Սեմինարիա
Դաս 41. Վարդապետություն և Ուխտեր 36-37


Դաս 41

Վարդապետություն և Ուխտեր 36-37

Նախաբան

1830թ. դեկտեմբերի 9-ին, Էդվարդ Պատրիջի մկրտվելուց երկու օր առաջ, Տերը նրան հայտնություն տվեց մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով: Այս հայտնությամբ, որն այժմ գրված է Վարդապետություն և Ուխտեր 36 բաժնում, Տերը ներեց Էդվարդ Պատրիջին նրա մեղքերը և կանչեց նրան ավետարանը քարոզելու: Տերը նաև բոլոր քահանայության կրողներին պատվիրան տվեց քարոզելու ավետարանը: Այս հայտնությունը ստանալուց կարճ ժամանակ հետո Ջոզեֆ Սմիթը հայտնություն ստացավ, որն ընդգրկված է Վարդապետություն և Ուխտեր 37 բաժնում, որով Տերը պատվիրում է Սրբերին հեռանալ Նյու Յորքից և հավաքվել Օհայոյում:

Ուսուցանման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 36․1-3

Տերը ներում է Էդվարդ Պատրիջին նրա մեղքերը և կանչում` ավետարանը քարոզելու

Դասարան բերեք մի ճամպրուկ (կամ ուսապարկ), որի մեջ կլինեն լիաժամկետ միսիայում ծառայող միսիոներին անհրաժեշտ պարագաներ: Օրինակ, կարող եք վերցնել սուրբ գրություններ, սպիտակ վերնաշապիկներ, փողկապներ, հարմար կոշիկներ և Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկը: Ցույց տվեք ուսանողներին փակ ճամպրուկը և խնդրեք նրանց պատկերացնել, որ այն հավաքվել է մի միսիոների համար, ով լիաժամկետ միսիայում ծառայելու ճանապարհին է: Հարցրեք, թե իրենց կարծիքով` ինչե՞ր կլինեն ճամպրուկում: Ապա, բացեք ճամպրուկը և ցույց տվեք պարունակությունը: (Կամ, կարող եք խնդրել ուսանողներին զույգերով աշխատել` կազմելով ցուցակ, կամ նկարել այն պարագաները, որոնք միսիոներներին անհրաժեշտ կլինեն միսիայի ժամանակ):

Բացատրեք, որ կան այլ բաներ ևս, որ միսիոներներին անհրաժեշտ են, և որոնք պարտադիր չէ, որ տեղավորվեն ճամպրուկի մեջ (կամ ուսապարկի): Տերը նշել է դրանցից մի քանիսը` Էդվարդ Պատրիջին հասցեագրված հայտնության մեջ: Այդ հայտնությունն այժմ կարելի է գտնել Վարդապետություն և Ուխտեր 36 բաժնում: Երբ ուսանողներն ուսումնասիրեն այս հայտնությունը, հրավիրեք նրանց թվարկել, թե միսիոներն ինչի կարիք ունի, երբ պատրաստվում է ծառայել միսիայում: (Երբ ուսանողները թվարկեն ճշմարտությունները դասի ժամանակ, կարող եք գրի առնել դրանք թղթի կտորների վրա: Ապա, կարող եք փակցնել այդ թղթի կտորները ճամպրուկին կամ ուսապարկին` դրսի կողմից, որ ուսանողները տեսնեն: Նաև կարող եք պարզապես թվարկել դրանք գրատախտակի վրա):

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ հետևյալ պատմական տեղեկությունը Վարդապետություն և Ուխտեր 36 բաժնի համար: Խնդրեք դասարանի անդամներին լսել, թե ինչն օգնեց Էդվարդ Պատրիջին կայացնելու մկրտվելու որոշումը:

