և Ուխտեր 129–132)

Հարցրեք ուսանողներին, թե արդյոք իրենք գիտեն, թե քանի աստիճան կա սելեստիալ արքայությունում: Բացատրեք, որ գալիք շաբաթվա ուսումնասիրությունների ընթացքում նրանք կբացահայտեն մի շարք սկզբունքներ, որոնք առնչվում են սելեստիալ արքայությանը և փրկության ծրագրին: