Սեմինարիա
Դաս 140․ Վարդապետություն և Ուխտեր 132.1–2, 34–66


Դաս 140

Վարդապետություն և Ուխտեր 132.1–2, 34–66

Նախաբան

Երբ 1831թվականին Մարգարե Ջոզեֆ Սմիթն աշխատում էր Աստվածաշնչի ոգեշնչված ուղղումների վրա, Տիրոջը հարցրեց հնագույն հայրապետների` մեկից ավելի կին ունենալու մասին ։ Այդ ժամանակ Մարգարեն սկսեց հայտնություն ստանալ՝ ի պատասխան իր հարցման։ Հետագա տարիներին Տերը պատվիրեց Մարգարեին և մյուս Վերջին Օրերի Սրբերին ապրել բազմակնության սկզբունքով։ 1843 թվականին, երբ Եկեղեցու գլխամասային գրասենյակը գտնվում էր Նավուում (Իլինոյս), Մարգարեն գրի առավ իր ստացած հայտնությունը։Վարդապետություն և Ուխտերի 132 բաժինը քննարկում է բազմակնությանը վերաբերող Տիրոջ ուսմունքները, այդ թվում՝ Ջոզեֆ և Էմմա Սմիթներին տրված ցուցումները։

Ուսուցման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 132.1–2, 34-48

Տերը հայտնում է բազմակնության սկզբունքը

Բացատրեք, որ մինչ 1831թվականին Ջոզեֆ Սմիթն աշխատում էր Հին Կտակարանի ոգեշնչված թարգմանության վրա, նա կարդաց, որ հնագույն մարգարեներից մի քանիսը կիրառում էին բազմամուսնությունը (նաև կոչվում է բազմակնություն)։ Դա կիրառելիս մեկ տղամարդն ամուսնանում էր մեկից ավելի կանանց հետ։ Մարգարեն ուսումնասիրում էր սուրբ գրությունները, խորհում իր սովորածի շուրջ և ի վերջո Երկնային Հորը ուղղում բազմամուսնության մասին իր հարցերն աղոթքով:

Գրեք Ծննդոցի 16.1-3 հատվածները գրատախտակին: Բացատրեք, որ այս հատվածները նկարագրում են Սարայի և Աբրամի գործողությունները, ովքեր ավելի ուշ հայտնի են որպես Սառա և Աբրահամ: Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ այս հատվածները: Դասարանին խնդրեք հետևել` մտածելով հարցեր, որ նրանք կարող են ունենալ Աբրահամի և Սառայի կյանքի այս իրադարձության մասին:

Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտերի 132․1 հատվածը` ուշադրություն դարձնելով, թե Մարգարե Ջոզեֆ Սմիթն ի՞նչ հարցրեց, երբ ուսումնասիրում էր Հին Կտակարանի այն հատվածները, որոնք վերաբերում էին բազմամուսնության կիրառմանը։ Հանձնարարեք ուսանողներին կիսվել իրենց մտքերով: (Կարող եք բացատրել, որ հարճեր բառը մի եզրույթ է, որը նկարագրում է Հին Կտակարանի այն կանանց, ովքեր իրենց ապրած ժամանակի և մշակույթի մեջ օրինական ամուսնացած էին տղամարդու հետ, սակայն ունեին ցածր սոցիալական դասակարգում։ Մեր տնտեսության ժամանակաշրջանում կիրառվող բազմակնության ժամանակ չկային հարճեր։)

Գրեք հետևյալ հարցը գրատախտակին. Տերն ինչո՞ւ է պատվիրում արդար մարդկանց և կանանց որոշակի ժամանակներում հնազանդվել բազմամուսնության սկզբունքին։

Բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտերի 132 բաժնի իրենց ուսումնասիրության ժամանակ ուսանողները կարող են գտնել գրատախտակին գրված հարցի և այլ հարցերի պատասխանները, որոնք նրանք կարող են ունենալ բազմակնության վերաբերյալ։ Հրավիրեք նրանց գրի առնել այն վարդապետություններն ու սկզբունքները, որոնք նրանք բացահայտեցին իրենց այսօրվա ուսումնասիրության ժամանակ։

Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 132․34–36 հատվածները։ Դասարանին խնդրեք հետևել` փնտրելով, թե ինչո՞ւ Աբրահամն ու Սառան սկսեցին կիրառել բազմամուսնությունը:

  • Համաձայն հատված 34-ի, Սառան ինչո՞ւ Աբրահամին մեկ այլ կին տվեց: Ի՞նչ կարող է սա սովորեցնել մեզ` բազմակնության սկզբունքի մասին: (Ուսանողների պատասխաններից հետո հետևյալ սկզբունքը գրեք գրատախտակին. Բազմակնությունը հաստատվում է Տիրոջ կողմից միայն այն ժամանակ, երբ Նա պատվիրում է դա։)

  • Ինչի՞ իրագործմանն օգնեց Սառայի և Աբրահամի հնազանդությունը ։ (Տերը խոստում տվեց Աբրահամին, այդ թվում այն խոստումը, որ Աբրահամը աստղերի նման թվով անհամար սերունդներ կունենա [տես Ծննդոց 15․5]։)

Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ գրատախտակին ձեր գրած սկզբունքը, առաջարկեք նրանց գրի առնել Հակոբի 2․27, 30 հատվածներն իրենց սուրբ գրություններում՝ Վարդապետություն և Ուխտերի 132․34 հատվածի կողքին։ Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այդ հատվածները։ Նշեք, որ մենամուսնությունը (մեկ տղամարդու և մեկ կնոջ միջև ամուսնությունը) ամուսնության Աստծո չափանիշն է, եթե Նա այլ բան չի պատվիրել։

Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 132.37-38 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել` փնտրելով արտահայտություններ, որոնք նկարագրում են առանձին դեպքեր, երբ Տերը պատվիրել է բազմամուսնության կիրառումը: Խնդրեք ուսանողներին հաղորդել իրենց գտած նյութը:

Ամփոփեք Վարդապետություն և Ուխտերի 132․39, 41-43 հատվածները` բացատրելով, որ Տերը հաստատել է, որ երբ մարդիկ կիրառում են բազմամուսնությունը` համաձայն Իր պատվիրանի, նրանք չեն մեղադրվում շնության մեղքի մեջ։ Սակայն, եթե ինչ-որ մեկը կիրառում է բազմամուսնությունը այնպիսի հանգամանքներում, որոնք Տերը չի պատվիրում, նրանց մեղադրում են շնության մեջ: (Ուշադրություն դարձրեք, որ կործանվի բառը 41-րդ հատվածում ցույց է տալիս, որ նրանք, ովքեր խախտում են իրենց սրբազան ուխտերը, կառանձնացվեն Աստծուց և Նրա ուխտյալ ժողովրդից [համեմատեք Գործք Առաքելոց 3․22–23, 1 Նեփի 22․20]։)

Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտերի 132․40 հատվածները և ուշադրություն դարձնել, թե համաձայն Տիրոջ խոսքերի, ինչ էր պատրաստվում Նա անել։

  • Ըստ 40-րդ հատվածի, ի՞նչ էր պատրաստվում Տերն անել։ (Վերականգնել բոլոր բաները։ Բացատրեք, որ «բոլոր բաները» վերաբերում են ավետարանի օրենքներին և արարողություններին, որոնք բացահայտվել էին նախորդ տնտեսություններում: Գրատախտակին գրեք հետևյալ սկզբունքը. Բազմակնության օրենքով ապրելու պատվիրանով վերջին օրերում հանդիսանում էր բոլոր բաների վերականգնման մասը։ [Տես նաև Գործք Առաքելոց 3․20–21։])

Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 132․45, 48 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել ՝ ուշադրություն դարձնելով, թե ինչ է Տերը շնորհել Ջոզեֆ Սմիթին, որպեսզի վերականգնի բոլոր բաները։

  • Ի՞նչ է Տերը շնորհել Ջոզեֆ Սմիթին, որպեսզի վերականգնի բոլոր բաները։ (Քահանայության բանալիները և զորությունը։)

  • Ի՞նչ ենք մենք սովորում 45 և 48-րդ հատվածներից բազմակնության վերաբերյալ։ (Երբ ուսանողները պատասխանեն, գրեք հետևյալ ճշմարտությունը գրատախտակին. Բազմամուսնությունը կարող է լիազորված լինել միայն Եկեղեցու Նախագահին տրված քահանայության բանալիների միջոցով։)

