Սեմինարիա
Դաս 155․ Վարդապետություն և Ուխտեր 138.7-60


Դաս 155

Վարդապետություն և Ուխտեր 138․7-60

Նախաբան

Այս դասը այն հայտնության երկրորդ մասն է, որը գրված է Վարդապետություն և Ուխտերի 138 բաժնում։ Երբ Նախագահ Ջոզեֆ Սմիթը խորհում էր Նոր Կտակարանի որոշ հատվածների շուրջ, նա մի տեսիլք տեսավ հոգևոր աշխարհի և այն արդար հոգիների վերաբերյալ, որոնք սպասում էին մահվան կապանքներից ազատմանը։ Նախագահ Սմիթը տեսավ նաև Հիսուս Քրիստոսին՝ Նրա մահվան և Նրա հարության միջև ընկած ժամանակահատվածում, ով հոգևոր աշխարհում կազմակերպեց և լիազորեց արդար ծառաներին` ավետարանն ուսուցանելու հոգևոր բանտում գտնվող հոգիներին։

Ուսուցման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 138․7-37

Նախագահ Ջոզեֆ Ֆ․ Սմիթն իմանում է, թե ինչպես է ավետարանն ուսուցանվել հոգևոր աշխարհում

Ասացեք ուսանողներին, որ ամբողջ աշխարհում մարդիկ ունեն տարբեր համոզմունքներ այն մասին, թե ինչ կպատահի նրանց հետ մահից հետո: Հարցրեք, արդյոք ուսանողները երբևէ հանդիպել են ինչ-որ մեկին, ով ունի ուրիշ համոզմունքներ այն մասին, թե ինչ է պատահում մեզ հետ մահից հետո: Հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել իրենց փորձառություններով: (Զգույշ եղեք, որպեսզի բացասաբար չարտահայտվեք այլ կրոնների համոզմուքների մասին:)

  • Ինչպե՞ս կարող ենք իմանալ, թե որ համոզմունքն է ճշգրիտ հետմահու կյանքի մասին ։ (Կարող եք նշել, որ նույնիսկ Վերջին Օրերի Սրբերից ոմանք կարող են սխալ պատկերացումներ ունենալ հետմահու կյանքի մասին։)

Ի հավելումն ուսանողների պատասխանների , հրավիրեք որևէ ուսանողի կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ․ Թոդ Քրիստոֆերսոնի հետևյալ խոսքերը․

Նկար
Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոն

«Սուրբ գրությունները ճշտությունը և ճշմարտությունը չափելու չափորոշիչն են» («Սուրբ գրության օրհնությունը» Ensign կամ Լիահոնա մայիս 2010, 34)։

Հավաստիացրեք, որ մենք կարող ենք իմանալ մահից հետո կյանքին վերաբերող տարբեր համոզմունքների ճշտությունը, եթե համեմատենք այդ համոզմունքները այն ճշմարտությունների հետ, որոնք Տերը հայտնի է դարձրել սուրբ գրություններում, օրինակ՝ Վարդապետություն և Ուխտերի 138 բաժնում։

Գրատախտակին գծեք ուղեկցող գծապատկերը։ Կարող եք համառոտ բացատրել, որ որոշ առումներով ողջ հոգևոր աշխարհը կարելի է համարել հոգևոր բանտ, որովհետև նույնիսկ արդարները գերություն էին համարում իրենց հոգիների անջատումն իրենց մարմիններից (տես ՎևՈւ 138.49-50):

Նկար
հոգևոր դրախտի և հոգևոր բանտի գծապատկերը

Որպեսզի օգնեք ուսանողներին համառոտ կերպով վերանայել այն ճշմարտությունները, որոնք նրանք սովորեցին նախորդ դասի 138-րդ բաժնում, դասարանի մի կեսին հանձնարարեք ուսումնասիրել Վարդապետություն և Ուխտերի 138․12–15, 22 հատվածներն այն մասին, թե ով մահանալուց հետո կգնա հոգևոր դրախտ և այն պայմանները, որոնք նրանք կունենան այնտեղ; Դասարանի մյուս կեսին հանձնարարեք ուսումնասիրել Վարդապետություն և Ուխտերի 138․20-22 հատվածներն այն մասին, թե ով մահանալուց հետո կգնա հոգևոր բանտ և այն պայմանները, որոնք նրանք կունենան այնտեղ; Խնդրեք ուսանողներին կիսվել իրենց գտած նյութով:

Նշեք, որ ոչ միայն ամբարիշտներն ու ապստամբները կգնան հոգևոր բանտ իրենց մահվան ժամանակ, այլ նաև նրանք, ովքեր մահացել են իրենց մեղքի մեջ, առանց ավետարանի մասին գիտելիքի իմացության (տես ՎևՈւ 138․32)։ Հիշեցրեք ուսանողներին, որ երբ Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը խորհում էր Ա․ Պետրոսի խոսքերի շուրջ, Տերը հայտնեց նրան, թե ինչպես մարդիկ հոգևոր բանտում հնարավորություն կունենան ստանալու ավետարանի օրհնությունները։

Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 138․7–10 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել և ուշադրություն դարձնել, թե ըստ Պետրոսի, ի՞նչ արեց Փրկիչն այն բանից հետո, երբ Նա «սպանվեց մարմնով»։

  • Ըստ Պետրոսի, ի՞նչ արեց Փրկիչը, երբ Նա գնաց հոգևոր աշխարհ։

Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 138․25-28 հատվածները: Հրավիրեք դասարանին հետևել նրան և բացահայտել, թե ինչի վրա էր զարմանում Նախագահ Սմիթը, երբ նա մտածում էր հոգևոր աշխարհում Տիրոջ ծառայության մասին։

  • Ո՞րն էր Նախագահ Սմիթի հարցը։ (Ուսանողների պատասխաններից հետո հետևյալ հարցը կարող եք գրել գրատախտակին․ Տերն ինչպե՞ս կարողացավ միայն երեք օրում ավետարանը քարոզել հոգևոր բանտի բոլոր մարդկանց։)

Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 138․29-32 հատվածները և հանձնարարեք դասարանին ուշադրություն դարձնել պատասխանին, որը Նախագահ Սմիթը ստացավ խորհելիս։

  • Ինչպե՞ս կարողացավ Փրկիչն այդքան կարճ ժամանակում ուսուցանել ավետարանը հոգևոր բանտում գտնվողներին։

Հրավիրեք ուսանողներին օգտվել 29–32 հատվածների իրենց սովորածից, որպեսզի նշեն այն ճշմարտությունը, թե ինչպես ավետարանն ուսուցանվեց հոգևոր աշխարհում։ Նրանք պետք է հետևյալ ճշմարտության նման մի բան բացահայտեն․ Հիսուս Քրիստոսի ղեկավարության ներքո արդար սուրհանդակներն ուսուցանեցին ավետարանը հոգևոր բանտում գտնվող մարդկանց։ Կարող եք առաջարկել ուսանողներին, որ նշեն այդ արտահայտությունները 30-րդ հատվածում, որն ուսուցանում է այդ ճշմարտությունը։

Գրատախտակին գծված գծապատկերի վրա մի սլաք նկարեք, որը հոգևոր դրախտը միացնում է հոգևոր բանտի հետ, որպեսզի ներկայացնեք, որ Տիրոջ արդար սուրհանդակները քարոզում են ավետարանը հոգևոր բանտում։

Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 138․33-34 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան՝ փնտրելով , թե Տիրոջ արդար սուրհանդակներն ինչ ուսուցանեցին հոգիներին բանտում։ Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց գտածով։

  • Ինչպե՞ս են այդ ուսմունքները տարբերվում նրանից, ինչ մարդիկ սովորում են մահկանացու կյանքում մկրտվելու համար։

  • Ի՞նչ է «փոխարինող մկրտությունը»։

  • Համաձայն հատված 34-ի, ինչո՞ւ է անհրաժեշտ, որ ավետարանի այդ սկզբունքները քարոզվեն հոգևոր բանտում գտնվողներին։ (Կարող եք բացատրել, որ «դատվեին, ինչպես մարդիկ մարմնի մեջ», նշանակում է, որ Աստծո բոլոր զավակները, թե՛ կենդանի թե՛ մահացած, պետք է հնարավորություն ունենան իմանալու և ընդունելու ավետարանը, որպեսզի նրանք կարողանան դատվել միևնույն չափանիշով։)

Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 138․35-37 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե որքան հոգիներ հնարավորություն կունենան ընդունելու Հիսուս Քրիստոսի ավետարանը։

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր իմանալ, որ Երկնային Հոր բոլոր զավակները հնարավորություն կունենան լսելու և ընդունելու Հիսուս Քրիստոսի ավետարանը։

