Սեմինարիա
Դաս 86. Վարդապետություն և Ուխտեր 84.1-44


Դաս 86

Վարդապետություն և Ուխտեր 84․1-44

Նախաբան

1832 թվականի սեպտեմբերին Միացյալ Նահանգների արևելքում ավետարանը քարոզելուց հետո միսիոներները վերադարձան Կիրթլենդ, Օհայո: Նրանց ուրախալից վերամիավորման ընթացքում Մարգարե Ջոզեֆ Սմիթը հայտնություն ստացավ, որը գրանցված է Վարդապետություն և Ուխտեր 84-ում։ Նա ստացավ հայտնությունը երկու օրերի ընթացքում` 1832 թվականի սեպտեմբերի 22-ին և 23-ին: Այս ձեռնարկում 84-րդ բաժինը բաժանված է երեք դասերի: Առաջին դասը կենտրոնանում է քահանայության վերաբերյալ Տիրոջ հրահանգների վրա, և թե ինչպես քահանայությունը կարող է պատրաստել մեզ` ստանալ այն ամենը, որ Երկնային Հայրն ունի:

Ուսուցանման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 84․1-30

Տերը հայտարարում է, որ տաճար պիտի կառուցվի և բացատրում է քահանայության նպատակները:

Եթե հնարավոր է, դասարան բերեք ինչ-որ մեկի քահանայության իշխանության շառավղի օրինակը (ձերը կամ ընտանիքի անդամինը): (Դուք կարող եք արտագրել իշխանության շառավիղը գրատախտակի վրա:) Օգնեք ուսանողներին հասկանալ, որ քահանայության իշխանության շառավիղը ցույց է տալիս, թե ինչպես է քահանայության իշխանությունը շնորհվում մի քահանայություն կրողից մյուսին` Հիսուս Քրիստոսից մինչև քահանայություն կրողը այսօր:

Բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտեր 84 բաժինը պարունակում է մի հայտնություն քահանայության մասին և, թե ինչպես է այն օրհնում Երկնային Հոր զավակներին: Հայտնության այս բաժինը բացահայտում է Մովսեսի քահանայության տոհմածառը: Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 84․6-19-ը, փնտրելով, թե ինչպես Մովսեսի քահանայության գիծը կարող էր ծագել Աստծուց:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր, որ քահանայության իշխանությունը ուղիղ գծով ձգվի ետ` մինչև Աստված: (Տես Եբրայեցիս Ե.4:)

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 84.17-ը: Դասարանին խնդրեք հետևել նրան և փնտրել այն արտահայտությունը, որը նկարագրում է քահանայության հավերժական էությունը («չունի օրերի սկիզբ կամ տարիների վերջ»): Դուք կարող եք վկայել, որ քահանայությունը Աստծո իշխանության հավերժական ուժն է և կիսվեք ձեր երախտագիտությամբ, որ Տերը մարդկությանը շնորհել է այս իշխանությունը, որպեսզի օգնի Իր զավակներին:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 84.19-22-ը: Դասարանին խնդրեք հետևել նրան և փնտրել օրհնությունները, որոնք մենք կարող ենք ստանալ Մելքիսեդեկյան Քահանայության միջոցով:

  • Համաձայն հատվածներ 19-22-ի, մենք ի՞նչ օրհնություններ կարող ենք ստանալ Մելքիսեդեկյան Քահանայության միջոցով: (Ուսանողները կարող են կիսվել մի քանի պատասխաններով։ Հավաստիացեք, որ նրանք գտել են հետևյալ ճշմարտությունը. Մելքիսեդեկյան Քահանայության արարողություններում է բացահայտվում աստվածայնության զորությունը: Գրեք այս վարդապետությունը գրատախտակին:)

  • Փրկող արարողություններից որո՞նք պետք է կատարվեն Մելքիսեդեկյան Քահանայության իշխանության միջոցով: (Հաստատում, Մելքիսեդեկյան Քահանայության շնորհում, տաճարային օժտում և ամուսնության կնքում: Այդ արարողությունները գրեք գրատախտակին։) Տեսե՞լ եք արդյոք, թե ինչպե՞ս է այս արարողություններում բացահայտվում աստվածայնության զորությունը:

  • Համաձայն հատված 22-ի, ինչո՞ւ է կարևոր, որ մենք ստանանք Մելքիսեդեկյան Քահանայության արարողությունները: («Աստվածայնության զորության» բացահայտումը այս արարողություններում թույլ կտա մեզ տեսնել Աստծո երեսը և ապրել:)

Գրեք հետևյալ ճշմարտությունը գրատախտակին. Որպեսզի նմանվենք Աստծուն և ապրենք Նրա ներկայության մեջ, մենք պետք է ստանանք Մելքիսեդեկյան Քահանայության արարողությունները։

Հղում կատարեք գրատախտակին գրված Մելքիսեդեկյան Քահանայության արարողությունների ցուցակին:

  • Այս արարողություններից որո՞նք կարելի է ստանալ միայն տաճարում:

Ուսանողների պատասխաններից հետո կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռասսել Մ. Նելսոնի հետևյալ միտքը.

Նկար
Երեց Ռասսել Մ. Նելսոն

«Տաճարը հանդիսանում է Եկեղեցու ամեն միջոցառման, ամեն դասի, ամեն մի առաջադիմական քայլի թեման: Տաճարային արարողությունները բացարձակապես վճռորոշ են: Մենք չենք կարող վերադառնալ Աստծո փառքին` առանց դրանց» (“Prepare for the Blessings of the Temple,” Ensign, Oct. 2010, 41):

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 84.23 հատվածը: Դասարանին խնդրեք հետևել և բացահայտել, թե ինչ էր անում Մովսեսը, որպեսզի պատրաստի իր ժողովրդին` տեսնելու Աստծո երեսը: Խնդրեք ուսանողներին` կիսվել իրենց գտած նյութով: Կարող եք բացատրել, որ սրբագործել բառը նշանակում է մաքրել և սրբացնել: Մենք սրբագործվում ենք Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով:

Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 84․24-30-ը բացատրելով, որ, քանի որ Իսրայելի զավակները կարծրացրեցին իրենց սրտերը, նրանք կորցրեցին հնարավորությունը` ստանալ Մելքիսեդեկյան Քահանայությունը և դրա հետ կապված արարողություններն այս կյանքում: Սակայն Տերը շարունակեց օգնել նրանց`առաջ ընթանալ: Նա թույլ տվեց փոքրագույն քահանայությանը կամ Ահարոնյան Քահանայությանը` շարունակել մնալ նրանց հետ (տես ՎևՈւ 84.26–27-ը):

Վարդապետություն և Ուխտեր 84․31-44

Տերը սովորեցնում է քահանայության երդումն ու ուխտը

Խնդրեք որևէ ուսանողի, ով քահանայություն կրող է` պատասխանել հետևյալ հարցերին.

  • Ինչպե՞ս եք դուք օրհնվել, քանի որ դուք քահանայություն կրող եք: Ինչպե՞ս եք դուք օրհնվել, քանի որ ուրիշ մարդիկ կրում են քահանայություն:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 84.31-32 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան, փնտրելով արտահայտությունը, որ Տերն օգտագործեց հղում կատարելով նրանց, ովքեր կրում են քահանայություն:

  • Ինչպիսի՞ հղում կատարեց Տերը նրանց, ովքեր քահանայություն կրողներ են: (Օգնեք ուսանողներին հասկանալ, որ «Մովսեսի որդիներ» արտահայտությունը վերաբերում է նրանց, ովքեր կրում են Մելքիսեդեկյան Քահանայություն, և, որ «Ահարոնի որդիներ» արտահայտությունը վերաբերվում է նրանց, ովքեր կրում են Ահարոնյան Քահանայություն:)

Հետևյալ արտահայտությունը գրեք գրատախտակին․ Քահանայության Երդումն ու Ուխտը:

Բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտեր 84.33–44-ը հայտնի է որպես քահանայության երդումն ու ուխտը: Այս հատվածները նկարագրում են. (1) ուխտերը, որոնք անհատը կապում է, երբ ստանում է քահանայություն և (2) խոստումները, որ Տերը խոստանում է հավատարիմ քահանայություն կրողներին:

Գրեք հետևյալ անավարտ հաստատումը գրատախտակին. Եթե նրանք, ովքեր ստանում են քահանայությունը , ապա Աստված :

Հրավիրեք ուսանողներին ուսումնասիրել Վարդապետություն և Ուխտեր 84․33-44-ը մտքում կամ զույգերով: Խնդրեք նրանց ավարտել հաստատումը գրատախտակի վրա` հիմնվելով հետևյալ հատվածների վրա:

  • Ինչպե՞ս եք դուք ավարտել նախադասությունը: (Ուսանողները պետք է իմանան հետևյալ սկզբունքը. Եթե նրանք, ովքեր քահանայություն են ստանում, մեծարեն իրենց կոչումները, հետևեն Տիրոջը և Նրա ծառաներին և ուշք դարձնեն հավերժական կյանքի խոստումներին, ապա Աստված կսրբագործի նրանց և կտա նրանց այն ամենն, ինչ Ինքն ունի:)

Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Նախագահ Գորդոն Բ․ Հինքլիի հետևյալ հայտարարությունը․

Նկար
Նախագահ Գորդոն Բ. Հինքլի

«Մենք մեծարում ենք մեր քահանայությունը և մեծացնում ենք կոչումը, երբ ծառայում ենք ջանասիրությամբ և խանդավառությամբ` կատարելով այն պարտականությունները, որոնց համար մենք կանչված ենք համապատասխան իշխանությամբ: Մենք մեծարում ենք մեր կոչումը և մեծացնում ենք մեր քահանայության ներուժը, երբ մենք ձեռք ենք մեկնում նրանց, ովքեր փորձանքի մեջ են և ուժ ենք տալիս նրանց, ովքեր տատանվում են: Մենք մեծարում ենք մեր կոչումները, երբ մենք քայլում ենք ազնվությամբ և արժանապատվությամբ» (“Magnify Your Calling,” Ensign, May 1989, 48–49):

Բացատրեք, որ երբ մենք ստանում ենք մեր կոչումները Եկեղեցում, մենք հնարավորություն ենք ունենում պատրաստելու մեզ և ուրիշներին` ստանալու քահանայության փրկող արարողությունները: Խնդրեք ուսանողներից մեկին` բարձրաձայն կարդալ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի հետևյալ խոսքերը.

Նկար
President Thomas S. Monson

Ինչպե՞ս կարող ենք մեծարել մեր կոչումները: Ուղղակի կատարելով այն ծառայությունը, որը կապված է դրա հետ»: Ես հուսով եմ իմ ամբողջ հոգով և սրտով, որ յուրաքանչյուր երիտասարդ տղամարդ, ով քահանայություն է ստանում, կմեծարի այդ քահանայությունը և հավատարիմ կլինի վստահությանը, որը փոխանցվում է, երբ այն շնորհվում է» (“Priesthood Power,” Ensign, Nov. 1999, 49, 51):

  • Ի՞նչ եղանակներով են Ահարոնյան Քահանայություն կրողները մեծարում իրենց կոչումները քահանայության մեջ:

  • Ե՞րբ եք դուք օրհնվել, քանի որ ինչ-որ մեկը մեծարել է իր կոչումը:

Օգնեք ուսանողներին հասկանալ, որ քահանայության երդման և ուխտի օրհնությունները միայն քահանայություն կրողների համար չեն: Աստծո ամենամեծ օրհնությունները ստանում են այն տղամարդիկ ու կանայք, ովքեր ամուսնությունը կնքել են տաճարում: Կարդացեք Երեց Ռասել Մ. Նելսոնի հետևյալ խոսքերը.

Նկար
Երեց Ռասսել Մ. Նելսոն

«Մի օր Քույր Նելսոնն ու ես միասին կբնակվենք մեր ընտանիքի և Տիրոջ ներկայության մեջ ընդմիշտ: Մենք հավատարիմ ենք եղել տաճարային ուխտերին և քահանայության երդմանը և ուխտին, որը հավաստիացրել է մեզ Տիրոջ խոսքերով, որ «ամենն, ինչ իմ Հայրն ունի, կտրվի [ձեզ]» (ՎևՈւ 84.38):

«Հավատարիմ քույրերը կիսում են քահանայության օրհնությունները: Մտածեք այդ բառերի մասին «ամենն, ինչ իմ Հայրն ունի»: Սա նշանակում է, որ ոչ մի երկրային պարգև, ոչ մի այլ հաջողություն չեն կարող փոխհատուցել պարգևները, որոնք Տերը կշնորհի նրանց, ովքեր սիրում են Նրան, պահում են Նրա պատվիրանները (տեսՄորոնի 4.3), և կհամբերեն մինչև վերջ (տես ՎևՈւ 14.7)» (“Identity, Priority, and Blessings,” Ensign, Aug. 2001, 10):