Բացատրեք որ այս տնտեսության մեջ, որպես բոլոր բաների վերականգնման մաս, Տերը պատվիրեց որոշ վաղ շրջանի Սրբերի կիրառել բազմամուսնությունը այն բանալիների միջոցով, որոնք կրում էին Մարգարե Ջոզեֆ Սմիթը և Եկեղեցու հաջորդ Նախագահներ Բրիգամ Յանգը, Ջոն Թեյլորը և Վիլֆորդ Վուդրուֆը: 1890 թվականին Նախագահ Վուդրուֆը` գործելով նույն քահանայության բանալիներով, հայտնություն ստացավ, որ բազմամուսնության կիրառմանը պետք է վերջ տրվի (տես Պաշտոնական Հայտարարություն 1):

Վարդապետություն և Ուխտեր 132․49-66

Տերը խորհուրդ է տալիս Ջոզեֆ և Էմմա Սմիթներին բազմամուսնության վերաբերյալ

Բացատրեք, որ Մարգարե Ջոզեֆ Սմիթը չէր ցանկանում սկսել բազմակնության կիրառումը։ Նա նշեց, որ չէր սկսի կիրառել այն, մինչև որ նրան չնախազգուշացվեր, որ չհնազանդվելու դեպքում նա կկործանվեր (տես “Plural Marriage,” Historical Record, May 1887, 222)։ Պատմական փաստաթղթերի բացակայության պատճառով, մենք չգիտենք, թե արդյոք Ջոզեֆ Սմիթի նախկին փորձերը համապատասխանում էին պատվիրանին։ Այնուամենայնիվ, 1841թվականին Մարգարեն սկսեց հնազանդվել պատվիրանին և ուսուցանել այն Եկեղեցու որոշ անդամներին, և հաջորդ երեք տարիների ընթացքում նա ամուսնացավ մի քանի այլ կանանց հետ՝ Տիրոջ պատվիրանների համաձայն։ Մարգարե Ջոզեֆ Սմիթի կողմից բազմակնություն կիրառելու Տիրոջ պատվիրանին հնազանդվելը հավատքի փորձություն էր իր և իր կնոջ Էմմա Սմիթի համար, ում նա շատ էր սիրում։

Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 132.49-50 հատվածները: Դասարանին հանձնարարեք ուշադրություն դարձնել այն օրհնություններին, որոնք Տերը խոստացավ Ջոզեֆ Սմիթին։

  • Տերն ի՞նչ օրհնություններ խոստացավ Ջոզեֆ Սմիթին։

  • Ըստ 50-րդ հատվածի, ինչո՞ւ Տերն այդ օրհնությունները խոստացավ Ջոզեֆ Սմիթին։

Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 132.52 հատվածը: Դասարանին հանձնարարեք հետևել և ուշադրություն դարձնել այն ցուցումին, որը Տերը տվեց Էմմա Սմիթին։

  • Ըստ 52-րդ հատվածի, Էմմային ի՞նչ էր պատվիրված ընդունել։ («Նրանց բոլորին, որոնք տրվել են իմ ծառա Ջոզեֆին» արտահայտությունը վերաբերում է նրանց, ովքեր կնքվել էին Ջոզեֆ Սմիթի հետ։)

Բացատրեք, որ բացի նրանից, որ Տերը պատվիրել էր Էմմային ընդունել բոլոր նրանց, ովքեր կնքվել էին իր ամուսնու հետ, Տերը պատվիրեց Էմմային հնազանդվել Իր օրենքին և ներել Ջոզեֆի զանցանքները։ Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտերի 132․56 հատվածը, որպեսզի իմանան, թե Տերն ի՞նչ խոստացավ Էմմա Սմիթին։