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչպես են բոլորը լսելու ավետարանը, բացատրեք, որ չնայած Փրկիչն իր մահից հետո հոգևոր աշխարհ այցելել է միայն մի կարճ ժամանակով, նա կազմավորեց արդար հոգիներ, որպեսզի նրանք ավետարանը քարոզեն հոգևոր բանտում գտնվողներին։ Այս ջանքերը շարունակվում են նաև այսօր: Երբ այն մարդիկ, ովքեր չեն լսել կամ ընդունել ավետարանը մեր օրերում, մահանում են, նրանք նույնպես հնարավորություն կունենան լսելու և ընդունելու ավետարանը հոգևոր աշխարհում;

Վարդապետություն և Ուխտեր 138․38-60

Նախագահ Սմիթը տեսնում է ազնիվ ու վեհ հոգիների, ովքեր ավետարանը կքարոզեն հոգևոր բանտում։

Հրավիրեք ուսանողներին մտածել ընտանիքի մահացած արդար անդամների կամ նախնիների մասին։

  • Երբևէ մտածել եք, թե ի՞նչ են նրանք անում հոգևոր բանտում։

Հիշեցրեք ուսանողներին, որ Վարդապետություն և Ուխտերի 138․38–49-ում, Նախագահ Ջոզեֆ Ֆ․ Սմիթը թվարկել է բազմաթիվ «մեծ և հզոր» հոգիների, որոնց նա տեսավ հոգևոր աշխարհում, ովքեր սպասում էին, որ խաչի վրա Փրկիչի մահից հետո Նա հայտնվի իրենց։ Հոգիներից ոմանք, որոնց Փրկիչն այցելեց, Հին Կտակարանի և Մորմոնի Գրքի մարգարեներն էին։ Սկսած 53-րդ հատվածից, մենք կարդում ենք, որ Նախագահ Սմիթը տեսավ նաև ընտրյալ հոգիների, ովքեր առաջ կգան վերջին օրերում, այդ թվում՝ Մարգարե Ջոզեֆ Սմիթը (իր հորեղբայրը) և Հայրում Սմիթը (իր հայրը)։

Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 138․53-56 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել և ուշադրություն դարձնել, թե ինչպես են այդ մարդիկ նպաստել հոգևոր բանտում գտնվողների փրկության գործին, մինչ նրանք երկրի վրա էին:

  • Ինչպե՞ս են Վերջին Օրերի Եկեղեցու ղեկավարները օգնել բանտում գտնվող հոգիներին:

Երբ ուսանողները բացահայտեն, որ վերջին օրերի սրբերի մարգարեներն օգնել են մահացածների փրկագնմանը՝ տաճարներ կառուցելով և մահացածների համար տաճարային արարողություններ կատարելով, մի տաճարի նկար տեղադրեք կամ նկարեք գրատախտակին գծված գծապատկերի վրա։

  • Համաձայն 55–56 հատվածների, ե՞րբ էին այդ մարդիկ պատրաստվել այն գործին, որը նրանք պետք է անեին երկրի վրա։

Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 138․57 հատվածը: Դասարանին հանձնարարեք հետևել նրան՝ փնտրելով, թե ինչ պետք է շարունակեն անել հավատարիմ երեցներն իրենց մահից հետո։

  • Ի՞նչ պետք է շարունակեն անել հավատարիմ երեցներն իրենց մահից հետո։

Որպեսզի հստակեցնեք, որ հոգևոր աշխարհի աշխատանքը Մելքիսեդեկյան քահանայություն կրողներով չի սահմանափակվում, հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Նախագահ Ջոզեֆ Ֆ․ Սմիթի հետևյալ հայտարարությունը։ Դասարանին խնդրեք լսել, թե ինչ են անում հավատարիմ կանայք հոգևոր աշխարհում․

Նկար
President Joseph F. Smith

«Այդ լավ քույրերը, ովքեր ձեռնադրվել են՝ կարգվել գործին, … լիովին լիազորված և հանձնարարված կլինեն ուսուցանելու ավետարանը և ծառայելու կանանց, մինչ երեցները և մարգարեներն ուսուցանում են տղամարդկանց» (Gospel Doctrine, 5th ed. [1939], 461)։

Կարող եք առաջարկել ուսանողներին, որ նշեն 57-րդ հատվածի այն արտահայտությունները, որոնք ուսուցանում են հետևյալ ճշմարտությունը․ Մահկանացու կյանքից հեռանալուց հետո, հավատարիմ Սրբերը կշարունակեն ավետարանն ուսուցանելու իրենց ջանքերը։

Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 138․58-59 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով, թե մահացածներն ի՞նչ պիտի անեն փրկագնվելու համար: Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց գտածով։

