Սեմինարիա
Դաս 144․ Վարդապետություն և Ուխտեր 135, Մաս 1


Դաս 144

Վարդապետություն և Ուխտեր 135, Մաս 1

Նախաբան

1844 թվականի հունիսի 27-ին , Մարգարե Ջոզեֆ Սմիթը և նրա եղբայր Հայրումը, ով Նախագահի օգնականն ու Եկեղեցու Հայրապետն էր, նահատակվեցին Քարթեջում` Իլինոյս։ Տասներկու Առաքյալների Քվորումը հաստատեց, որ նահատակության հայտարարությունը ընդգրկվեր 1844 թվականիի հրատարակության Վարդապետություն և Ուխտերի վերջում, որը գրեթե պատրաստ էր հրատարակության։ Հայտարարությունը գրվել էր Տասներկուսի Քվորումի անդամներ Ջոն Թեյլորի և Վիլլարդ Ռիչարդսի կողմից, ովքեր, վկա էին եղել այդ իրադարձություններին։ Այժմ այն գրված է Վարդապետություն և Ուխտեր 135բաժնում։

Նշում․ Այս դասը պարունակում է մի քանի պատմական իրադարձություններ, որոնք կարող են կարդացվել ուսանողների կողմից։ Դուք կարող եք դասի սկզբում այդ իրադարձությունների կրկնօրինակները պատրաստել և բաժանել դրանք ուսանողներին։

Ուսուցման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 135․1-7

Հայտարարվում է Ջոզեֆ և Հայրում Սմիթների նահատակությունը

Սկսեք դասը` հարցնելով ուսանողներին , թե արդյոք նրանք հիշում են, թե որտեղ են նրանք եղել, երբ լսել են Եկեղեցու Նախագահի կամ հարազատի մահվան բոթը։

Հրավիրեք ուսանողներին պատկերացնել, որ իրենք 1844 թվականին Իլինոյս նահանգի Նավուում ապրող Եկեղեցու անդամներ են և ստանում են Վարդապետություն և Ուխտեր 135․1հատվածում գրված բոթը։ Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ այդ հատվածը։

  • Դուք ինչպե՞ս կզգայիք, երբ լսեիք այդ ողբերգության մասին ։

Բացատրեք, որ շատ Սրբեր ծանր վշտի մեջ էին, երբ լսեցին Ջոզեֆ և Հայրում Սմիթների մահվան լուրը ։ Խրախուսեք ուսանողներին անդրադառնալ Մարգարե Ջոզեֆ Սմիթի մասին իրենց անձնական զգացմունքներին և վկայությանը, մինչ նրանք ուսումնասիրում են նրա կյանքի վերջին օրերը։

Տեղեկացրեք ուսանողներին, որ Ջոզեֆ Սմիթը և Սրբերը Իլինոյսում գտնվելիս ` երեք տարի շարունակ ապրում էին հարաբերական անդորրի մեջ։ Սակայն, 1842 թվականին նրանք կրկին սկսեցին բախվել ընդդիմությանը։ Այլախոհները Եկեղեցում և հակառակորդները Եկեղեցուց դուրս միավորեցին իրենց ջանքերն ընդդեմ Մարգարեի և Եկեղեցու։ Իլինոյսի որոշ քաղաքացիներ սկսեցին վախենալ և արհամարհել Սրբերի քաղաքական ազդեցությունը։ Մյուսները նախանձեցին Նավուի տնտեսական աճին և քննադատորեն էին մոտենում Նավու քաղաքի կառավարությանը և ոստիկանությանը։ Ոմանք սկսեցին խորշել Սրբերից, քանի որ սխալ էին հասկանում մորմոնական անօրինակ վարդապետությունները և գործելակերպը (ինչպես օրինակ՝ բազմակնությունը), որոնցից մի քանիսը թյուրիմացաբար ներկայացվել էր Եկեղեցու ուխտադրուժ անդամների կողմից։ (Տես Church History in the Fulness of Times Student Manual, 2nd ed. [Church Educational System manual, 2003], 263–66, 270–71.)