Երեց Օլիվեր Քաուդերիի և նրա ընկերակիցների հյուսիսարևելյան Օհայո ժամանումից ի վեր` մի քանի շաբաթվա ընթացքում շատ մարդիկ մկրտվեցին Հիսուս Քրիստոսի վերականգնված եկեղեցում: Նաև Էդվարդ Պատրիջի կինը` Լիդիան էր նրանց մեջ, ովքեր դարձի եկան և մկրտվեցին միսիոներների կողմից, բայց Էդվարդ Պատրիջը դեռ լիովին համոզված չէր: Նա ցանկանում էր այցելել մարգարե Ջոզեֆ Սմիթին մինչև որոշում կայացնելը: Նա և Սիդնի Ռիգդոնը ժամանեցին Վաթերլո, Նյու Յորք, Ջոզեֆ Սմիթի քարոզի ժամին: Երբ մարգարեն ավարտեց իր խոսքը, Էդվարդը կանգնեց, որ խոսի: Նա հայտնեց, որ Վաթերլո գալու ճանապարհին, զրուցել է Սմիթների ընտանեկան ֆերմայի հարևանների հետ Մանչեստրում, հարցուփորձ է արել Սմիթների ընտանիքի մասին: Բավարարվելով լսած կարծիքներով, Էդվարդը խնդրեց Ջոզեֆին մկրտել իրեն: (Տես Documents, Volume 1: July 1828–June 1831, vol. 1 of the Documents series of The Joseph Smith Papers [2013], 197, 199, 224):

Ուսանողներին հանձնարարեք կարդալ Վարդապետություն և Ուխտեր 36.1 հատվածը մտքում, ուշադրություն դարձնելով, թե ինչ ասաց Տերն Էդվարդ Պատրիջին նրա մկրտվելուց հետո:

  • Ի՞նչ օրհնություն ստացավ Էդվարդ Պատրիջը մկրտվելու արդյունքում: (Տերը ներեց նրա մեղքերը):

  • Ի՞նչ պատասխանատվություն ունեցավ Էդվարդը մկրտվելուց հետո:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր, որ ովքեր կանչված են ավետարանը քարոզելու` ապաշխարեն և մեղքերից ներում ստանան:

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչու է կարևոր ապագա միսիոներների համար ապաշխարել իրենց մեղքերից, հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հետևյալ հայտարարությունը: (Կարող եք նշել, որ երբ Երեց Հոլլանդն օգտագործում է «խաղալ հակառակորդի կողմից» և «ընդունելի լինել Փրկչի համար» արտահայտությունները, նա նմանեցնում է չարի և բարու միջև պայքարը մի աթլետիկ մրցույթի): Յուրաքանչյուր ուսանողի համար պատրաստեք այս հայտարարությունից մեկական օրինակ:

Նկար
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

Բարու և չարի միջև այս իրական պայքարում դուք չեք կարող ամեն անգամ գայթակղության հանդիպելիս խաղալ հակառակորդի թիմում, ապա ակնկալել, կարծես թե ոչինչ չի պատահել, որ կհավաքագրվեք Փրկչի թիմում, երբ գա միսիայի և տաճարի ժամանակը:… Աստված չի լինի ծաղրված:…

«… Տերը գծել է արժանավորության չափանիշների գծերը նրանց համար, ովքեր կանչված են աշխատելու Նրա հետ այս գործում: Ոչ մի միսիոներ չի կարող չապաշխարել սեռական մեղքից կամ գռեհիկ խոսելաձևից կամ տռփագրությանն անձնատուր լինելուց, և ապա ակնկալել, որ կարող է ուրիշներին ապաշխարության կանչել այդ նույն բաներից:… Հոգին ձեզ հետ չի լինի, իսկ բառերը կմնան ձեր կոկորդում, երբ դուք արտասանեք դրանք: Դուք չեք կարող ճամփորդել ներքև, ինչպես ասել է Լեքին «արգելված ուղիներ»-ով [1 Նեփի 8.28] և ակնկալեք` մյուսներին ուղեկցել դեպի «նեղ ու անձուկ»-ը [2 Նեփի 31.18]` դա հնարավոր չի անել» (“We Are All Enlisted,” Ensign կամ Լիահոնա, Նոյ. 2011թ., 45):

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե նրանք ինչ կարող են անել այժմ, որ մաքուր լինեն միսիոներական ծառայության համար, հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ ապաշխարելու հետևյալ կոչը, որ արվել է կրկին Երեց Հոլլանդի կողմից.

