Սեմինարիա
Դաս 81. Վարդապետություն և Ուխտեր 76.81-119


Դաս 81

Վարդապետություն և Ուխտեր 76․81-119

Նախաբան

Այս դասը ուսումնասիրում է թելեստիալ փառքի տեսիլքը, որը ցույց տրվեց Ջոզեֆ Սմիթին և Սիդնի Ռիգդոնին` ինչպես գրված է Վարդապետություն և Ուխտեր 76-ում։ Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնը նկարագրեցին այն ամենը, ինչ նրանք իմացան նրանց մասին, ովքեր կժառանգեն թելեստիալ արքայությունը և Հիսուս Քրիստոսի վկայությունը ժխտելու հետևանքների մասին: Նրանք նաև նկարագրեցին, թե ինչպես է թելեստիալ արքայությունը տարբերվում փառքի մյուս արքայություններից:

Առաջարկներ ուսուցման համար

Վարդապետություն և Ուխտեր 76․81-112

Տերը Ջոզեֆ Սմիթին և Սիդնի Ռիգդոնին ցույց է տալիս թելեստիալ թագավորության տեսիլքը

Հրավիրեք ուսանողներին պատկերացնել, որ մի ընկեր, ով մեկ այլ քրիստոնեական հավատքի անդամ է, ասում է նրանց. «Իմ քահանան ասաց մեզ, որ մահից հետո մենք գնում ենք կամ դրախտ, կամ դժոխք: Ես չեմ կարծում, որ բավականաչափ լավն եմ, որ դրախտ գնամ հենց հիմա, բայց ես նաև չեմ կարծում, որ այնքան վատն եմ, որ պետք է դժոխք գնամ: Ի՞նչ է ձեր կրոնը սովորեցնում դրախտի և դժոխքի մասին»:

  • Ինչպե՞ս կպատասխանեիք ձեր ընկերոջը։

Ցուցադրեք դաս 78-ի սխեման, որը կոչվում է «Վարդապետություն և Ուխտեր 76. Տեսիլքի ուրվագիծը» (կամ հրավիրեք ուսանողներին` հանել սխեմայի իրենց սեփական օրինակները): Երբ ուսանողները քննարկեն Վարդապետություն և Ուխտեր 76-ի մնացած մասը, խրախուսեք նրանց` փնտրել ճշմարտություններ, որոնք գուցե օգնեն այս ընկերոջը։

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 76.81-83,101,103-ը: Դասարանին հանձնարարեք հետևել նրան` փնտրելով բառեր և արտահայտություններ, որոնք նկարագրում են մարդկանց, ովքեր կժառանգեն թելեստիալ արքայությունը։

  • Ի՞նչ բառեր և արտահայտություններ են այս հատվածներում նկարագրում մարդկանց, ովքեր կժառանգեն թելեստիալ արքայությունը: (Գուցե դուք կարիք կունենաք բացատրելու, որ կախարդը մի մարդ է, ով ներգրավված է այնպիսի գործունեության մեջ, որում օգտագործվում է չար ոգու ազդեցությունը: Անառակը մի անձնավորություն է, ով ներգրավված է սեռական մեղքի մեջ:)

  • Համաձայն հատվածներ 82-ի և 101-ի, որոշ մարդիկ կժառանգեն թելեստիալ արքայությունը, որովհետև նրանք հրաժարվել են ընդունել այն մեծ օրհնությունները, որ առաջարկվել է նրանց: Որո՞նք են այն օրհնությունները, որոնցից նրանք հրաժարվել են: (Նրանք գիտակցաբար մերժել են Հիսուս Քրիստոսի վկայությունը և ավետարանը: Քանի որ նրանք մերժում են Փրկչին և Նրա ավետարանը, նրանք հրաժարվում են իրենց մեղքերը ապաշխարելու հնարավորությունից և Քավության միջոցով մաքրվելուց: Երբ ուսանողները քննարկեն այս հարցը, գուցե ցանկանաք հիշեցնել նրանց, թե ի՞նչ էին նրանք սովորել նախորդ դասին` Հիսուսի վկայության մեջ քաջ լինելու մասին: Նշեք, որ փառքը, որը մենք ժառանգում ենք, կախված կլինի նրանից, թե ինչպես ենք մենք ընդունում այս վկայությունը [տես ՎևՈւ 76.50–51, 69, 78–79, 81–82, 101]:)