Հանձնարարեք որևէ ուսանողի կարդալ հետևյալ պարբերությունը․

Ուսանող 1

1844 թվականին Եկեղեցու դեմ թշնամությունը մեծապես աճեց։ Իլինոյսի որոշ քաղաքացիներ ցանկանում էին նահանգից վտարել Սրբերին, մինչ մյուսները ծրագրում էին սպանել Մարգարեին։ Մարգարեի և Եկեղեցու դեմ դավադրություն կազմակերպողներից մի քանիսը Եկեղեցու նախկին անդամներ էին, ովքեր ուրացել էին։ 1844 թվականի հունիսի 7-ին Վիլյամ Լոն, ով Առաջին Նախագահությունում եղել էր երկրորդ խորհրդական, և այլ ուխտադրուժ անդամներ տպագրեցին Նավու Էքսպոզիտոր անվամբ լրագրի առաջին պարբերականը։ Փորձելով բորբոքել հասարակությանը Մարգարեի և Եկեղեցու դեմ, այդ մարդիկ լրագրի օգնությամբ ցանկանում էին զրպարտել Ջոզեֆ Սմիթին և Եկեղեցու այլ ղեկավարներին։ Ջոզեֆ Սմիթը և Նավուի քաղաքային խորհրդի մեծ մասը ճանաչեց, որ բորբոքիչ լրագիրը ամբոխին կդրդի քաղաքի դեմ բռնության։ Նրանք դա հայտարարեցին որպես հանրային կարգի խախտում և որոշեցին, որ Նավու Էքսպոզիտոր թերթը ոչնչացվի։

Բացատրեք, որ Նավու Էքսպոզիտոր թերթի բովանդակությունը և տպարանի ոչնչացումը սրեցին հակամորմոնական թշնամանքը։ Տպարանի սեփականատերերը օրինական հայտ ներկայացրին Ջոզեֆ Սմիթի և քաղաքի այլ ղեկավարների դեմ` մեղադրելով նրանց խռովություն բորբոքելու մեջ։ Ջոզեֆ Սմիթն արդարացվեց մեղադրանքներից, սակայն նրա ազատումը միայն ավելի բարկացրեց նրա թշնամիներին։ Երբ լուրեր պտտվեցին, որ ամբոխը ցանկանում էր հարձակվել Նավու քաղաքի վրա, Ջոզեֆ Սմիթը, ով այդ ժամանակ քաղաքապետ էր, հայտարարեց ռազմական դրություն (ժամանակավոր ռազմական դրություն) Նավու քաղաքում։ Իլինոյսի նահանգապետ Թոմաս Ֆորդի ղեկավարությամբ, Ջոզեֆը Նավուի լեգեոնին հրամայեց պաշտպանել քաղաքը։

Հանձնարարեք որևէ ուսանողի կարդալ հետևյալ երկու պարբերությունները:

Ուսանող 2

Հուզումները տարածքում այնքան մեծ էին, որ Նահանգապետ Ֆորդը գնաց Քարթեջ` տարածքային կառավարության կենտրոնը, որպեսզի վերահսկի անկայուն իրավիճակը։ Նա գրեց Ջոզեֆ Սմիթին` նշելով, որ Մարգարեի և մյուս ղեկավարների դատավարությունը Եկեղեցու ոչ անդամ դատավորի կողմից, միայն կարող էր բավարարել ժողովրդին։ Նահանգապետ Ֆորդը խոստացավ նաև, որ ինքնակամ ներկայանալու դեպքում կապահովեր լիարժեք պաշտպանություն և արդար դատավարություն։ Ջոզեֆը պատասխանեց, որ իր կյանքը ճանապարհին վտանգի կենթարկվեի, և որ նա չի ներկայանա։

