Սեմինարիա
Դաս 27. Վարդապետություն և Ուխտեր 20.38-67


Դաս 27

Վարդապետություն և Ուխտեր 20.38-67

Նախաբան

Մարգարե Ջոզեֆ Սմիթին տրված հայտնության մեջ, որը գտնվում է Վարդապետություն և Ուխտեր 20-ում, Տերը պատվիրում է, որ Իր վերականգնված Եկեղեցին հիմնվի 1830թ. ապրիլի 6-ին: Նա նաև հրահանգներ է տալիս Իր Եկեղեցին կառավարելու վերաբերյալ, այդ թվում քահանայության տարբեր պաշտոնների և նրանց պարտականությունների բացատրությունը, ովքեր կկրեն այդ պաշտոնները: Այդ պաշտոնների միջոցով Երկնային Հոր զավակները կարող են ստանալ քահանայության արարողություններ և կապել ուխտեր:

Ուսուցանման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 20.38-59

Ներկայացվում են քահանայության պաշտոնների պարտականությունները

Դասից առաջ գրեք գրատախտակին հետևյալը. քարոզել, ուսուցանել, մեկնաբանել, հորդորել, զգուշացնել, հրավիրել բոլորին գալ դեպի Քրիստոսը

Դասի սկզբում ցույց տվեք գրատախտակին գրված բառերը և տվեք հետևյալ հարցը.

  • Ո՞վ է կրում այդ պարտականությունները: (Կարող եք բացատրել, որ մեկնաբանել նշանակում է ուսուցանել մանրամասնորեն, իսկ հորդորել նշանակում է խստորեն խրախուսել անել ինչ-որ բան:)

Ուսանողները կարող են նշել, որ այդ պարտականությունները կրում են մարգարեները, առաքյալները, Եկեղեցու մյուս ղեկավարները և լիաժամկետ միսիոներները: Նրանք կարող են նաև նշել, որ դրանք բոլոր քահանայություն կրողների, այդ թվում՝ Ահարոնյան Քահանայության կրողների պարտականությունները կարող են լինել: Եթե նրանք չնշեն Ահարոնյան Քահանայություն կրողներին, նշեք դա ինքներդ: Շեշտեք, որ ձեր դասարանի Ահարոնյան Քահանայություն կրողներին վստահվել են ծառայելու մեծ հնարավորություններ:

Դասարանը երեք խմբի բաժանեք: Բացատրեք, որ Եկեղեցու կազմավորման առթիվ Տերը Ջոզեֆ Սմիթին հայտնեց քահանայություն կրողների պարտականությունները: Խմբերից մեկին խնդրեք ուսումնասիրել Վարդապետություն և Ուխտեր 20.38-45, գտնելով երեցների պարտականությունները: Երկրորդ խմբին խնդրեք ուսումնասիրել Վարդապետություն և Ուխտեր 20.46-52, գտնելով քահանաների պարտականությունները: Երրորդ խմբին խնդրեք ուսումնասիրել Վարդապետություն և Ուխտեր 20.53-59, գտնելով ուսուցիչների և սարկավագների պարտականությունները: Մինչ նրանք ուսումնասիրում են, գրեք հետևյալը գրատախտակի վերևի մասում.

Երեցներ

Քահանաներ

Ուսուցիչներ և սարկավագներ

ՎևՈւ 20.38-45

ՎևՈւ 20.46-52

ՎևՈւ 20.53-59

Բավականաչափ ժամանակից հետո հրավիրեք յուրաքանչյուր խմբից մեկական կամ երկուական ներկայացուցչի գալ գրատախտակի մոտ և գրել իրենց ուսումնասիրած պաշտոնների պարտականությունները:

  • Ի՞նչ տարբերություններ եք դուք նկատում երեցների, քահանաների, ուսուցիչների և սարկավագների պարտականությունների միջև: Ի՞նչ նմանություններ եք դուք տեսնում:

  • Ո՞ր պաշտոնն ունի Սուրբ Հոգու պարգևը շնորհելու իշխանությունը: (Երեց, տես հատված 41:) Ո՞ր պաշտոններն ունեն հաղորդությունը սպասավորելու իշխանությունը: (Երեց և քահանա, տես հատվածներ 40 և 46:) Ո՞ր պաշտոններն ունեն քահանաներին, ուսուցիչներին և սարկավագներին կարգելու իշխանությունը: (Երեց և քահանա, տես հատվածներ 39 և 48:) Ո՞ր պաշտոններն ունեն մեկնաբանելու, հորդորելու և ուսուցանելու իշխանությունը: (Երեց, քահանա, ուսուցիչ և սարկավագ, տես հատվածներ 42, 46 և 59:)

  • Ի՞նչ ճշմարտություններ կարող ենք մենք սովորել քահանայության պաշտոնների մասին` համեմատելով և հակադրելով նրանց պարտականությունները:

Ուսանողները կարող են զանազան սկզբունքներ նշել, բայց հետևյալը պետք է շեշտեք.