Նկար
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

«Ով էլ որ դու լինես, ինչ էլ որ դու արած լինես, դու կարող ես ներվել: Ձեզանից յուրաքանչյուրը … կարող է հետևում թողնել ցանկացած զանցանք, որի հետ պայքարի մեջ է: Դա ներման հրաշքն է, դա Տեր Հիսուս Քրիստոսի Քավության հրաշքն է: Սակայն դուք չեք կարող անել դա առանց ավետարանի հանդեպ եռանդուն հանձնառության և չեք կարող անել դա առանց ապաշխարության, որտեղ այն պահանջվի: Ես խնդրում եմ ձեզ … լինել ակտիվ և լինել մաքուր։ Եթե պահանջվում է, ես խնդրում եմ ձեզ դառնալ ակտիվ և դառնալ մաքուր» (“We Are All Enlisted,” 45):

Բացատրեք, որ թեև Էդվարդ Պատրիջը մկրտվեց նախքան այս հայտնությունը ստանալը, նա դեռ չէր ստացել Սուրբ Հոգու պարգևը: Ուսանողներին հանձնարարեք կարդալ Վարդապետություն և Ուխտեր 36.2-3 հատվածները մտքում, ուշադրություն դարձնելով, թե ինչ ասաց Տերը Էդվարդին Սուրբ Հոգու պարգևի մասին: Հրավիրեք ուսանողներին հաղորդել, թե ինչ են գտել:

  • Հիմնվելով այն բանի վրա, թե ինչ ասաց Տերը Էդվարդ Պատրիջին, ինչո՞ւ է հարկավոր միսիոներներին Սուրբ Հոգին ունենալ որպես ուղեկից:

  • Համաձայն 2 հատվածի ի՞նչ պետք է Սուրբ Հոգին սովորեցներ Էդվարդ Պատրիջին: Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում սովորել «արքայության խաղարարար բաները»: (Որպեսզի օգնեք ուսանողներին պատասխանել այս հարցին, խնդրեք նրանց կարդալ Վարդապետություն և Ուխտեր 42.61 հատվածը):

Կարող եք հրավիրել ուսանողներին կիսվել իրենց փորձով` պատմել, թե երբ է Սուրբ Հոգին սովորեցրել նրանց արքայության խաղարարար բաները: (Հիշեցրեք ուսանողներին, որ որոշ փորձառություններ` կիսվելու համար շատ սուրբ են կամ խիստ անձնական):

Վարդապետություն և Ուխտեր 36․4-8

Տերը պատվիրան է տալիս նրանց վերաբերյալ, ովքեր կանչված են քարոզելու ավետարանը:

Ուսանողներից մեկին խնդրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 36.4–5, 7 հատվածները: Նախքան ուսանողի կարդալը նշեք, որ այս հատվածներում Տերը խոսում է Իր «եկեղեցու երեցների» հետ (ՎևՈւ 36.7): Խնդրեք դասարանի անդամներին հետևել, տեսնելով, թե ինչ պարտականություն է տվել Տերը քահանայության կրողներին:

  • Ի՞նչ պարտականություն տվեց Տերը քահանայության կրողներին: Երբ ուսանողները պատասխանեն, գրեք այս ճշմարտությունը գրատախտակին. Քահանայության կրողները կանչված են քարոզելու ավետարանը):

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այս ճշմարտության կարևորությունը, և թե ինչպես է այն վերաբերում մեր օրերին, հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի հետևյալ խոսքերը.

Նկար
Նախագահ Թոմաս Ս. Մոնսոն

«Ես կրկնում եմ այն, ինչ մարգարեները երկար ժամանակ ուսուցանել են` որ ամեն արժանի, ունակ երիտասարդ տղամարդ պետք է պատրաստվի ծառայելու միսիայում: Միսիոներական ծառայությունը քահանայության պարտականություն է` պարտավորություն, որ Տերն ակնկալում է մեզանից, ում այսքան շատ է տրված» (“As We Meet Together Again,” Ensign կամ Լիահոնա, Նոյ. 2010թ., 5–6):

  • Համաձայն Վարդապետություն և Ուխտեր 36․5 հատվածի, ի՞նչ պետք է քահանայության կրողներն անեն նախքան կարգվելը և առաջ ուղարկվելը` ավետարանը քարոզելու:

  • Ինչպե՞ս կարող է երիտասարդ տղամարդը ցույց տալ Տիրոջը, որ ընդունում է ավետարանը քարոզելու պատվիրանը:

  • Ու՞մ եք դուք ճանաչում, որ ընդունել է ավետարանը քարոզելու պատվիրանը: Ինչպե՞ս է այս անձնավորության օրինակը ազդեցիկ եղել ձեր վրա:

Կարող եք բացատրել, որ թեև լիաժամկետ միսիոներական ծառայությունը քահանայության պարտականություն է, սակայն երիտասարդ կանայք նույնպես կարող են ծառայել: Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ասել է.