  • Ի՞նչ կպատահի նրանց հետ, ովքեր ապաշխարում են հոգևոր աշխարհում: (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն նրանք պետք է արտահայտեն հետևյալ վարդապետությունը․ Այն հոգիները, ովքեր ապաշխարում են, կփրկագնվեն տաճարային արարողութուններին հնազանդվելու միջոցով, կմաքրագործվեն Քավության միջոցով և կստանան իրենց պարգևը ։)

  • Մենք ինչպե՞ս կարող ենք օժանդակել մահացածների փրկության աշխատանքին, քանի դեռ մենք այս երկրի վրա ենք։ (Կատարելով ընտանեկան պատմության աշխատանքը և մասնակցելով մահացածների համար տաճարային արարողություններին։)

Որպես այս քննարկման մաս, կարող եք հանձնարարել ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ․ Սքոթի հետևյալ հայտարարությունը․

Նկար
Երեց Ռիչարդ Գ. Սքոթ

«Տաճարում կատարված ցանկացած աշխատանք ժամանակի լավ տնօրինում է, սակայն որպես փոխանորդ ձեր իսկ նախնիների համար ծեսեր ստանալը տաճարում անցկացրած այդ ժամանակը էլ ավելի սրբազան է դարձնում և բերում էլ ավելի մեծ օրհնություններ» («Մահացածներին փրկագնելու ուրախությունը» Ensign կամ Լիահոնա, նոյ. 2012, 93–94)։

Ցույց տվեք տաճարի նկարը գրատախտակին: Վկայեք, որ երբ մենք գնում ենք տաճար արարողություններ կատարելու նրանց համար, ովքեր մահացած են, մենք օգնում ենք նրանց, եթե նրանք ընտրում են ընդունել արարողությունները, փրկագնվել հոգևոր բանտից և միանալ արդար հոգիներին դրախտում:

Գրատախտակի գծապատկերի վրա նկարեք մի սլաք, որն ուղղված է հոգևոր բանտից դեպի հոգևոր դրախտ` ներկայացնելու ապաշխարող հոգիների փրկագնումը հոգևոր բանտից:

  • ԻԱյդ գիտելիքն ինչպե՞ս կարող է ազդել տաճարային և ընտանեկան պատմության աշխատանք անելու ձեր փորձառության վրա։

  • Դուք ինչպե՞ս եք օրհնվել` մասնակցելով ընտանեկան պատմության և տաճարային աշխատանքին: (Կարող եք կիսվել նաև ձեր անձնական փորձառությամբ։)

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 138.60 հատվածը: Դասարանին խնդրեք հետևել` փնտրելով Նախագահ Ջոզեֆ Ֆ Սմիթի վկայությունը այն ճշմարտությունների մասին, որոնք նա գրանցել է:

Խնդրեք ուսանողներին պլանավորել կատարելու մի քանի ընտանեկան կամ տաճարային աշխատանք հաջորդ շաբաթների ընթացքում։

Ավարտեք՝ կիսվելով Տեր Հիսուս Քրիստոսի և Քավության այն օրհնությունների մասին ձեր վկայությամբ, որոնք հասանելի են կենդանի և մահացած մարդկանց։

Բացատրական և պատմական տեղեկություն

Վարդապետություն և Ուխտեր 138․58։ Ընտանեկան պատմության և տաճարային աշխատանքից բխող օրհնությունները

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթը հետևյալ խոստումն է տվել այն երիտասարդներին, ովքեր մասնակցում են ընտանեկան պատմության և տաճարային աշխատանքին․

Նկար
Երեց Ռիչարդ Գ. Սքոթ

Երիտասարդներ, դուք ուզո՞ւմ եք ապահով ուղի՝ ձեր կյանքում թշնամու ազդեցությունը նվազեցնելու համար: Խորասուզվեք ձեր նախնիների հետազոտության մեջ, պատրաստեք նրանց անունները փոխարինողների միջոցով տաճարում մատչելի սրբազան ծեսերի համար, ապա գնացեք տաճար և փոխարինող դարձեք նրանց համար` ստանալով մկրտության ուխտերը և Սուրբ Հոգու պարգևը: Տարիքն առնելով` դուք կարող եք նաև մասնակցել այլ ծեսերի ստացմանը: Ես չգիտեմ ձեր կյանքում թշնամուց պաշտպանվելու ավելի մեծ պաշտպանության մասին» («Մահացածներին փրկագնելու ուրախությունը» Ensign կամ Լիահոնա, նոյ. 2012, 94)։