Երբ Երկնային Հոր որդիները ստանում են քահանայության ավելի բարձր պաշտոններ, նրանք ստանում են մյուսներին ծառայելու ավելի շատ պարտականություններ և հնարավորություններ:

Երբ քահանայություն կրողը կարգվում է քահանայության լրացուցիչ պաշտոնների, նա պահպանում է ավելի ցածր պաշտոնները և դրանց հետ կապված պարտականությունները:

Բոլոր քահանայություն կրողները ունեն արարողություններ կատարելու և Եկեղեցու անդամների վրա հսկելու և նրանց սպասավորելու պարտականությունը:

Երբ ձեր օգնությամբ ուսանողները գտնեն նախորդ ցանկի վերջին ճշմարտությունը, գրեք այն գրատախտակին՝ քահանայության պարտականությունների ցանկի տակ: Կարող եք նշել, որ սպասավորել նշանակում է ծառայություն մատուցել:

Օգնելու համար ուսանողներին հասկանալ քահանայություն կրողների պարտականությունները, ուղղեք նրանց ուշադրությունը գրատախտակին գրված ցանկին և տվեք հետևյալ հարցերը.

  • Ի՞նչ եղանակներով Ահարոնյան Քահանայություն կրողները կարող են «հսկել եկեղեցու վրա» և «լինել նրա հետ և ամրապնդել այն»: (Օրինակներ. տնային ուսուցումը, աղքատների և կարիքավորների համար հոգ տանելը, հավաքատան և կից տարածքների համար հոգ տանելը և եպիսկոպոսի ու քվորումների ղեկավարների կողմից տրված այլ հանձնարարություններ կատարելը:)

  • Ի՞նչ եղանակներով Ահարոնյան Քահանայություն կրողները կարող են «բոլորին հրավիրել գալ Քրիստոսի մոտ»:

Մինչ դասարանի անդամները քննարկում են այս հարցը, կարող եք հանձնարարել որևէ ուսանողի կարդալ հետևյալ խորհուրդը.

«Եթե դուք քահանայություն կրող եք, հիշեք, որ քահանայությունը պետք է լինի ձեր մի մասը բոլոր ժամանակներում և բոլոր հանգամանքներում: Այն վերարկու չէ, որը կարող եք հագնել կամ հանել ըստ ցանկության: Քահանայության որևէ կոչումում կարգումը ողջ կյանքի ընթացքում ծառայության կանչ է, խոստումով, որ Տերը ձեզ արժանի կդարձնի կատարելու Իր աշխատանքը` համաձայն ձեր հավատարմությանը:

Դուք պետք է արժանի լինեք, որպեսզի ստանանք և գործադրեք քահանայության զորությունը: Խոսքերը, որոնք դուք խոսում եք և ձեր ամենօրյա վարքն ազդում է ծառայելու ձեր ունակության վրա: Հասարակության մեջ ձեր վարքը պետք է անթերի լինի: Ձեր վարքը անձնական կյանքում նույնիսկ ավելի կարևոր է» (Հավատքին Հավատարիմ. Ավետարանական վկայակոչում [2004], 127):

Գրատախտակին գրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթի հետևյալ խոսքերը և ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ այն: (Այս խոսքերը գտնվում են «Պատվիր Քահանայությունը և այն լավ օգտագործիր» ելույթում, Ensign կամ Լիահոնա, նոյ. 2008, 46:) Կարող եք առաջարկել ուսանողներին գրել դա իրենց սուրբ գրությունների լուսանցքում Վարդապետություն և Ուխտեր 20-ում կամ իրենց դասարանային տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության իրենց օրագրերում:

«Քահանայության իշխանության նպատակն է՝ տալ, ծառայել, բարձրացնել, ոգեշնչել» (Երեց Ռիչարդ Գ. Սքոթ):

Խնդրեք ուսանողներին մտածել այն ժամանակների մասին, երբ ականատես են եղել, թե ինչպես են քահանայություն կրողները տալիս, ծառայում, բարձրացնում և ոգեշնչում: Կարող եք ավելացնել ձեր սեփական նկատառումները:

Այս քննարկման ընթացքում նշեք, որ թեև Վարդապետություն և Ուխտեր 20-ի հայտնությունը քահանայություն կրողների մասին է, Եկեղեցու բոլոր անդամները կրում են մյուսներին ծառայելու պարտականությունը և արտոնությունը: Երիտասարդ կանայք ունեն ծառայելու շատ հնարավորություններ: Ոմանք կընտրեն ծառայել միսիայում, և մի օր արտոնություն կունենան լինելու Սփոփող Միության անդամ, «աշխատելով տղամարդկանց կողքին, ովքեր կրում են քահանայություն, մեծացնելով հավատքն ու անձնական արդարակեցությունը, ամրացնելով ընտանիքներն ու տները, և գտնելով ու օգնելով կարիքավորներին» (Daughters in My Kingdom: The History and Work of Relief Society [2011], 7):

Ուսանողներին տվեք մի քանի րոպե գրելու համար այն, ինչ սովորեցին Վարդապետություն և Ուխտեր 20.38-59-ում: Երիտասարդ տղամարդկանց խրախուսեք գրել մի նպատակ, որը կօգնի իրենց հավատարմորեն հսկել եկեղեցու անդամների վրա և ամրացնել նրանց: Սա կարելի է կատարել Պարտականություն Աստծո հանդեպ իրենց ծրագրի շրջանակում:

Վարդապետություն և Ուխտեր 20․60-67

Տրվում են քահանայության արարողությունների ցուցումները

Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 20․60 հատվածը և հանձնարարեք դասարանին ուշադրություն դարձնել, թե որն է Սուրբ Հոգու դերը, երբ որևէ մեկը կարգվում է քահանայության պաշտոնի:

Խնդրեք ուսանողներին բարձրացնել իրենց ձեռքերը, եթե ներկա են եղել քահանայության կարգման կամ կարգվել են քահանայության որևէ պաշտոնի: Ձեռքերը բարձրացրածներից մի քանիսին հրավիրեք կիսվել իրենց փորձով և զգացմունքներով, որ ունեցել են այդ կարգումների ժամանակ: Կարող եք տալ հետևյալ հարցը.

  • Ինչպե՞ս էր Սուրբ Հոգին հանդիսանում այդ կարգման մասը:

Հետևյալ նախադասությունը գրեք գրատախտակին․ Քահանայություն կրողները ունեն Սուրբ Հոգու զորության կարիքը, երբ կատարում են իրենց պարտականությունները:

Որպեսզի օգնեք երիտասարդ տղամարդկանց գնահատել իրենց արժանավորությունը քահանայության արարողությունները կատարելիս, հրավիրեք ուսանողներից մեկին կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Նախագահ Բոյդ Ք․ Փաքերի հետևյալ հայտարարությունը.

Նկար
Նախագահ Բոյդ Ք. Փաքեր

«Ձեր իշխանությունը գալիս է ձեր կարգման միջոցով, ձեր զորությունը գալիս է հնազանդության և արժանավորության միջոցով:

Զորությունը քահանայությունում գալիս է սովորական բաներում ձեր պարտականությունները կատարելուց. ժողովներին հաճախելուց, հանձնարարությունները ընդունելուց, սուրբ գրություններ կարդալուց, Իմաստության Խոսքը պահելուց» (“The Aaronic Priesthood,” Ensign, Nov. 1981, 32–33):

Խնդրեք երիտասարդ տղամարդկանց աղոթքով խորհել, թե ինչ է Տերը ցանկանում, որ իրենք անեն, հրավիրելու համար Սուրբ Հոգու զորությունը, որ այն լինի իրենց հետ՝ իրենց ներկա և ապագա պարտականությունները կատարելիս: Շեշտեք, որ երիտասարդ կանայք նույնպես ունեն կարևոր պարտականություններ Եկեղեցում: Խնդրեք նրանց մտածել, թե ինչ է Տերը ցանկանում, որ իրենք անեն հրավիրելու համար Սուրբ Հոգու զորությունը՝ իրենց պարտականությունները կատարելիս:

Կարող եք բացատրել, որ Վարդապետություն և Ուխտեր 20.61–63-ում նշվում են Եկեղեցու համաժողովներն անցկացնելու պատճառներից մի քանիս, օրինակ՝ Եկեղեցու գործերը բացեիբաց վարելը:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 20.65 հատվածը: Բացատրեք, որ այդ հատվածում քվեարկություն բառը վերաբերում է հաստատող քվեարկությանը, որը մեկի համար կատարվում է նախքան քահանայության պաշտոնում կարգվելը: Դասարանի երիտասարդ տղամարդկանց խնդրեք հիշել, թե երբ են վերջին անգամ հաստատվել իրենց ծխի կամ ճյուղի անդամների կողմից` քահանայության պաշտոնում կարգվելու համար:

  • Ինչպե՞ս եք ձեզ զգացել, երբ ձեր ծխի կամ ճյուղի անդամները հաստատել են ձեր կարգումը: Ինչպե՞ս կարող է նրանց հաստատող քվեարկությունը հիշելն օգնել ձեզ ձեր քահանայության ծառայության մեջ: (Հնարավոր պատասխաններ. նրանք կարող են ավելի մեծ պատասխանատվություն զգալ ծխի հանդեպ իրենց ծառայությունը կատարելիս և միշտ կզգան ծխի անդամների աջակցությունը:)

Կարող եք հորդորել մի քանի ուսանողների դասարանի հետ կիսվել, թե ինչու են նրանք շնորհակալ քահանայության իշխանության համար: Կարող եք նաև վկայել այս դասի ընթացքում քննարկված ճշմարտությունների մասին:

Բացատրական և պատմական տեղեկություն

Վարդապետություն և Ուխտեր 20.42: Հսկել Եկեղեցու վրա

Խոսելով քահանայության կենտրոնական նպատակի մասին, Առաջին Նախագահությունից Նախագահ Ջեյմս Ի. Ֆաուստն ասել է.

Նկար
Նախագահ Ջեյմս Ե. Ֆաուստ

«Ուրիշների համար հոգ տանելը քահանայության պարտականության էությունն է: Դա օրհնելու, բժշկելու և ավետարանի փրկագնող արարողությունները սպասավորելու զորությունն է» (“Power of the Priesthood,” Ensign, May 1997, 41):

Յոթանասունից Երեց Վ. Գրանտ Բանգերթերը խոսել է քահանայություն կրողների մասին որպես «սպասավորների», որոնք հսկում են Եկեղեցու անդամների վրա.

Նկար
Երեց Վ. Գրանտ Բանգերթեր

«Մի քանի տարի ես պատիվ եմ ունեցել նստելու Նախագահ Մերիոն Գ. Ռոմնիի ոտքերի մոտ, երբ նա սովորեցնում էր մեզ «Եկեղեցու կանոնադրությունը», այսինքն՝ Եկեղեցու կազմավորման առիթով տրված հայտնությունը, որում Տերը շարադրում է ընթացակարգերը, որոնցով Եկեղեցին պետք է կառավարվի: Վարդապետություն և Ուխտերի 20-րդ բաժնում ասվում է, որ երեցները՝ ավելի փոքր քահանայության օգնությամբ, պետք է «հսկեն Եկեղեցու վրա»: (Vv. 42, 53) Այդ հսկելու մի մասը կատարվում է անդամների տները այցելելու միջոցով և սովորեցնելով նրանց կատարել իրենց պարտականությունը: Մեկ այլ հայտնության մեջ երեցների քվորումը հատուկ նշված է որպես «տեղի սպասավորների» խումբ: (ՎևՈւ 124.137:) Ահարոնյան Քահանայություն կրողները նույնպես կոչվում են «տեղի սպասավորներ»: ( ՎևՈւ 84.111)» (“The Power of the Priesthood,” Ensign, Nov. 1975, 69).

Նախագահ Ջեյմս Ի. Ֆաուստը՝ Առաջին Նախագահությունից, պատմել է հետևյալ պատմությունը մի երիտասարդ քահանայություն կրողի մասին, ով բարձրացրել և ամրացրել է իր կարիքավոր հարևանին.

Նկար
President James E. Faust

«Մի քանի տարի առաջ քահանայության մի քվորում որոշեց որպես ծառայության միջոցառում ուտելիք հավաքել կարիքավորների համար: Ջիմը՝ քահանաներից մեկը, ոգևորվել էր ավելի շատ ուտելիք հավաքելու, քան մյուսները: Պայմանավորված ժամին քահանաները հավաքվեցին ժողովարանում: Նրանք բոլորը դուրս էին գնացել և ետ էին վերադարձել այդ երեկո որոշված ժամի: Ի զարմանս բոլորի, Ջիմի սայլակը դատարկ էր: Նա նեղված էր և տղաներից ոմանք ծաղրեցին նրան:

…Խորհրդատուն հարցրեց Ջիմին, թե արդյոք նա նեղված էր: Ջիմն ասաց. «Ոչ այդքան: Ես գնացի մթերք հավաքելու, ես իսկապես շատ մթերք էի հավաքել: Իմ սայլակը գրեթե լիքն էր: Ժողովատան ժանապարհին ես մի տան մոտ կանգ առա, որտեղ մի ամուսնալուծված կին կա, ով ապրում է մեր ծխի տարածքում: Ես թակեցի դուռը և բացատրեցի, թե ինչ էինք մենք անում, և նա ինձ ներս հրավիրեց։ Նա սկսեց փնտրել, թե ինչ կարող էր ինձ տալ։ Նա բաց արեց սառնարանը և ես տեսա, որ այն գրեթե դատարկ էր: Դարակները դատարկ էին: Վերջապես, նա գտավ փոքր դեղձի պահածո:

Ես չէի հավատում աչքերիս: Նրա տանը փոքր երեխաներ էին վազում, ովքեր սննդի կարիք ունեին, իսկ նա ինձ տվեց դեղձի այդ պահածոն: Ես վերցրեցի այն ու դրեցի իմ սայլակում և դուրս եկա փողոց: Ես անցա այդ թաղամասի կեսը և մի ջերմ զգացում ունեցա, որ պետք է վերադառնամ այդ տուն: Ես ամբողջ ուտելիքը տվեցի նրան»:

Խորհրդատուն ասաց. «Ջիմ, երբեք չմոռանաս այն զգացողությունը, որն ունեցար այսօր, քանի որ դա է այդ ամբողջի նպատակը»: Ջիմը զգաց անձնազոհ ծառայության սնուցումը» (“Spiritual Nutrients,” Ensign կամ Լիահոնա, նոյ. 2006, 54):

Վարդապետություն և Ուխտեր 20.46 «Քահանայի պարտականությունն է՝ քարոզել, ուսուցանել, մեկնաբանել, հորդորել և մկրտել և հաղորդությունը սպասավորել»:

Նկար
Նախագահ Վիլֆորդ Վուդրուֆ

Նախագահ Վիլֆորդ Վուդրուֆն ասել է. «Ես ճամփորդել եմ հազարավոր մղոններ և քարոզել եմ ավետարանը որպես Քահանա, և, ինչպես արդեն ասել եմ տարբեր հավաքների ժամանակ, Տերը սատարել է ինձ և ցուցադրել Իր զորությունը, պաշտպանելով իմ կյանքը, քանի դեռ ես այն պաշտոնը մեծարում էի այնպես,, ինչպես Նա էր մեծարում, մինչև որ ես ստացա Առաքյալի պաշտոնը: Տերն աջակցում է ցանկացած տղամարդու, ով կրում է քահանայություն, լինի նա քահանա, երեց, յոթանասունական, թե Առաքյալ, եթե քահանայություն կրողը մեծարում է իր կոչումը և կատարում իր պարտականությունը» (Deseret Weekly, Nov. 7, 1896, 641): (Sես նաև Boyd K. Packer, “The Aaronic Priesthood,” Ensign, Nov. 1981, 33)

Վարդապետություն և Ուխտեր 20.60–67: Քահանայության պատշաճ կարգում

Նախագահ Բոյդ Ք. Փաքերը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, շեշտել է, որ քահանայության պատշաճ կարգումը շատ կարևոր է Տիրոջ համար.

Նկար
Նախագահ Բոյդ Ք. Փաքեր

«Դուք կարող եք քահանայություն ստանալ միայն նրանից, ով իշխանություն ունի, և երբ եկեղեցուն հայտնի է, որ նա իշխանություն ունի: ( ՎևՈւ 42.11:)

Քահանայությունը չի կարող շնորհվել, ինչպես դիպլոմ: Այն չի կարող ձեզ տրվել որպես հավաստագիր: Այն չի կարող ձեզ տրվել որպես ուղերձ կամ ուղարկվել որպես նամակ: Այն տրվում է միայն պատշաճ կարգման միջոցով: Պետք է լինի իշխանություն ունեցող քահանայություն կրող: Նա պետք է դնի իր ձեռքերը ձեր գլխին և կարգի ձեզ:

Դա այն պատճառներից մեկն է, որով Բարձրագույն Իշխանություններն այդքան հաճախ են ճամփորդում՝ շնորհելու համար քահանայության իշխանությունը: Յուրաքանչյուր ցցի նախագահ աշխարհի ցանկացած վայրում ստանում է իր իշխանությունը Եկեղեցու նախագահող եղբայրներից մեկի ձեռքերի տակ: Երբեք որևէ բացառություն չի եղել:

Հիշեք այս բաները: Քահանայությունը շատ, շատ կարևոր է Տիրոջ համար: Նա մեծ ուշադրություն է դարձնում այն բանին, թե ինչպես և ում կողմից է այն շնորհվում: Դա երբեք գաղտնի չի արվում» (“The Aaronic Priesthood,” Ensign, Nov. 1981, 32)։