Սեմինարիա
Դաս 16․ Վարդապետություն և Ուխտեր 8


Դաս 16

Վարդապետություն և Ուխտեր 8

Նախաբան

1829թ․ ապրիլին Օլիվեր Քաուդերին ծառայելով, որպես դպիր, սկսեց օգնել Մարգարե Ջոզեֆ Սմիթին թարգմանելու ոսկե թիթեղները ։ Քանի որ Տերը ըստ իր ցանկության Օլիվերին շնորհել էր թարգմանելու պարգևը (տես ՎևՈւ 6․25), Օլիվերը «մեծապես շահագրգռված էր ունենալու թարգմանելու այն զորությունը, որը նրան շնորված էր» (Joseph Smith, in History of the Church, 1:36)։ Դրան ի պատասխան Տերն ասեց, որ Նա Օլիվերին թարգմանելու ունակություն կտա համաձայն Օլիվերի հավատքի։

Ուսուցանման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 8․1-5

Տերը Օլիվեր Քաուդերիին խոստանում է հայտնության պարգևը

Դասից առաջ հետևյալ հարցերը գրեք գրատախտակին. Յուրաքանչյուր հարցի տակ տեղ թողեք, որպեսզի գրեք դասի ընթացքում ուսանողների բացահայտած սկզբունքները։

Ի՞նչ կարող ենք անել մեր աղոթքներն ավելի իմաստալից դարձնելու համար:

Ինչպե՞ս կարող ենք իմանալ, թե երբ է Աստված խոսում մեզ հետ։:

Ուսանողների ուշադրությունը դարձրեք գրատախտակին գրված հարցերի վրա։

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր հասկանալ այս հարցերի պատասխանները։

Բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտեր 8 բաժինը պարունակում է մի հայտնություն, որը Տերը Ջոզեֆ Սմիթի միջոցով տվել է Օլիվեր Քաուդերիին։ Այդ հայտնության մեջ մենք կարող ենք ցուցումներ գտնել Տիրոջից, որոնք կօգնեն պատասխանել գրատախտակի հարցերին։

Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 8․1 հատվածը, ուշադրություն դարձնելով նրան, թե ինչպես էր Տերը պատվիրում Օլիվերին աղոթել։

  • Ի՞նչ ցուցում է Տերը տալիս Օլիվերին նրա վերաբերյալ, թե ինչպես աղոթել։

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «խնդրես հավատքով, ազնիվ սրտով»:

Գրատախտակին գրված առաջին հարցի տակ գրել հետևյալը․ եթե մենք աղոթենք , մենք կարող ենք ստանալ :

Հիմնվելով Վարդապետություն և Ուխտեր 8․1-ի վրա, ինչպե՞ս կլրացնեիք այս նախադասությունը: (Չնայած ուսանողները տարբեր կերպ կարող են այն արտահայտել, նրանց պատասխանները պետք է անդրադառնան այն սկզբունքին, որ եթե մենք աղոթենք հավատքով և անկեղծ սրտով, մենք կստանանք իմացություն Աստծո կողմից։ Նրանց խոսքերով ավարտեք գրատախտակին գրված նախադասությունը։)

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է մեր հավատքն ու անկեղծությունն ազդում Աստծո կողմից մեր գիտելիքի ստացման վրա։

Հորդորեք ուսանողներին հիշել, թե երբ են նրանք օրհված զգացել հավատքով և աննկեղծ սրտով աղոթելուց հետո։

Որպեսզի օգնեք ուսանողներին գաղափար կազմել գրատախտակին գրված երկրորդ հարցի մասին, հանձնարարեք որևէ ուսանողի համառոտ կերպով պատմել Մովսեսը Իսրայելի զավակներին դուրս է բերում ստրկությունից Եգիպտական բանակի հետապնդման տակ (տես Ելից 14

Նկար
Մովսեսը բաժանում է Կարմիր ծովը

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 8․2-3 հատվածները: Հորդորեք դասարանին ուշադրություն դարձնել, թե ինչպես է Տերը հայտնում Մովսեսին, որ նա պետք է Իսրայելի զավակներին անցկացնի Կարմիր ծովի միջով։

