Սեմինարիա
Դաս 131․ Վարդապետություն և Ուխտեր 124․1-21


Դաս 131

Վարդապետություն և Ուխտեր 124․1-21

Նախաբան

Երբ 1841թվականի հունվարի 19-ին Մարգարե Ջոզեֆ Սմիթը ստացավ Վարդապետություն և Ուխտերի 124 բաժնի հայտնությունը, Սրբերը շուրջ երկու տարի ապրում էին Իլինոյս նահանգի Նավու քաղաքում։ Իրենց կրած հալածանքներից և դժվարություններից հետո, Սրբերն այժմ ունեին մի վայր, որտեղ նրանք կարող էին խաղաղությամբ հավաքվել և քաղաք կառուցել։Վարդապետություն և Ուխտերի 124 բաժինն առաջին հայտնությունն է, որը Ջոզեֆ Սմիթը ստացավ Նավուում, որը հետագայում կընդգրկվեր կանոնիկ աշխատություններում։ Այս բաժինը կբաժանվի երեք դասերի միջև։ Այս դասը քննարկում է 1–21 հատվածները։ Այս հատվածներում Տերը պատվիրեց, որ ավետարանի վերականգնման և Նավուում Սիոնի ցցի վերաբերյալ հռչակագիր ուղարկվի երկրի կառավարիչներին։ Նա նաև գովաբանեց և խորհուրդ տվեց Եկեղեցու վաղ շրջանի ղեկավարներին։

Ուսուցման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 124․1-14

Տերը պատվիրում է, որ ավետարանի հռչակագիր ուղարկվի երկրի կառավարիչներին

Գրատախտակին գրեք Ուժեղ բառը: Հարցրեք ուսանողներին, թե ըստ աշխարհիկ չափանիշների, ինչպիսի մարդն է սովորաբար համարվում ուժեղ։ Երբ ուսանողները պատասխանեն, գրեք նրանց պատասխանները գրատախտակին Ուժեղ բառի տակ։ Գրատախտակին գրեք Թույլ բառը: Հարցրեք ուսանողներին, թե ըստ աշխարհիկ չափանիշների, ինչ հատկանիշներ են սովորաբար առնչվում թույլ լինելու հետ։

  • Ինչպե՞ս է աշխարհը փորձում երիտասարդ տղային կամ երիտասարդ աղջկան զգացնել տալ, որ ըստ աշխարհիկ չափանիշների նրանք թույլ են։

Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտերի 124․1 հատվածը` փնտրելով, թե ում էր Տերն անվանում թույլ։ Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց մտքերով։

  • Ինչո՞ւ էր Ջոզեֆ Սմիթը թույլ համարվում, երբ նա կանչվեց վերականգնելու ավետարանը։ Ըստ 1 հատվածի, ինչո՞ւ պետք է Տերը կանչի թույլերին անելու Իր աշխատանքը։ (Երբ ուսանողները պատասխանեն, ամփոփեք նրանց պատասխաները՝ գրելով գրատախտակին նմանատիպ մի սկզբունք ․ Տերը ցույց է տալիս Իր իմաստությունը երկրի թույլ բաների միջոցով։)

  • Ինչպե՞ս Տերը ցույց տվեց Իր իմաստությունը Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով։

  • Ինչպե՞ս Տերը մեծարեց Ջոզեֆ Սմիթի կարողությունները։

Խնդրեք ուսանողներին թվարկել այն կոչումներն ու հանձնարարությունները, որոնք նրանք կարող են ստանալ, քանի դեռ երիտասարդ են։ (Պատասխանները կարող են ներառել՝ տնային ուսուցիչ, դասարանի կամ քվորումի նախագահության անդամ, միսիոներ, հաղորդության ժողովի խոսնակ կամ ընկերանալը ինչ-որ մեկին նրա ծխում կամ ճյուղում։)

Անդրադարձեք գրատախտակին գրված սկզբունքին և տվեք հետևյալ հարցերը․

  • Ինչպե՞ս կարող է այդ ճշմարտությունն օգնել մեզ, երբ մենք Եկեղեցում ծառայելու համար ստանում ենք բազմաթիվ կոչումներ և հանձնարարություններ։

