Սեմինարիա
Դաս 94. Վարդապետություն և Ուխտեր 88.118-141


Դաս 94

Վարդապետություն և Ուխտեր 88․118-141

Նախաբան

Սա չորս դասերից վերջինն է, որ քննարկում է Վարդապետություն և Ուխտեր 88 բաժինը: Հայտնությունը տրվել է քահանայապետերի համաժողովի ժամանակ` 1832 թվականի դեկտեմբերի 27-28-ը (հատվածներ 1–126), իսկ 1833 թվականի հունվարի 3-ին (հատվածներ 127–141): Այս դասն ընդգրկում է Վարդապետություն և Ուխտեր 88.118-141: Հայտնության այս բաժնում Տերը պատվիրեց մի խումբ քահանայություն կրողների` կազմավորել Մարգարեների Դպրոց` Ջոզեֆ Սմիթի ղեկավարության ներքո: Դպրոցի մասնակիցները պետք է սովորեին միասին` ուսումնասիրությամբ ու հավատքով, և սեր ու բարյացակամություն ցուցաբերեին միմյանց նկատմամբ:

Ուսուցանման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 88․118-126

Տերը նկարագրում է ինչպես սովորել

Սկսեք` քննարկելով հետևյալ հարցերը.

  • Ի՞նչ եք դուք հիմա սովորում դպրոցում: Իսկ տա՞նը: Իսկ աշխատանքի վայրո՞ւմ: Իսկ Եկեղեցո՞ւմ:

  • Ինչպե՞ս է դպրոցի առարկաները, օրինակ` մաթեմատիկան կամ բնագիտությունը սովորելը տարբերվում ավետարանի ուսումնասիրությունից: Ինչպե՞ս կարող են դրանք նույնը լինել:

Բացատրեք, որ Օհայո նահանգի Կիրթլենդ քաղաքում 1833 թվականի հունվարին մի խումբ քահանայություն կրողներ հետևեցին Տիրոջ հրահանգին` հավաքվել միասին, որի ընթացքում Մարգարեների Դպրոցին կոչ արվեց պատրաստվել` քարոզելու ավետարանը աշխարհով մեկ: Երբ նրանք հանդիպեցին, Տերն ուսուցանեց այս եղբայրներին` ինչպես ուղղորդվել կամ բարձրացվել Սուրբ Հոգու կողմից, երբ նրանք սովորում էին միասին: Հրավիրեք ուսանողներին` սկզբունքներ փնտրել սովորելու մասին, երբ նրանք ուսումնասիրեն Վարդապետություն և Ուխտեր 88․118-141 հատվածներն այսօր:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 88.118 հատվածը: Դասարանին խնդրեք հետևել նրան և փնտրել, թե ինչպես էին Մարգարեների Դպրոցի անդամները ուսում փնտրում։

  • Ինչպե՞ս էին այս եղբայրները գիտելիք փնտրում:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում սովորել «ուսումնասիրելով և նաև հավատքով»։

Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ, թե ինչ է նշանակում սովորել հավատքով, հրավիրեք ուսանողներից մեկին կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա․ Բեդնարի հետևյալ հայտարարությունը.

Նկար
Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

Հավատքով սովորելը պահանջում է ոչ թե պասսիվ համաձայնություն, այլ հոգևոր, մտավոր և ֆիզիկական ջանքեր։

Հավատքով ուսումնասիրելը չի կարող ուսուցչից աշակերտին փոխանցվել դասախոսության, ցուցադրման կամ փորձնական վարժության միջոցով. ընդհակառակը, ուսանողը պետք է հավատք գործադրի և գործի, որպեսզի գիտելիք ձեռք բերի իր համար» (“Seek Learning by Faith,” Ensign, Sept. 2007, 64):

Բացատրեք, որ մենք կարող ենք սովորել հավատքով, երբ ակտիվորեն ու աղոթքներով ներգրավված լինենք սովորելու հնարավորությունների մեջ, իսկ հետո գործենք ըստ մեր սովորածի: Մենք սովորում ենք, երբ հավատք ենք գործադրում հնազանդության միջոցով:

  • Նկատեք, որ հատված 118-ի սկզբում Տերը նշեց, որ ոմանք հավատք չունեն: Ի՞նչ կարող ենք մենք սովորել այս հատվածից այն մասին, թե ինչպես ամրապնդենք մեր հավատքը: (Օգնեք ուսանողներին գտնել մեկ սկզբունք` հետևյալին համանման. Եթե մենք եռանդուն սովորենք ուսումնասիրության և հավատքի միջոցով, մեր հավատքն առ Հիսուս Քրիստոսը կաճի: Կարող եք գրել այս սկզբունքը գրատախտակին։)

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե որ դեպքերում նրանք կարող են կիրառել այս սկզբունքն իրենց կյանքում, բարձրաձայն կարդացեք հետևյալ իրավիճակների մասին: Յուրաքանչյուր կարդալուց հետո խնդրեք ուսանողներին բացատրել, թե ինչպես կարող է մարդը եռանդուն սովորել` ուսումնասիրելով և հավատքով: Այնուհետև խնդրեք նրանց բացատրել, թե այդ կերպ վարվելն ինչպես է ամրապնդում հավատքը։

  1. Մի երիտասարդ կին կանոնավոր կերպով կարդում է սուրբ գրությունները, բայց հազվադեպ է դադար առնում` մտածելու իր կարդացածի մասին: Նա չի զգում, որ սուրբ գրությունները կարդալը շատ օգուտ է տալիս նրան:

  2. Մի երիտասարդ տղամարդ հաճախում է Եկեղեցու ժողովներին և հաճույքով է մասնակցում դասարանային քննարկումներին: Երբեմն նա հուշումներ է ստանում փոխել իր կյանքը` հիմնվելով իր սովորածի վրա, բայց նա, սովորաբար, չի գործում այդ հուշումների համաձայն:

Երբ ուսանողներն ավարտեն այս իրավիճակների քննարկումը, տվեք հետևյալ հարցերը.

  • Ե՞րբ եք զգացել, որ ձեր հավատքը զորացել է, քանի որ ակտիվորեն սովորել եք` ուսումնասիրելով և հավատքով:: Ինչպե՞ս են ձեր գործողություններն օգնել, որ ձեր հավատքն աճի:

Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 88․119-120 հատվածը, և ուշադրություն դարձնել, թե ինչ պատվիրեց Տերը Ջոն Մարդոկին, որ նա աներ։ Ուսանողներին խնդրեք կիսվել իրենց գտած նյութով։

Բացատրեք, որ ի պատասխան հատված 119-ում նկարագրված պատվիրանի, այն է կառուցել տունը, Սրբերն, ի վերջո, կառուցեցին Կիրթլենդի Տաճարը: Մինչ տաճարը կառուցման փուլում էր, Մարգարեների դպրոցի հանդիպումները կայանում էին Նյուել Ք. Ուիթնիի խանութի վերնահարկում` Կիրթլենդում:

  • Ինչպե՞ս կարող է հատված 119-ում տրված խորհուրդը վերաբերել նաև այն տեղին, որտեղ եղբայրները հանդիպում էին Մարգարեների Դպրոցի համար: Մեր տների՞ն: Դպրոցում սովորելու ձեր անձնական ջանքերի՞ն: (Մարգարեների Դպրոցը ընդօրինակեց այս հատվածում ուսուցանված սկզբունքները: Մեր տները կարող են լինել աղոթքի, ծոմապահության, հավատքի, ուսման և կարգ ու կանոնի տուն):

Դասարանը բաժանեք զույգերի: Հանձնարարեք ուսանողներին` աչքի անցկացնել Վարդապետություն և Ուխտեր 88:121–126-ը իրենց զուգընկերների հետ և տեսնել, թե ինչպես էր Տերն ակնկալում, որ Մարգարեների Դպրոցի եղբայրներն իրենց դրսևորեն։ Կարող եք առաջարկել, որ նրանք նշեն իրենց գտած նյութը։ Երբ ուսանողներն ուսումնասիրեն այս հատվածները, գրեք հետևյալ հրահանգները գրատախտակին` յուրաքանչյուր զույգի համար, որ միասին աշխատեն հատվածներն ուսումնասիրելուց հետո:

Որոշեք, թե խորհրդի ո՞ր մասն է հատկապես օգտակար երիտասարդների համար, ովքեր ձգտում են սովորել ավետարանը: Քննարկեք, թե ինչո՞ւ եք կարծում, որ այդ գործողությունները կարևոր են` օգնելու մեկին, ով սովորում է ավետարանը:

Տիրոջ խորհուրդը կարդալու և քննարկելու համար ուսանողներին բավականաչափ ժամանակ տրամադրելուց հետո, հրավիրեք մի քանի ուսանողի բացատրել` ի՞նչ են նրանք սովորել իրենց քննարկումների ընթացքում: Երբ նրանք պատասխանեն, օգտագործեք հետևյալ հարցերը և բացատրությունները` օգնելու նրանց հասկանալ Տիրոջ խորհուրդներից մի քանիսը:

  • Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է նշանակում «վերջ տվեք բոլոր ձեր դատարկախոսություններին, …ծիծաղին, … և թեթևամտությանը» (հատված 121)։ Ինչո՞ւ հոգևոր միջավայրում նշված հատկանիշներից խուսափելը կարող է օգտակար լինել սուրբ գրություններ սովորելու մեր ջանքերին:

Բացատրեք, որ Մարգարեների Դպրոցի ժողովները պետք է հոգևոր լինեին: Այս հրահանգները ծիծաղի և դատարկախոսությունների վերաբերյալ նշանակում էին, որ Մարգարեների Դպրոցի մասնակիցները պետք է հարգալից լինեին հոգևոր միջավայրում: Այս ժողովները պետք է ի վերջո տեղի ունենային տաճարում:

  • Նկատեք բոլորբառի կրկնությունըհատված 122-ում։ Ինչպե՞ս դա կանդրադառնար դասարանի վրա, եթե բոլոր ուսանողները մասնակցեին դասին և փորձեին սովորել մեկը մյուսից:

  • Ձեր կարծիքով ինչպե՞ս է «քնելը ավելի շատ, քան անհրաժեշտ է» ազդում սովորելու կամ Հոգին զգալու ձեր կարողության վրա: Ձեր կարծիքով ինչպե՞ս կարող է անհրաժեշտ քուն ստանալը և վաղ արթնանալը օգնել մեզ ավելի լավ սովորել:

  • Ինչպե՞ս դուք կամփոփեիք սովորելու վերաբերյալ խորհուրդը, որը տրված է Վարդապետություն և Ուխտեր 88.118–126: (Ուսանողները կարող են զանազան սկզբունքներ նշել։ Ուսանողների պատասխաններից հետո գրեք հետևյալ սկզբունքը գրատախտակին.Արդար գործեր կատարելը և անարդարություններին վերջ տալը, կօգնի մեզ սովորել և շենանալ։)

  • Հատվածներում նշված վարքագծի որ հատկանիշները կարող էր մեր սեմինարիայի դասարանը կամ ընդունել, կամ դրանցից հրաժարվել, որպեսզի մենք կարողանանք ավելի լավ սովորել ավետարանը և շենանալ միմյանցով:

Հրավիրեք ուսանողներին` նորից վերանայել Վարդապետություն և Ուխտեր 88:121–126 հատվածները և խորհել, թե որ խորհրդի կարիքը նրանք ավելի շատ ունեն` իրենց կյանքում: Խրախուսեք նրանց` իրենց սովորածի հիման վրա գրի առնել մի նպատակ, որ իրենք կկատարեն:

Վարդապետություն և Ուխտեր 88․127-141

Տերը սահմանում է Մարգարեների Դպրոցի կարգը

Հրավիրեք ուսանողներին գրատախտակի մոտ, որ թվարկեն այն մի քանի վայրերը, որտեղ նրանք ուսումնասիրում են ավետարանը: (Պատասխանները կարող են ներառել. Կիրակնօրյա Դպրոց, Երիտասարդ Կանանց դասարան կամ քահանայության քվորում, սեմինարիա ևտուն:) Խնդրեք ուսանողներին խորհել` արդյո՞ք կան մարդիկ այդ միջավայրերում, ում իրենք լավ չեն ճանաչում, կամ ում հետ նրանք աշխատում են լավ հարաբերություննների մեջ լինել: Հրավիրեք նրանց` մտածել այս մարդկանցից մեկի մասին, երբ նրանք ուսումնասիրում են Վարդապետություն և Ուխտեր 88.127–141: Խնդրեք նրանց` խորհել հետևյալ հարցի շուրջ.