Նկար
President Thomas S. Monson

«Մի խոսք, ուղղված ձեզ` երիտասարդ քույրեր. չնայած դուք չունեք որպես լիաժամկետ միսիոներներ ծառայելու քահանայության նույն պարտականությունը, ինչ երիտասարդ տղամարդիկ` դուք ևս արժեքավոր ներդրում եք կատարում որպես միսիոներներ, և մենք ողջունում ենք ձեր ծառայությունը» (“As We Meet Together Again,” 6):

Ուսանողներին խնդրեք կարդալ Վարդապետություն և Ուխտեր 36.6 հատվածը մտքում, ուշադրություն դարձնելով, թե որ հիմնական ուղերձն է Տերը պատվիրում Իր միսիոներներին քարոզել: Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ «մարմնից բծոտվող հանդերձները» արտահայտությունը, բացատրեք, որ հին Իսրայելում հիվանդությունից աղտոտված հագուստն այրում էին, կանխելու համար հիվանդության տարածումը: Այս հատվածում Տերը համեմատում է հիվանդությունը մեղքի հետ, և այդպիսով, պատվիրում է մեզ խուսափել ամեն ինչից, ինչը կապված է մեղքի հետ: (Տես Bruce R. McConkie, Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1965–73], 3:428):

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 36.7 հատվածը: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, տեսնելով, թե քահանայության կրողներն ինչպես պետք է ընդունեն իրենց կոչումը:

  • Ինչպե՞ս կարող է քահանայության կրողը «ընդունի [իր կոչումը] սրտի պարզությամբ»: (Պատասխանները կարող են լինել. հավատարիմ լինելով իր կոչմանը և ծառայելով անկեղծ ու ազնիվ կերպով):

Եթե դուք ծառայել եք լիաժամկետ միսիայում, պատմեք ձեր փորձից, թե ինչպես եք ընդունել ավետարանը քարոզելու կանչը:

Վարդապետություն և Ուխտեր 37

Տերը պատվիրում է Իր Եկեղեցուն` հավաքվել Օհայոյում:

Բացատրեք, որ մինչև Սիդնի Ռիգդոնը և Էդվարդ Պատրիջը նախաձեռնում էին Եկեղեցին Օհայոյում, Նյու Յորքում Սրբերի հալածանքներն ավելի ուժգին էին դառնում: Որոշ դեպքերում վտանգ էր սպառնում Եկեղեցու ղեկավարների կյանքին, և նրանց թշնամիները գաղտնի հանդիպում էին` ծրագրելու համար նրանց ոչնչացումը (տես ՎևՈւ 38.13, 28–29): Մոտավորապես 1830թ. դեկտեմբերի վերջին, Սիդնի Ռիգդոնի և Էդվարդ Պատրիջի Նյու Յորք ժամանելուց մի քանի շաբաթ անց, Ջոզեֆ Սմիթը հայտնություն ստացավ, որով Տերը պատվիրեց սրբերին փախչել իրենց թշնամիներից և տեղափոխվել Օհայո:

Հրավիրեք երեք ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 37.2-4 հատվածները: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, թե Տերն ինչ նախապատրաստություններ էր ցանկանում, որ Ջոզեֆն աներ, մինչև Օհայո գնալը: Հրավիրեք ուսանողներին հաղորդել, թե ինչ են գտել:

  • Ինչու՞ Տերը պատվիրեց Ջոզեֆ Սմիթին գնալ Քոլսվիլի սրբերի մոտ:

  • Ի՞նչ սկզբունքներ կարող ենք սովորել այս հատվածներից աղոթքի վերաբերյալ: (Ուսանողները կարող են տարբեր խոսքերով բացատրել, սակայն համոզվեք, որ նրանք ասում են հետևյալ սկզբունքները. Եթե աղոթում ենք հավատքով, Տերը կպատասխանի մեր աղոթքներին: Տերը հաճախ ուրիշ մարդկանց միջոցով է տալիս մեր աղոթքների պատասխանները):

  • Ե՞րբ է մեկ ուրիշ անձը ձեր աղոթքների պատասխանը եղել:

Հոգու հուշումով բերեք ձեր վկայությունը` այս դասին քննարկված վարդապետությունների և սկզբունքների վերաբերյալ: Հրավիրեք ուսանողներին վարվել այնպես, ինչպես որ զգացին ու սովորեցին այս հայտնություններից:

Բացատրական և պատմական տեղեկություն

Վարդապետություն և Ուխտեր 36: Էդվարդ Պատրիջ

Էդվարդ Պատրիջն առաջին անգամ լսեց վերականգնված ավետարանի մասին մոտավերապես 1830թ. հոկտեմբերին, երբ միսիոներները, որոնք ուղարկվել էին լամանացիների մոտ, կանգ առան Կիրթլենդում, Օհայո, Միսսուրի ուղևորվելու ճանապարհին (տես ՎևՈւ 28.8; 32.2–3): Նա մկրտված չէր, սակայն, դա տեղի ունեցավ երկու ամիս հետո: Լյուսի Մակ Սմիթը, մարգարեի մայրը, գրել է հետևյալ տողերը Էդվարդ Պատրիջի մկրտվելու որոշման մասին. «Նույն թվականի [1830] դեկտեմբերին, Ջոզեֆը ժողով նշանակեց մեր տանը: Երբ նա քարոզում էր, Սիդնի Ռիգդոնը և Էդվարդ Պատրիջը մտան ներս և նստեցին հավաքվածների հետ: Երբ Ջոզեֆն ավարտեց իր ճառը, նա խոսելու հնարավորություն տվեց բոլորին, ովքեր ասելիք ունեին: Այդ պահին, պրն Պատրիջը կանգնեց և հայտնեց, որ նա եղել է Մանչեստրում, նպատակ ունենալով լրացուցիչ տեղեկություն իմանալ մեր քարոզած վարդապետության վերաբերյալ, սակայն, չգտնելով մեզ, նա հարցրել է մեր հարևաններին մեր մասին, նրանք պատասխանել են, որ մենք անթերի ենք եղել, մինչև որ Ջոզեֆը խաբել է նրանց` կապված Մորմոնի Գրքի հետ: Նա նաև ասաց, որ ինքը զբոսնել է մեր ֆերմայում և նկատել, որ այն շատ բարեկարգ է և խնամքով մշակված, ինչպես երևում էր, և տեսել է, թե մենք ինչ ենք զոհաբերել հանուն մեր հավատքի, ու լսելով, որ մեր ճշմարտացիությունը հարցականի տակ չի դրվել, բացառությամբ մեր կրոնի հետ կապված, նա հավատացել է մեր վկայությանը և պատրաստ է մկրտվել, «եթե», - ասաց նա - «եղբայր Ջոզեֆը մկրտի ինձ» (History of Joseph Smith by His Mother, ed. Preston Nibley [1958], 191–92): Էդվարդ Պատրիջը մկրտվել է Ջոզեֆ Սմիթի կողմից 1830թ. դեկտեմբերի 11-ին:

Էդվարդ Պատրիջը հետագայում դարձել է եկեղեցու առաջին եպիսկոպոսը և կրել բազմաթիվ հալածանքներ Միսսուրիում: Նա մահացել է որպես եկեղեցու հավատարիմ անդամ 1840թ. Նավու քաղաքում, Իլլինոյս, 47 տարեկան հասակում: (Էդվարդ Պատրիջի մասին լրացուցիչ տեղեկության համար տես Վարդապետություն և Ուխտեր 36.1–7; 41.9–11; 42.10; 50.39; 51.1–4, 18; 52.24; 57.7; 58.14–16, 24–25, 61–62; 60.10; 64.17; 124.19; տես նաև Church History in the Fulness of Times Student Manual, 2nd ed. [Church Educational System manual, 2003], 82; Doctrine and Covenants Student Manual, 2nd ed. [Church Educational System manual, 2001], 72.)

Վարդապետություն և Ուխտեր 36.4–8: Յուրաքանչյուր երիտասարդ տղամարդ պետք է ծառայի միսիայում

Նախագահ Էզրա Թավտ Բենսոնն ուսուցանել է.

