Սեմինարիա
Տնային ուսումնասիրության դաս. Վարդապետություն և Ուխտեր 24-29.30 (Մաս 7)


Տնային ուսումնասիրության դաս

Վարդապետություն և Ուխտեր 24–29.30 (Մաս 7)

Նախապատրաստական նյութեր տնային ուսումնասիրության ուսուցչի համար

Ամենօրյա տնային ուսումնասիրության դասերի համառոտ շարադրանք

Իրադարձությունների, վարդապետությունների և սկզբունքների հետևյալ ամփոփումը, որոնք ուսանողները սովորեցին, երբ նրանք ուսումնասիրում էին Վարդապետություն և Ուխտերի 24-29. 30 բաժինները (մաս 7), չի նախատեսվում ուսուցանել որպես ձեր դասի մաս: Դասը, որն ուսուցանում եք, կենտրոնանում է այս վարդապետություններից և սկզբունքներից միայն մի քանիսի վրա: Հետևեք Սուրբ Հոգու հուշումներին, երբ մտածեք ձեր ուսանողների կարիքների մասին:

Մաս 1 (Վարդապետություն և Ուխտեր 24-26)

Երբ ուսանողները լսեցին Տիրոջ խորհուրդը ուղղված Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին այն մասին, թե ինչպես դիմակայել փորձություններին, նրանք իմացան, որ մենք պիտի համբերատար լինենք և տանենք մեր չարչարանքները, որովհետև Տերը մեզ հետ է: Երբ ուսանողներն ուսումնասիրեցին Տիրոջ խորհուրդը Էմմա Սմիթին Եկեղեցում ունեցած նրա դերի մասին, նրանք պարզեցին մի քանի սկզբունքներ և ընտրեցին մեկը, որպեսզի կենտրոնանան դրա վրա, քանի որ նրանք զգացին, որ այն կիրառելի կլիներ իրենց սեփական կյանքում: Ի վերջո ուսանողներն ուսումնասիրեցին Տիրոջ այն հայտարարությունը, որ բոլոր բաները Եկեղեցում պետք է արվեն ընդհանուր համաձայնությամբ և քննարկեցին, թե ինչպես կարող են իրենք ավելի լավ կատարել իրենց պարտավորությունները, որպեսզի աջակցեն նրանց, ովքեր կանչված են և հաստատված` իրենց ծխերում կամ ճյուղերում ծառայելու համար:

Օր 2 (Վարդապետություն և Ուխտեր 27)

Երբ ուսանողներն ուսումնասիրեցին Վարդապետություն և Ուխտեր 27 բաժինը, նրանք սովորեցին, որ երբ մենք ընդունում եք հաղորդությունը, պիտի հիշենք Հիսուս Քրիստոսի քավիչ զոհաբերությունը։ Նրանք նաև սովորեցին, որ մենք ապրում ենք ժամանակների լրության տնտեսության մեջ, որը հավաքում և միավորում է ավետարանի բոլոր բանալիները, արարողություններն ու նախորդ տնտեսությունների ճշմարտությունները: Որպեսզի մեր օրերում կարողանանք դիմակայել չարին, ուսանողներին խրախուսվում էր իրենց վրա վերցնել Աստծո ողջ սպառազինությունը:

Օր 3 (Վարդապետություն և Ուխտեր 28)

Օլիվեր Քաուդերիին տված Փրկիչի խորհրդից ուսանողները սովորեցին, որ Հիսուս Քրիստոսի Եկեղեցում անհատ անդամները հայտնություն չեն ստանում, որպեսզի ուղղորդեն ինչ-որ մեկին, ով նախագահում է նրանց, և որ միայն Եկեղեցու Նախագահն է հայտնություն ստանում ողջ Եկեղեցու համար: Սակայն մենք կարող ենք հայտնություն ստանալ մեր անձնական օգտի համար և որպես օգնություն` մեզ տրված կոչումներում և հանձնարարություններում: Ուսանողները նաև սովորեցին, որ Եկեղեցու ղեկավարները պատասխանատվություն ունեն ուղղելու նրանց, ովքեր մոլորեցնում են մյուսներին և Հիսուս Քրիստոսի Եկեղեցում բոլոր բաները պետք է կարգուկանոնով կատարվեն:

Օր 4 (Վարդապետություն և Ուխտեր 29.1-30)

Երկրորդ Գալուստի վերաբերյալ Փրկիչի տված ուսուցումից և Հազարամյակին հաջորդող իրադարձություններից ուսանողներն իմացան, որ նրանք, ովքեր գալիս են դեպի Փրկիչը, կպատրաստվեն վերջին օրերի փորձությունների և ձախորդությունների համար և կստանանան հավերժական կյանք: Այս դասը նաև օգնեց ուսանողներին հասկանալ, որ քանի որ Հիսուս Քրիստոսը քավել է մեր մեղքերը և մեր բարեխոսն է Հոր մոտ, մենք կարող ենք բարձրացնել մեր սրտերը և ուրախ լինել:

Նախաբան

Այս դասը ուսանողներին հնարավորություն է տալիս խորացնել Աստծո ողջ սպառազինությունը հագնելու կարևորության մասին իրենց հասկացողությունը: Երբ ուսանողները սովորեն Աստծո սպառազինության յուրաքանչյուր մասնիկի մասին, նրանք հնարավորություն կունենան գնահատել իրենց սպառազինության հզորությունը և փոփոխություններ կատարել Սուրբ Հոգու հուշումներով:

Ուսուցման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 27․15-18

Տերը պատվիրում է Իր ժողովրդին հագնել Աստծո ողջ սպառազինությունը

Դասարան բերեք մի քանի տեսակի պաշտպանիչ սարքեր` ինչպես օրինակ սպորտային պաշտպանական սարք, պաշտպանիչ ակնոց, բժշկական ձեռնոց, շինարարական սաղավարտ կամ պաշտպանիչ բաճկոն: Ուսանողներին խնդրեք բացատրել սարքավորման նպատակը, և ինչպես է այն աշխատում, որպեսզի պաշտպանի այն կրողին: Բացատրեք, որ մինչ սրանք պաշտպանում են մեզ ֆիզիկապես, Տերը խորհուրդ է տվել մեզ` պաշտպանվել հոգևորապես:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 27.15 հատվածը: Դասարանին հանձնարարեք հետևել` փնտրելով, թե Տերն ինչ էր ասում, որ մենք պիտի անենք, որպեսզի պաշտպանված լինենք հոգևոր առումով։

  • Մենք ի՞նչ պիտի անենք, որպեսզի պաշտպանված լինենք հոգևոր առումով։

  • Ըստ այս հատվածի Տերն ի՞նչ էր խոստանում նրանց, ովքեր կհագնեն Աստծո ողջ սպառազինությունը:

Գրատախտակին գրեք հետևյալը սկզբունքը. Եթե մենք մեզ վրա վերցնենք Աստծո ողջ սպառազինությունը, կկարողանանք դիմակայել չարին:

  • Ձեր կարծիքով ինչո՞ւ է կարևոր, որ մենք մեզ վրա վերցնենք Աստծո ողջ սպառազինությունը, այլ ոչ թե դրա մի մասը:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 27.16–18 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել և առանձնացնել հոգևոր սպառազինության յուրաքանչյուր մասը, որը մենք պիտի հագնենք, որպեսզի դիմակայենք չարին: Կարող եք հանձնարարել ուսանողներից մեկին այդ մասերը թվել (կամ նկարել) գրատախտակին, մինչ դասարանը գտնում է դրանք։ (Դուք կարող եք նշել, որ Պողոս Առաքյալը նույնպես ուսուցանել է Աստծո ողջ սպառազինության մասին [տես Եփեսացիս 6.11–17]:)

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ հոգևոր պաշտպանության կարևորությունը, որը նկարագրված է այս հատվածներում, դասարանը բաժանեք փոքր խմբերի և յուրաքանչյուր խմբին տվեք սպառազինության մի մասը: Յուրաքանչյուր խմբին տվեք Նախագահ Հարոլդ Բ. Լիի հետևյալ հայտարարության օրինակը և հաջորդ բաժնի տեղեկությունն ու հարցերը` կապված սպառազինության իրենց մասի հետ: Խնդրեք ուսանողներին աշխատել իրենց խմբերում և պատասխանել իրենց տրված սպառազինության մասի հետ կապված հարցերին նաև պատրաստվել պատասխաններով կիսվելու դասարանի հետ:

Նկար
Նախագահ Հարոլդ Բ. Լի

«Մենք ունենք մարմնի չորս մասեր, որոնք, ինչպես ասել է Պողոս Առաքյալը, առավել խոցելի են խավարի ուժերի կողմից: Մեջքը մարմնավորում է առաքինությունը, մաքրաբարոյությունը: Սիրտը, որը մարմնավորում է մեր պահվածքը: Մեր ոտքերը, մեր կյանքի նպատակները, և վերջապես մեր գլուխը, մեր մտքերը» (Harold B. Lee, Feet Shod with the Preparation of the Gospel of Peace, Brigham Young University Speeches of the Year [Nov. 9, 1954], 2):

«Ձեր մեջքը ճշմարտությամբ գոտևորած» (տես ՎևՈւ 27.15–16):

Նախագահ Լին ասել է. «Մեջքը մարմնի այն մասն է, որը գտնվում է ստորին կողոսկրի և գոտկատեղի մեջտեղում, որտեղ գտնվում են կենսականորեն կարևոր վերարտադրման օրգանները» (Feet Shod, 2): Գոտևորված նշանակում է ամուր կապել գոտիով:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Սատանան հարձակվում մեր մաքրության, առաքինության և մաքրաբարոյության վրա:

  • Ձեր կարծիքով, ինչպե՞ս կարող է բարոյականության վերաբերյալ Աստծո չափանիշի իմացությունը օգնել մեզ մնալ մաքուր, առաքինի և մաքրաբարո:

Սուրբ գրությունների ուսումնասիրությունն օգնում է մեզ գոտևորվել ճշմարտությամբ և պաշտպանել ճշմարտությունը և մաքրաբարոյությունը:

«Արդարության լանջապանակը» (ՎևՈւ 27.16).

  • Համաձայն Նախագահ Լիի խոսքերի, ի՞նչն է պաշտպանում լանջապանակը:

  • Ձեր կարծիքով, ինչպե՞ս է մեր սրտի արդարակեցությունը (մեր պահվածքը և ցանկությունները) ազդում մեր հոգևոր ճակատամարտերում պայքարելու մեր ունակության վրա:

«Ոտքերը խաղաղության ավետարանի պատրաստությամբ պատած» (ՎևՈւ 27.16).

Ոտքերը «պատած» նշանակում է կոշիկ հագած կամ ոտքերը պաշտպանած:

  • Համաձայն Նախագահ Լիի խոսքերի, ի՞նչ են ներկայացնում մեր ոտքերը:

  • Ինչպե՞ս է սատանան հարձակվում մեր կյանքի նպատակների վրա:

  • Ի՞նչ է Աստված տվել, որից մենք կարող ենք բռնվել, որպեսզի մեր ոտքերը պահենք կյանքի ուղու վրա, որը տանում է դեպի մեր նպատակները: (Sես 1 Նեփի 8.24:)

  • Ինչպե՞ս կարող է արդար նպատակների վրա կենտրոնանալն օգնել մեզ հաղթահարել գայթակղությունը:

«Հավատքի վահանը» (ՎևՈւ 27.17):

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «հանգցնել ամբարիշտների բոլոր կրակոտ նետերը [գայթակղությունները]»:

  • Ինչպե՞ս է ձեր հավատքը վահան հանդիսանում և պաշտպանում ձեզ:

«Փրկության սաղավարտը» (ՎևՈւ 27.18):

  • Համաձայն Նախագահ Լիի, ի՞նչն է պաշտպանվում, երբ մեր գլուխը ծածկված է:

  • Ինչո՞ւ է կարևոր, որ մեր մտքերը պաշտպանված լինեն:

  • Ինչպե՞ս է սատանան հարձակվում մեր մտքերի վրա:

  • Ի՞նչ հատուկ բաներ կարող ենք անել մեր մտքերը պաշտպանելու համար:

«Սուրն իմ հոգու» ( ՎևՈւ 27.18):

  • Ինչպե՞ս կարող է Հոգին օգնել մեզ հաղթահարել սատանայի հարձակումները:

  • Ի՞նչ առավելություն է տալիս մեզ չարի դեմ մեր պայքարում, երբ Հոգին ունենք մեզ հետ:

  • Ինչպե՞ս է Աստծո խոսքը օգնում մեզ օգտագործել Հոգու սուրը:

  • Դուք ի՞նչ կարող եք անել, որպեսզի ավելի հաճախ հրավիրեք Հոգին ձեր կյանք:

Ուսանողների պատասխաններից հետո կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Մ. Ռասսել Բալլարդի հետևյալ խոսքերը և խնդրեք ուսանողներին լսել, թե ինչպես ենք մենք հագնում և ամրացնում Աստծո սպառազինությունը.