  • Ինչպե՞ս է իմ հարաբերությունը նրանց հետ, ում հետ ես սովորում եմ ավետարանը, ազդում սովորելու իմ ընդունակության և Հոգու կողմից ուսուցանվելու վրա:

Բացատրեք, որ Տերն ակնկալում էր, որ Մարգարեների Դպրոցի անդամները լավ հարաբերություններ հաստատեն միմյանց հետ, երբ նրանք սովորեն միասին: Հրավիրեք մի քանի ուսանողների` հերթով բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 88․128-134 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան` փնտրելով Մարգարեների Դպրոցում ուսուցչի դերը` ուսումնասիրության համար հոգևոր մթնոլորտ ստեղծելու գործում:

  • Ինչպե՞ս պիտի Մարգարեների Դպրոցի ուսուցիչը ստեղծեր հոգևոր ուսումնասիրության մթնոլորտ: (Կարող եք բացատրել, որ ուսուցչի ողջույնը դասարանի անդամներին նշանակում է, որ նա բարևում է, երբ նրանք ներս են մտնում։ Սա Մարգարեների Դպրոցում հատուկ ողջույնի ձև էր:)

  • Ի՞նչ եք դուք նկատում ողջույնի կամ բարևելու ձևի մեջ հատված 133-ում:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 88.135-137 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել և փնտրել ուսանողների դերը լավ ուսումնական միջավայր ստեղծելու գործում:

  • Ինչպիսի՞ հարաբերությունների մեջ պիտի լինեին Մարգարեների Դպրոցի անդամները միմյանց հետ:

  • Համաձայն հատված 137-ի, ի՞նչ խոստացավ Տերը, եթե Մարգարեների Դպրոցի անդամները հետևեին Իր հրահանգներին: (Դպրոցը կդառնար սրբավայր, որտեղ Հոգին կշենացներ նրանց:)

  • Ի՞նչ կարող է պատահել մեր Եկեղեցու դասարաններում կամ տներում, եթե մենք հետևենք Տիրոջ հրահանգներին հատվածներ 128-137-ում: (Ուսանողները կարող են առաջարկել տարբեր սկզբունքներ, սակայն շեշտեք հետևյալը. Եթե մենք բարեկամություն և սեր ցուցաբերենք միմյանց նկատմամբ, ապա մենք կարող ենք հրավիրել Հոգին` ավետարանը միասին ուսումնասիրելիս:)

Ուսանողներին հրավիրեք նորից նայել ողջույնի ձևին Վարդապետություն և Ուխտեր 88.133 հատվածում:

  • Ձեր կարծիքով, ինչպե՞ս կարող ենք ցույց տալ «հաստատուն, անսասան և անփոփոխ վճռականությամբ, լինելու բարեկամն ու եղբայրը» դասարանի կամ ընտանիքի անդամների համար, ում մենք լավ չենք ճանաչում կամ դժվարանում ենք սիրել:

  • Ե՞րբ եք զգացել, որ ավետարանի ուսումնասիրման միջավայրում բոլորը վճռել են ընկերներ լինել: (Կարող եք ձեր փորձով կիսվել ուրիշների հետ:)

Հրավիրեք ուսանողներին մտածել, թե ինչպես կարող են նրանք վճռականություն զարգացնել` սիրել նրանց, ում հետ սովորում են ավետարանը: Խրախուսեք նրանց` հետևել հուշումներին, որ նրանք զգում են` ավելի շատ բարություն և սեր ցուցաբերել իրենց դասընկերների ու ընտանիքի անդամների հանդեպ: Վկայեք, որ Տերը կօգնի նրանց, երբ նրանք ձգտում են սիրել ուրիշներին:

Բացատրական և պատմական տեղեկություն

Վարդապետություն և Ուխտեր 88.118: «Ուսում փնտրեք, այսինքն՝ ուսումնասիրելով և նաև հավատքով»

Առաջին Նախագահությունից Նախագահ Մարիոն Գ. Ռոմնին սովորեցրել է.