Երբ Ջոզեֆն իր եղբայրների հետ խորհրդակցեց, թե ինչպես վարվել, նա զգաց, որ եթե ինքն ու Հայրումը հեռանային Նավուից դեպի Արևմուտք, ապա Նավուի Սրբերին վտանգ չէր սպառնա։ Հետևելով այդ խորհրդին,` Ջոզեֆը և Հայրումը Միսիսիպի գետն անցան և` ճանապարհվեցին Այովա։ Սակայն, Նավուում գտնվող Եկեղեցու որոշ անդամներ չհամաձայնվեցին Մարգարեի ծրագրի հետ։ Մի քանիսը մոտեցան նրան և մեղադրեցին երկչոտության մեջ` ասելով, որ նա թողնում է, որ Սրբերը հալածանքին միայնակ դիմակայեն։ Մարգարեն պատասխանեց․ «Եթե իմ կյանքն արժեք չունի իմ ընկերների համար, այն արժեք չունի նաև ինձ համար» (History of the Church, 6:549)։ Միասին խորհրդակցելուց հետո Ջոզեֆը և Հայրումը վերադարձան Նավու։ 1844 թվականի հունիսի 24-ի վաղ առավոտյան նրանք մեկնեցին Քարթեջ։

Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 135.4 հատվածը: Դասարանին խնդրեք հետևել նրան՝ փնտրելով այն մարգարեությունը, որը Ջոզեֆ Սմիթը ստացավ Քարթեջի մոտակայքում։

  • Համաձայն Ջոզեֆի խոսքերի, ի՞նչ կպատահեր նրա հետ։

  • Ձեր կարծիքով, ի՞նչ զգացմունք կարող էր ապրել Մարգարեն, իմանալով, որ թողնելով իր ընտանիքը, նա այլևս հետ չէր վերադառնալու։

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ էր Ջոզեֆը «հանգիստ` ինչպես ամառային առավոտը», երբ նա գիտեր, որ գնում էր` «ինչպես գառը մորթվելու»։

Բացատրեք, որ Մարգարեն գիտեր, որ իր մահը կպահպաներ Սրբերի կյանքը։

Երբ Հայրում Սմիթը պատրաստվում էր գնալ Քարթեջի բանտը, նա կարդաց Մորմոնի Գրքի Եթեր 12․36–38 հատվածները և ծալեց էջն այդ մասում։ Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 135.5 հատվածը: Դասարանին հանձնարարեք հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչ կարդաց և նշեց Հայրումը, նախքան Քարթեջի բանտ գնալը։

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ էր այդ ժամանակ Եթերի գրքի այդ հատվածների ընթերցանությունն այդքան նշանակալից Հայրումի համար։

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «բոլոր մարդիկ կիմանան, որ իմ հանդերձներն արատավորված չեն ձեր արյունով» արտահայտությունը (ՎևՈւ 135․5

Խնդրեք ուսանողներին մտածել, թե ինչպես կզգային իրենց Ջոզեֆը և Հայրումը, իմանալով, որ իրենց ուժերի ներածին չափով կատարել են Աստծո կողմից տրված իրենց կոչումները և պարտականությունները։

  • Ջոզեֆ և Հայրում Սմիթների օրինակիցմենք ի՞նչ կարող ենք սովորել, որը մեզ կարող է օգնել իրականացնելու Աստծո կողմից տրված մեր կոչումները։

Հրավիրեք ուսանողներից մեկին կարդալ իրադարձությունների հետևյալ շարադրանքը, որը տեղի ունեցավ 1844 թվականի հունիսի 25-27-ը։

Ուսանող 3

1844 թվականին հունիսի 25-ին Ջոզեֆ և Հայրում Սմիթները և մյուս ղեկավարները Քարթեջում փրկագին վճարելով` բաց թողնվեցին, որ ներկայանան պաշտոնական դատավարությանը, որը պետք է տեղի ունենար խռովություն հրահրելու մեղադրանքով (որը վերաբերում էր Նավու Էքսպոզիտորի ոչնչացմանը)։ Սակայն, այդ երեկոյան Ջոզեֆը և Հայրումը դավաճանություն կատարելու մեղադրանքով բերվեցին Քարթեջի բանտ, ինչը Ջոզեֆը և նրա իրավաբանները բողոքարկեցին՝ հիմքերով, որ որոշումն անօրինական էր, քանի որ այդ մեղադրանքը չէր նշվել իրենց նախկին գրավի վճարման դատավարության ժամանակ։ Գրավ չէր կարող վճարվել դավաճանության համար, այնպես որ նրանք ստիպված էին մնալ բանտում և մնալ վտանգի տակ։