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ հատուկ խոստումները, որոնք Տերը տալիս է` որպես քահանայության երդման և ուխտի մաս, գրեք հետևյալ անավարտ նախադասությունը գրատախտակին. Տերը խոստանում է անել …

Հանձնարարեք ուսանողներին վերընթերցել Վարդապետություն և Ուխտեր 84․33-34, 38, 42-ը մտքում: Խնդրեք նրանց` գտնել օրհնությունները, որոնք Տերը խոստանում է` որպես քահանայության երդման և ուխտի մաս: Դուք կարող եք գրատախտակին գրել նրանց պատասխանները: Նրանք կարող են նշել, որ Տերը կանի հետևյալը. (1) սրբագործի մեզ Հոգու միջոցով (տես հատված 33), (2) կնորացնի մեր մարմինները (տես հատված 33), (3) կդարձնի մեզ Աբրահամի սերունդը` այլ կերպ ասած մեզ տա Աբրահամին և նրա ժառանգներին խոստացված օրհնությունները (տես հատված 34), (4) դարձնի մեզ ընտրյալ կամ ընտրված (տես հատված 34), (5) տալ մեզ` ինչ Հայրն ունի (տես հատված 38), և (6) մեզ համար հրաման կտա իր հրեշտակներին (տես հատված 42): (Երբ ուսանողները նշեն խոստումը հատված 38-ում, դուք կարող եք խրախուսել նրանց մտածել Աստծո հատկությունների և փառքի մասին, այլ ոչ թե նյութական սեփականության: Օրինակ`մենք կարող ենք ստանալ Նրա ճշմարտությունը, Նրա սերը, և Նրա խաղաղությունը: Մենք կարող ենք օրհնվել Նրա զորության առատությամբ:

Հրավիրեք ուսանողներին կիսվել` թե ինչո՞ւ է քահանայությունը կարևոր նրանց համար: Մտածեք կիսվելու ձեր վկայությամբ` քահանայության օրհնությունների մասին:

Բացատրական և պատմական տեղեկություն

Վարդապետություն և Ուխտեր 84.3–5: «Այս սերունդը»

Վարդապետություն և Ուխտեր 84.3-5-ում մենք կարդում ենք Տիրոջ հայտնությունը, որ տաճար պետք է կառուցվի Նոր Երուսաղեմ քաղաքում` Միսսուրի նահանգում: 1832 թվականին տրված այս հայտնության մեջ Տերն ասել է, որ տաճար պիտի կառուցվի «այս սերնդի մեջ» (ՎևՈւ 84.4–5): Տաճարը դեռ չէր կառուցվել, բայց Տերը պատվիրեց Իր րբերին` շատ ուրիշ տաճարներ կառուցել: Տերը ժամանակավորապես չպահանջեց Նոր Երուսաղեմ քաղաքում տաճարի կառուցումը Իր ժողովրդի ձեռքից (տես ՎևՈւ 124․49-51-ը

«Այս սերունդ» արտահայտության վերաբերյալ Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը գրել է.

Նկար
Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթ

«Այս արտահայտությունը խոչընդոտ է եղել ոմանց համար և տարբեր մեկնաբանություններ են եղել սերունդ բառի իմաստի վերաբերյալ: Ոմանք կարծում են, որ մի սերունդը հարյուր տարի է, մյուսների կարծիքով, այն հարյուր քսան տարի է, ուրիշներն էլ կարծում են, որ սերունդը, ինչպես արտահայտված է այստեղ և այլ սուրբ գրություններում, վերաբերում է մի ժամանակահատվածի, որն անորոշ է: Փրկիչն ասել է. «Չար ու շնացող սերունդը նշան կխնդրե»: Սա չէր վերաբերում տարիներով արտահայտվող ժամանակահատվածին, այլ ամբարշտության ժամանակահատվածին: Մի սերունդը կարող է նշանակել ներկայիս տնտեսության ժամանակը: Բացի այդ, այս հայտնության մեջ որակված արտահայտությունը տրված է վերոնշյալ մեջբերման մեջ: «Անշուշտ այս սերունդը չի անհետանա: Մեր նպատակը այս արտահայտությունը որևէ ձևով մեկնաբանելը չէ, այլ ասելը, որ այս գործերը Տիրոջ ձեռքում են, և Նա կիրականացնի իր նպատակները, երբ Նա համարի, որ ժամանակը եկել է» (Church History and Modern Revelation, 2 vols. [1953], 1:337):