  • Տերն ի՞նչ խոստացավ Էմմային, եթե նա հնազանդվեր Իր պատվիրաններին։

Բացատրեք, որ 1841թվականին Ջոզեֆ Սմիթը հավատարիմ տղամարդկանց և կանանց սկսեց ուսուցանել բազմակնության սկզբունքը։ Սկզբում նրանք նույնպես դժվարանում էին հասկանալ և ընդունել այդ սկզբունքը։ Օրինակ, երբ Բրիգամ Յանգը առաջին անգամ իմացավ բազմակնության պատվիրանի մասին, ասաց, որ իր տպավորությունն այն էր, որ ավելի շուտ կմեռներ, քան մի քանի կին կունենար (տես Susa Young Gates and Leah D. Widtsoe, The Life Story of Brigham Young [1930], 321)։ Չնայած Եկեղեցու այդ հավատարիմ անդամները տատանվում էին և հիասթափված էին սկզբում, նրանք Սուրբ Հոգու միջոցով անհատական հաստատումներ ստացան և ընդունեցին բազմակնության սկզբունքը։ Երեց Հեբեր Ս․Քիմբալի առաջին կինը` Վիլատե Քիմբալը, ընդունեց և հարեց բազմակնության վարդապետությանը և «կասկած չուներ, որ բազմակնության կարգը Աստծուց էր, քանի որ Տերը հայտնել էր դա նրան` ի պատասխան նրա աղոթքի» (Helen Mar Kimball, in Orson F. Whitney, Life of Heber C. Kimball [1967], 325; տես նաև pages 326–28)։

Բազմակնության կիրառումը լրացուցիչ խնդիրների առաջ կանգնեցրեց։ Քանի որ սկզբում դրա կիրառումը լուռ էր պահվում, լուրեր տարածվեցին, որ Եկեղեցու ղեկավարներն ամուսնանում են լրացուցիչ կանանց հետ: Այդ լուրերը մեծապես աղավաղեցին ճշմարտությունը, զրպարտեցին Մարգարեի և Եկեղեցու այլ ղեկավարների անունները և պատճառ հանդիսացան Սրբերի դեմ հալածանքների աճին։

Բարձրաձայն կարդացեք Վարդապետություն և Ուխտերի 132․63 հատվածները՝ սկսելով «քանզի նրանք տրվում են նրան» արտահայտությունից։ Նախքան կարդալը բացատրեք, որ այս հատվածը օգնում է մեզ հասկանալ մեկ պատճառ` ինչու Տերը պատվիրեց Ջոզեֆ Սմիթին և մյուսներին` կիրառել բազմամուսնությունը: Դասարանին խնդրեք հետևել՝ փնտրելով այդ որոշակի նպատակը։

  • Ի՞նչ պատվիրանի է Տերն անդրադարձել 63-րդ հատվածում։ (Բազմանալու և երկիրը լցնելու պատվիրանին։) Ի՞նչ է նշանակում բազմանալ և լցնել երկիրը։ (Երեխաներ ունենալ։)

Նշեք հետևյալ արտահայտությունը 63-րդ հատվածում․ «քանզի դրանով է իմ հոր գործը շարունակվում»։

  • Երեխաներ ունենալը ինչպե՞ս է ծնողներին թույլ տալիս մասնակցել Երկնային Հոր գործի շարունակությանը։

Որպես քննարկման մաս, կարող եք կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Լ․ Անդերսենի հետևյալ հայտարարությունը․

Նկար
Երեց Նիլ Լ. Անդերսեն

«Երբ երեխա է ծնվում ամուսնու և կնոջ կյանքում, նրանք իրականացնում են մեր Երկնային Հոր ծրագրի` երեխաներ աշխարհ բերելու մասը: Տերն ասել է. «Սա է իմ գործը և իմ փառքը` իրականացնել մարդու անմահությունն ու հավերժական կյանքը» [Մովսես 1․39]։ Մինչև անմահությունը պիտի լինի մահացություն» («Երեխաներ» Ensign կամ Լիահոնա, նոյ. 2011, 28)։

  • Հիմնվելով Վարդապետություն և Ուխտերի 63 բաժնից ձեր սովորածի վրա, ո՞րն է պատճառներից մեկը, թե ինչու է Տերը ժամանակ առ ժամանակ իրականացրել բազմակնությունը։ (Ուսանողների պատասխաններից հետո հետևյալ սկզբունքը գրեք գրատախտակին․ Տերը ժամանակ առ ժամանակ իրականացրել է բազմակնությունը, որպեսզի Իր ժողովրդին հավելյալ հնարավորություններ տա արդարակյաց զավակներ մեծացնել Իր համար։ Կարող եք կրկին հղում կատարել Հակոբի 2․30 հատվածին։)