  • Համաձայն հատված 83-ի ինչո՞վ են տարբերվում կորստի որդիներից նրանք, ովքեր կբնակվեն թելեստիալ արքայությունում:, : Նրանք չեն գործում Սուրբ Հոգին ուրանալու աններելի մեղքը [տեսՎևՈւ 76.35]:)

Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 76․84-85, 104-106, փնտրելով, թե ինչ կպատահի ամբարիշտների հետ, նախքան նրանք կարող են ստանալ թելեստիալ փառքը։

  • Ի՞նչ կպատահի ամբարիշտների հետ, նախքան նրանք կփրկագնվեն և նրանց թույլ կտրվի ժառանգել թելեստիալ արքայությունը: (Օգնեք ուսանողներին գտնել հետևյալ ճշմարտությունը. Նրանք, ովքեր կժառանգեն թելեստիալ արքայությունը, պետք է տառապեն դժոխքում, նախքան նրանք կփրկագնվեն Փրկչի կողմից: Գուցե դուք ցանկանաք գրել այս ճշմարտությունը գրատախտակին:)

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ դժոխք տերմինը, բացատրեք, որ սուրբ գրություններն այդ տերմինն օգտագործում են առնվազն երկու եղանակով: Նախ, դժոխքը հոգևոր աշխարհի մի մասն է` բնակեցված ամբարիշտներով, և հոգևոր չարչարանքի ու տառապանքի բառացի, բայց ժամանակավոր վիճակ է: Երկրորդ, սուրբ գրությունները երբեմն օգտագործում են դժոխք բառը, որպեսզի հղում կատարեն չարչարանքի ու տառապանքի մշտական վիճակին` կորստի որդիների համար: (Տես Bible Dictionary, “Hell”; Guide to the Scriptures, “Hell,” scriptures.lds.org.)

  • Ո՞ր բառերն են հատվածներ 84-85-ում և 104-105-ում նկարագրում տառապանքները, որ ամբարիշտները կկրեն մահից հետո: (Գուցե դուք կարիք ունենաք բացատրելու, որ հատված 105-ում «հավերժական կրակ» արտահայտությունը ունի փոխաբերական իմաստ և վերաբերում է ամբարիշտների տառապանքներին, ովքեր կժառանգեն թելեստիալ արքայությունը: Դա չի նշանակում, որ նրանց տառապանքները երբեք չեն վերջանա: Տես ՎևՈւ 19.4-12:)

Շեշտեք, որ դժոխքի պայմանները, որ տանում են թելեստիալ արքայությունը ժառանգողները, կլինեն ժամանակավոր: Քանի որ այս անհատները չեն ապաշխարի և չեն կիրառի Քավության օրհնություններն իրենց կյանքում, նրանք կմնան դժոխքում Հազարամյակի ընթացքում` իրենց տառապանքներով վճարելով իրենց մեղքերի համար:

  • Ո՞ր արտահայտություններն են հատվածներ 85-ում և 106-ում սովորեցնում, որ դժոխքը կլինի ժամանակավոր վիճակ նրանց համար, ովքեր կժառանգեն թելեստիալ արքայությունը:

Հրավիրեք մի ուսանողի` բարձրաձայն կարդալ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի հետևյալ խոսքերը և հրավիրեք դասարանին` լսելու այն տառապանքների հետևանքները, որոնք ամբարիշտները կկրեն դժոխքում:

Նկար
Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթ

«Այս տառապանքը կլինի մաքրող միջոց, կամ մաքրագործող, և դրա միջոցով ամբարիշտները կբերվեն մի վիճակի, որով նրանք կկարողանան ձեռք բերել անմահություն` Հիսուս Քրիստոսի փրկագնման միջոցով: Նրանց հոգիներն ու մարմինները նորից կմիավորվեն, և նրանք կբնակվեն թելեստիալ արքայությունում: Բայց այս հարությունը չի գա, մինչև աշխարհի վերջը» (Doctrines of Salvation, comp. Bruce R. McConkie, 3 vols. [1954–56], 2:298):

Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 76․106-108-ը, բացատրելով, որ ամբարիշտները կտառապեն իրենց մեղքերի համար, մինչև որ Հիսուս Քրիստոսն ավարտի Իր աշխատանքը և Իր Հորը փոխանցի Աստծո արքայությունը երկրի վրա: Այնուհետև Քրիստոսը կթագադրվի փառքով:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 76.109-111-ը: Մեկ այլ ուսանողի հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 137.9-ը: Դասարանին հանձնարարեք հետևել նրան, փնտրելով, թե ի՞նչ կպատահի, երբ նրանք, ովքեր պետք է ժառանգեն թելեստիալ արքայությունը, կանգնեն Աստծո գահի առաջ` դատվելու:

Բացատրեք, որ չնայած հատված 111-ը վերաբերում է հատկապես նրանց, ովքեր կժառանգեն թելեստիալ արքայությունը, այս հատվածում ուսուցանվող ճշմարտությունը կիրառելի է ամեն մեկի համար:

  • Համաձայն հատված 111-ի, ի՞նչը կորոշի փառքի արքայությունը, որը մենք ժառանգելու ենք։ (Օգնեք ուսանողներին`գտնել հետևյալ վարդապետությունը. Փառքի արքայությունը, որը մենք ժառանգելու ենք, կորոշվի այս կյանքում մեր կատարած գործերով և մեր սրտի ցանկություններով: Գուցե դուք ցանկանաք գրել այս վարդապետությունը գրատախտակին։)

  • Ինչպե՞ս կարող է այս վարդապետությունը ազդել ձեր ընտրությունների վրա:

Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 76․86-89, 98, 112 և փնտրել բառեր և արտահայտություններ, որոնք նկարագրում են, թե ինչպիսի՞ն կլինի անմահությունը նրանց համար, ովքեր ժառանգելու են թելեստիալ արքայությունը։ Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց գտածով։

  • Ինչպե՞ս են այս բառերն ու արտահայտությունները ցույց տալիս Հիսուս Քրիստոսի սերն ու գթասրտությունը:

Հրավիրեք մի քանի ուսանողի` հերթով բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 76.91-98-ը: Խնդրեք դասարանին հետևել և փնտրել, թե ինչպես են փառքի արքայությունները համեմատվում միմյանց հետ:

  • Ինչպե՞ս է սելեստիալ արքայության փառքը տարբերվում թերեստրիալ և թելեստիալ արքայությունների փառքերից: (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, բայց նրանց պատասխանները պետք է արտացոլեն հետևյալ ճշմարտությունը. Սելեստիալ արքայության փառքը գերազանցում է թերեստրիալ և թելեստիալ արքայությունների փառքին:)

  • Համաձայն հատվածներ 92-95-ի, ի՞նչ օրհնություններ կստանան նրանք, ովքեր վեհացում են ստանում սելեստիալ արքայությունում: Ինչպե՞ս են այս օրհնությունները համեմատվում այն օրհնությունների հետ, որոնք կտրվեն նրանց, ովքեր ժառանգում են թելեստիալ արքայությունը:

Վարդապետություն և Ուխտեր 76․113-119

Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնը բացատրում են, թե ինչպես մյուսները կարող են ընդունել գիտելիքը, որ իրենք ստացել են

Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 76․113-119 բացատրելով, որ այս տեսիլքը նկարագրելուց հետո Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնը հայտարարեցին, որ Տերը պատվիրել է նրանց` գրի չառնել այն ամենը, ինչ ցույց էր տրվել իրենց։ Նրանք նաև բացատրեցին, թե ի՞նչ պետք է մենք անենք, որպեսզի կարողանանք տեսնել և հասկանալ Աստծո արքայության գաղտնիքները:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 76.116-118-ը: Դասարանին հանձնարարեք հետևել նրան, փնտրելով, թե ինչպես կարող ենք մենք տեսնել և հասկանալ Աստծո արքայության գաղտնիքները։

  • Համաձայն այս հատվածների, ի՞նչ պետք է անենք մենք, որպեսզի կարողանանք տեսնել և հասկանալ Աստծո արքայության գաղտնիքները: (Տես նաև ՎևՈւ 76.5–10:)

