Սեմինարիա
Դաս 46. Վարդապետություն և Ուխտեր 41


Դաս 46

Վարդապետություն և Ուխտեր 41

Նախաբան

1830թ. դեկտեմբերին Տերը պատվիրեց սրբերին գնալ Օհայո, որտեղ նրանք կստանային Իր օրենքը (տես ՎևՈւ 37.3; 38.32): Լեման Քոփլին Օհայոյում եկեղեցու անդամներից մեկն էր, ով առաջարկեց ապահովել Ջոզեֆ Սմիթին և Սիդնի Ռիգդոնին ու նրանց ընտանիքներին «տներով ու մթերքով» (բաժնի նախաբան, ՎևՈւ 41): Ջոզեֆ Սմիթը ստացավ Վարդապետություն և Ուխտեր 41 բաժնում գրված հայտնությունը 1831թ. փետրվարի 4-ին, Օհայոյում հաստատվելուց կարճ ժամանակ հետո: Այս հայտնությամբ Տերը հրահանգում է մարգարեին և եկեղեցու մյուս ղեկավարներին աղոթել Իր օրենքը ստանալու համար: Բացի այդ, նա հստակեցնում է, թե որտեղ պետք է ապրեն Ջոզեֆ Սմիթն ու Սիդնի Ռիգդոնը և կանչում է Էդվարդ Պատրիջին լինել եկեղեցու առաջին եպիսկոպոսը:

Ուսուցանման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 41․1-6

Տերն ուսուցանում է, որ ճշմարիտ աշակերտները կպահեն Իր օրենքը

Հրավիրեք ուսանողներին մտածել, թե ինչ է նշանակում բերկրանքով կամ ուրախությամբ անել ինչ-որ բան:

  • Ի՞նչն եք ուրախությամբ կամ բերկրանքով անում:

  • Ձեր կարծիքով, Տերն ի՞նչն է բերկրանքով անում:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 41.1 հատվածը: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, գտնելով, թե ինչն է Տերը բերկրանքով անում:

  • Ի՞նչ է ասում Տերը, ինչն է Նա բերկրանքով անում: (Իր ժողովրդին օրհնելը «բոլոր օրհնություններից մեծագույնով»):

Երբ ուսանողները պատասխանեն, հետևյալ անավարտ նախադասությունը գրեք գրատախտակին. Տերը բերկրանքով օրհնում է մեզ, երբ…

  • Համաձայն 1 հատվածի, ինչ պետք է մենք անենք, որպեսզի ստանանք Տիրոջ օրհնությունները, որոնք Նա ցանկանում է մեզ տալ: (Կարող եք բացատրել, որ ականջ դնել նշանակում է ուշադիր լսել և հնազանդվել: Ուսանողների պատասխաններն օգտագործելով լրացրեք գրատախտակին գրվածը. Տերը բերկրանքով օրհնում է մեզ, երբ լսում և հնազանդվում ենք Նրան: Կարող եք առաջարկել ուսանողներին նշել իրենց սուրբ գրություններում այն խոսքերն ու արտահայտությունները, որոնք ուսուցանում են այս սկզբունքը:

Խնդրեք ուսանողներին մտածել, թե արդյոք նրանք երբևէ զգացել են ուրախություն` որևէ մեկի համար մի բան անելուց: Հրավիրեք մեկ կամ երկու ուսանողների կիսվել իրենց փորձառություններով։

  • Ի՞նչ նշանակություն ունի ձեզ համար իմանալը, որ Տերը բերկրանքով է օրհնում ձեզ Նրան ականջ դնելու համար:

Հիշեցրեք ուսանողներին, որ Տերը պատվիրել էր սրբերին հավաքվել Օհայոյում: Որոշ սրբեր, որ տեղափոխվել էին Օհայո, արել էին դա զոհաբերության գնով: Նրանք կամ կորուստով էին վաճառել իրենց սեփականությունը կամ թողել էին չվաճառած տներն ու ունեցվածքը և գնացել Օհայո` հնազանդվելով Տիրոջ պատվիրանին, որ տրվել էր Իր մարգարեի միջոցով:

Խնդրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ հետևյալ պատմությունը Լյուսի Մակ Սմիթի (մարգարե Ջոզեֆ Սմիթի մոր) և եկեղեցու մի խումբ անդամների մասին, ում նա առաջնորդեց դեպի Օհայո: Խնդրեք դասարանի անդամներին ունկնդրել մի օրինակ, թե ինչպես Տերն օրհնեց սրբերին, երբ նրանք ականջ դրեցին Օհայո տեղափոխվելու Նրա պատվիրանին:

Լյուսի Մակ Սմիթը Ֆայեթից, Նյու Յորք, դեպի Օհայո առաջնորդեց եկեղեցու անդամների 80 հոգանոց մի խումբ: Կայուգա և Սենեկա ջրանցքով դեպի Բուֆալո, Նյու Յորք ճանապարհորդելու ժամանակ, Լյուսին հիշեցնում էր սրբերին, որ նրանք ճամփորդում են Տիրոջ պատվիրանով, ինչպես հնում Լեքին, երբ դուրս էր եկել Երուսաղեմից: Նա խորհուրդ էր տալիս սրբերին, որ եթե հավատարիմ լինեն, ապա «նույն պատճառներն ունեն Աստծո օրհնություններն ակնկալելու» (տես History of Joseph Smith by His Mother, ed. Preston Nibley [1958], 195–96; Church History in the Fulness of Times Student Manual, 2nd ed. [Church Educational System manual, 2003], 91):

«Երբ նրանք ժամանեցին Բուֆալո, տեսան, որ նավահանգիստը խցանված է սառույցներով, ինչը խոչընդոտում էր նավերի ելումուտը: Բուֆալոյում մի քանի տանջալից օրեր անցկացնելուց հետո երեխաներից շատերը հիվանդացան, ինչպես նաև, խմբից շատերը քաղցած էին ու հուսահատված: Նրանք վերցրեցին տախտակամածի անցումը, դրեցին իրենց իրերը տախտակի վրա, և այդպիսով ժամանակավոր ապաստան պատրաստեցին կանանց և երեխաների համար մինչ հաջորդ օրը` վաղ առավոտյան: Երբ վերադարձան նավի վրա, Լյուսին համոզեց շարունակ տրտնջացող խմբին խնդրել Տիրոջը, որ ջարդի նավահանգիստը խցանող քսան ֆուտանոց սառցե բեկորները» (Church History in the Fulness of Times Student Manual, 92):

Լյուսին հորդորում էր իր խմբին հավատք ունենալ առ Աստված և խոստանում, որ եթե նրանք միավորվեն աղոթքով և խնդրեն Աստծուն կոտրել սառույցը, որ խցանել է նավահանգիստը, դա կկատարվի: Լյուսին նկարագրել է, թե ինչ տեղի ունեցավ հաջորդիվ. «Այդ պահին մի աղմուկ լսվեց, որը նման էր կայծակի զարկին: Նավապետը գոռաց. «Յուրաքանչյուրդ գրավեք ձեր դիրքերը»: Սառույցը կիսվեց, հազիվ թողնելով մի անցում նավի համար և այնքան նեղ, որ երբ նավն անցավ, ջրային անիվների սայրերը շրխկոցով ջարդվեցին: Մենք հազիվ էինք անցել բացված ուղով, երբ սառույցի կտորները նորից իրար միացան» (տես History of Joseph Smith by His Mother, 197–205):

  • Ինչպե՞ս էին այս սրբերը հավատք ցուցաբերել Տիրոջ հանդեպ այս դժվարին իրավիճակում: Ինչպե՞ս է այս իրավիճակը ցույց տալիս, որ Տերը տեղյակ է մեզանից և կօգնի մեզ հաղթահարել դժվարությունները:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 41.2–4 հատվածները: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, գտնելով հրահանգները, որ Տերը տվել էր եկեղեցու երեցներին:

  • Ի՞նչ էր պատվիրել Տերն անել եկեղեցու երեցներին: (Նա պատվիրել էր նրանց միասին հավաքվել և համաձայնության գալ Նրա խոսքի վերաբերյալ, աղոթել հավատքով, ստանալ Իր օրենքը և հետևել, որ եկեղեցու անդամները պահեն Նրա օրենքը):

  • Համաձայն 3 հատվածի, որն էր այդ օրենքի նպատակը, որ երեցները պետք է ստանային:

  • Ինչպե՞ս կարող էր Տիրոջ օրենքը ստանալը օրհնություն լինել սրբերի համար Օհայոյում:

Նշեք, որ Տիրոջ ասած «օրենքը» հենց այն էր, որ գրված է Վարդապետություն և Ուխտեր 42 բաժնում, Տիրոջ օրենքը` եկեղեցուն: Բացատրեք ուսանողներին, որ հաջորդ մի քանի դասերի ընթացքում նրանք մանրամասն կուսումնասիրեն այս օրենքը:

Ուսանողներին պատրաստելու համար, որ ճանաչեն Վարդապետություն և Ուխտեր 41.5 հատվածի կարևոր ճշմարտությունը, գրատախտակին գրեք հետևյալ բառերը. Հավատացյալ և Աշակերտ:

  • Ե՞րբ են այս երկու գաղափարները նույնը լինում: Իսկ ե՞րբ են լինում` տարբեր:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 41.5 հատվածը: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, թե ինչ է Փրկիչն ասում Իր աշակերտների մասին:

  • Այս հատվածի համաձայն` ո՞րն է Փրկչի աշակերտի բնութագիրը: (Կարող եք առաջարկել ուսանողներին նշել այն խոսքերն ու արտահայտությունները, որոնք ուսուցանում են այս սկզբունքը. Հիսուս Քրիստոսի աշակերտները ստանում են Նրա օրենքները և հնազանդվում դրանց):

  • Ինչու՞ է կարևոր, որ Հիսուս Քրիստոսի աշակերտները փաստացի պահեն պատվիրանները, այլ ոչ թե միայն տեղյակ լինեն դրանցից:

Որպեսզի օգնեք ուսանողներին կիրառել այս սկզբունքը հրավիրեք նրանց ինքնուրույն վերանայել Երիտասարդներին զորացնելու համար բրոշյուրի չափանիշները: Խնդրեք նրանց ընտրել չափանիշներից մեկը և գրել իրենց տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում, թե ինչ կցանկանային անել, որպեսզի ավելի լավ ապրեն այդ չափանիշով: (Հավաստիացրեք ուսանողներին, որ սա անձնական միջոցառում է և նրանց չի խնդրվի կիսվել իրենց պատասխաններով մյուսների հետ):

Վարդապետություն և Ուխտեր 41․7-8

Տերը հրահանգում է սրբերին կառուցել մի տուն, որտեղ մարգարեն կարող է ապրել և թարգմանել:

Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 41․7-8 հատվածները, բացատրելով, որ Տերը հրահանգել է սրբերին մի տուն կառուցել, որտեղ կապրեն մարգարեն ու նրա ընտանիքը և Ջոզեֆը կկարողանա շարունակել Աստվածաշնչի թարգմանության իր գործը: Տերը նաև կարճ մի հրահանգ է տվել Սիդնի Ռիգդոնին:

Վարդապետություն և Ուխտեր 41․9-12

Տերը կանչում է Էդվարդ Պատրիջին լինել եկեղեցու առաջին եպիսկոպոսը:

Հրավիրեք ուսանողներին պատկերացնել, թե իրենց ծուխը նոր եպիսկոպոսի կարիք ունի: Ուսանողներին խնդրեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 41.9–10 հատվածները, ուշադրություն դարձնելով, թե ինչ անելիքներ կան եպիսկոպոս կանչելու հետ:

  • Համաձայն այս հատվածի, ինչ է պարունակում նոր եպիսկոպոսի կոչումը: (Եպիսկոպոսները կանչված են Աստծուց, հաստատված` անդամների ձայնով և կարգված պատշաճ իշխանությամբ: Կարող եք գրել այս վարդապետությունը գրատախտակին: Կարող եք բացատրել, որ ծխերի ներկայիս եպիսկոպոսներին չի պատվիրված իրենց ողջ ժամանակը նվիրեն «եկեղեցու գործերին», ինչպես Տերն ասել էր Էդվարդ Պատրիջին:

  • Ի՞նչ է նշանակում լինել «եկեղեցու ձայնով նշանակված»: (Դա նշանակում է, որ եկեղեցու անդամներն իրենց աջակցությունն են հայտնել, կամ հաստատել են Աստծո կողմից կանչված մարդուն):

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 41.11 հատվածը: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, տեսնելով թե ինչ հատկանիշներ ուներ Էդվարդ Պատրիջը, որ կօգնեին նրան իր կոչման մեջ:

  • Ի՞նչ հատկանիշներ ուներ Էդվարդ Պատրիջը, որ կօգնեին նրան իր կոչման մեջ: (Երբ ուսանողները պատասխանեն, կարող եք բացատրել, որ նենգություն ունենալ նշանակում է լինել ստախոս կամ կեղծավոր: Հետևաբար, նրա մեջ «չկա նենգություն» նշանակում է, որ նա ազնիվ է և անկեղծ):

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 41.12 հատվածը: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, թե Տերն ինչ զգուշացում է արել հայտնության վերջում:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում զգույշ վերաբերվել Փրկչի խոսքերին: (Կարող եք բացատրել, որ դա Ջոզեֆ Սմիթի և մյուսների համար սուրբ գրությունները պահպանելու հրահանգ էր: Ինչո՞վ է սա համահունչ Հիսուս Քրիստոսի աշակերտը լինելու մասին մեր սովորածի հետ:

Նկար
Երեց Նիլ Ա. Մաքսվել

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Ա. Մաքսվելի հետևյալ խոսքերը. «Յուրաքանչյուր օր մենք որոշում ենք մեր աշակերտության աստիճանը» (“My Servant Joseph,” Ensign, May 1992, 39):