Նկար
Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոն

«Այս հարցը հաճախակի է տրվում. Արդյո՞ք պետք է յուրաքանչյուր երիտասարդ տղամարդ ծառայի միսիայում: Այս հարցի պատասխանը տրվել է Տիրոջ կողմից: Այն է` այո:Յուրաքանչյուր երիտասարդ տղամարդ պետք է ծառայի միսիայում:

Քանի որ յուրաքանչյուր երիտասարդ տղամարդ պետք է ծառայի միսիայում, մենք հասկանում ենք, որ ամեն երիտասարդ տղամարդ չի որ ֆիզիկապես, հոգեպես կամ բարոյապես պատրաստ է: Արդյունքում, ոմանք կարող են զրկվել միսիոներական հնարավորություններից: Սակայն բոլորը պետք է պատրաստվեն գնալու` արժանի լինելու Տիրոջը ծառայելու» (“Our Commission to Take the Gospel to All the World,” Ensign, May 1984, 45):

Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալն ուսուցանել է.

Նկար
Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալ

«Այս հարցը հաճախ է տրվում. արդյո՞ք հարկադրական է միսիոներական ծրագիրը: Եվ պատասխանն է` իհարկե, ոչ: Յուրաքանչյուրին ազատ ընտրության իրավունք է տրված: Հարց է տրվում. արդյո՞ք պետք է յուրաքանչյուր երիտասարդ տղամարդ ծառայի միսիայում: Եկեղեցու պատասխանն է` այո, և Տիրոջ պատասխանն է` այո: Ծավալվելով այս պատասխանի շուրջ մենք ասում ենք. անշուշտ, յուրաքանչյուր արական սեռի Եկեղեցու անդամ պետք է ծառայի միսիայում, ինչպես որ պետք է վճարի իր տասանորդը, ինչպես որ պետք է հաճախի իր ժողովներին, ինչպես որ պետք է իր կյանքը մաքուր պահի, աշխարհի անբարոյականությունից հեռու և ծրագրի սելեստիալ ամուսնություն` Տիրոջ տաճարում» (“Planning for a Full and Abundant Life,” Ensign, May 1974, 87):

Վարդապետություն և Ուխտեր 36.4–8: Քույր միսիոներներ

Տերը պատվիրել է Իր եկեղեցու բոլոր անդամներին կիսվել ավետարանով: Շատ երիտասարդ կանայք ընդունել են լիաժամկետ միսիայում ծառայելու պատվիրանը, թեև նրանք այս նույն պարտավորությունը չեն կրում, ինչ երիտասարդ տղամարդիկ:

Նախագահ Էզրա Թավտ Բենսոնն ասել է.

Նկար
Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոն

«Հիշեք, երիտասարդ կանայք, դուք նույնպես կարող եք հնարավորություն ունենալ ծառայելու լիաժամկետ միսիայում։… Որոշ մեր հրաշալի միսիոներները` երիտասարդ քույրերն են» (“To the Young Women of the Church,” Ensign, Nov. 1986, 83):

Նախագահ Գորդոն Բ. Հինքլին ուսուցանել է.

Նկար
Նախագահ Գորդոն Բ․ Հինքլի

«Մենք երիտասարդ կանանց կարիքն ունենք: Նրանք ուշագրավ աշխատանք են կատարում: Նրանք կարող են մտնել այնպիսի տներ, ուր երեցները` չեն կարող:

…Առաջին Նախագահությունը և Տասներկուսի Խորհուրդը միաբան են` ասելով մեր երիտասարդ քույրերին, որ նրանք պարտավորություն չեն կրում միսիա գնալու: Հուսով եմ, կարող եմ ասել այն, ինչ պիտի ասեմ, այնպես, որ ոչ մեկի համար վիրավորական չլինի: Երիտասարդ կանայք չպետք է զգան, որ նրանք երիտասարդ տղամարդկանց հետ համեմատվող պարտականություն ունեն: Նրանցից ոմանք շատ կցանկանան գնալ: Եթե այդպես է, նրանք պետք է խորհրդակցեն իրենց եպիսկոպոսի, ինչպես նաև իրենց ծնողների հետ» (“Some Thoughts on Temples, Retention of Converts, and Missionary Service,” Ensign, Nov. 1997, 52):

Վարդապետություն և Ուխտեր 36.6: Ի՞նչ է նշանակում «անհնազանդ սերունդ»:

Անհնազանդ բառը նշանակում է սանձարձակ և դժվար կառավարելի: Ուստի, անհնազանդ մարդիկ անկառավարելի, ապստամբ մարդիկ են, ում կյանքը դարձած չէ դեպի Տերը: Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը վերջին օրերում ապրող այդպիսիների մասին ասել է. «Սա անհնազանդ սերունդ է, հոգևոր մթության մեջ քայլող» (Church History and Modern Revelation, 2 vols. [1953], 1:163): Այս արտահայտությունը հանդիպում է նաև Գործք Բ.40-ում: (Տես նաև Doctrine and Covenants Student Manual, 2nd ed. [Church Educational System manual, 2001], 73.)