Որպեսզի օգնեք ուսանողներին` բացատրել և վկայել վարդապետությունները, որոնք նրանք սովորել են` ուսումնասիրելով Վարդապետություն և Ուխտեր 76-ը, հիշեցրեք նրանց այն հարցը, որը նրանք քննարկել էին դասի սկզբում. «Ի՞նչ է ձեր կրոնը սովորեցնում դրախտի և դժոխքի մասին»: Ուսանողներին բաժանեք զույգերի և խնդրեք նրանց միասին աշխատել` ստեղծելու ուրվագիծ, թե ինչպես նրանք կարող էին պատասխանել այդ հարցին: Տեղեկացրեք նրանց, որ մի քանի րոպե հետո յուրաքանչյուր զույգ հնարավորություն կունենա իր պատասխաններով կիսվել մեկ այլ զույգի հետ:

Որպեսզի օգնեք ուսանողներին պատրաստվել, բաժանեք թերթիկներ, որոնք պարունակում են հետևյալ հարցերը, կամ գրեք հարցերը գրատախտակին` նախքան դասը.

Ի՞նչ է Տերը հայտնել դրախտի և դժոխքի մասին Վարդապետություն և Ուխտեր 76-ում։

Որո՞նք են տարբերությունները փառքի յուրաքանչյուր արքայության միջև:

Որո՞նք են տարբերությունները այն ընտրությունների միջև, որոնք կատարվել են նրանց կողմից, ովքեր ժառանգում են այս արքայությունները, և նրանց, ովքեր չեն ժառանգում փառքի որևէ արքայություն:

Ի՞նչ ճշմարտություններ գիտեք Փրկչի և մեր փրկության գործում Նրա դերի մասին:

Առաջարկեք ուսանողներին մտածել այս հարցերի շուրջ, երբ նրանք պատրաստվեն բացատրելու, թե ի՞նչ է Եկեղեցին ուսուցանում դրախտի և դժոխքի մասին: Բացի այդ, ուսանողներին հանձնարարեք օգտագործել առնվազն երկու հղում սուրբ գրությունների Վարդապետություն և Ուխտեր 76 բաժնից` որպես իրենց բացատրության մաս:

Բավականաչափ ժամանակ տրամադրելուց հետո, հանձնարարեք յուրաքանչյուր զույգի` աշխատել այլ զուգընկերների հետ։ Հրավիրեք մեկ զույգի` ուսուցանել մյուս երկու ուսանողներին` օգտագործելով իրենց ուրվագիծը: Երբ ուսանողների առաջին զույգը օգտագործի վարդապետությունը բացատրելու հնարավորությունը, հրավիրեք ուսուցանելու երկրորդ զույգին: Երբ ուսանողներն ավարտեն ուսուցանումը, դուք կարող եք հրավիրել նրանց` իրենց սովորածով կիսվել դասարանի հետ:

Որպեսզի օգնեք ուսանողներին կիրառել այն ամենը, ինչ նրանք սովորեցին փառքի արքայությունների մասին, գրեք հետևյալ անավարտ նախադասությունները գրատախտակին և հանձնարարեք ուսանողներին` ավարտել դրանք իրենց դասարանական տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում.

Ուսումնասիրելով փառքի արքայությունները Վարդապետություն և Ուխտեր 76-ում, որպես արդյունք իմ սովորածի.

Ես գիտեմ …

Ես ցանկանում եմ …

Ես կանեմ …

Երբ ուսանողները բավականաչափ ժամանակ կունենան ավարտելու այս միջոցառումը, խրախուսեք նրանց մտածել` արդյո՞ք ընտրությունները, որ նրանք կատարում են, իրավունք կտան նրանց` ժառանգել սելեստիալ արքայությունը: Նաև խրախուսեք նրանց` փնտրել Տիրոջ օգնությունը` կատարելու փոփոխությունները, որոնք նրանք զգում են, որ պետք է կատարեն: Վկայությամբ կիսվեք Վարդապետություն և Ուխտեր 76-ից ձեր սովորած ճշմարտությունների մասին։

Բացատրական և լրացուցիչ տեղեկություններ

Վարդապետություն և Ուխտեր 76.84: Դժոխք

Սուրբ գրությունների ուղեցույցը բացատրում է դժոխք տերմինի օգտագործումը սուրբ գրություններում.