Վարդապետություն և Ուխտեր 84.24–25: «Նա վերցրեց … Սուրբ Քահանայությունը»

Վարդապետություն և Ուխտեր 84.25-ում մենք կարդում ենք, որ Տերը վերցրեց սուրբ քահանայությունը Իսրայելի զավակների միջից, ովքեր Մովսեսի հետ էին անապատում: Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. Մակքոնկին բացատրել է, որ Տերը «վերցրեց Մելքիսեդեկյան Քահանայությունը, որը սպասավորում է ավետարանը, նրանց միջից այն իմաստով, որ այն չէր շարունակվում և փոխանցվում մի քահանայություն կրողից մյուսին` բառի իսկական և սովորական իմաստով: Քահանայության բանալիները վերցվեցին Մովսեսի օրոք, որպեսզի ցանկացած ապագա քահանայական կարգումները պահանջեին հատուկ աստվածային իշխանություն» (The Mortal Messiah, 4 vols. [1979–81], 1.60):

Նախագահ Էզրա Թավտ Բենսոնը տվել է լրացուցիչ բացատրություն.

Նկար
Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոն

«Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունից մենք սովորում ենք, որ Տերը … հրահանգեց Մովսեսին. «Ես կհեռացնեմ քահանայությունը նրանց միջից, հետևաբար իմ սուրբ կարգը, և դրա արարողությունները»: (ՋՍԹ ԵԼ. 34.1, շեղագրումն ավելացված է:)

«Այս բարձրագույն քահանայությունն իր ուղեկցող արարողություններով վերցվեց Իսրայելից` մինչև Հիսուս Քրիստոսի ժամանակը:

«Մովսեսի և Քրիստոսի միջև` ընդամենը մի քանի մարգարեներ ունեին բարձրագույն քահանայության իրավունքը և օրհնությունները, որ կարող էին տղամարդկանց բերել Աստծո ներկայության մեջ» (“What I Hope You Will Teach Your Children about the Temple,” Ensign, Aug. 1985, 9):

Վարդապետություն և Ուխտեր 84.28: Հրեշտակի կողմից կարգված

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ ՄակՔոնկիի հետևյալ հայտարարությունը վերաբերում է Վարդապետություն և Ուխտեր 84.28-ին և բացատրում է, որ երբ Հովհաննես Մկրտիչը ութ տարեկան էր, նա կարգվեց, կամ ընտրվեց` իրականացնելու մի առաքելություն. նա կարգված չէր քահանայության այդ ժամանակ: Հովհաննեսը կարգվեց, որպեսզի տապալի Հրեաների թագավորությունը և պատրաստի Տիրոջ ճանապարհը: Մի հրեշտակ որոշեց, որ նա կանի:

Նկար
Երեց Բրյուս Ռ. Մակքոնկի

«Ղուկասն ասում է. «Աստծո խոսքն եկավ Զաքարիայի որդի Հովհաննեսին անապատում»: Ավելի ուշ Հովհաննեսը պիտի ասի. «Նա, որ ինձ ուղարկեց ջրով մկրտելու, նա ասեց ինձ նույնը», այս և այս բաները: (Հովհաննես Ա.33:) Ով ուղարկեց նրան, մենք չգիտենք: Մենք իրոք գիտենք, որ «նա մկրտվել էր, դեռևս իր մանկության մեջ [նշանակում է, երբ նա ութ տարեկան էր] և Աստծո հրեշտակի կողմից կարգվել էր այս զորությանը, երբ ութ օրեկան էր [նշեք, որ ոչ թե Ահարոնյան Քահանայությանը, այլ]` տապալելու հրեաների թագավորությունը, և ուղիղ անելու Տիրոջ ճանապարհն իր ժողովրդի երեսի առաջ, որ նրանց նախապատրաստի Տիրոջ գալուստի համար, ում ձեռքն է տրված ողջ զորությունը»: ( ՎևՈւ 84.24:) Մենք չգիտենք, թե երբ է նա ստացել Ահարոնյան Քահանայությունը, բայց ակնհայտորեն դա տրվեց նրան իր մկրտությունից հետո, որ տարիքը որ պատշաճ էր, և նախքան նա ուղարկվեց մեկի կողմից, ում նա չի անվանում քարոզել և մկրտել ջրով»:(The Mortal Messiah, 4 vols. [1979–81], 1:384–85):

Վարդապետություն և Ուխտերը 84.33–44: Վստահություն քահանայության երդման և ուխտի միջոցով

Նախագահ Հենրի Բ Այրինգը խոսել է վստահության մասին, որ քահանայություն կրողները պետք է ունենան` քահանայության երդման և ուխտի մեջ մտնելիս.