  • Ինչպե՞ս Աստված ոգեշնչեց Մովսեսին բաժանել Կարմիր ծովը։ (Հայտնության հոգու միջոցով։)

  • Ի՞նչ ճշմարտություն կարող ենք սովորել այս հատվածներից այն մասին, թե ինչպես է Տերը խոսում մեզ հետ։ (Ուսանողները պետք է ասեն, որ Տերը խոսում է մեր մտքերի և սրտերի հետ Սուրբ Հոգու զորության միջոցով։ Ավելացրեք այդ ճշմարտությունը գրատախտակին գրված երկրորդ հարցի տակ։)

Նկար
միտքը և սիրտը գծապատկեր

Նկարեք ուղեկցող գծապատկերը գրատախտակի վրա։ Սլաքներ ավելացրեք, որոնք մատնանշում էն միտքը և սիրտը։

  • Ինչպե՞ս է Փրկիչը խոսում մեր մտքերի հետ: Ինչպե՞ս է Փրկիչը խոսում մեր սրտերի հետ:

Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ, թե ինչպես ագալ Սուրբ Հոգին, հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Նախագահ Բոյդ Կ․ Փաքերի հետևյալ հայտարարությունը։

Նկար
Նախագահ Բոյդ Ք. Փաքեր

«Դուք կարող եք հիմա` ձեր երիտասարդության տարիներին, սովորել առաջնորդվել Սուրբ Հոգու կողմից:

Որպես Առաքյալ ես այժմ լսում եմ նույն հգեշնչումը, որը գալիս է նույն աղբյուրից, նույն ձևով, որը ես լսում էի որպես տղա: Ազդանշանն ավելի մաքուր է այժմ» (“Prayers and Answers,” Ensign, Nov. 1979, 21)։

Այնուհետև, հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Ջ. Սքոտի հետևյալ խոսքերը.

Նկար
Երեց Ռիչարդ Գ. Սքոթ

«Մտքի վրա գործած տպավորությունը շատ որոշակի է:

Մանրամասն բառեր կարող են լսվել կամ դրանք կարող ենք զգալ և գրել, կարծես թե հրահանգը թելադրվում է:

Սրտի հետ հաղորդակցումն ավելի ընդհանուր տպավորություն է: Տերը հաճախ սկսում է տալով տպավորություններ: Եթե դրանց կարևորությունն ընդունվում է և կատարվում, ապա մարդն ավելի է ընդունակ դառնում ստանալու ավելի մանրամասն հրահանգներ իր մտքում։ Հետևելու դեպքում, տպավորությունը սրտի վրա ամրապնդվում է մտքի էլ ավելի յուրահատուկ հրահանգներով» (“The Message of the Old Testament” [address to CES religious educators, Aug. 11, 1998], 3, LDS.org

Կարող եք բացատրել, որ ոմանց համար տպավորությունները սրտի վրա կարող են նույնքան յուրահատուկ լինել, որքան տպավորությունները մտքի վրա։

  • Ինչո՞ւ է կարևոր հասկանալ և ճանաչել, թե ինչպես է Տերը անհատապես շփվում մեզ հետ։

Հանձնարարեք ուսանողներին իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կամ դասարանային նոթատետրերում գրի առնել, (1) այն մասին, երբ Երկնային Հայրը իրենց սրտերի ու մտքերի հետ խոսել է Սուրբ Հոգու միջոցով կամ (2) այն մասին, երբ նրանք զգացել են Սուրբ Հոգու ազդեցությունը։ Կարող եք մի քանի ուսանողների հորդորել, որպեսզի նրանք կիսվեն իրենց գրածով, եթե նրանք ցանկանում են անել դա։ Դուք նույնպես կարող եք կիսվել ձեր փորձառությամբ այն մասին, երբ գիտակցել եք, որ Տերը խոսում է ձեզ հետ։

Բացատրեք, որ անձնական հայտնություն փնտրելու և ստանալու ունակությունը հասանելի է Աստծո բոլոր զավակներին։

Ուսանողների ուշադրությունը դարձրեք Վարդապետություն և Ուխտեր 8․4-ի վրա։ Հատվածի հետևյալ մասը բարձրաձայն կարդացեք դասարանին․ «Ուստի սա է քո պարգևը. դիմիր դրան, և օրհնված ես դու»։ Բացատրեք, որ այդ հատվածում պարգև բառը վերաբերվում է հայտնություն ստանալու Օլիվերի ունակությանը։