«Վերջին օրերի հայտնությունը խոսում է դժոխքի մասին առնվազն երկու իմաստով: Նախ, այն մի ժամանակավոր վայր է հոգևոր աշխարհում նրանց համար, ովքեր անհնազանդ են եղել մահկանացու կյանքում: Այս իմաստով դժոխքը վերջ ունի: Հոգիներին այնտեղ կսովորեցնեն ավետարանը և երբևէ, իրենց քավությունից հետո, նրանք հարություն կառնեն փառքի այն աստիճանում, որին նրանք արժանի են: Նրանք, ովքեր չեն ապաշխարի, բայց այնուամենայնիվ կորստի որդիներ չեն, կմնան դժոխքում` Հազարամյակի ընթացքում: Այդ հազար տարիների տանջանքներից հետո նրանք հարություն կառնեն թելեստիալ փառքով (ՎևՈւ 76.81–86, 88.100–101):

Երկրորդ, այն մշտական վայր է նրանց համար, ովքեր չեն փրկագնվում Հիսուս Քրիստոսի քավության շնորհիվ: Այս իմաստով դժոխքը մշտական է: Սա նրանց համար է, ովքեր կգտնվեն «դեռևս կեղտոտ» (ՎևՈւ 88.35, 102): Սա այն վայրն է, որտեղ սատանան, իր հրեշտակները և կորստի որդիները` նրանք, ովքեր ուրացել են Որդուն այն բանից հետո, երբ Հայրը հայտնել է Նրան, կբնակվեն հավերժ (ՎևՈւ 76.43–46)» (Guide to the Scriptures, “Hell,” scriptures.lds.org):

Երեց Բրյուս Ռ. ՄակՔոնկին դժոխքի մասին ասել է հետևյալը.

Նկար
Երեց Բրյուս Ռ. Մակքոնկի

«Հոգևոր աշխարհի այս մասը` բնակեցված ամբարիշտ հոգիներով, ովքեր սպասում են իրենց հարության վերջնական օրվան, կոչվում է դժոխք: Նրանց մահվան և հարության միջև ընկած ժամանակահատվածում, այս ամբարիշտների հոգիները նետվում են դրսի խավարի մեջ, դժոխքի մռայլ անդունդի մեջ, ամբարիշտ հոգիներին սպասող գեհենի մեջ, դժոխքի մեջ: Այնտեղ նրանք տառապում են դժոխային տանջանքներից, այնտեղ նրանք թավալվում են հավերժական կրակի վրեժի մեջ, այնտեղ լինում է լացն ու կոծը, և ատամների կրճտոցը, այնտեղ Աստծո ցասման բոցավառ զայրույթը թափվում է ամբարիշտների վրա: (Ալմա 40.11–14, Վ. և Ու. 76.103–106:)…

«Հարությունից հետո նրանց մեծամասնությունը, ովքեր տառապել են դժոխքում, կմտնեն թելեստիալ թագավորություն, մնացածները` անիծված որպես կորստի որդիներ, կմատնվեն կրելու անվերջ դժբախտություններ` դևի և նրա հրեշտակների հետ:…

Ուստի նրանց համար, ովքեր փրկության ժառանգորդներ են, որը ներառում է բոլորին` բացի կորստի որդիներից (Վ. և Ու. 76.44), դժոխքը վերջ ունի» (Mormon Doctrine, 2nd ed. [1966], 349, 350, 351; տես նաև Doctrine and Covenants Student Manual, 2nd ed. [Church Educational System manual, 2001], 165–166:)

Վարդապետություն և Ուխտեր 76.85,106: Ամբարիշտների փրկագնումը

Նախագահ Բրիգամ Յանգը մեկնաբանել է, թե ինչպես իր ժամանակներում ապրող որոշ մարդիկ արձագանքեցին այն ճշմարտությանը, որ ամբարիշտների մեծ մասը վերջ ի վերջո կփրկագնվեր և դժոխքում չէր տառապի ընդմիշտ.