1844 թվականի հունիսի 26-ին Ջոզեֆը բանտում հանդիպեց Նահանգապետ Ֆորդի հետ։ Նահանգապետ Ֆորդը մտածում էր Նավու գնալու մասին և Ջոզեֆը խնդրեց գնալ նրա հետ, զգալով, որ Քարթեջում իր մնալը վտանգավոր էր։ Նահանգապետ Ֆորդը խոստացավ, որ եթե նա մեկնի Քարթեջից, Ջոզեֆին և Հայրումին կվերցնի իր հետ։ Այդ երեկո Մարգարեն վկայություն բերեց պահակների առաջ՝ Մորմոնի Գրքի և ավետարանի վերականգնման ճշմարտացիության վերաբերյալ։

1844 թվականի հունիսի 27-ի առավոտյան Ջոզեֆը նամակ գրեց Էմմային․ «Ես լիովին հնազանդ եմ իմ ճակատագրին, գիտենալով, որ ես արդար եմ և արել եմ լավագույնը, ինչ կարելի էր անել։ Հաղորդիր իմ սերը երեխաներին և իմ բոլոր ընկերներին» (in History of the Church, 6:605)։ Այդ օրը` ավելի ուշ, իմանալով տեղի բնակիչների բանտի վրա հարձակման ծրագրի և բանտարկյալներին սպանելու ծրագրերի մասին, նահանգապետ Ֆորդը հեռացավ Քարթեջից, որպեսզի ելույթ ունենա Նավուի բնակիչների առջև։ Նա խախտեց իր խոստումը և Ջոզեֆին ու Հայրումին չվերցրեց իր հետ։ Նախքան հեռանալը, Նահանգապետ Ֆորդը «Քարթեջի Մոխրագույններին»` Քարթեջում հավաքված առավել թշնամաբար տրամադրված ոստիկաններին, պատասխանատու նշանակեց բանտի համար և ազատ արձակեցմյուս ոստիկաններին։

Տեղեկացրեք ուսանողներին, որ հունիսի 27-ի այդ տոթ և խոնավ ցերեկը , առաքյալներ Ջոն Թեյլորը և Վիլլարդ Ռիչարդսը Ջոզեֆի և Հայրումի հետ գտնվում էին Քարթեջի բանտում։ Մինչ Մարգարեն և նրա հետ գտնվող մարդիկ նստած էին բանտի երկրորդ հարկում գտնվող ննջասենյակում, մի ծանր ոգի պատեց նրանց։ Հայրում Սմիթը Ջոն Թեյլորին խնդրեց երգել «Աղքատ վշտաբեկ անցվորը» (տե՛ս Օրհներգ, հմր. 29)։ Եթե այս օրհներգը հասանելի է ձեր երգարաններում, կարող եք հրավիրել ուսանողներին` երգել մի քանի հատված։ Երգելուց հետո հրավիրեք նրանց մտածել, թե ինչ կարող էր այդ օրհներգը նշանակել Ջոզեֆի և Հայրումի համար այդ ժամանակ։

Խնդրեք երեք ուսանողների հերթով կարդալ նահատակության հետևյալ ակնարկները։ Դասարանին հանձնարարեք պատկերացնել այդ իրադարձություններն այնպես, կարծես իրենք Մարգարեի հետ գտնվում են Քարթեջի բանտում։