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «դիմիր դրան» հայտնության հոգուն։ (Փնտրեք Սուրբ Հոգու առաջնորդությունը:)

Հորդորեք ուսանողներին մտածել, թե ինչպես կարող են իրենց կյանքում ավելի լավ դիմել հայտնության հոգուն։ Գրատախտակին գրեք հետևյալը. Եթե մենք դիմենք հայտնության հոգուն, :

Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարցրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 8.4-5 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան, ուշադրություն դարձնելով նրան, թե ինչ է Տերը խոստացել Օլիվերին, եթե նա «դիմի» հայտնության հոգուն։ Ուսանողների պատասխաններից հետո, առաջարկեք նախադասությունը ավարտելու մի եղանակ, որն է Եթե մենք դիմենք հայտնության հոգուն, մենք կազատվենք չարից և չարիքից։ Ավարտեք գրատախտակին գրված նախադասությունը:

  • Ինչպե՞ս է Տերը հայտնության զորության միջոցով պաշտպանել ձեզ կամ ձեր ծանոթ մարդուն չարից ու չարիքից։

Հանձնարարեք ուսանողներին գրատախտակի վրա թվել այն մի քանի եղանակները, որոնց միջոցով մենք կկարողանանք ավելի լավ «դիմել» հայտնության հոգուն, որպեսզի պաշտպանվի չարից։ Հարցրեք նրանց, թե ինչպես է իրենց առաջարկությունները մեծացնում հայտնություն ստանալու և ճանաչելու մեր ունակությունը։ Հորդորեք նրանց իրենց նոթատետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում գրի առնել հետևյալ առաջարկությունները հետևելու որևէ նպատակ։

Դուք կարող եք կիսվել հայտնության հոգուն ձգտելու կարևորության վերաբերյալ ձեր վկայությամբ, և ասել ուսանողներին, թե ինչպես է դա օրհնել ձեր կյանքը։

Վարդապետություն և Ուխտեր 8․6-9

Օլիվեր Քաուդերին ունի «Ահարոնի պարգևը»

Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 8․6-9 ասելով ուսանողներին, որ Տերը օրհնել է Օլիվեր Քաուդերիին այնպիսի պարգևներով, որոնք կօգնեն նրան ավետարանի Վերականգնման գործում նրա դերի իրականացմանը։ Այդ պարգևների մեջ էր նաև «Ահարոնի պարգևը», որի շնորհիվ, ըստ Տիրոջ խոսքերի նա կանի «զարմանալի գործեր»։ Մենք հաստատ չգիտենք, թե իրենից ինչ է ներկայացնում «Ահարոնի պարգևը»։ Հիշեցրեք ուսանողներին, որ Հին Կտակարանում Ահարոնը Մովսեսի եղբայրն էր և նա օգնեց Մովսեսին իրագործել իր մարգարեական պարտականությունները։

Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 8․7-8 հատվածները, ուշադրություն դարձնելով այդ բոլոր հոգևոր պարգևների ետևում գտնվող զորությանը։ Բացատրեք, որ երբ Տերը կանչում կամ պատվիրում է մեզ կատարելու որոշակի աշխատանք, Նա օրհնում է մեզ դա իրականացնելու համար անհրաժեշտ պարգևներով և ունակություններով։

Վարդապետություն և Ուխտեր 8.10-12

Տերը Օլիվեր Քաուդերիին խոստանում է թարգմանելու պարգևը, եթե նա գործադրի հավատք։

Ուսանողների ուշադրությունը դարձրեք գրատախտակին գրված սկզբունքին, «Եթե մենք աղոթենք հավատքով և անկեղծ սրտով, մենք կստանանք իմացություն Աստծո կողմից»։ Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 8.10-12 հատվածները։ Դասարանին հորդորեք հետևել նրան՝փնտրելով լրացուցիչ մտքեր աղոթքի վերաբերյալ։ Երբ ուսանողները կիսվեն իրենց բացահայտածով, տվեք հետևյալ հարցը։ Առաջարկեք, որ մինչ պատասխանելը ուսանողները մի պահ մտածեն հարցի շուրջ․