Անդրադարձեք դասի սկզբում գրատախտակին գրած ձեր հարցին․ Տերն ինչո՞ւ պիտի որոշակի ժամանակներում պատվիրեր արդարակյաց տղամարդկանց և կանանց հնազանդվել բազմակնության սկզբունքին։ Կարող եք հանձնարարել ուսանողներին, որ նրանք դասարանի համար ամփոփեն , թե ինչ են սովորել Վարդապետություն և Ուխտերի 132 և Հակոբի 2․27, 30 հատվածների իրենց ուսումնասիրությունից, որոնք կօգնեն նրանց պատասխանել այս հարցին։

Ավարտեք, կիսվելով Մարգարե Ջոզեֆ Սմիթի մասին ձեր վկայությամբ, նաև այն մասին, որ նա ստացավ ու հնազանդվեց Աստծո հայտնությանը։

Բացատրական և պատմական տեղեկություն

Վարդապետություն և Ուխտեր 132։ Ինչպիսի մոտեցում կարելի է ցուցաբերել բազմակնությանը։

Բազմակնությանը առնչվող բազմաթիվ ոչ հավաստի տվյալներ կան համացանցում և շատ այլ տպագիր աղբյուրներում։ Զգույշ և իմաստուն եղեք այդ տվյալների հետ։ Որոշ հեղինակներ, ովքեր գրում են Եկեղեցու և նրա պատմության մասին, տեղեկատվությունը ներկայացնում են համատեքստից դուրս կամ ներառում են կիսատ ճշմարտություններ, որոնք կարող են ապակողմնորոշիչ լինել։ Այդ գրվածքներից մի քանիսը դիտավորություն ունեն կործանել հավատքը։

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Լ․ Անդերսենը զգուշացրել է.

Նկար
Երեց Նիլ Լ. Անդերսեն

«Միշտ կլինեն մի քանիսը, ովքեր կփորձեն հեղինակազրկել Եկեղեցին և ոչնչացնել հավատքը: Այսօր նրանք օգտագործում են համացանցը:

Եկեղեցու մասին տեղեկության որոշ մասը, անկախ նրանից, թե որքան համոզիչ է, պարզապես ճշմարիտ չէ» («Ձեր հավատքի փորձությունը» Ensign կամ Լիահոնա, նոյ. 2012, 41)։

Ուսումնասիրելով բազմակնությունը, կարևոր է հիշել այն օրինակը, որին Մարգարե Ջոզեֆ Սմիթը հետևեց ավետարանի իր ուսումնասիրության ժամանակ։ Նա ուսումնասիրեց, խորհեց և աղոթեց գիտելիք ստանալու համար։

Բազմակնությանը վերաբերող ստույգ պատմական ուսումնասիրություն կարելի է գտնել josephsmithpapers.org և byustudies.byu.edu կայքերից։

Վարդապետություն և Ուխտեր 132․1։ Բազմակնության «սկզբունքը և վարդապետությունը»

Հետևյալ պատմություններն օգնում են հստակեցնել այն զգացմունքները, որոնք Մարգարե Ջոզեֆ Սմիթը և Եկեղեցու այլ անդամներ ունեցան, երբ առաջին անգամ բազմակնությունը ներկայացվեց։

Էլիզա Ռ․ Սնոուն, ով կնքվել էր Մարգարե Ջոզեֆ Սմիթի հետ, գրել էր բազմակնության սկզբունքի մանրամասները, որոնք Մարգարե Ջոզեֆն ուսուցանել էր իր եղբայր Լորենզո Սնոուին։ Նա նկատեց այն տառապանքն ու ցավը, որ սկզբունքն առաջացրեց Ջոզեֆ Սմիթի մոտ, և որ նա միայն առաջ շարժվեց հաստատելու սկզբունքը, քանի որ այն տրված էր աստվածային հայտնությամբ․