Նկար
Երեց Մ. Ռասսել Բալլարդ

«Ես ուզում եմ մտածել այս հոգևոր սպառազինության մասին ոչ թե որպես մետաղի ամուր կտորների, որոնք ձուլվել են մարմնին համապատասխան, այլ ավելի շուտ որպես մետաղյա օղակներից գործված հագուստի մասին: Այն բաղկացած է տասնյակ պողպատե փոքր կտորներից, որոնք ամրացված են իրար, թույլ տալով լինել ավելի ճկուն՝ առանց կորցնելու պաշտպանությունը: Ես դա ասում եմ այն պատճառով, որ չկա միայն մեկ և մեծ բան, որը մենք կարող ենք անել, որպեսզի պաշտպանված լինենք հոգևոր առումով: Ճշմարիտ հոգևոր զորությունը կախված է բազմաթիվ փոքր գործերից, որոնք միահյուսված են հոգևոր ամուր գործվածքով, որը պաշտպանում է չարից» (“Be Strong in the Lord,” Ensign, July 2004, 8):

  • Իրենց ամրության մեջ միավորված ի՞նչ փոքր գործեր կան, որոնք կարող են օգնել պաշտպանել մեզ փորձությունից և չարից:

Հրավիրեք ուսանողներին կրկին աչքի անցկացնել Վարդապետություն և Ուխտերի 27.15 հատվածի առաջին տողերը:

  • Մենք ինչպե՞ս պիտի մեզ պահենք, երբ հագնում ենք Աստծո սպառազինությունը: (Մենք պետք է «բարձրացնենք մեր սրտերը և ցնծանք»:) Մենք ինչո՞ւ պետք է այդպես պահենք մեզ:

  • Սուրբ գրությունների ո՞ր հատվածներն եք սովորել այս շաբաթ, որոնք նույնպես խորհուրդ են տալիս մեզ բարձրացնել մեր սրտերը և ցնծալ: ( ՎևՈւ 25.13: Հրավիրեք ուսանողներին միասին կրկնել կամ անգիր ասել այն:)

  • Եթե հետևենք Երկնային Հոր հետ կապած մեր ուխտերին հավատարիմ մնալու հրամանին, որը տրված է Վարդապետություն և Ուխտերի 25․13 հատվածում, դա ինչպես կարող է պաշտպանել մեզ սատանայից։

Խնդրեք ուսանողներին խորհել այսօրվա դասի մասին, և հրավիրեք նրանց ընտրել մի հատուկ բան, որը նրանք կարող են անել` Աստծո սպառազինությունը ավելի լավ հագնելու համար: Խրախուսեք նրանց թղթի վրա գրել այն, ինչ պիտի անեն, որպեսզի հաճախ անդրադառնան դրան` որպես իրենց պարտավորվածության հիշեցում:

Եզրափակելով այս դասը, մի քանի ուսանողների խնդրեք կիսվել դասի ընթացքում սովորած ճշմարտությունների մասին իրենց վկայություններով:

Հաջորդ մասը (Վարդապետություն և Ուխտեր 29.31-50, 30-35)

Երկնային Հոր զավակներից քանի՞սն են դուրս նետվել երկնքից նախաերկրային կյանքում: Նրանք ինչո՞ւ են դուրս նետվել: Ի՞նչ է նշանակում «կալսել ազգերը»: Բացատրեք, որ հաջորդ մասում ուսանողները կգտնեն այդ հարցերի պատասխանները: Նրանք կսովորեն նաև Եկեղեցու վաղ շրջանի անդամների մասին, ովքեր կանչված էին «կալսել ազգերն իմ Հոգու զորությամբ» (ՎևՈւ 35.13):