Սեմինարիա
Դաս 97. Վարդապետություն և Ուխտեր 93.1-20


Դաս 97

Վարդապետություն և Ուխտեր 93․1-20

Նախաբան

1833 թվականի մայիսի 6-ին Մարգարե Ջոզեֆ Սմիթը հայտնություն ստացավ, որը գրանցված է Վարդապետություն և Ուխտեր 93 բաժնում։ Այս հայտնությունը կուսուցանվի երկու բաժիններով: Այս դասը կենտրոնանում է հատվածներ 1-20-ի վրա, որտեղ Հիսուս Քրիստոսը բացատրեց հայտնության նպատակը. «Ես տալիս եմ ձեզ այս խոսքերը, որ կարողանաք հասկանալ և իմանալ, թե ինչպես պիտի երկրպագեք, և իմանաք, թե ում եք երկրպագում, որ կարողանաք գալ Հոր մոտ, իմ անունով, և իր ժամանակին ստանաք նրա լիությունը» (Վարդապետություն և Ուխտեր 93.19):

Ուսուցանման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 93․1-5

Հիսուս Քրիստոսն ուսուցանում է, թե անհատներն ինչպես կարող են տեսնել Նրա երեսը և իմանալ, որ Նա գոյություն ունի

Ցուցադրեք մի հայտնի անձնավորության նկար, ում ուսանողները կարող են ճանաչել և հարցրեք նրանց, արդյո՞ք գիտեն նրան: (Եթե չեք կարող ցուցադրել որևէ նկար, գրեք անձնավորության անունը գրատախտակին և խնդրեք ուսանողներին բացատրել, թե ո՞վ է այդ անձնավորությունը և ինչո՞վ է նա հայտնի:)

  • Ինչո՞ւ այդքան շատ մարդիկ գիտեն, թե ով է այդ անձնավորությունը:

  • Ձեր կարծիքով, կարևո՞ր է իմանալ, թե ով է այդ անձնավորությունը: Ինչո՞ւ:

Ցուցադրեք Հիսուս Քրիստոսի նկարը (կարող եք օգտագործել Հիսուս Քրիստոս [Ավետարանի նկարների գիրք (2009), no. 1], տես նաև LDS.org) և բացատրեք, որ շատ մարդիկ չգիտեն, թե ով է Նա:

Նկար
Հիսուս Քրիստոս
  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր, իմանալ` ով է Հիսուս Քրիստոսը:

Վկայեք, որ մենք չենք կարող հասնել մեր ամբողջ ներուժին` որպես Աստծո զավակներ, եթե չիմանանք Հիսուս Քրիստոսի մասին: Բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտեր 93- ում Տերն ուսուցանել է, թե ինչպես կարող ենք մենք ավելացնել մեր գիտելիքը Նրա զորության մասին` օրհնելու մեզ հիմա և հավերժության մեջ: Գրատախտակին գրեք հետևյալ երկու հարցերը, տեղ թողնելով, որ ուսանողները գրեն իրենց պատասխանները հարցերի տակ:

Ի՞նչ պիտի մենք անենք, որպեսզի ձեռք բերենք վկայություն Հիսուս Քրիստոսի մասին:

Մենք ի՞նչ կարող ենք իմանալ Նրա մասին, եթե մենք անենք այս բաները:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 93.1-5 հատվածները: Նախքան ուսանողը կսկսի կարդալ, ուսանողների կեսին խնդրեք պատասխաններ փնտրել առաջին հարցի համար, իսկ մյուս կեսին` փնտրել պատասխաններ երկրորդ հարցի համար: Երբ հատվածների ընթերցումն ավարտվի, մի քանի ուսանողի խնդրեք մոտենալ գրատախտակին և գրել այդ հարցերի իրենց պատասխանները: Ուսանողներին ուղղեք հետևյալ հարցը.