  • Եթե լինեիք Օլիվերի կարգավիճակում, ձեր կարծիքով ինչպե՞ս կօգներ ձեզ այդ խորհուրդը։

Հանձնարարեք ուսանողներին իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կամ դասարանային նոթատետրերում գրի առնել մի քանի հարցեր, որոնց համար նրանք ի սրտե պատասխաններ են փնտրում։ Նրանք կարող են գրել նաև մի քանի հատուկ փոփոխությունների մասին, որոնք նրանք ցանակնում են կատարել այդ պատասխանները ստանալու համար իրենց աղոթքի մեջ։

Վկայեք ուսանողների հանդեպ Աստծո սիրո մասին և նրանց աղոթքներին պատասխանելու և հայտնություն տալու Նրա ցանկության մասին։ Հորդորեք նրանց, որպեսզի հավատքով և անկեղծ միտումով հղեն իրենց հարցերը Երկնային Հորը և գործեն համաձայն իրենց ստացած պատասխանների։

Բացատրական և պատմական տեղեկություն

Վարդապետություն և Ուխտեր 8․1։ «Հավատքով խնդրեք»

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթն ասել է.

Նկար
Երեց Ռիչարդ Գ. Սքոթ

«Աղոթքը շատ արդյունավետ է, երբ մենք աշխատում ենք լինել մաքուր և հնազանդ, արժանի դրդապատճառներով և պատրաստ ենք կատարել այն, ինչ Նա խնդրում է: Խոնարհ, վստահող աղոթքը բերում է առաջնորդություն և խաղաղություն» («Օգտագործելով աղոթքի երկնային պարգևը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2007, 8)։

Վարդապետություն և Ուխտեր 8.2: «Ես կասեմ քեզ քո մտքում և քո սրտում, Սուրբ Հոգով»

Նկար
Մարգարե Ջոզեֆ Սմիթ

«Մարդ կարող է օգտվել՝նկատելով հայտնության ոգու առաջին նշույլները․ օրինակ, երբ զգում ես, թե ինչպես է մաքուր բանականություն իջնում քո վրա, որը կարող է քեզ մտքերի հանկարծակի բռնկում տալ … , և այդպիսով , սովորելով Աստծո Հոգին և հասկանալով այն, դուք կարող եք աճել հայտնության սկզբունքի մեջ, մինչև որ կատարյալ դառնաք Հիսուս Քրիստոսում» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Սմիթ [2007], 132

Վարդապետություն և Ուխտեր 8.2: Հայտնությունը գալիս է աստիճանաբար, ժամանակի ընթացքում

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը բացատրել է, որ Աստծո հաղորդագրությունները հաճախ գալիս են փոքր, աստիճանական ձևով։ Նա խորհուրդ է տվել մեզ, որպեսզի չհիասթափվենք, երբ չենք ունենում հաճախակի, տպավորիչ փորձառություններ՝ ի պատասխան մեր աղոթքի․

Նկար
Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

«Մութ սենյակում լույսը վառելը նման է Աստծուց անմիջապես և ամբողջական ստացվող ուղերձի: Մեզանից շատերն են ունեցել այս օրինակի փորձառությունը, մինչ մեզ պատասխան է տրվել անկեղծ աղոթքներին կամ տրվել է անհրաժեշտ ուղղորդում կամ պաշտպանություն` համաձայն Աստծո կամքի և ժամանակի: Նման անհապաղ և մեծ դրսևորումներ առկա են սուրբ գրություններում, արձանագրված են Եկեղեցու պատմության մեջ և տեղ են գտնում մեր իսկ կյանքում: Իսկապես, այս մեծ հրաշքները տեղի են ունենում: Սակայն հայտնության այս ձևը ավելի հազվադեպ հանդիպող երևույթ է, քան հաճախակի հանդիպող:

Ծագող արևի լույսի ճառագայթների աստիճանաբար ի հայտ գալը նման է Աստծուց «տող առ տող, ցուցում առ ցուցում» ուղերձ ստանալուն (2 Նեփի 28.30): Ավելի հաճախ հայտնությունը գալիս է ժամանակ առ ժամանակ փոքր ավելացումներով և տրվում է համաձայն մեր ցանկության, արժանավորության և պատրաստվածության։ Այսպիսի հաղորդակցությունները Երկնային Հորից աստիճանաբար և մեղմորեն «[իջնում են մեր] հոգու վրա, ինչպես ցողը երկնքից» (ՎևՈւ 121․45)։ Հայտնության այս ձևը ավելի հաճախ է հանդիպում, քան Նեփիի վառ, բայց ավելի հազվադեպ հանդիպող փորձառությունը, երբ նա փորձեց մի քանի տարբեր միջոցներ, մինչև հաջողության հասավ Լաբանից արույրե թիթեղները ստանալում (տես 1 Նեփի 3–4)։ Ի վերջո, նա Հոգու առաջնորդությամբ գնաց Երուսաղեմ, «նախապես չիմանալով բաները, որոնք [նա] պետք է աներ» (1 Նեփի 4․6)։ Եվ նա չսովորեց, թե ինչպես պետք է միանգամից մեծ վարպետությամբ նավ կառուցեր, այլ Տիրոջ կողմից նրան ցույց տրվեց «ժամանակ առ ժամանակ, թե ինչ ձևով [նա] պետք է մշակեր նավի հեծանները» (1 Նեփի 18․1)։…

Մենք որպես Եկեղեցու անդամներ, այնքան շատ ենք հակված կարևորություն տալու հրաշալի և տպավորիչ հոգևոր դրսևորումներին, որ մենք կարող է արժանավույնս չգնահատենք և նույնիսկ չնկատենք սովորական միջոցը, որի շնորհիվ Սուրբ Հոգին իրականացնում է իր գործը։ Պարզ ու աստիճանաբար աճող հոգևոր տպավորություններ ստանալու հենց «միջոցի պարզությունը» (1 Նեփի 17․41), որ ժամանակի ընթացքում և ամբողջապես իրենից ներկայացնում է ցանկալի պատասխան կամ մեզ անհրաժեշտ ուղղությունը, կարող է պատճառ դառնալ, որ մենք նայենք «նշանակետից այն կողմ» (Հակոբ 4․14):

Ես խոսել եմ բազմաթիվ անհատների հետ, ովքեր կասկածում են իրենց անձնական վկայության ամրությանը և թերագնահատում են իրենց հոգևոր կարողությունները, քանի որ նրանք չեն ստանում մշտական, զարմանալի կամ ուժեղ տպավորություններ։ Հավանաբար, եթե մենք խորհենք փորձառությունների մասին, որոնք ունեցան Ջոզեֆը Սրբազան Պուրակում, Սողոսը Դամասկոսի ճանապարհին և Ալմա Կրտսերը, մենք կսկսենք հավատալ, որ ինչ- որ բան սխալ է կամ պակասում է մեր մեջ, եթե մենք չունենք նմանատիպ փորձառություններ, ինչպիսին են այս հայտնի և հոգևորապես տպավորիչ օրինակները։ Եթե դուք ունեցել եք նմանօրինակ մտքեր կամ կասկածներ, խնդրում եմ իմացեք, որ դուք միանգամայն նորմալ եք։ Միայն շարունակեք առաջ գնալ հնազանդորեն և հավատքով առ Փրկիչ։ Եթե դուք անեք սա, «հնարավոր չէ, որ դուք սխալ գնաք» (ՎևՈւ 80․3)» («Հայտնության Հոգին», Ensign կամ Լիահոնա, մայիս 2011, 88–89)։

Վարդապետություն և Ուխտեր 8․1–4։ Առաջնորդվել Հոգու կողմից

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթն ասել է.