Նկար
Նախագահ Հենրի Բ. Այրինգ

«Քահանայության երդման և ուխտի հնարավորություններին հասնելը բերում է Աստծո պարգևներից մեծագույնին` հավերժական կյանքի: Դա է Մելքիսեդեկյան Քահանայության նպատակը: Ուխտերը պահելու միջոցով, երբ մենք ստանում ենք քահանայություն և նորացնում ենք դրանք տաճարային արարողություններում, մեր Երկնային Հոր` Էլոհիմի կողմից տված երդումով մեզ խոստանում են, որ մենք ձեռք կբերենք նրա փառքի լրիվությունը և կապրենք` ինչպես Նա է ապրում: Մենք կունենանք հավերժական ընտանիքում կնքվելու օրհնությունը` հավերժական աճի խոստումով:

«Գոյություն ունի առնվազն երկու պատճառ, թե ինչո՞ւ դուք պետք է լինեք վստահ` հուսահատ լինելու փոխարեն, այն պատիժներով, որոնք կհետևեն կամ երդումը և ուխտը չպահելիս, կամ որոշելով չընդունել այն: Անկախ նրանից, թե դուք ընդունում եք երդումն ու ուխտը և համարում այն չափազանց դժվար, թե ձեզ չի հաջողվում փորձել` պատիժը նույնն է: Կասկած չկա, հետևաբար, որ ձեր և իմ լավագույն ուղղությունը սուրբ քահանայության ընդունումն է, և փորձելը պահել դրա ուխտերը` մեր ամբողջ սրտով: Եթե մենք ընտրենք չփորձել, մենք անշուշտ կկորցնենք հավերժական կյանքի հնարավորությունը: Եթե մենք փորձենք և Աստծո օգնությամբ հաջողենք, մենք ձեռք կբերենք հավերժական կյանք:

«Սակայն կա ևս մեկ պատճառ այժմ որոշելու, որ դուք կփորձեք ձեր ողջ սրտով պատրաստվել այդ երդմանը և ուխտին, և վստահ լինել, որ դուք կհաջողեք: Աստված խոստանում է ձեզ` օգնությունը և ուժը, որը, եթե դուք հավատք գործադրեք, ձեզ հաջողություն կբերի:

«Թույլ տվեք նկարագրել մի քանի օրհնությունները, որոնք դուք կստանաք, երբ առաջ գնաք հավատով:

«Նախ, հենց այն փաստը, որ ձեզ ներկայացվել է երդումն ու ուխտը, վկայություն է, որ Աստված ընտրել է ձեզ` իմանալով ձեր ուժն ու կարողությունը: Նա ճանաչում է ձեզ այն ժամանակից ի վեր, երբ դուք նրա հետ էիք` հոգևոր աշխարհում: Ձեր ուժի մասին իր կանխատեսությամբ, Նա թույլ է տվել ձեզ` գտնել Հիսուս Քրիստոսի ճշմարիտ Եկեղեցին և ստանալ քահանայությունը: Դուք կարող եք վստահ զգալ, քանի որ դուք վկայություն ունեք, որ Նա վստահում է ձեզ:

«Երկրորդ, քանի որ դուք կփորձեք պահել ձեր ուխտերը , Փրկիչը խոստացել է Իր անձնական օգնությունը: Նա ասել է, որ եթե դուք առաջ եք գնում `պատվելով քահանայությունը. «Այնտեղ կլինեմ նաև ես, քանզի ես կգնամ ձեր առջևից»: Ես կլինեմ ձեր աջ կողմում և ձեր ձախ կողմում, և իմ Հոգին կլինի ձեր սրտերում, և իմ հրեշտակները՝ ձեր շուրջը, որ բարձրացնեն ձեզ» [ՎևՈւ 84.88]» (“Faith and the Oath and Covenant of the Priesthood,” Ensign or Լիահոնա, May 2008, 61–62):