  • Ինչպե՞ս կձևակերպեիք հատված 1-ում տրված խոստումը` որպես «եթե-ապա» սկզբունք: (Ուսանողների պատասխանները պիտի արտացոլեն հետևյալ սկզբունքը. Եթե մենք թողնենք մեր մեղքերը, գանք դեպի Քրիստոսը, կանչենք Նրա անունը, հնազանդվենք Նրա ձայնին, պահենք Նրա պատվիրանները, ապա մենք կտեսնեք Նրա երեսը և կիմանանք, որ Նա է:)

Դուք կարող եք շեշտել, որ այս օրհնությունը կգա Տիրոջ ժամանակին, Իր իսկ ձևով և ըստ Իր կամքի (տես ՎևՈւ 88.68, տես նաև Ենովս 1.27):

  • Ինչպե՞ս կարող է յուրաքանչյուր գործողությունը Վարդապետություն և Ուխտերի 93.1 հատվածում օգնել մեզ` ճանաչել Հիսուսին:

  • Համաձայն հատված 3-ից ձեր սովորած նյութի, ո՞րն է այն կարևոր վարդապետությունը, որ պիտի հասկանանք Հոր և Որդու մասին: (Ուսանողները պետք է գտնեն հետևյալ սկզբունքը. Հայրը և Որդին մեկ են:)

  • Ի՞նչ է նշանակում, որ Հայրը և Որդին մեկ են:

Օգնեք ուսանողներին հասկանալ, որ Հայրը և Որդին երկու առանձին և տարբեր էակներ են` յուրաքանչյուրը շոշափելի մարմնով (տես ՎևՈւ 130.22): Սակայն Հայրը և Որդին մեկ են նպատակով և վարդապետությամբ: Նրանք կատարելապես միասնական են՝ Երկնային Հոր փրկության աստվածային ծրագիրն իրականացնելու գործում:

Նշեք հետևյալ արտահայտությունը Վարդապետություն և Ուխտեր 93.4 հատվածում. «Հայրը, որովհետև նա տվեց ինձ իր լիությունից»: Խնդրեք դասարանի անդամներին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 93.17,26: Տվեք հետևյալ հարցերը.

  • Ի՞նչ է նշանակում, որ Հիսուս Քրիստոսը ստացավ Հոր լիությունից։ (Տես ՎևՈւ 93.16-17, 26:)

  • Ինչպե՞ս են հատվածներ 4-5-ում տրված ճշմարտություններն օգնում մեզ ավելի լավ հասկանալ, թե ինչ է նշանակում, որ Հայրը և Որդին մեկ են:

Բացատրեք, որ որովհետև Հայրը և Որդին մեկ են, մենք կճանաչենք թե Երկնային Հորը, թե Հիսուս Քրիստոսին, քանի որ մենք անում ենք այն, ինչ Տերն ասում է Վարդապետություն և Ուխտեր 93.1 հատվածում:

Վարդապետություն և Ուխտեր 93․6-20

Հովհաննեսի արձանագրությունը օգտագործվում է օգնելու մեզ հասկանալ, թե ինչպես Հիսուս Քրիստոսը ստացավ Երկնային Հոր փառքի լիությունը

Բացատրեք, որ մենք կարող ենք ավելի շատ բան սովորել Հիսուս Քրիստոսի մասին `ուսումնասիրելով այն տեղեկատվությունը, որ Տերը տվեց Հովհաննեսի արձանագրությունից Վարդապետություն և Ուխտեր 93 հատվածում։ Օգտակար կլինի նաև, եթե բացատրեք, որ Հովհաննես Առաքյալը Հովհաննես Մկրտչի աշակերտն էր, երբ Հիսուս Քրիստոսը սկսեց Իր մահկանացու կյանքի ծառայությունը: Իր գրություններում Հովհաննես Առաքյալը տվեց Հովհաննես Մկրտչի` Փրկչի մասին տված վկայության մասնակի նկարագրությունը:

Ուսանողներին բաժանեք չորս հոգիանոց խմբերի: Հանձնարարեք յուրաքանչյուր խմբի կարդալ Վարդապետություն և Ուխտեր 93․6-11 հատվածները միասին և բացահայտել այն վերնագրերը, որոնք նկարագրում են Փրկչին։ Վերնագրերը, որոնք ուսանողները կգտնեն, պետք է ներառեն «Բանը, այսինքն՝ փրկության բանբերը» (հատված 8), «Լույսը և Քավիչն աշխարհի» հատված 9), «ճշմարտության Հոգին» (հատված 9) և «Հոր Միածինը» (հատված 11):