Ուսանող 4

1844 թվականի հունիսի 27-ի երեկոյան ժամը հինգից քիչ անց, 150-200 հոգանոց ամբոխը, իրենց ինքնությունը թաքցնելու պատճառով երեսները ներկած, շրջապատեցին բանտը։ Պահակախումբը թույլ դիմադրություն ցույց տվեց, երբ ամբոխից որոշ մարդիկ աստիճաններով արագ բարձրացան այն սենյակը, որտեղ գտնվում էին Մարգարեն և իր ընկերները։

Ջոզեֆը և մյուսները ուսերով սեղմում էին դուռը, որպեսզի ամբոխը չկարողանար բացել այն։ Ամբոխից ինչ-որ մեկը կրակեց դռան վերևի անցքից՝ դիպչելով Հայրում Սմիթի քթի ձախ կողմին։ Նա վայր ընկավ մեջքի վրա, բացականչելով․ «Ես մեռած եմ»։ (in History of the Church, 6:617)։ Ջոն Թեյլորն ասաց․ «Ես երբեք չեմ մոռանա կարեկցանքի և հարգանքի այն խորը զգացումը, որը երևում էր Եղբայր Ջոզեֆի դեմքի վրա, երբ նա մոտեցավ Հայրումին և թեքվելով դեպի նա, բացականչեց․ «Ա՜խ, իմ խեղճ եղբայր Հայրում»։ (in History of the Church, 7:102)։

Ուսանող 5

Աայդ օրը` ավելի վաղ մի այցելու Ջոզեֆին մի ատրճանակ էր տվել։ Պաշտպանելով սենյակում գտնվողներին` Ջոզեֆը ցատկեց դեպի դուռը և դռան բազրիքին հասնելով, ատրճանակով կրակ արձակեց դեպի նախասրահը։ Վեց լիցքերից միայն երեքը կրակեցին՝ վիրավորելով ամբոխից մի քանի հոգու։ Այնուհետև, ամբոխն իր զենքերն ուղեց դեպի կիսաբաց դուռը, իսկ Ջոն Թեյլորը փորձեց իր ձեռնափայտով հետ մղել նրանց զենքերի փողերը։

Երբ դռան մոտ հակամարտությունը սրվեց, Ջոն Թեյլորը փորձեց փախուստի դիմելու փորձ անել պատուհանից։ Երբ նա փորձում էր դուրս ցատկել պատուհանից, դռան մոտից նրա ազդրին կրակեցին, իսկ դրսից ինչ-որ մեկը կրակ արձակեց նրա վրա; Նա ընկավ հատակին և մինչ փորձում էր թաքնվել պատուհանի մոտ գտնվող մահճակալի տակ, ևս երեք կրակոց ծանր վիրավորեցին նրան։ Միաժամանակ, երբ հրացանները դռան արանքից ներս էին մտնում, Վիլլարդ Ռիչարդսը հարվածում էր դրանց ձեռնափայտով։

Ուսանող 6

Ապա Ջոզեֆ Սմիթը նույնպես որոշեց փախուստի դիմել այդ նույն պատուհանով, հավանաբար, որպեսզի փրկեր իր կյանքը և, ոմանց խոսքերով, փրկեր Վիլլարդ Ռիչարդսի և Ջոն Թեյլորի կյանքը։ Երբ Վիլլարդ Ռիչարդսը շարունակում էր ետ մղել ամբոխին դռան մոտից, Մարգարեն ցատկեց դեպի բաց պատուհանը։ Պատուհանին չհասած` նա ստացավ երկու գնդակ՝ բանտի ներսից և դրսից։ Նա ցած ընկավ պատուհանից, բացականչելով․ «Ո՜վ Տեր իմ Աստված» և ընկավ գետնին ։ Բանտի ներսում գտնվող ամբոխի մարդիկ շտապեցին դուրս, որպեսզի համոզվեին, որ Ջոզեֆը մահացել էր։ Չնայած դեպի Քարթեջ եկող Եկեղեցու անդամներ չկային, բայց ինչ-որ մեկը բացականչեց․ «Մորմոնները գալիս են», և ողջ ամբոխը փախավ։ (Տես History of the Church, 6:618, 620–21; տես նաև Church History in the Fulness of Times Student Manual, 283.)

Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 135.2 հատվածը: Դասարանին հանձնարարեք հետևել նրան և ուշադրություն դարձնել Ջոն Թեյլորի և Վիլլարդ Ռիչարդսի ճակատագրերի նկարագրությանը։ Տեղեկացրեք ուսանողներին, որ Վիլլարդ Ռիչարդսի միայն ձախ ականջն էր քերծվել, ըստ որի իրականանում էր այն մարգարեությունը, որն արվել էր ավելի քան մեկ տարի առաջ, որ «ժամանակը կգա, երբ փամփուշտները կարկտի նման կթռչեն նրա շուրջը, և նա կտեսնի իր ընկերներին` աջից և ձախից ընկնելիս, սակայն նրա հանդերձների վրա նույնիսկ մեկ անցք չի լինի» (in History of the Church, 6:619)։

Ուսանողների ուշադրությունը հրավիրեք Վարդապետություն և Ուխտեր 135․1-ի առաջին նախադասության վրա և տվեք հետևյալ հարցը․

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «կնքելու համար այս գրքի և Մորմոնի Գրքի վկայությունը» արտահայտությունը: (Օգտակար կլինի բացատրել, որ այս համատեքստում կնքել բառը նշանակում է մշտապես հաստատել մի բան, ինչպես օրինակ՝ վկայությունը։)

Մատնանշեք նահատակություն բառը 1 հատվածում և հարցրեք․

  • Ո՞վ է նահատակը։ (Մի մարդ, ով մահանում է իր համոզմունքների կամ գործի ճշմարտության վկան լինելով։ Բացատրեք, որ նահատակ եզրույթը գալիս է հունարեն վկա բառից [տես Bible Dictionary, “Martyr”]։)

Ուսանողներին հանձնարարեք արագ աչքի անցկացնել Վարդապետություն և Ուխտեր 135․7 հատվածը` փնտրելով, թե ինչի վկան էր Ջոզեֆ և Հայրում Սմիթների նահատակությունը։

  • Զոհվելով որպես նահատակներ, ինչո՞վ են Ջոզեֆ և Հայրում Սմիթները կնքեցին իրենց վկայությունը։ (Ուսանողները կարող են տարբեր բառեր օգտագործել, սակայն նրանք պետք է բացահայտեն հետևյալ ճշմարտությունը․ Ջոզեֆ և Հայրում Սմիթները վերականգնված ավետարանի ճշմարտացիության մասին իրենց վկայությունը կնքեցին իրենց կյանքով։ Կարող եք այդ ճշմարտությունը գրել գրատախտակին։)

Հրավիրեք ուսանողներին մտածել հետևյալ հարցի շուրջ և իրենց պատասխանները գրել դասարանային տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրման օրագրերում:

  • Ինչպե՞ս է Ջոզեֆ և Հայրում Սմիթների վկայությունները և ճշմարտության համար մեռնելու պատրաստակամությունը անդրադարձել ձեր վկայության վրա։

Բավարար ժամանակ տրամադրելուց հետո հանձնարարեք պատրաստակամ ուսանողներին կիսվել իրենց պատասխաններով։ Ավարտեք` կիսվելով Մարգարե Ջոզեֆ Սմիթի վերաբերյալ ձեր վկայությամբ։