  • Ինչպե՞ս եք դուք օրհնվել նրանց կողմից, ովքեր հավատարմորեն ծառայել են Տիրոջը, չնայած որ աշխարհիկ մարդկանց աչքում նրանք միգուցե թույլ են թվացել։

Հիշեցրեք ուսանողներին, որ 1838-39 թվականների ձմռանը Սրբերը փախան Միսսուրիից և բնակություն հաստատեցին Իլինոյսում՝ Միսիսիպի գետի մոտ։ Այնտեղ Սրբերը սկսեցին կառուցել Նավու քաղաքը։ Հալածանքներ և մեծ դժվարություններ հաղթահարելուց հետո, Սրբերն ի վերջո ունեցան մի վայր, որտեղ նրանք կարող էին խաղաղությամբ հավաքվել և քաղաք կառուցել։ 1840 թվականի դեկտեմբերին Իլինոյս նահանգի օրենսդիր մարմինը կանոնադրություն է սահմանում Նավու քաղաքի համար, որը թույլ է տալիս Սրբերին կազմավորել տեղական ինքնակառավարում, ստեղծել համալսարան և նույնիսկ կազմավորել տեղական ոստիկանություն։

Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 124.2-3 հատվածները: Դասարանին հրավիրեք հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե Տերն ինչ էր ցանկանում, որ Ջոզեֆ Սմիթն աներ այժմ, երբ Սրբերը բնակություն հաստատեցին Նավուում։ (Կարող եք բացատրել, որ այս ցիցը բառակապակցությունը 2-րդ հատվածում վերաբերում է Նավուին։)

  • Ի՞նչ պատվիրեց Տերը Ջոզեֆ Սմիթին։ (Ավետարանի հռչակագիր գրվի Երկրի կառավարիչներին։)

Հանձնարարեք ուսանողներին իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կամ դասարանային տետրերում գրի առնել, թե նրանք ինչ կընդգրկեին Երկրի կառավարիչներին ուղղված ավետարանի հռչակագրի մեջ։ Ուսանողներին օգնելու համար կարող եք հանձնարարել նրանց մտածել, թե իրենց կարծիքով ինչն է ճշմարիտ ավետարանում և առաջարկեք, որ նրանք այդ ճշմարտությունների մասին վկայությունը ներառեն իրենց հռչակագրերի մեջ։ Մի քանի րոպե անց որոշ ուսանողների խնդրեք դասարանի հետ կիսվել իրենց գրածով։

Հրավիրեք ուսանողներին թվարկել այն եղանակները, որոնց միջոցով մենք կարող ենք ավետարանով կիսվել մյուսների հետ: (Օրինակները կարող են լինել՝ կիսվել սոցիալական մեդիայի միջոցով, գրել վկայությունը Մորմոնի Գրքի մեջ և նվիրել այն ընկերոջը, հրավիրել ինչ-որ մեկին հաճախել Եկեղեցի կամ սեմինարիա։) Ուսանողների պատասխանները թվարկեք գրատախտակին:

  • Որո՞նք են եղել ամենաարդյունավետ եղանակները, որոնց միջոցով դուք կիսվել եք ավետարանով ուրիշների հետ։

Հետևյալ երկու վերնագրերը գրեք գրատախտակին․ Ինչպե՞ս։ և Ինչո՞ւ։

Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտերի 124.4-8 հատվածները: Դասարանի մի կեսին հանձնարարեք փնտրել, թե ինչպես էր Տերը ցանկանում, որ հռչակագիրը գրվեր, իսկ մյուս կեսին հանձնարարեք փնտրել, թե ինչու էր Տերը ցանկանում, որ հռչակագիրը գրվեր։ Երբ ուսանողները բավարար ժամանակ ունենան այդ հատվածներն ուսումնասիրելու համար, նրանցից մի քանիսին խնդրեք մոտենալ գրատախտակին և գրել, թե նրանք ինչ բացահայտեցին համապատասխան վերնագրի ներքո։