Հատվածների ընթերցումն ավարտելուց հետո յուրաքանչյուր ուսանողի տվեք հետևյալ տեղեկության մեկ օրինակ` վերը նշված վերնագրերի մասին: Հանձնարարեք խմբի յուրաքանչյուր անդամի ընտրել մեկական վերնագիր և մտքում ուսումնասիրել դրա հետ կապված տեղեկությունը: Հրահանգեք ուսանողներին պատրաստվել բացատրելու իրենց խմբի մնացած ուսանողներին, թե ի՞նչ է նշանակում այդ վերնագիրը և կիսվել հետևյալ հարցին տրվող իրենց պատասխաններով: Կարող եք ներկայացնել հարցը գրատախտակին կամ ներառել այն թերթիկների մեջ, որպեսզի ուսանողները կարողանան անդրադառնալ դրան, երբ կարիքը լինի:

  • Ինչպե՞ս է այս տեղեկությունը օգնում ձեզ ավելի լավ ճանաչել, գնահատել և հետևել Հիսուս Քրիստոսին:

«Բանը, այսինքն՝ փրկության բանբերը»

Հիսուս Քրիստոսին հղում է կատարվում որպես «Բանը»Հովհաննես Ա.1: Տասներկուսի Քվորումից Երեց Ռասսել Մ. Նելսոնը գրել է.

Նկար
Երեց Ռասսել Մ. Նելսոն

«Նոր Կտակարանի հունարեն լեզվում, այդ ԲանըԱստծո Խոսքնէր կամ «արտահայտություն»:… Այդ տերմինաբանությունը կարող է տարօրինակ թվալ, բայց այն տեղին է: Մենք օգտագործում ենք բառեր, որպեսզի մեր արտահայտությունները փոխանցենք ուրիշներին: Այսպիսով, Հիսուսը Բանն էր, կամ Իր Հոր արտահայտությունը աշխարհին» (“Jesus the Christ: Our Master and More,” Ensign, Apr. 2000, 4): Հիսուս Քրիստոսին կոչում են փրկության սուրհանդակ, որովհետև Նա հայտարարում է Հոր խոսքերը մեզ և նրանք, ովքեր լսում և հնազանդվում են Նրա ուղերձին, կստանան փրկություն (տես Հովհաննես ԺԲ.49–50):

«Աշխարհի Լույսն ու Քավիչը»:

Քրիստոսի լույսի միջոցով Հիսուս Քրիստոսը լույս և կյանք է տալիս բոլոր արարածներին: Նա նաև կոչվում է Աշխարհի Լույսը, քանի որ հանդիսանում է կատարյալ օրինակն այն բանի, թե ինչպես պետք է բոլոր մարդիկ ապրեն: Հիսուս Քրիստոսը աշխարհի Քավիչն է, որովհետև Իր Քավության շնորհիվ Նա վճարեց ամբողջ մարդկության մեղքերի համար և հնարավոր դարձրեց բոլոր մարդկանց հարությունը:

«Ճշմարտության Հոգին»

«Ճշմարտության Հոգին» վերնագիրը օգնում է մեզ հասկանալ, որ Հիսուս Քրիստոսը չի ստում և, որ Նա ունի ճշմարտության լրիվությունը (տես Ենովս 1.6, ՎևՈւ 93.26): Նա ճշմարտությունն է հայտնում մարդկությանը (տես ՎևՈւ 76.7–8): Այս վերնագիրը նաև օգտագործվում է հղում կատարելու Սուրբ Հոգուն, ով վկայում է Հիսուս Քրիստոսի համար (տես Հովհաննես ԺԵ.26):

«Հոր Միածինը»

Հիսուս Քրիստոսը երկրի վրա երբևէ ծնված մեծագույն էակն է: Աստված ամբողջ մարդկության հոգիների Հայրն է, բայց Հիսուս Քրիստոսը միակն է, ով ծնվեց, եկավ աշխարհ` որպես բառացիորեն Աստծո Որդի` ոսկորից և մարմնից: Քանի որ Հիսուս Քրիստոսը ծնվել էր անմահ հորից, Նա ուներ իշխանություն մահվան վրա (տես Հովհաննես Ե.26): Այս իշխանությունը թույլ տվեց Նրան իրականացնել Քավությունը և Հարությունը ողջ մարդկության համար:

Բավարար ժամանակից հետո, երբ ուսանողներն ավարտեն քննարկումը, որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 93․12-17 հատվածները։ Խնդրեք դասարանին հետևել նրան և բացահայտել, թե ինչպես Հիսուս Քրիստոսը նմանվեց Իր Հորը։

  • Ինչպե՞ս Հիսուս Քրիստոսը նմանվեց Իր Հորը: (Ուսանողների պատասխանները պետք է արտահայտեն հետևյալ սկզբունքը. Հիսուս Քրիստոսը աճեց շնորհից շնորհ, մինչև Նա ստացավ Հոր փառքի լիությունը :)

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում, որ Հիսուս Քրիստոսը շարունակեց շնորհից շնորհ, մինչև որ ստացավ Հոր փառքի լիությունը:

Օգնեք ուսանողներին հասկանալ, որ շնորհը ուժ և իշխանություն է Տիրոջից, որը մեզ թույլ է տալիս ձեռք բերել հավերժական կյանք և վեհացում: Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 93.19-20 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան և գտնել պատճառը, որը Փրկիչը բերեց, որպեսզի բացահայտի, թե Ինքն ինչպես ստացավ Հոր լիությունը։

  • Համաձայն հատված 19-ի, ինչո՞ւ Տերը բացահայտեց, թե Ինքն ինչպես ստացավ Հոր լիությունը:

Օգնեք ուսանողներին հասկանալ, որ Փրկիչը բացահայտեց, թե ինչպես Նա ստացավ լրիվությունը, որպեսզի մենք կարողանանք «հասկանալ և իմանալ» Նրան և Երկնային Հորը և իմանալ, թե ինչպես երկրպագել Հորը և ստանալ Նրա լիությունը: Գրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. Մակքոնկիի հետևյալ հայտարարությունը գրատախտակին. (Այս հայտարարությունը գտնվում է The Promised Messiah: The First Coming of Christ [1978], 568:)

«Կատարյալ երկրպագությունը մրցում է: Մենք պատվում ենք նրանց, ում ընդօրինակում ենք» (Երեց Բրյուս Ռ. ՄակՔոնկի):

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում երկրպագել:

  • «Ինչպե՞ս մենք պետք է երկրպագենք Երկնային Հորը: (Ուսանողները պետք է արտահայտեն հետևյալ սկզբունքը․ Մենք պետք է երկրպագենք Երկնային Հորը` հետևելով Հիսուսի օրինակին։)

  • Ինչպե՞ս է Փրկիչի շնորհից շնորհ առաջընթացը նման սովորելու և առաջադիմելու գործընթացին, որը մենք կարող ենք ունենալ:

  • Ի՞նչ խոստում է տրված Վարդապետություն և Ուխտերի 93․20 հատվածում նրանց, ովքեր հետևում են Հիսուս Քրիստոսի օրինակին և պահում են Նրա պատվիրանները: (Ուսանողները պետք է արտահայտեն հետևյալ սկզբունքը. Եթե մենք պահենք պատվիրանները, մենք կարող ենք ստանալ Հոր լիությունն այնպես, ինչպես Հիսուս Քրիստոսն ունի:)

Բարձր պահելով` ցուցադրեք Փրկիչի նկարը, որը դուք ցուցադրեցիք դասի սկզբում։

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր վկայություն ունենալ Հիսուս Քրիստոսի օրինակի, ուսմունքների և Քավության մասին:

  • Ի՞նչ կարող եք անել դուք, որպեսզի շարունակեք «շնորհից շնորհ» (ՎևՈւ 93.13) և ավելի շատ նմանվեք Նրան:

Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Առաջին Նախագահությունից Նախագահ Լորենզո Սնոուի հետևյալ հայտարարությունը և խնդրեք դասարանին մտածել, թե ինչ են ուզում անել նրանք, որպեսզի ավելի նմանվեն Փրկչին:

Նկար
Նախագահ Լորենզո Սնոու

«Մի ակնկալեք, որ կատարյալ կդառնաք միանգամից: Եթե այդպես է, ապա դուք կհիասթափվեք: Եղեք ավելի լավը այսօր, քան երեկ էիք և ավելի լավը` վաղը, քան այսօր եք: Գայթակղությունները, որոնք, հնարավոր է, մասամբ հաղթահարում են մեզ այսօր, թող այլևս չհաղթահարեն մեզ վաղը: Այսպիսով, շարունակեք լինել մի փոքր ավելի լավը օրեցօր և թույլ մի տվեք, որ ձեր կյանքը մաշվի առանց ուրիշներին, ինչպես նաև մեզ օգուտ տալու» (Եկեղեցու Նախագահների Ուսմունքները. Լորենզո Սնոու [2012], 103):

Հանձնարարեք ուսանողներին իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կամ դասարանական տետրերում գրի առնել մի հատուկ ուղի, որով նրանք կձգտեն առաջ ընթանալ և կատարելագործվել` հետևելով Փրկչի օրինակին:

Բացատրական և պատմական տեղեկություն

Վարդապետություն և Ուխտեր 93.5: Հիսուս Քրիստոսը դրսևորեց Հոր գործերը

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը բացատրել է, որ Քրիստոսի մահկանացու ծառայության նպատակն էր օգնել մեզ` ճանաչել մեր Երկնային Հորը.

Նկար
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

«Այն ամենը, ինչ Հիսուսն արել կամ ասել է` ներառյալ Նրա քավող տառապանքն ու զոհաբերությունը, Նա ցույց էր տալիս մեզ, թե ով և ինչպիսին է մեր Երկնային Հայրը, որքան նվիրված է Նա տարբեր տարիքի և տարբեր ազգերի Իր զավակներին: Խոսքով և գործով Հիսուսը փորձում էր մեզ համար բացահայտել և օգնել, որ մենք անձամբ հասկանանք Իր Հոր` մեր Երկնային Հոր ճշմարիտ բնությունը:

Նա արեց դա առնվազն մասնակիորեն, որովհետև դրանից հետո և հիմա մենք բոլորս կարիք ունենք ավելի լիարժեք ճանաչելու Աստծուն, որպեսզի ավելի խորը սիրենք և կատարելապես հնազանդվենք Նրան:…

Այսպիսով, կերակրելով քաղցածներին, բուժելով հիվանդներին, կշտամբելով կեղծավորներին, ովքեր բարեխոսում էին հավատքի համար. սա էր Քրիստոսը` ցույց տալով մեզ Հոր ուղին, Նա, ով «գթասիրտ է և ողորմած, երկայնամիտ և հարուստ քաղցրութիւնով և ճշմարտութիւնով» [Lectures on Faith (1985), 42.]» (“The Grandeur of God,” Ensign, Nov. 2003, 70, 72).

Վարդապետություն և Ուխտեր 93․12-16: Երկնային Հայրն ուզում է, որ մենք ստանանք Իր լիությունը:

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսը բացատրել է, թե ինչպես մենք կարող ենք դառնալ այնպիսին, ինչպիսին Երկնային Հայրն է ուզում, որ մենք դառնանք և ստանանք իր լիությունը.

Նկար
Երեց Դալլին Հ. Օուքս

«Հիսուս Քրիստոսի ավետարանը մի ծրագիր է, որը ցույց է տալիս մեզ, թե ինչպես դառնալ այնպիսին, ինչպիսին Երկնային Հայրն է ցանկանում, որ մենք դառնանք:

Մի առակ լուսաբանում է այս հասկացողությունը: Մի հարուստ հայր գիտեր, որ եթե նա իր հարստությունը թողներ մի զավակի, ում դեռ չէր հասցրել անհրաժեշտ իմաստությանը և բարձրությանը, ժառանգությունը հավանաբար կվատնվեր: Հայրն ասաց իր զավակին.