Նկար
Էլիզա Ռ. Սնոու

«Մարգարե Ջոզեֆը բացեց իր սիրտը [Լորենզո Սնոուին], և նկարագրեց այն հոգևարքը, որ նա ապրում էր իր զգացմունքների հակակրանքը հաղթահարելու համար՝ կրթության և հասարակական սովորույթի ուժի բնական արդյունքը բազմակնության համեմատ։ Նա ճանաչում էր Աստծո ձայնը, գիտեր, որ իրեն տրված Ամենակարողի պատվիրանը առաջ գնալն էր՝ օրինակ ծառայելը և Սելեստիալ բազմակնության հաստատումը: Նա գիտեր, որ ոչ միայն ստիպված էր պայքարել և հաղթահարել իր անձնական նախապաշարմունքները, այլ նաև պայքարել ողջ Քրիստոնյա աշխարհի դեմ, ով նայում էր իրեն, բայց Աստված, ով ամենից բարձր էր, պատվիրան էր տվել և նա պիտի հնազանդվեր։ Սակայն Մարգարեն վարանում էր և հետաձգում ժամանակ առ ժամանակ, մինչև Աստծո հրեշտակը կանգնեց նրա կողքին` մերկացրած սուրը ձեռքին և ասաց , որ եթե նա առաջ չշարժվի և չհաստատի բազմակնությունը, նրա քահանայությունը կվերցվի նրանից և նա կկործանվի։ Այդ վկայությունը նա բերել է ոչ միայն իմ եղբորը, այլ նաև ուրիշներին. վկայություն, որը չի կարող ժխտվել [հակասել]» (Biography and Family Record of Lorenzo Snow [1884], 69–70)։

Նախագահ Բրիգամ Յանգը բացատրել է.

Նկար
Նախագահ Բրիգամ Յանգ

«Եթե որևէ մեկը հարցներ ինձ, թե որն էր իմ որոշումը, երբ Ջոզեֆը հայտնեց այդ վարդապետությունը, պայմանով, որ այն չի նվազեցնի իմ փառքը, ես կասեի․ «Թույլ տվեք ինձ ունենալ միայն մեկ կին»։

… Ես չէի ցանկանում խուսափել իմ պարտականությունից, ոչ էլ նվազագույն չափով ձախողել անելու այն, ինչ ինձ պատվիրված էր, սակայն դա առաջին անգամն էր իմ կյանքում, որ ես մեռնել էի ցանկանում և երկար ժամանակ չէի կարողանում ուշքի գալ դրանից։ Եվ երբ ես հուղարկավորություն էի տեսնում, ես նախանձում էի դիակներին և ափսոսում, որ ես չեմ դագաղի մեջ։

… Բայց Սրբերը, ովքեր ապրում են իրենց կրոնով, վեհացում կստանան, քանի որ նրանք չեն հերքի որևէ հայտնություն, որ Տերը տվել էր կամ կարող էր տալ, եթե նույնիսկ կա մի վարդապետություն, որը նրանք ամբողջովին չեն կարող հասկանալ, նրանք պետք ասեն․ «Տերն ուղարկել է դա ինձ, և ես աղոթում եմ, որ նա կփրկի և կպահպանի ինձ՝ հերքելու այն ամենն, ինչ դուրս է եկել նրանից և կտա ինձ սպասելու համբերություն, որպեսզի ինքս կարողանամ հասկանալ դա» (in “Provo Conference,” Deseret News, Nov. 14, 1855, 282)։

Նախագահ Հեբեր Ս․ Քիմբալի կինը, Վիլատե Քիմբալը, վկայություն ստացավ բազմակնության վերաբերյալ։ Նրա դուստր Հելենը պատմել է․

«Մայրս հաճախ ասում էր ինձ, որ ինքը կասկած չուներ, որ բազմակնության կարգը Աստծուց էր, քանի որ Տերը հայտնել էր դա իրեն՝ ի պատասխան իր աղոթքի։

Նավուում, Անգլիայից վերադառնալուց շատ չանցած, հորս իր եղբայրների հետ միասին, ուսուցանվեց բազմակնության վարդապետությունը։

Հայրս իրավիճակն ամբողջությամբ հասկանում էր և այն սերն ու ակնածանքը, որ նա տածում էր Մարգարեի հանդեպ, այնքան մեծ էր, որ նա ավելի շուտ իր կյանքը վար կբերեր նրա համար, քան կդավաճաներ նրան։ Դա նրա հավատքի ամենամեծ փորձություններից մեկն էր, որ երբևէ ունեցավ։