Հրավիրեք ուսանողներին բացահայտել 4-րդ հատվածի այն սկզբունքը, որն ուսուցանում է, թե ինչպես է Տերը ցանկանում, որ մենք կիսվենք ավետարանով ուրիշների հետ։ (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն նրանք պետք է արտահայտեն նմանատիպ մի սկզբունք ․ Մենք պետք է ավետարանը հռչակենք հեզությամբ և Սուրբ Հոգու զորությամբ։)

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում ավետարանը հռչակել հեզությամբ։ Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում ավետարանը հռչակել Սուրբ Հոգու զորությամբ։

  • Անդրադարձեք ավետարանով կիսվելու եղանակների ցանկին, որը գրված է գրատախտակին։ Ինչպե՞ս կարող ենք հեզությամբ և Սուրբ Հոգու զորությամբ կիսվել ավետարանով` օգտվելով այդ մեթոդներից։

Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտերի 124․9 հատվածը և ուշադրություն դարձնել, թե Տերն ինչ ասաց որ կանի, եթե Սրբերը հռչակեն ավետարանը։

Խնդրեք ուսանողներին բացահայտել 9-րդ հատվածի վարդապետությունն այն մասին , թե Տերը ինչ կարող է անել նրանց համար, ովքեր լսում են ավետարանը։ Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, սակայն նրանք պետք է բացահայտեն նմանատիպ մի սկզբունք․ Տերը կարող է փափկացնել նրանց սրտերը, ովքեր լսում են ավետարանը։

  • Ինչպե՞ս է այդ վարդապետությունը վերաբերում այն ճշմարտությանը, թե մենք ինչպես պիտի ավետարանը հռչակենք հեզությամբ և Սուրբ Հոգու զորությամբ։

Ամփոփեք Վարդապետություն և Ուխտերի 124․10-14 հատվածները` բացատրելով, որ Տերն ասաց, թե Ինքը կկանչի երկրի կառավարիչներին` օգնելու Սրբերին, եթե Սրբերն ավետարանը հռչակեն նրանց։ Բացի դրանից, Տերը Ռոբերտ Բ․ Թոմսոնին պատվիրեց օգնել Ջոզեֆ Սմիթին գրելու ավետարանի հռչակագիրը։

Բացատրեք, որ չնայած այդ հռչակագիր գրելու աշխատանքը սկսվեց Վարդապետություն և Ուխտերի 124 բաժնի հայտնությունը ստանալուց շատ չանցած, մի քանի գործոններ խոչընդոտեցին , որ այն ավարտվի և հրատարակվի միայն մի քանի տարի անց։ Ռոբերտ Բ․ Թոմսոնը մահացավ գրությունը սկսելուց յոթ ամիս անց։ Նրա մահը, Նավուի Տաճարի կառուցմանը նվիրված ժամանակը և այլ պարտավորություններ խանգարեցին, որպեսզի հռչակագիրն ավարտվեր` նախքան Մարգարե Ջոզեֆ Սմիթի մահը։ Հռչակագիրն ի վերջո ավարտին հասցվեց Փարլի Պ․ Պրատի կողմից և 1845 թվականի ապրիլի 6-ին որպես գրքույկ հրատարակվեց Նյու Յորք Սիթիում, իսկ Millennial Star-ի կողմից՝ 1845 թվականի հոկտեմբերի 22-ին։ (Տես Ezra Taft Benson, “A Message to the World,” Ensign, Nov. 1975, 32–34.)

Վարդապետություն և Ուխտեր 124․15-21

Տերը հրահանգներ է տալիս Նավուի Եկեղեցու ղեկավարներին

Խնդրեք ուսանողներին մտածել այն ժամանակի մասին, երբ ինչ-որ մեկը նրանց անկեղծորեն հաճոյախոսել է: Հրավիրեք մի քանի ուսանողների` կիսվել իրենց փորձառություններով և ինչո՞ւ էին այդ հաճոյախոսություններն իմաստալից նրանց համար:

Բացատրեք, որ այս հայտնության մեջ Տերը դիմել է մի քանի անձանց և նշելով նրանց ուժեղ կողմերն ու ներդրումները, գովել է նրանց։ Ուսանողներին հանձնարարեք մտքում ուսումնասիրել Վարդապետություն և Ուխտերի 124․15-20 հատվածները և ուշադրություն դարձնել, թե ինչ է Տերն ասել այդ մարդկանց մասին։ Կարող եք առաջարկել, որ նրանք նշեն այն արտահայտությունները, որոնք հատկանշական են իրենց համար։ Բավարար ժամանակից հետո հրավիրեք ուսանողներին իրենց ընկերների հետ կիսվել իրենց գտած նյութով` ներառյալ, թե որ արտահայտություններն են կարևոր նրանց համար և ինչո՞ւ:

Կարող եք նշել, որ Վարդապետություն և Ուխտերի 124․19 հատվածում Տերը հայտարարել է, որ վերջերս մահացած երեք հավատարիմ տղամարդիկ (Դեյվիդ Վ․ Փաթեն, Էդվարդ Պատրիջը և Ջոզեֆ Սմիթը ավագը՝ Մարգարեի հայրը) ընդունվել են Տիրոջ ներկայության մեջ։

Հրավիրեք ուսանողներին վերանայել, թե ինչ է Տերը Վարդապետություն և Ուխտերի 124․15, 20 հատվածներում ասել Հայրում Սմիթի և Ջորջ Միլլերի մասին։

  • Ինչպիսի՞ զգացում է Տերը տածում այն մարդկանց հանդեպ, ովքեր ունեն շիտակություն։ (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, սակայն նրանք պետք է բացահայտեն հետևյալ սկզբունքը․ Տերը սիրում և վստահում է նրանց, ովքեր ունեն սրտի շիտակություն։ Կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն այն բառերը, որոնք ուսուցանում են 15 և 20-րդ հատվածների սկզբունքը։)

  • Ինչպե՞ս կսահմանեիք սրտի շիտակությունը։

Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջոզեֆ Բ Վիրթլինի հետևյալ խոսքերը.

Նկար
Երեց Ջոզեֆ Բ. Վիրթլինը

«Ինձ համար «շիտակություն» նշանակում է միշտ անել այն, ինչը ճիշտ է և լավ, անկախ դրա անմիջական հետևանքներից: Դա նշանակում է` լինել արդարակյաց մինչև մեր հոգու խորքը` ոչ միայն մեր գործերով, այլ որ ավելի կարևոր է` մեր մտքերով ու սրտով: Անձնական շիտակությունը ենթադրում է այնպիսի արժանահավատություն և անկաշառություն, որ մենք անընդունակ ենք ստել վստահությանը կամ ուխտին» (“Personal Integrity,” Ensign, May 1990, 30):

  • Ելնելով Երեց Վիրթլինի մեկնաբանությունից, ձեր կարծիքով, ինչո՞ւ է Տերը սիրում և վստահում նրանց, ովքեր ունեն սրտի շիտակություն։

Հրավիրեք ուսանողներին խորհել իրենց կյանքի այն կողմերի վերաբերյալ, որտեղ նրանք կարող են ավելի շատ շիտակություն ցուցաբերել։ Խրախուսեք նրանց անձնական նպատակ դնել՝ այդ ոլորտում շիտակությունը լավացնելու համար։

Ավարտեք, կիսվելով ձեր վկայությամբ այն ճշմարտությունների վերաբերյալ, որոնք ուսանողներն այսօր սովորեցին։

Բացատրական և պատմական տեղեկություն

Վարդապետություն և Ուխտեր 124․2–3։ «Մի հանդիսավոր հռչակագիր … բոլոր ազգերին»

1975 թվականին Նախագահ Էզրա Թավտ Բենսոնը ծառայում էր որպես Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահ։ Տասներկուսի Քվորումի իր եղբայրների անունից, նա վերահաստատեց 1845 թվականին Առաքյալների կողմից գրված հռչակագրի ուղերձը՝ ի պատասխան Վարդապետություն և Ուխտե 124․2–3 հատվածներում տրված պատվիրանի։ (Տես Ezra Taft Benson, “A Message to the World,” Ensign, Nov. 1975, 33–34.)