Նկար
Նախագահ Մարիոն Ջ. Ռոմնի

«Ես հավատում եմ, որ ուսումնասիրությունը կարևոր է: Ես հավատում եմ, որ մարդիկ շատ բան են սովորում ուսումնասիրության միջոցով: Իրականում իմ դիտումները ցույց են տվել, որ նրանք առանց ուսումնասիրելու քիչ են սովորում այն բաների վերաբերյալ, ինչպիսին դրանք իրականում կան, կամ եղել են, կամ լինելու են: Ես նաև հավատում եմ, սակայն և գիտեմ, որ ուսումնասիրությամբ սովորելը մեծապես արագացվում է հավատքով» (Learning for the Eternities [1977], 72):

Վարդապետություն և Ուխտեր 88.121: «Վերջ տվեք բոլոր ձեր դատարկախոսություններին, ամեն ծիծաղին»

ՀամաձայնՎարդապետություն և Ուխտեր 88 բաժնի, Մարգարեների Դպրոցի անդամները պետք է վերջ տային դատարկախոսություններին, ամեն ծիծաղին, բոլոր հեշտասեր ցանկություններին, որովհետև նրանց հանդիպումները պիտի լինեին սուրբ և ի վերջո տեղի ունենային տաճարում: Դա չի նշանակում, որ ծիծաղն ինքը մեղք է: Ծիծաղի նկատմամբ ունեցած հարգանքով հանդերձ` Նախագահ Գորդոն Բ. Հինքլին ասել է .

Նկար
Նախագահ Գորդոն Բ. Հինքլի

«Դուք կարող եք լավ ժամանակ անցկացնել: Իհարկե դուք կարող եք: Մենք ցանկանում ենք, որ դուք ուրախանաք: Մենք ցանկանում ենք, որ դուք վայելեք կյանքը: Մենք ցանկանում ենք, որ դուք լինեք առողջ և աշխույժ, երգեք և պարեք, ծիծաղեք և երջանիկ լինեք:

Բայց սրա հետ միասին եղեք խոնարհ ու աղոթող, և երկնքի ժպիտները կթափվեն ձեզ վրա» (“A Prophet’s Counsel and Prayer for Youth,” Ensign, Jan. 2001, 11):

Վարդապետություն և Ուխտեր 88․138-141: Ոտքերի լվացման արարողությունը

Երբ եղբայրները, ովքեր կրում էին քահանայություն, միացան Մարգարեների Դպրոցին, ընդունվեցին ոտնալվայի արարողությամբ, որը պետք է կատարվեր Մարգարեի կողմից` հետևելով Հիսուս Քրիստոսի օրինակին, որը նկարագրված է Հովհաննես ԺԳ-ում: Այս արարողության վերաբերյալ Երեց Բրյուս Ռ. Մակքոնկին` Տասներկու Առաքյալների Քվորումից ուսուցանել է.

Նկար
Երեց Բրյուս Ռ. Մակքոնկի

«Ոտքերի լվացումը ավետարանի արարողություն է, այն սուրբ և սրբազան ծես է, մի ծես, որը կատարվում է սրբերի կողմից` իրենց տաճարային սրբազան արարողություններից առանձին: Այն չի արվում աշխարհի առջև կամ աշխարհիկ մարդկանց համար: Իր ժամանակի և տնտեսության համար Հիսուսը հիմնեց այն վերևի սենյակում` Վերջին Ընթրիքի ժամանակ:

Մեր Տերը երկու բան արեց այս արարողությունը կատարելու համար. 1. Նա կատարեց Մովսեսին տրված հին օրենքը, և 2. Նա հիմնադրեց մի սուրբ արարողություն, որը պետք է կատարվեր իր ճշմարիտ աշակերտներից օրինական աստիճանավորի կողմից` սկսած այդ օրից:

Որպես բոլոր բաների վերականգնման մաս` ոտքերի լվացման արարողությունը վերականգնվել է ժամանակների լրության տնտեսությունում:

Ոտքերի լվացման արարողության հետ կապված գիտելիքը հայտնությամբ տրվել է քայլ առ քայլ մեր օրերում, մինչև որ ամբողջական գիտելիքը միավորվել է Տիրոջ տան բացահայտված արարողություններում»: (Mormon Doctrine, [2nd ed. (1966), 829, 831])” (Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1966–73], 1:708, 710):