«Այն ամենը, ինչ ես ունեմ, ցանկանում եմ քեզ տալ` ոչ միայն իմ հարստությունը, այլ նաև իմ պաշտոնն ու դիրքը մարդկանց մեջ: Այն, ինչ ես ունեմ, կարող եմ հեշտությամբ քեզ տալ, բայց այն, ինչ ես եմ,դու պետք է ձեռք բերես ինքնուրույն: Դու քո ժառանգության համար կորակավորվես` սովորելով այն, ինչ ես եմ սովորել և ապրելով այնպես, ինչպես ես եմ ապրել: Ես կտամ քեզ օրենքներն ու սկզբունքները, որոնցով ես ձեռք եմ բերել իմ իմաստությունն ու բարձրությունը: Հետևիր իմ օրինակին, սովորիր, ինչպես ես եմ սովորել, և դու կդառնաս` ինչպիսին ես եմ, և այն ամենն, ինչ ես ունեմ` կլինի քոնը»:

Այս առակը համապատասխանում է երկնքի օրինակին: Հիսուս Քրիստոսի ավետարանը խոստանում է հավերժական կյանքի անհամեմատելի ժառանգություն, Հոր լիությունը և բացահայտում է օրենքներն ու սկզբունքները, որոնցով այն կարող է ձեռք բերվել» (“The Challenge to Become,” Ensign, Nov. 2000, 32):

Վարդապետություն և Ուխտեր 93․13-14: Հիսուս Քրիստոսը «լիությունը չստացավ սկզբում»

Հիսուս Քրիստոսի ներողամտությունը ներառում էր, որ նույնիսկ Նա` Աստվածագլխի անդամը, անցավ վարագույրի միջով` դեպի մահացություն, դարձավ մեզանից յուրաքանչյուրի նման` ի սկզբանե տեղյակ չլինելով Իր աստվածային ինքնությանը` որպես Հայր Աստծո Միածին Որդի: Նախագահ Լորենզո Սնոուն բացատրել է. «Երբ Հիսուսը պառկած էր մսուրում` որպես մի անօգնական մանկիկ, Նա չգիտեր, որ Ինքն Աստծո Որդին էր, և, որ նախկինում Ինքն էր ստեղծել երկիրը: Երբ հրատարակվեց Հերովդեսի հրամանը,Նա ոչինչ չգիտեր այդ մասին, Նա զորություն չուներ Իրեն փրկելու, և [Հովսեփն ու Մարիամը] ստիպված էին վերցնել Նրան, [փախչել] Եգիպտոս՝ պահպանելու Նրան այդ հրամանի հետևանքներից:… Նա դարձավ չափահաս և Նրան բացահայտվեց, թե ով էր Ինքը և ինչ նպատակի համար էր Նա աշխարհում: Փառքն ու զորությունը, որ Նա ուներ նախքան աշխարհ գալը, Նրան հայտնի դարձվեց» (Teachings of Presidents of the Church: Lorenzo Snow [2012], 279

Վարդապետություն և Ուխտեր 93.12,19-20: Շարունակելով շնորհից շնորհ, մինչև որ ստացավ Հոր փառքի լիությունը

Ջոզեֆ Սմիթ Մարգարեի կողմից արված հետևյալ հայտարարությունը պարզաբանում է շնորհից շնորհ աճելու մի կողմը, մինչև մենք կստանանք լիությունը:

Նկար
Մարգարե Ջոզեֆ Սմիթ

«Իմաստուն չի լինի, որ ողջ գիտելիքը մեր առաջ դրվի, այլ մենք պիտի ձեռք բերենք ամեն անգամ մի քիչ. այդ դեպքում մենք կարող ենք ըմբռնել այն» (Եկեղեցու Նախագահների Ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ [2007], 268):

Նա այնուհետև հաստատեց.

Նկար
Մարգարե Ջոզեֆ Սմիթ

«Երբ բարձրանում եք աստիճանով, պետք է սկսեք ցածրից և բարձրանաք քայլ առ քայլ, մինչև որ հասնեք վերև. այդպես է նաև ավետարանի սկզբունքների հետ` պետք է սկսեք առաջինից և առաջ գնաք, մինչև որ սովորեք վեհացման բոլոր սկզբունքները: Սակայն դրանք սովորելու համար շատ ժամանակ կպահանջվի, նույնիսկ վարագույրից այն կողմ եղած ժամանակը: Հնարավոր է, որ բոլոր բաները չըմբռնենք այս աշխարհում. մեծ գործ կլինի սովորել մեր փրկության և վեհացման մասին` նույնիսկ գերեզմանից այն կողմ» (Եկեղեցու Նախագահների Ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ [2007], 268):