Նկար
Նախագահ Բրիգամ Յանգ

«Երբ Աստված հայտնեց Ջոզեֆ Սմիթին և Սիդնի Ռիգդոնին, որ կար մի տեղ, որը պատրաստված էր բոլորի համար` համաձայն լույսի, որ նրանք ստացել էին և այն բանի, որ մերժել էին չարը և կիրառել բարին, մեծ փորձություն էր շատերի համար, և ոմանք ուրացան, որովհետև Աստված չէր պատրաստվում հավերժական պատիժ ուղարկել հեթանոսներին և մանուկներին, այլ ուներ փրկության մի վայր` իր ժամանակին, բոլորի համար և օրհնելու էր ազնիվներին, առաքինիներին և հավատարիմներին, անկախ նրանից, թե նրանք երբևէ պատկանել էին որևէ եկեղեցու, թե ոչ: Սա մի նոր վարդապետություն էր այս սերնդի համար, և շատերը սայթաքեցին դրա վրա» (Եկեղեցու Նախագահների Ուսմունքները. Բրիգամ Յանգ [1997], 292):

Վարդապետություն և Ուխտեր 76.92–95: «Սելեստիալ արքայության փառքը … գերազանցում է բոլոր բաները»

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Օրսոն Պրատը ուսուցանել է սելեստիալ արքայությունում փրկվելու և փառքի այլ արքայությունները ժառանգելու միջև եղած տարբերությունները:

Նկար
Երեց Օրսոն Պրատ

«Բավական մեծ տարբերություն կա հետևյալների միջև. փրկվել ինչ-որ արքայությունում, որտեղ կա ինչ-որ փառք, ինչ-որ երջանկություն և փրկվել այն արքայությունում, որտեղ մեր Հայրն է բնակվում:…

Մեր Հայրը, ով ապրում է հեռու երկնքում, և Նրա Որդի Հիսուս Քրիստոսը բնակվում են փառքի ամենաբարձր աստիճանում` հավերժության մեջ: Նրանց է պատկանում փառքի ողջ լրիվությունը: Նրանք ունեն երջանկության լրիվությունը, իշխանության լրիվությունը, խելամտության լրիվությունը, լույս և ճշմարտություն, նրանք կառավարում են ներքևի փառքի մնացած բոլոր արքայությունները, ներքևինների երջանկությունը և ներքևինների իշխանությունը:… Ավետարանը նախատեսված է բարձրացնել մարդկանց զավակներին փառքի այն նույն աստիճանին, որտեղ բնակվում են մեր Հայրը և Նրա Որդին» (Deseret News, Nov. 10, 1880, 642):

Վարդապետություն և Ուխտեր 76.99–101: «Քանզի այդ նրանք են, ովքեր պողոսական են, ապողոսական և կեփասական»

Անմիաբանությունը դատապարտելու համար, Պողոսը գրեց կորնթացիներին.

«Որովհետև ձեր մասին ինձ լուր հասավ, եղբարք, … թե հակառակություններ կան ձեզանում:

Եվ այս եմ ասում, որ ձեզանից ամեն մեկն ասում է. Ես Պօղոսեան եմ, և Ես Ապողոսեան, և Ես Կեփասեան, և` Ես Քրիստոսեան:

Բաժանուա՞ծ է Քրիստոսը. մի՞թէ Պօղոսը խաչվեցավ ձեզ համար` կամ Պօղոսի՞ անունովը մկրտուեցաք»: (Ա Կորնթացիս 1.11-13):

Համանման շարադրանքը Վարդապետություն և Ուխտեր 76.99-101 վերաբերում է նրանց, ովքեր ներդաշնակության մեջ չեն Հիսուս Քրիստոսի և Նրա մարգարեների հետ: Ոմանք կասեն, որ նրանք հետևում են Հիսուս Քրիստոսին կամ հատուկ մարգարեների, սակայն այս մարդիկ համառորեն մերժում են Փրկչին և հրաժարվում են ընդունել Նրա ավետարանը կամ հետևել Նրա մարգարեներին:

Վարդապետություն և Ուխտեր 76.113–116: Ջոզեֆ Սմիթն այս տեսիլքում տեսավ ավելին, քան գրված է

Հղում կատարելով տեսիլքին, ինչպես գրված է Վարդապետություն և Ուխտեր 76-ում, Մարգարե Ջոզեֆ Սմիթն ասել է.

Նկար
Մարգարե Ջոզեֆ Սմիթ

«Փառքի արքայությունների մասին ես կարող էի բացատրել հարյուր անգամ ավելի, քան երբևէ բացատրել եմ ինձ հայտնված տեսիլքով, եթե ինձ թույլատրվեր, և եթե մարդիկ պատրաստ լինեին ընդունել դրանք» (in History of the Church, 5.402):