Բացատրական և պատմական տեղեկություն

Քարթեջ մեկնելիս

Էմմա Սմիթը հիշում է իր զգացմունքները, երբ իր ամուսինը` Ջոզեֆը, Նավու վերադառնալու համար անցավ Միսիսիպի գետը․ «Ես դրանից ավելի վատ չէի զգացել իմ կյանքում, և այդ ժամանակից ի վեր ես վախենում էի, որ նրան կսպանեն» (in Edmund C. Briggs, “A Visit to Nauvoo in 1856,” Journal of History, Oct. 1916, 454)։ Երբ 1844 թվականի հունիսի 24-ի վաղ առավոտյան, երբ Ջոզեֆը պատրաստվում էր հեռանալ իր տնից և ճանապարհվել Քարթեջ, նա դարձավ դեպի Էմման և ասաց․ «Էմմա՛, կարո՞ղ ես դու ուսուցանել իմ որդիներին` քայլելու իրենց հոր հետքերով»։ Էմման պատասխանեց․ «Ա՜խ, Ջոզեֆ, դու հետ կվերադառնաս»։ Ջոզեֆը երկու անգամ ևս կրկնեց հարցը, իսկ Էմման ամեն անգամ տվեց նույն պատասխանը։ (In “Edwin Rushton, Related by his Son,” in Hyrum L. Andrus and Helen Mae Andrus, They Knew the Prophet [1974], 171.) Նահատակության պահին Էմման գտնվում էր հղիության չորրորդ ամսում։ Նա և Ջոզեֆը ունեին ևս չորս այլ երեխաներ․ Ջուլիան (13), ով որդեգրվել էր, Ջոզեֆ III (11), Ֆրեդերիկը (8) և Ալեքսանդրը (6)։

Առանձնատան բակում Ջոզեֆը վաղ առավոտյան ելույթ ունեցավ հավաքված բազմության առաջ։ Ելույթի ժամանակ Ջոզեֆի որդիները ձգում էին նրա շորերից և լաց լինում․ «Հայրի՛կ, հայրի՛կ, մի գնա Քարթեջ։ Նրանք կսպանեն քեզ»։ Նրա մայրը խնդրեց, որ նա խոստանար, որ կվերադառնա։ (Dan Jones, “The Martyrdom of Joseph and Hyrum Smith,” manuscript, Jan. 20, 1855, Church History Library, Salt Lake City). Ուղղակիորեն չպատասխանելով մորը, Ջոզեֆն ասաց հավաքված Սրբերին․ «Եթե ես չգնամ այնտեղ [Քարթեջ], ապա դրա արդյունքում նրանք կկործանեն այս քաղաքը և դրա բնակիչներին, իսկ ես չեմ կարող մտածել անգամ, որ իմ սիրելի եղբայրները, քույրերը և նրանց երեխաները Նավուում կրում են այն նույն տառապանքները, որոնք կրեցին Միսսուրիում․ Ոչ, ավելի լավ է, որ ձեր եղբայր Ջոզեֆը մահանա իր եղբայրների և քույրերի համար, քանի որ ես պատրաստ եմ մահանալ նրանց համար։ Իմ աշխատանքն ավարտված է» (in Dan Jones, “The Martyrdom of Joseph Smith and His Brother, Hyrum!” trans., Ronald D. Dennis, in Ronald D. Dennis, “The Martyrdom of Joseph Smith and His Brother Hyrum,” BYU Studies, vol. 24, no. 1 [Winter 1984], 85; տես նաև Church History in the Fulness of Times Student Manual, 2nd ed. [Church Educational System manual, 2003], 277)։

«Իր շորերից կառչող զավակներին գրկելուց, արցունքն աչքերին իր շատ սիրած կնոջը ջերմ հրաժեշտ տալուց հետո և իր տարեց, սուրբ մորը վերջին մխիթարությունը տալուց հետո, նա խիստ ազդեցիկ դիմեց ողջ ամբոխին՝ հորդորելով նրանց հավատարիմ մնալ կյանքում այն կրոնին, որը ինքը նրանց ուսուցանել էր» (in Dan Jones, “The Martyrdom of Joseph Smith and His Brother, Hyrum!”

Երբ Ջոզեֆն իր ուղեկիցների հետ դուրս եկավ Նավուից, նա կանգ առավ տաճարի մոտ, «նայեց սրբազան շինությանը, ապա քաղաքին և ասաց․ «Սա երկնքի տակ գոյություն ունեցող ամենագեղեցիկ վայրն ու ամենալավ մարդիկ են, ովքեր շատ քիչ բան գիտեն այն փորձությունների մասին, որոնք սպասում են իրենց» (History of the Church, 6:554; տես նաև Church History in the Fulness of Times Student Manual, 277)։