Մայրս [Վիլատե Քիմբալը] փոփոխություն նկատեց նրա վարվելակերպի ու արտաքինի մեջ և երբ հարցրեց պատճառը, հայրս ցանկանում էր խուսափել նրա հարցերից։ Առնվազն նա խոստացավ, որ կպատմեր որոշ ժամանակ անց, եթե նա միայն սպասեր։ Այդ խնդրի մասին անչափ մտածելով, օրօրի և ժամ առ ժամ նա շատ մտահոգ և տանջված տեսք էր ստանում, և ի վերջո նրա տառապանքն այնքան անտանելի դարձավ, որ անհնար դարձավ նրա զգացմունքները վերահսկել։ Նա ֆիզիկապես հիվանդացավ, սակայն նրա հոգեկան թշվառությունը շատ մեծ էր, որպեսզի թույլ տար նրան մեկուսանալ և նա մինչև լուսաբաց քայլում էր , իսկ երբեմն նրա մտքի հոգևարքն այնքան սարսափելի էր, որ սեղմում էր ձեռքերը և լացում երեխայի նման և պաղատում, որ Տերը ողորմած գտնվեր և հայտներ կնոջն այդ սկզբունքը։

Նրանց սրտերի տառապանքն աննկարագրելի էր, և երբ մայրս հասկացավ, որ այլևս անօգուտ է պաղատել նրան, նա մեկուսացավ իր սենյակում և խոնարհվեց Տիրոջ առաջ և աղոթքի միջոցով հոգին դուրս թափեց Նրա առաջ, ով ասաց․ «Բայց եթէ մէկը ձեզանից իմաստութեան պակասութիւն ունի թող խնդրէ Աստուածանից, որ ամենին տալիս է առատութեամբ եւ չէ նախատում»:

Նրա առջև ցույց տրվեց սելեստիալ ամուսնության կարգը իր ողջ գեղեցկությամբ և փառքով, հրաշալի վեհացման և պատվի հետ միասին, որը նրան կշնորհվեր այդ անմահության և սելեստիալ ոլորտում, եթե նա ընդուներ այն և կանգներ իր ամուսնու կողքին՝ իր տեղում։ Նա նաև տեսավ այն կնոջը, ում ամուսինը կնության էր առել և պարփակվեց ուրախությամբ, մեծ ու անսահման սիրով ու միությամբ , որն այդ կարգը պիտի շնորհեր նրան, ինչպես նաև տեսավ ամուսնու արքայության աճը, զորությունն ու փառքը, որը տարածվում էր հավերժություններում՝ անվերջ աշխարհներում։

Դեմքի պայծառ ուրախությամբ, քանի որ նա լցված էր Աստծո Հոգով, վերադարձավ իմ հոր մոտ, ասելով․ «Հեբե՛ր, այն ինչ դու ինձանից թաքցնում էիր, Տերը ցույց տվեց ինձ »։ Աղջիկը պատմեց, որ նա երբևէ իր հորից ավելի երջանիկ մարդ չէր տեսել, երբ մայրը նկարագրեց տեսիլքը և ասաց նրան, որ ինքը բավարարված էր և գիտեր, որ դա Աստծուց էր։

«Նա ուխտեց կանգնել հորս կողքին և պատվել այդ սկզբունքը, որը նա հավատարմորեն պահեց և չնայած մորս փորձությունները հաճախ ծանր էին և վշտալի, նա գիտեր, որը հայրս նույնպես փորձվում էր և նրա նվիրվածությունն անսասան էր մինչև վերջ։ Նա հորս շատ կանայք տվեց և նրանք միշտ մորս մեջ տեսնում էին հավատարիմ ընկերոջ» (in Orson F. Whitney, Life of Heber C. Kimball [1967], 325–28)։

Նախագահ Ջոն Թեյլորը պատմել է այն ժամանակի մասին, երբ բազմակնության սկզբունքը ներկայացվեց․

Նկար
Նախագահ Ջոն Թեյլոր

«Ես միշտ իմ մեջ զարգացնում էի առաքինության խստապահանջ գաղափարները և որպես ամուսնացած տղամարդ` ես զգացի, որ դա ինձ էր վերաբերում, այդ սկզբունքի սահմաններից դուրս այդ անելը մի սարսափելի բան էր։ … Դա մի բան էր, որ հաշվարկված էր խառնելու մարդկային հոգու նվիրական խորքերի զգացմունքները։ Ես միշտ իմ մեջ զարգացնում էի մաքրաբարոյության հանդեպ ամենախստապահանջ հարգանքը։ Հետևաբար իմ մեջ զարգացրած զգացմունքների հետ մեկտեղ ես զարգացնում էի Աստծո գիտելիքը և Աստծո հայտնությունները, և դրանց մասին ճշմարտության իմացությունը կարող էր ստիպել ինձ ընդունել նման սկզբունք» (in B. H. Roberts, The Life of John Taylor, Third President of the Church of Jesus Christ of Latter-day Saints [1963], 100)։