Նկար
Երեց Ռիչարդ Գ. Սքոթ

«Հոգու կողմից առաջնորդվելու ձեր ունակությունը կատարելագործվելիս եղեք համբերատար։ Ուշադիր վարժվելով, ճիշտ սկզբունքներ կիրառելով և զգայուն լինելով այն զգացմունքների հանդեպ, որոնք ունենում եք, դուք կվաստակեք հոգևոր առաջնորդություն։ Ես վկայում եմ, որ Սուրբ Հոգու միջոցով Տերը կարող է խոսել ձեր մտքի ու սրտի հետ։ Երբեմն տպավորություններն ուղղակի ընդհանուր զգացմունքներ են։ Երբեմն, առաջնորդությունն այնքան պարզ ու ակնհայտ է, որ կարելի է գրի առնել, որպես հոգևոր թելադրություն։

Ես հանդիսավոր կերպով վկայում եմ, որ եթե դուք աղոթեք ձեր հոգու ողջ ավյունով, խոնարհությամբ և երախտագիտությամբ, դուք կիմանաք, թե ինչպես շարունակաբար առաջնորդվել Սուրբ Հոգու կողմից ձեր կյանքի բոլոր հայեցակետերում։ Ես այդ սկզբունքի ճշմարտացիության մեջ համոզվել եմ իմ անձնական կյանքի ծանր փորձությունների արդյունքում։ Ես վկայում եմ, որ դուք Հոգու կողմից առաջնորդվելու դեպքում անհատապես կարող եք սովորել, թե ինչպես տիրապետել այդ սկզբունքները։ Այդ կերպով, Փրկիչը կարող է առաջնորդել ձեզ լուծելու կյանքի դժվարությունները և վայելել մեծ խաղաղություն և երջանկություն» (“To Acquire։ Spiritual Guidance,” Ensign or Liahona, Nov. 2009, 9)։

Վարդապետություն և Ուխտեր 8․3։ Մովսեսն առաջնորդվում էր հայտնության հոգով

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը բացատրել է, թե ինչու է Տերն օգտագործել Կարմիր ծովի անցումը, որպես հայտնության հոգու օրինակ։

Նկար
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

«Հարց․ Ինչո՞ւ է Տերն օգտագործել Կարմիր ծովի անցումը, որպես «հայտնության հոգու» դասական օրինակ։ Ինչո՞ւ չէ Նա օգտագործել Առաջին Տեսիլքը։… Կամ Հարեդի եղբոր տեսիլքը։ Իհարկե, Նա կարող էր օգտագործել դրանցից որևէ մեկը, բայց Նա չարեց դա։ Այստեղ Նա իր մտքում մեկ այլ նպատակ ուներ։

Առաջին հերթին, հայտնությունը համարյա միշտ գալիս է, որպես հարցի պատասխան, սովորաբար հրատապ հարցի, ոչ միշտ, բայց սովորաբար։ Մովսեսի մարտահրավերն այն էր, թե ինչպես իրեն և Իսրայելի զավակներին դուրս բերեր այս սարսափելի իրավիճակից, որոնցում նրանք հայտնվել էին։ Նրանց հետևում հեծելազորն էր, ավազե բլուրները շուրջբոլոր և շատ ջուր իրենց առջևում։ Իհարկե, նա տեղեկատվության կարիք ուներ, թե ինչպես վարվեր, սակայն նրա խնդրածը սովորական բան չէր։ Այս դեպքում, բառացիորեն, դա կյանքի ու մահվան խնդիր էր։

Դուք նույնպես տեղեկատվության կարիք կունենաք, սակայն մեծ հետևանքներ ստանալու համար, դա հավանաբար չի պատահի, եթե դուք շտապ, հավատարմորեն և խոնարհաբար չցանկանաք դա։ Մորոնին դա անվանում է «անկեղծ միտումով» (Մորոնի 10․4)։ Եթե դուք այդ կերպ վարվեք ու շարունակեք այդ նույն ձևով, ապա հակառակորդը ոչնչով չի կարող դիմակայել, որպեսզի մտքափոխ անի ձեզ ճիշտ ուղուց։

Կարմիր ծովը կբացվի հայտնության անկեղծ փնտրողին։ Հակառակորդը զորություն ունի խոչընդոտելու ճանապարհը, հանդիսավորությամբ առաջնորդելու Փարավոնի ուժերը և կրնկակոխ հետևելու մեր փախուստը մինչև ծովեզր, բայց նա չի կարող հաղթել մեզ, եթե մենք այլ կերպ լինենք։ Դա Կարմիր ծովը, ձեր կարմիր ծովերը, հայտնության հոգով անցնելու առաջին դասն է» (“Remember How You Felt,” New Era, Aug. 2004, 7)։