Հրավիրեք ուսանողներին կիսվել, թե ինչպես այս դասի ընթացքում սովորած ճշմարտությունները կարող են օգնել նրանց լինել Հիսուս Քրիստոսի ավելի լավ աշակերտներ:

Բացատրական և պատմական տեղեկություն

Ջոզեֆ Սմիթը ժամանեց Կիրթլենդ

1831թ. հունվարի վերջին Ջոզեֆ և Էմմա Սմիթները հեռացան Նյու Յորքից սահնակով ճանապարհորդելով մոտավորապես 300 մղոն դեպի Կիրթլենդ, Օհայո: Երբ Ջոզեֆն ու Էմման ժամանեցին Կիրթլենդ, նրանք կանգ առան Գիլբերթ և Վիթնի խանութի առաջ.

«[Ջոզեֆը] ցատկերով բարձրացավ աստիճանները և մտավ խանութ, այնտեղ, ուր կանգնած էր կրտսեր գործընկերը: «Նյուել Ք. Վիթնի՜: Այն մարդը դու՜ ես», բացականչեց նա, ջերմորեն պարզելով ձեռքն, ինչպես վաղեմի ու հարազատ մի ծանոթի: «Դուք առավելություն ունեք ինձ վրա», պատասխանեց [Նյուել Ք. Վիթնին], մեխանիկորեն սեղմելով իրեն պարզված ձեռքը, «ես չեմ կարող ձեզ անունով դիմել, ինչպես դուք ինձ»: «Ես Ջոզեֆն եմ, մարգարեն», ասաց օտարականը ժպտալով: «Դուք աղոթել եք ինձ համար այստեղից, այժմ, ինչ կցանկանայիք, որ ես անեմ ձեզ համար»: (Եկեղեցու պատմություն, 1.145–46):

Ջոզեֆը բացատրեց, որ նա մինչ այդ հայտնություն էր ստացել, որ Նյուելն աղոթում էր իր համար, որ գնար Կիրթլենդ: Վիթնիները սիրով ընդունեցին Ջոզեֆ և Էմմա Սմիթներին, և վերջիններս նրանց հետ ապրեցին մի որոշ ժամանակ: (Տես Եկեղեցու պատմություն, 1.146; տես նաև Church History in the Fulness of Times Student Manual, 2nd ed. [Church Educational System manual, 2003], 90–91):

Վարդապետություն և Ուխտեր 41.11: «Նրա սիրտը մաքուր է»

Էդվարդ Պատրիջի պատրաստակամությունը` «թողնելու իր առք ու վաճառքը» (ՎևՈւ 41.9) և իր ժամանակը նվիրելու եկեղեցու կառուցմանը հաստատվում է հետևյալ պատմությամբ.

«Պատրիջի դուստրը ավելի ուշ հիշում էր, որ այն բանից հետո, երբ թելադրվեց այս հայտնությունը, հայրը վաճառեց իր սեփականությունը, և դա պարզ դարձավ գործարքներից: Նա ավելացրել է. «Իմ հոր նպատակաուղղվածությունը` միանալու մորմոնական կրոնին, զոհաբերելով իր ունեցվածքը կարծիք առաջացրեց իր աշխարհիկ ընկերների մոտ, որ նա խելագար է: Նրանք չէին կարող հասկանալ, թե ինչ կար այդ կրոնի մեջ, որ հանուն դրա մարդը կարող է թողնել իր աշխարհիկ մտածելակերպը» (Documents, Volume 1: July 1828–June 1831, vol. 1 of the Documents series of The Joseph Smith Papers [2013], 244):

Էդվարդ Պատրիջն ու Սիդնի Ռիգդոնը ճամփորդեցին Նյու Յորք` Ջոզեֆ Սմիթ մարգարեին հանդիպելու համար: Ֆիլո Դիբլի խոսքերով, Պատրիջը ոչ միայն իր համար, այլ նաև շատերի խնդրանքով էր գնացել: [Ֆիլո Դիբլին] մի հարևան ասել էր. «Մենք մի մարդ ենք ուղարկել Յորք նահանգ, պարզելու համար այս գործի ճշմարտությունը և նա մի մարդ է, որը չի խաբի»: [Dibble, “Philo Dibble’s Narrative,” p. 77.]: (Church History in the Fulness of Times Student Manual, 2nd ed. [Church Educational System manual, 2003], 82). Մարգարեն բնութագրել է Էդվարդին որպես «բարեպաշտության օրինակ, Տիրոջ մեծ մարդկանցից մեկը» (in History of the Church, 1:128):