Վարդապետություն և Ուխտերի 132․18-20: Ամուսնության հավերժական բնույթը

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ․ Օուքսը, ով իր առաջին կնոջ մահից հետո կրկին ամուսնացել է, հարցազրույցի ժամանակ` ամուսնության հավերժական բնույթի թեմայի շուրջ, բացատրեց, որ մենք որոշ բան գիտենք և չգիտենք այլ բաները․

Նկար
Երեց Դալլին Հ. Օուքս

«Այս երկրի վրա ապրող շատ մարդիկ կան, ովքեր ամուսնացած են եղել մեկից ավելի անձի հետ։ Երբեմն այդ ամուսնություններն ավարտվում են մահով․ երբեմն դրանք ավարտվում են ամուսնալուծությամբ։ Ի՞նչ է նշանակում նրանց համար հաջորդ կյանքը , որը վերաբերում է մի ժամանակ նրանց կապած երդմանը։ Չեմ կարծում, որ այդ մարդիկ շատ բան ունեն ասելու դրա վերաբերյալ։ Դա նրանց չի մտահոգում, քանի որ նրանք չեն հավատում, որ մարդիկ որպես ամուսնացած զույգեր կապրեն հաջորդ կյանքում։ Եվ եթե նրանք չեն կապում և ապրում համաձայն այդ ուխտերի, [իրենց համար] ապա նրանք իրավացի են։ Բայց այն մարդկանց համար, ովքեր հավատում են դրան, ինչպես ես եմ հավատում, որ ամուսնական հարաբերությունները կարող են հավերժության համար լինել, դուք պետք է ասեք․ «Ինպիսի՞ն կլինի կյանքը հաջորդ կյանքում, երբ դուք հավերժության համար ամուսնացած եք մեկից ավելի կանանց հետ»; Ես պետք է խոստովանեմ, որ չգիտեմ։ Բայց ես գիտեմ, որ ես կապել եմ այդ ուխտերը և հավատում եմ, որ եթե ես հավատարիմ մնամ այդ ուխտերին, ապա այստեղ սպասված օրհնությունը կիրականանա հաջորդ կյանքում» (in “Elder Oaks Interview Transcript from PBS Documentary,” July 20, 2007, mormonnewsroom.org

Վարդապետություն և Ուխտեր 132․38-39: Դավիթը և Ուրիան

Տերը հայտարարեց, որ Դավիթը վերցնելով Բերսաբեին, Ուրիայի կնոջը, մեղանչեց։ Ավելի ուշ Դավիթը կազմակերպեց Ուրիայի մահը, որպեսզի թաքցնի իր մեղքը։ Արդյունքում Դավիթը զրկվեց իր վեհացումից։ Դավիթի օրինակի ընդգրկումը Վարդապետություն և Ուխտերի 132․38–39 հատվածների մեջ, ընդգծում է բազմակնության կիրառության խստապահանջ օրենքները։ Նույնիսկ այն ժամանակ, երբ Տերը սահմանեց այդ կիրառությունը և պատվիրեց Իր ժողովրդին ապրել դրանով, նրանցից պահանջվում էր, որ դա անեին՝ համաձայն Իր պատվիրանների և այն հրահանգների, որոնք Նա տվեց Իր այն ծառաներին, ովքեր կրում էին քահանայության անհրաժեշտ բանալիները։

Վարդապետություն և Ուխտեր 132․51-56: Ի՞նչ պատվիրվեց Էմմա Սմիթին չճաշակել։

«Այստեղ կամ որևէ այլ տեղ ոչինչ նշված չէ այն մասին, թե ինչ էր Տերը պատվիրել Մարգարե Ջոզեֆին մատուցել իր կնոջը, սակայն ենթատեքստից պարզ է դառնում, որ դա հավատքի մի հատուկ փորձություն էր, որը նման էր Աբրահամի հավատքի փորձությանը, երբ Տերը պատվիրեց նրան զոհաբերել Իսահակին։ Դրանից այն կողմ անիմաստ է շահարկել» (Doctrine and Covenants Student Manual, 2nd ed. [Church Educational System manual, 2001], 334)։