Վարդապետություն և Ուխտեր 36.6: Ի՞նչ է նշանակում «դո՛ւրս եկեք կրակի միջից, ատելով նույնիսկ մարմնից բծոտվող հանդերձները»:

Հղում անելով Հուդա Ա.23 հատվածին, որը նույն լեզվով է գրված, ինչ Տիրոջ խոսքերը Վարդապետություն և Ուխտեր 36.6 հատվածում, Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. ՄակՔոնկին գրել է. «Հին Իսրայելում հիվանդության տարածումը զսպելու համար վարակիչ հիվանդություններից աղտոտված հագուստը այրելով ոչնչացնում էին»: (Ղևտ. ԺԳ.47–59; ԺԵ.4–17): Եվ այսպես է Եկեղեցում մեղքի հետ կապված, սրբերը պետք է խուսափեն դրա հետ հեռավոր կապ անգամ ունենալուց, հանդերձներն անգամ մեղավորների պիտի կրակով այրվեն, ինչպես արվում էր նախկինում, նշանակում է, որ ինչը որ առնչվել է ամբարիշտների պղծությունների հետ, դրանից պետք է խուսափել: Եվ այսպես է նաև նրանց հետ, ովքեր դեռ աշխարհում են, ովքեր հրավիրվում են միանալու այս թագավորությանը» (Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1965–73], 3:428): (Տես նաև Doctrine and Covenants Student Manual, 2nd ed. [Church Educational System manual, 2001], 73.)

Վարդապետություն և Ուխտեր 37.1: «Նպատակահարմար չէ, որ … թարգմանեք ավելին»

Վարդապետություն և Ուխտեր 37.1 հատվածը վերաբերում է Ջոզեֆ Սմիթի կողմից Աստվածաշնչի թարգմանությանը: Մարգարե Ջոզեֆն ավարտել էր Մորմոնի Գրքի թարգմանությունը: Թեև Աստվածաշնչի վրա նրա աշխատելը շատ կարևոր էր, սակայն «թշնամու պատճառով» Օհայո տեղափոխվելու անհրաժեշտությունն ավելի առաջնային դարձավ (ՎևՈւ 37.1): Նա շարունակեց Աստվածաշնչի վերանայման աշխատանքը ավելի ուշ` Օհայոյում: (Տես նաև Doctrine and Covenants Student Manual, 2nd ed. [Church Educational System manual, 2001], 74.)

Վարդապետություն և Ուխտեր 37.3: Հավաքվել Օհայոյում, մինչև Օլիվեր Քաուդերիի վերադարձը

Օլիվեր Քաուդերին միսիայում էր 1830թ. հոկտեմբերի կեսից (տես ՎևՈւ 30.5–6; 32.2): Այս միսիան նրանից և նրա ընկերակիցներից պահանջեց 1400 մղոն ճամփորդություն կատարել` Նյու Յորք, Ինդիանա, Իլլինոյս, Օհայո և վերջապես` Միսսուրի, որտեղ նրանք պետք է քարոզեին բնիկ ամերիկացիներին, ովքեր ապրում էին արևմտյան Միսսուրիի սահմանի երկայնքով, և պետք է նշանակեին տեղը, որտեղ տաճարը և Նոր Երուսաղեմը պիտի կառուցվեին (տես “Covenant of Oliver Cowdery and Others, 17 October 1830,” in Documents, Volume 1: July 1828–June 1831, vol. 1 of the Documents series of The Joseph Smith Papers [2013], 202–5): Սրբերին պատվիրված էր տեղափոխվել Օհայո և սպասել Օլիվեր Քաուդերիի վերադարձին: Օհայո տեղափոխվելը նախապատրաստություն էր` Սիոնի հիմնադրման վերաբերյալ հետագա հրահանգներ ստանալու համար (տես ՎևՈւ 38.31–33): Ի վերջո, Օլիվեր Քաուդերին չվերադարձավ, սակայն իր փոխարեն նա ուղարկեց Փարլի Պ. Պրատին: (Տես նաև Doctrine and Covenants Student Manual, 2nd ed. [Church Educational System manual, 2001], 74.)